նախորդ դասըԹեման.Նյութի խտություն։Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը

Խտությունը որոշելու համար, պետք է գտնել զանգվածի և ծավալի հարաբերությունը:

Բանաձևը.
խտություն = զանգված/ծավալ
ρ = m : V

3.Ի՞նչ միավորներով է արտահայտվում նյութի խտությունը

Միավորների ՄՀ-ում խտության միավորը 1կգ/մ3։
Խտությունն արտահայտում ենք նաև 1գ/սմ3 միավորով։

4.Ինչպ՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը

Ծավալը հաշվելու համար, պետք է գտնել զանգվածի և խտության հարաբերությունը:

Բանաձևը.
ծավալ = զանգված/խտություն
V = m/ρ

5.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

Զանգվածը հաշվելու համար, պետք է գտնել ծավալի և խտության արտադրյալը:

Բանաձևը.
զանգված = խտություն • ծավալ
m = ρV

Խնդիրների լուծում․ Ֆիզիկա

Թեմա: Մարմինների փոխազդեցությունը: Մարմնի զանգված
Վ․ Ի․ Լուկաշիկ էջ 113-125 խնդիրները:

113.Տրամավայը շարժվում է 36 կմ/ժ արագությամբ։Այդ արագությունն արտահայտեցեք մետր-վարկյաններով (մ/վ)։

V – 36կմ/ժ
մ/վ – ?
___________

1 կմ – 1000 մ
1ժ – 60 ր – 3600 վ
36 կմ/ժ = 36 x 1000/3600 = 10 մ/վ

114. Առաջին, երկրորդ և երրորդ տիեզերական արագությունները համապատասխանաբար հավասար են 7,9 կմ/վ 11,2 կմ/վ և 16,7 կմ/վ:Այդ արագություններն արտահայտեցեք մետր-վայրկյանններով (մ/վ) և կիլոմետր-ժամերով (կմ/ժ)։ svchost.exe

V – 7,9 կմ/վ, 11,2 կմ/վ, 16,7 կմ/վ
մ/վ – ?
կմ/ժ – ?
_________________________________

7,9 կմ/վ = 7900 մ/վ = 7,9·3600 = 28440 կմ/ժ
11,2 կմ/վ = 11200 մ/վ = 40320 կմ/ժ
16,7 կմ/վ = 16700 մ/վ = 60120 կմ/ժ

115. A կետից մինչև B կետը եղած ճանապարհը, որը հավասար է 2700 կմ-ի ռեակտիվ ինքնաթիռն անցավ 1 ժամում։Ետադարձի ճանապարհին ինքնաթիռը թռչում էր 715 մ/վ արագությամբ։Ինքնաթիռի արագությունը որ ուղղությամբ էր ավելի մեծ։

V – 715 մ/վ
A ից B կետը – 2700 կմ – անցավ 1ժ․-ում
——————————————————

2700 կմ/ժ = 2700000/36
750-ը մեծ է 715-ից

116. Նապաստակի արագույթյունը 15 մ/վ է, իսկ դելֆինինը 72 կմ/ժ։Նրանցից որի արագությունն է ավելի մեծ։

Ն․ V – 15 մ/վ
Դ․ V – 72 մ/վ
< – ?
_____________

72 կմ/ժ = 72000/3600= 20 մ/վ
15-ը մեծ է 20-ից

117. 5ժ 30ր-ում հեծանվորդը անցավ 90 կմ։Ինչմիջին արագությամբ էր շարժվում հեծանվորդը։

t – 5ժ 30ր
S – 90 կմ
V= s/t
___________

5 ժ, 30 ր= 5,5 ժ
V= 99/5,5 = 18 կմ/ժ

118. Հաշվեցեք 3 ժ-ում 20 կմ ճանապարհ անցած դահուկորդի միջին արագությունը։

t – 3ժ
s – 20կմ
V – ?
_________

V= 20/3 = 6 2/3 կմ/ժ

119. Հաշվեցեք հետիտոնի, ձիավորի, տանկի (S-34) և մարդատար ինքնաթիռի (Իլ-62) շարժման արագությունները համապատասախանաբար 5 ժ-ում, 2 ժ-ում 22 ր-ում և 1,4 ր-ում։

V1= S:t1= 20:5= 4 կմ/ժ

V2= S:t2= 20:2= 10 կմ/ժ

V3= S:t3= 20:22= 0,91 կմ/ր

V4= S:t4= 20:1,4= 14,3 կմ/ր

120. 1959 թ․ սեպտեմբերի 12-ին ժամը 17-ին Լուսին թռչող խորհրդային երկրորդ տիեզերահրթիռը 101 000 կմ հեռաղցել էր երկրից։152 000 կմ հեռավորության վրա։Որոշեցեք հրթիռի շարժման միջին արագությունը։

S – 101000կմ – 152000 կմ հեռավորության վրա
t – 17:00
V – ?
_____________________________________________

152000-101000= 51000 կմ
V= s/t= 51000/10= 5100 կմ/ժ

121. 30 վ ընթացքում գնացքը շարժվել է հավասարաչափ 72 կմ/ժ արագությամբ։Ինչքան ճանապարհ անցավ գնացքն այդ ժամանակամիջոցում։

t – 30վ
V – 72 կմ/ժ
s – ?
____________

72կմ/ժ = 72000մ/1200վ = 60մ/վ
s = Vt = 60 × 30 = 1800մ

122. Հեռընթաց ինքնաթիռում գտնվող պատանի ուղևորը նշեց, որ թռիչքն անտառի վրայով տևեց ճիշտ 1 ր։Իմանալով ինքնաթիռի թռիչքի արագությունը (850 կմ/ժ) ն անմիջապես որոշեց այն ճանապարհի երկարությունը, որն ինքնաթիռն անցավ անտառի վրայով թռչելիս։Ինչ արդյունք ստացավ պատանի ուղևորը։

t – 1ր
V – 850 կմ/ժ
s – ?
_______________

850կմ/ժ = 850000մ/60ր = 14166,6մ/ր = 14,1կմ/ր
Պատ․՝14,1կմ/ր

123. Գետի հոսանքվ շարժվող լաստն ինչքան ժամանակում կանցնի 15 կմ, եթե հոսանքի արագությունը 0,5 մ/վ է։

s – 15կմ
V – 0,5մ/վ
—————

t – ?
15կմ=15000մ
t = s/V = 15000մ/0,5մ/վ = 30000վ = 500ր

124.Պայթեցման տեխնիկայում օգտագործում են ոչ մեծ արագությամբ այրվող բիկֆորդյան քուղը։Ինչ երկարությամբ ուղը պետք է ունենալ, որպեսզի հնարավոր լինի մինչև դրա լրիվ այրվելը 300 մ վազելով հեռանալ։Վազքի արագությունն է 5 մ/վ իսկ բոցը բիկֆորդյան քուղով տարածվում է 0,8 սմ/վ արագությամբ։

S1= 300 մ= 30000 սմ

v1= 5 մ/վ= 500 սմ/վ

v2 = 0,8 սմ/վ

S2= ?

t= s1/v1= 30000/500= 60 վ

S2 = 60·0,8 = 48 սմ

125. Տրակտորը առաջին 5 ր-ում անցավ 600 մ։ Ինչքան ճանապարհ կանցնի տրակտորը 0,5 ժ-ում շարժվելով նույն արագությամբ։

V – 120մ/ր
t – 0,5ժ
———————

s – ?
0,5ժ = 30ր
s = Vt = 120մ/ր x 30ր = 3600մ

Մարմինների փոխազդեցությունը:Մարմնի զանգված:

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:
Ոչ, չի փոխի։

2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ։
Առագաստանավը շարժվում է, երբ առագաստի վրա ազդում է քամին։
Պատին հարվածող թենիսի գնդակը փոխում է իր շարժման ուղղությունը պատի ազդեցությամբ։

3.Մարմնի որ հատկությունն է կոչվում իներտություն
Մարմնի արագության ակնթարթորեն չփոփոխվող հատկությունը կոչվում է իներտություն։

4.Որ մեծությունն են անվանում մարմնի զանգված
Զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է։

5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Մարմնի զանգվածը չափում են այն համեմատելով չափման տրված միավորի հետ։

6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Տոննա, ցենտներ, կիլոգրամ, գրամ և կարատ։

7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը միավորների ՄՀ-ում

Զանգվածի չափանմուշը պլատինի և իրիդումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև զանգվածն է։

ա.ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ

բ.ծանոթացում կշռման կանոններին

գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով

Շարժման ճանապարհի և ժամանակի հաշվարկը

Խնդիրների լուծում. Մխիթարյանի խնդրագրքիգ, էջ 22

Տարբերակ 1.

I. Իչքա՞ն ժամանակում հեծանվորդը կանցնի 250մ’ ունենալով 5մ/վ արագություն

S = 250մ

V = 5t/վ

———-

t(վ) – ?

V = S/t

5a = 250a/x

250մ/5 = 50վ

t = S/V

Պատ.՝ 3

II. Նավակը ի՞նչ հեռավորության վրա կգտնվի նավահանգստից շարժումը սկսելուց 15վ հետո, եթե նա շարժվում է գետի հոսանքով: Ջրի հոսանքի արագությունը 4մ/վ է:

S = 15

V = 4 S/վ

————-

S(մ) = ?

S = Vt = 15վ x 4 S/մ = 60մ

Պատ.՝ 5

Հավասարաչափ շարժման արագություն։ Արագության միավորը: Միջին արագություն

Խնդիրների լուծումներ. Գ. Մխ. I մաս, էջ 19

I.Հավասարաչափ շարժման արագություն անվանում են այն,որը թվապես հավասար է շարժման ամբողջ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհին։/Պատ․2/

II. Տանից մինչև դպրոց եղած հեռավորությունը 900մ է: Տղան այդ
ճանապարհ անցավ 15 ր-ում: Ի՞նչ միջին արագությամբ էր շարժվում
տղան.

S=900մ(A-B)

V=15ր

————

Միջին V=? /Պատ․2/

III. Երկիրը Արեգակի շուրջը պտտվում է 108000կմ/ժ արագությամբ: Այդ
արագությունը արտահայտեք մ/վ-ով.

V1=108000կմ/ժ V1=108000կմ/ժ=V1/t=108000կմ/ժ*1000/3600վ=108000000մ/3600վ=30000մ/վ

————————

V1(մ/վ)=?

Պատ`․1

IV. ) «Լենին» ատոմային սառցահատը 1ժ-ում անցնում է 33,5կմ ճանապարհ: Հաշվեք սառցահատի արագությունը.

V1=33,5 կմ/ժ V2=V1/t1=V1=33,5 կմ/ժ / t1=1 ժ=V1=33,5 կմ*1000/ժ / 3600 վ= 9,3 մ/վ

t1=1 ժ

——————

V2(մ/վ)=?

Պատ`․4

V․Ավտոբուսում նստած ուղևորը նշում էր այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում ավտոբուսը անցնում էր ճանապարհի եզրերին՝ իրարից 1 կմ հեռավորության վրա տեղադրված սյուների միջև եղած հեռավորությունները: Պարզվեց, որ առաջին 1 կմ այն անցավ 70 վ-ում, երկրորդը 80 վ, իսկ երրորդը՝ 50 վ-ում: Հաշվեք ավտոբուսի միջին արագությունը.

/Պատ․4/=15մ/վ

Տարբերակ 2

I․Ուղղագիծ հավասարաչափ շարժման ժամանակ մարմնի արագությունը ցույց է տալիս այն ժամանակը,որի ընթացքում մարմինը անցնում է միավոր ճանապարհ․ /Պատ․1/

II․ Հեծանվորդը 10ր-ում անցավ Յկմ: Ի՞նչ արագությամբ էր շարժվել
հեծանվորդը.

T=10 ր V=S/T=S=3 կմ / T=10 ր= 3կմ * 1000=3000մ,10ր*60=600 վ․=3000 մ/600վ=5մ/վ

S=3 կմ

_______

V(մ/վ)=?

III․ V1=41760 կմ/ժ V1=41760 կմ/ժ*V2(մ/վ)=41760*1000=41760000 մ/3600 Վ=11600 մ/վ

————————

V2(մ/վ)=?

/Պատ․3/

Էջ 21

IV. S=860մ V=S/T=S=860մ : T=3,5 ր=860մ / (3,5 ր * 60)=860 Մ/180 Ր=4․140 Մ/Վ

T=3,5 ր

————

V/Մ/Վ/=?

Պատ`․1

Տարբերակ 3

I․Որպես արագության միավոր ընդունում են այն հավասարաչափ շարժման արագությունը,որի դեպքում մարմինը 1վ անցնում է 1մ ճանապարհ․/Պատ․2/

II․Երբ խոսում են անհավասարաչափ շարժման մասին,ին՞չ արագություն են նկատի ունենում․Անհավասարաչափ շարժման արագությունը․

Պատ․2

III․ Աստղաթիռը, որը նախատեսված է Արեգակնային համակարգից
դուրս գալու համար, պետք է ունենա Երկրի նկատմամբ 61200 կմ/ժ
արագություն: Այդ արագությունը արտահայտեք մ/վ-ով

V1=61200կմ/ժ/երկրի նկատմամբ/ V1=61200կմ/ժ,V2/մ/վ/=61200կմ*1000մ=61200000մ*3600վ=17000մ/վ

__________________________________

V2/մ/վ/=?

Պատ․2

IV․ Մարդատար գնացքը, շարժվելով հավասարաչափ, 10 ր-ում անցնում է 15 կմ: Հաշվեք գնացքի արագությունը․

/Պատ․3,25 մ/վ/

V․ Զբոսաշրջիկները ճանապարհի առաջին կիլոմետրը անցան 10 ր-ում, երկրորդը՝ 11 ր-ում, երրորդը՝ 12 ր, 20 վ-ում: Հաշվեք զբոսաշրջիկների շարժման միջին արագությունը.

/Պատ․5/-1,5մ/վ

Էջ 22

Տարբերակ 4

I․Անվանեք արագության միավորները.

1 սմ/վ, 1 մ/վ, 1 կմ/ժ /Պատ․3/

II․ Պարաշյուտիստը 1200 մ բարձրությունը իջավ 5 ր-ի ընթացքում: Հաշվեք նրա միջին արագությունը.

/Պատ․4 4մ/վ/

III․ Գերձայնային մարդատար ինքնաթիռը կարող է զարգացնել
2520կմ/ժ արագություն: Այդ արագությունը արտահայտեք մ/վ-ով

V1=2520 կմ/ժ V1=2520 կմ/ժ,V2=?(մ/վ)=2520 կմ/ժ=2520 կմ*1000մ=2520000մ/3600վ=700մ/վ

———————

V2=?(մ/վ)

/Պատ․2/-700մ/վ

IV․ Քարշակային մոտորանավակը Յժ-ում անցավ 54կմ: Հաշվեք մոտորանավակի արագությունը

t=3ժ V=S/t=t=3ժ,S=54 կմ=54 կմ*1000մ=54000մ=3600վ*3=10800 վ=54000մ/10800վ=5մ/վ

S=54 կմ

————

V=(մ/վ)=?

/Պատ․2/-5մ/վ

V․Հետիոտնը առաջին րոպեում անցավ 100 մ, երկրորդում՝ 90 մ, երրորդ րոպեում՝ 80 մ: Հաշվեք հետիոտնի միջին արագությունը.

/Պատ․4/-1,5մ/վ

Իներցիայի երևույթը։

1․.Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Մարմնի շարժումը այլ մարմինների ազդեցության բացակայությամբ կոչվում է իներցիայով շարժում։

2․.Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

3․.Ինչու՞ է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից

Որովհետև արագության պատճառով մենք կարող ենք լուրջ վնասվածքներ ունենալ:

4․.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե՞ ոչ:

Ոչ, որովհետև, որևե այլ ազդեցություն իր վրա չկա:

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:Հավասարաչափ  շարժում:Արագություն:


1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Մեքենայի ընթանալը, ինքնաթիռի թռիչքը, տերևների շարժվելը։

3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ միմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ինչն են անվանում նյութական կետ։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ։

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ։

Մարմնի անցած ճանապարհը անվանում են՝ մարմնի անցաց հետագծի երկարությունը:

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:

Հավասարաչափ շարժումը այն շարժում է, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ժանապարհ:

10..Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

11..Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

12..Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V

Ծավալների չափում

Նպատակը-

1.Ներմուծել «ծավալ» մեծությունը և ծանոթանալի չափման միավորների հետ:

2.Սովորել ծավալներ չափել:

3.Սովորել հաշվել կանոնավոր ձև ունեցող երկրաչափական մարմինների ծավալները:

Պետք է իմանալ-

1.Ծավալների չափման հիմնական (1մ³)և ավելի հաճախ օգտագործվող միավորներ(1դմ³,1սմ³,1մմ³,1լ,1մլ)

3.Ուղիղ հատվածակողմերի ծավալների հաշվման ձևը:

Կարողանալ-

1.Որոշել չափագլանի չափման սահմանները և մեկ բաժանումի արժեքը:

2.Չափել ցանկացած մարմնի ծավալը չափագլանի միջոցով:

3.Գտնել չափման սխալը

4 .Ցանկացած միավորով չափված ծավալի մեծությունը արտահայտել այլ միավորներով:

Նախապատրաստական աշխատանք-

Ֆիզիկական մարմինները տարածության մեջ որոշակի տեղ են զբաղեցնում:Սա բոլոր մարմինների ընդհանուր հատկությունն է:Որոշ դեպքերում տարածության այն մասը,որը զբաղեցնում է մարմինը ամբողջությամբ լցված է նյութով:Այսպիսի մարմիններին կանվանենք հոծ մարմիններ:Շատ դեպքեում էլ մարմնի զբաղեցրած տարածության մասը մասամբ կամ լրիվ «դատարկ» է:Դրանց անվանում են սնամեջ մարմիններ:

Տարածության մեջ շատ տեղ գրավող մարմնի ծավալը համարելու ենք մեծ,իսկ քիչ տեղ գրավողինը՝փոքր:Մարմինների ծավալները նշանակելու ենք V(վէ)տառով:

Ծավալների չափման միավորներ

Որպես ծավալների չափման հիմնական միավոր պայմանավորվել են օգտագործել այնպիսի խորանարդի ծավալը,որի յուրաքանչյուր կողմը հավասար է 1մ:Այդ միավորը կոչվում է 1մ³(կարդացվում է 1մետր խորանարդ կամ 1 խորանարդ մետր):1մ³ բավականաչափ մեծ միավոր է:Սովորաբար անհրաժեշտ է լինում շատ ավելի փոքր ծավալներ(1դմ³,1սմ³,1մմ³,1լ,1մլ):1դմ ³միավորը ունի երկրորդ անվանումը՝ 1լ(լիտր):1սմ³ անվանում ենք 1մլ(միլիլիտր):

1լ=1դմ³ 1մլ= 1սմ³

1մ³=1000դմ³=1000լ 1դմ³=1000սմ³=1000մլ

1դմ³=0,001մ³ 1մ³=1000դմ³=1000000սմ³=1000000մլ

³

«»

Մեծությունների չափում․ երկարությունների չափում

Չափել ֆիզիկական մեծությունը՝նշանակում էայն համեմատել նույնատիպ մեծության հետ,որն ընդունված է որպես միավոր:

Յուրաքանչյուր չափման արդյունքը թիվ է,որն ընդունված էանվանել ֆիզիկական մեծության թվային արժեք:

Երկարություն ասելով հասկանալու ենք ոչ միայն առարկայի երկարությունը,այլ նաև նրա լայնությունը,բարձրությունը,մարմնի անցած ճանապարհը,և ընդհանրապես երկու ցանկացած կետերի միջև եղած հեռավորությունը:Որպես երկարության չափման հիմնական միավոր ընդունված 1մ(մետր)Հասկանալի է,որ 1մ-ը կարող է լինել ինչ որ մի մարմնի երկարություն,որոշակի կետերի միջև եղած հեռավորություն,կամ էլ ինչ որ մի բանի որոշակի ժամանակում անցած ճանապարհ:Որպես երկարության չափանմուշ ընդունվել է դեռևս 1889թ. ,այն իրենից ներկայացնում է երկու տարբեր մետաղների ՝պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված ,հատուկ ձև ունեցող ձող.Ձողի լայնքով ,իրարից որոշակի հեռավորության վրա երկու խազ են արել և պայմանավորվել են այդ խազերի միջև եղած հեռավորությունը ընդունել որպես երկարության չափանմուշ(անվանել են 1մետր կամ կրճատ 1մ):Չափանմուշը պահվում է Ֆրանսիայի Սևր քաղաքում՝Չափերի և Կշիռների Միջազգային Բյուրոյում:Բոլոր պետությունները ստացել են այդ միակ և ընդհանուր չափանմուշի պատճեները,որոնց հետ համեմատելով էլ պատրաստվում են այն բազմապիսի մետրերը,որոնք օգտագործում ենք չափումներ կատարելիս:

Մինչև ընդհանուր չափանմուշի ընդունումը,տարբեր ժողովուրդներ օգտագործել են երկարության չափման տարբեր միավորներ:

Պատրաստել համառոտ տեղեկատվություն երկարության չափման հին միավորների մասին(հատկապես հետաքրքիր կլինի իմանալ նախկինում Հայաստանում օգտագործված երկարության միավորների մասին).

Երկարությունները չափելու համար չափանմուշ ունենալուց բացի պետք է իմանալ նաև,թե ինչպե՞ս չափվող երկարությունը համեմատենք չափանմուշի հետ(չափման ձևը):

Կանոն-Երկարություն չափելու համար, չափանմուշի սկիզբը տեղադրում ենք չափվող երկարության սկզբին,նմուշի վերջը նշում ենք մատիտով,կրկին չափանմուշի սկիզբը տեղադրում ենք այդ մատիտով արված գծիկից, և այդպես մինչև տրված երկարության վերջը։Այս չափման մեթոդը կոչվում է<<տեղադրման >>մեթոդ։

Ծավալ

1.Ինչ է ծավալը

Ծավալ, մարմնի կամ նյութի զբաղեցրած տարածության քանակական բնութագիրը, երկրաչափական մարմինը բնորոշող հիմնական հասկացություններից։

2.Ինչ միավորներով է չափվում ծավալը(հիմնական և օգտագործվող)

Խորանարդ մետր, կամ լիտր

3.Ինչ է 1լ-ը,1մլ-ը(արտահայտել դմ3-ով,մ 3 -ով,սմ3-ով)

1լ=1դմ³, 1 լ =1000սմ³, 1լ=0.001մ³

1մլ=0.001դմ³, 1սմ³, 0.000001մ

4.Ինչ է տարողականությունը

Մարմնի որևէ ծավալ ներգրավելու և տեղափոխելու հատությունն է:

5.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Սանդղակի վրա նշված առժեքների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

6..Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

7.Ինչպես պետք է որոշել  կանոնավոր և անկանոն ձև ունեցող մարմինների ծավալները

Կանորավոր մարմինի դեպքում ծավալը կարելի է հաշվել երկրաչափական եռաչափ պատկերի ծավալի հաշվման բարաձևով։ (Գլանի, կամ խորանադի դեպքում հիմքի մակերես անգամ բարձրություն)

Իսկ անկանոն մարմինի դեպքում կարելի է հաշվել Արքիմեդի օրենքի օգնությամբ՝ անտամղված հեղուկի ծավալը չափերով։

Թեման:Ֆիզիկական մեծություններ:Ֆիզիկական մեծությունների:Չափման սխալ:

1.ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:

2.ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Դիտումները հատկապես կարևոր են երկնային մարմինների շարժման օրինաչափությունը պարզելու և դրանց դիրքերը որոշելու համար։ Սակայն միշտ չէ, որ դիտումները բավարար են անհրաժեշտ եզրակացություն անելու համար։ Երևույթները հաճախ կարճատև են կամ դրանք ոչ միշտ և ոչ ամենուր կարելի է դիտել, ուստի ֆիզիկայում բազմաթիվ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են հատուկ փորձեր և փորձարարական հետազոտություններ։ 

4.Ի՞նչ է վարկածը

Վարկածը փաստ է, որը հաստատված չէ։

5.Ի՞նչ է օրենքը

Ընդհանրացնելով բնության երևույթների մասին փորձերի և դիտումների միջոցով ստացած տվյալները՝ գիտնականները հայտնաբերում են օրենքներ,

6.Ի՞նչ է  ֆիզիկական տես ությունը

Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն։

7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն։

8.Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել որևէ ֆիզիկական մեծություն, նշանակում է այն չափել նույնատիպ մեկ այլ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:

9.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Աշխարհում հաստատել են Միավորների միջազգային համակարգը: Օրինակ, երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:

Այն սարքը, որով չափում ենք ֆիզիկական մեծությունը եւ ստանում թվային արժեքը , կոչվում է չափման գործիք:

10.Ինչ չափիչ սարքեր    եք ճանաչում: Թվարկեք

Չափփիչ սարքեն են քանոնը, չափերիզը, գլանը, ջերմաչափը, վայրկնաչափը:

11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում

Այդ սարքերը չափում են երկարությունը, զանգվածը, ժամանակը:

12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

մետրաչափի վրա գրված են համ թվեր համ գծիկներ

13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարեւան գծիկների միջեւ եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

15.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է սանդղակի բաժանման արժեքից եւ հավասար է բաժանման արժեքի կեսին։

Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դիտումներ և փորձեր։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը առաջացել է հունարեն ֆյուզիզ բառից, նշանակում է բնություն,

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է բնության մեջ տեղի ունեցող երևույթները

4.քննարկել ինչ է բնությունը

Բնությունը այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփողությունները անվանում են բնության երևույթներ

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

Երկրաշարժ, անձրև, ձյուն, ծիածան, ծառերի և ծաղիկների աճը, մոլորակների և աստղերի շարջը:

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, մկջուկային երևույթներ:

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

Մեզ շրջապատով բոլոր առարկաները կոչվում են մարմիներ։

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

Նյութից պատրաստված են լինում մարմինները: Օրինակ`երկաթ, ջուր, ոսկի, բղինձ, փայտ:

10.ինչ է մատերիան

Մատերիան դա այն ամենն է ինչը գոյություն ունի տիեզերքում`մոլորակ, կենդանի, բույս: Նյութը մատերիայի տեսակներից է:

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Դիտումները հատկապես կարևոր են երկնային մարմինների շարժման օրինաչափությունը պարզելու և դրանց դիրքերը որոշելու համար։ Սակայն միշտ չէ, որ դիտումները բավարար են անհրաժեշտ եզրակացություն անելու համար։ Երևույթները հաճախ կարճատև են կամ դրանք ոչ միշտ և ոչ ամենուր կարելի է դիտել, ուստի ֆիզիկայում բազմաթիվ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են հատուկ փորձեր և փորձարարական հետազոտություններ։ 

13. Ինչ է վարկածը

Վարկածը փաստ է, որը հաստատված չէ։