Հավասարաչափ շարժման արագություն։ Արագության միավորը։ Միջին արագություն

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>> էջ 17

I. Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ
մարմնի նկատմամբ անվանում են մեխանիկական շարժում։
Պատ՝3․

II. Այն շարժումը, որի դեպքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ կոչվում է հավասարաչափ շարժում։
Պատ․՝ 1․

III. Շարժվող գնացքի վագոնում՝ նստած ուղևորը գտնվում է դադարի վիճակում վագոնում նստած ուղևորների նկատմամբ։
Պատ՝1,3․

IV. t1 = 0.5ժ = 30ր V= S1/t1 = 60կմ/30ր = 2կմ/ր․

S1 = 60 կմ․ V2 = S2/t2 = 30կմ/15ր=2կմ/ր

t2 = 15ր V3 = S3/t3 = 2կմ/1ր = 2կմ/ր

S2 = 30 կմ

S3 = 2կմ

t= 1ր

VV2 V3=?

Տարբերակ II.

I. Այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում, անվանում են հետագիծ։
Պատ՝.2

II․Մարմնի անցած ճանապարհ կոչվում է հետագծի այն հատվածի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշակի ժամանակամիջոցում։
Պատ՝․2։

III․ Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված խնձորը տեղաոխվում է քայլող մարդու նկատմամբ։
Պատ՝.1

IV․ Երկրի շարժումը իր առանցքի շուրջ, դա հավասարաչափ շարժում է։
Պատ՝․4

Տարբերակ III.

I. Այն գծի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշ ժամանակամիջոցի ընթացքում, անվանում են անցած ճանապարհ։
Պատ՝1․

II․ Մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։
Պատ՝2․

III․ Հեծանիվը իջնում է բլրից: Նրա ոտնակները իրենց պտտման ընթացքում գտնվում է շարժման մեջ։
Պատ՝1․

IV․ t= 0,5ժ = 30ր V1 = S1/t1= 30կմ/30ր = կմ/ր

S1 = 30կմ V2 = S2/t2 = 20կմ/15ր = 20/15կմ/ր

t= 15ր V3 = S3/t3 = 10կմ/15ր = 10/15կմ/ր

S= 20կմ

t3 = 15ր

S3 = 10կմ

VV2 V3

Պատ՝.1

Տարբերակ IV

I․ Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ժանապարհներ, անվանում են` հավասարաչափ շարժում:
Պատ․՝2․

II․ Այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում կոչվում է հռտագիծ։
Պատ՝3․

III․ Շարժվող տրակտորի թրթուրների ներքևի մասերը Երկրի նկատմամբ գտնվում են դադրի վիճակում։
Պատ՝1․

IV․ Ձեռքից ընկած գնդակի շարժումը անհավասարաչափ շարժում է։
Պատ՝.2

Սպիրտայրոցի կառուցվածքը և նյութերի տաքացումը սպիրայրոցի վրա

.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ) 
2. սկավառակով խողովակ 
3. բամբակե պատրույգ 
4. թասակ Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: 
Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է: 
 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները: ! 
Հիշե՛ք Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: 
Գործնական ածխատանք`Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցովՀամապատասխան սարքերի միջոցով կատարեք հեղուկ և պինդ նյութերի տաքացում:

Ինչպես ճիշտ տաքացնել սպիրտայրոցը

Թասակ Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: 
Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է: 
 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները: ! 
Հիշե՛ք Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: 
Հետո շտատիվից պետք է վերցնել փորձանոթ, անպայման լցացնել այն, հետո ամրացնել ամրակալի վրա և առաջինը պետք է տաքացնել ամբողջ փորձանոթը, որ տաքությունից և սառնությունից տարբերությունից փորձանոթը չպայթի։ Փորձանոթը ամբողջությամբ տաքացնելոց հետո մի քիչ թեքում ենք, որպիսի մակերեսը ավելի շատ լինի։ Եվ պետք է նյութը փորձանոթի մեջ լցնել փագարի միջոցով։

Քիմիական նյութերի  ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների

Քիմիական նյութերի  ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների
Այն հատկանիշները,որոնցով նյութերը նմանվում կամ տարբերվում են իրարից կոճվում են հատկություններ:Հատկությունները բաժանվում են`ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:
Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը,գույնը,հոտը,համը,լուծելիությունը ջրում,պլաստիկությունը,խտությունը,ջերմա- և էլեկտրահաղորդականությունը և այլն:
Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:
Ֆիզիոլոգիականը`նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:Քիմիական նյութերի դիտում, նկարագրում, չափում, քիմիական փորձ:
Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի: Ինչպե՞ս դրանք տարբերակել,ինչպե՞ս ուսումնասիրել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը,լսողությունը, համի, հոտի զգացողությունները և ֆիզիկական գործիքները:Փորձասեղանին դրված են միատեսակ չորս բաժակ` ապակե, ալյումինե, պղնձե և կապարե: Պղինձը տարբերվում է մյուսներից իր կարմրավուն գույնով, ապակինթափանցիկ է, իսկ ալյումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթեբաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարն անհամեմատ ծանր է ալյումինից:Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ, ալյումին և կապար նյութերը: Մենքառանձնացրինք գլխավոր հատկանիշները` գույնը, թափանցիկությունը, խտությունը:Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում ենիրար, անվանվում են հատկություններ:Հատկություններն ուսումնասիրվում են՝ որոշակի պայմաններում նյութերընկարագրելու, տարբերակելու և օգտագործելու համար:Նկարագրել նյութը՝ նշանակում է թվարկել նրա հատկությունները: Տարբերում եննյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:Դուք բնագիտությունից և ֆիզիկայից արդեն գիտեք, որ յուրաքանչյուր նյութ ունիորոշակի ֆիզիկական հատկություններ, որոնցով այն տարբերվում է մյուսներից:Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտ-րահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում:Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը կարելի է որոշել ևնկարագրել զգայարանների օգնությամբ:Նյութերի լուծելիությունը հեշտ կարելի է որոշել փորձով: Այդպիսի փորձ դուքկատարում եք տանը ամեն օր: Մենք լավ գիտենք, որ շաքարը և աղը հեշտությամբ լուծվում են ջրում:Բնության մասին գիտելիքը մարդը ստանում է շատ կարևոր եղանակով`դիտարկումով:Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այնուսումնասիրելու նպատակով:Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումներինպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն էկուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրումօրինաչափություններ: Հաջորդ կարևոր քայլը այն պատճառների փնտրտուքն է, որոնցովբացատրվում են գտնված օրինաչափությունները: Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:Գիտական դիտարկումը տարբերվում է կենցաղային դիտարկումից: Որպես կանոն,գիտական դիտարկումը կատարվում է խիստ հսկվող պայմաններում: Առավել հաճախ այդպիսի դիտարկում կատարվում է հատուկ տարածքում`փորձասենյակում .Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում էփորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի(experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»): Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը:Ընդունված է փորձը ձևակերպել հատուկ մատյանում, որն անվանվում է լաբո-րատոր: Այդ նպատակի համար կարելի է վերցնել սովորական տետր, սակայն գրան- ցումը նրանում կլինի մի փոքր անսովոր: Նշվում են փորձի կատարման ժամանակը, անվանումը, փորձի ընթացքը, որը հարմար է գրանցել աղյուսակի ձևով.

Ի՞նչ եմ արել          Ի՞նչ եմ դիտարկել            Եզրակացություն
Դիտել եմՍպիրտայրոցով ջրի եռացնելըՍպիրտ այրոցով ջուրը եռացնելիս առաջանում են գոլոշի և պղպջակներ

Լրացուցիչ հարցեր և վարժություններԵրկաթին  բնութագրական  չէ  հետևյալ  ֆիզիկական  հատկությունները
1.էլեկտրահաղորդականությունը
2.մետաղական  փայլը
3.սովորական  պայմաններում  հեղուկ  վիժակը
4.ջերմահաղորդականությունը

2.Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,

Ա.Խմելու սոդա                          3.Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ է,բյուրեղային

Բ.Երկաթ                                      1.Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի

Գ.Քացախ                                   4.Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի,Տարբեր  նյութերի ֆիզիկական հատկությունների  ուսումնասիրություն:

էԴ.Ջուր                                          2.Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն

Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ

Գործնական  աշխատանք`  Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ: 
 Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:                              Ամրակալ`
Картинки по запросу Քիմիական ամանեղեն
Քիմիական ամանեղեն`
Картинки по запросу Քիմիական ամանեղեն
Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա¦: 

Картинки по запросу Քիմիական սպիրտայրոց

Սպիրտայրոցի կառուցվածքը`1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)2. սկավառակով խողովակ3. բամբակե պատրույգ4. թասակՀեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է: Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:Հիշե՛քՉի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհիպատճառ դառնալ: Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.պարզապես պետք է ծածկել թասակովԲոցի կառուցվածքը

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասումածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբերեն, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Անվտանգության կանոնները քիմիայի լաբարատորիայում

     Աշխատելու  ընդհանուր  կանոնները.1.         Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները2.         Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել3.         Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում4.         Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը5.         Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.Փորձեր  կատարելու  համար  դուք  օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ  նյութերը  փակ  անոթներում:1.         Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:2.          Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:3.         Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը4.         Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:5.         Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:6.         Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:7.         Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին, հատկապես  հիմքերը  և  թթուները:2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից: Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է  ցայտել  ձեր  դեմքին:4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի  ափով  շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ  կանոնը, պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:     Առաջին  օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի  մասնակցությամբ:2.   Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե  այնուհետև  մշակեք 2–3 %-անոց          նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:3.    Մաշկի  կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը  լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի   
       կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:

Քիմիան կյանք է

Նախագիծ՝ քիմիան կյանք է
Ժամանակահատված՝ սեպտեմբեր
Թեմա՝ տոնային կրեմներ

Տոնային
Հայտնի դիմահարդար Բոբի Բրաունի խոսքով՝ արևից այրվածքների դեպքում պետք է սահմանափակվել դեկորատիվ կոսմետիկայի նվազագույն օգտագործմամբ նուրբ մաշկն ավելի չվնասելու համար: Նա խորհուրդ է տալիս հանքային դիմափոշի օգտագործել, որը նրբորեն ծածկում է մաշկը՝ քողարկելով թերությունները:քսուք, կոսմետիկ միջոց դիմահարդարման համար։ Կատարում է հետևյալ ֆունկցիաները՝ հիմք է ծառայում դիմահարդարման համար, լավացնում է մաշկի գույնը, թաքցնում է դեմքի թերությունները (պեպենները, անհարթությունները և այլն), պաշտպանում է մաշկը ջերմաստիճանի փոփոխությունից, քամուց, անձրևից։

Տոնային քսուքի նախապատմությունը մի քանի հազարամյակ ունի. Հին Եգիպտոսում, Հռոմում, Հունաստանում կանայք օգտագործում էին կավիճ, սպիտակ կապար և այլն։ Առաջին տոնային քսուքը՝ Pan-Cake-ը (բնական երանգով դիմափոշին), ստեղծել է Մաքս Ֆակտորը 1936 թվականին։ Տղամարդիկ նույնպես իրենց մաշկի գույնը բացելու համար օգտագործել են մեյքափի պարագաներ. սպիտակ դիմափոշի, կավիճ և քսուքներ։

Տոնային քսուք չեն կարող պարունակել մաշկին անհրաժեշտ, օգտակար բաղադրիչներ, այդ պատճառով կարող են մաշկը վնասել՝ առաջացնելով մաշկի խնդիրներ՝ խցանել ծակոտիները, որը կարող է նպաստի կոմեդոնների, բորբոքային էլեմենտների առաջացմանը, ինչպես նաև կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։

Խառը մաշկի լավագույն հիմքերը: Լավագույն հիմքը մաշկի բոլոր տեսակների համար:  Դերմակոլի դիմահարդարման շապիկ:

Որակյալ տոնային քսուկները ունեն բավականին լավ բաղադրիչներ՝ վիտամին E, հակաօքսիդանտներ, հիալուրոնաթթու և այլն, ինչպես նաև ժամանակակից տոնային քսուկները մեծամասամբ պարունակում են SPF, մաշկը պաշտպանելով ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից»: Սակայն պետք է կարողանալ ճիշտ ընտրել և կիրառել տոնային քսուկը: Առաջին հերթին, ըստ մաշկաբանի, պետք է տոնային քսուկը ընտրել ըստ մաշկի տիպի, քանի որ այս դեպքում յուրաքանչյուր տոնային քսուկ պարունակում է համապատասխան մաշկին անհրաժեշտ բաղադրիչներ: «Օրինակ չի կարելի օգտագործել ճարպոտ մաշկի համար նախատեսված տոնային քսուկը նորմալ կամ չոր մաշկի համար, քանզի ճարպոտ մաշկի համար նախատեսված տոնային քսուկը ունի մանրէասպան և չորացնող հատկություն։

Տոնային քսուքի սխալ ընտրություն և օգտագործում։ Տոնային քսուքը նախատեսված է դիմահարդարումն ավելի կատարյալ դարձնելու համար։ Այն թաքցնում է դեմքի բոլոր թերությունները, սակայն սխալ ընտրության կամ օգտագործման պատճառով այդ թերությունները կարող են ավելի ակնհայտ դառնալ։ Հաշվի առեք, որ տարիների ընթացքում մաշկը շատ ավելի չոր է դառնում, այդ պատճառով մի մոռացեք ամեն օր խոնավացնել ու սնուցել այն։ Նախապատվությունը տվեք թեթև ու խոնավացնող տոնային քսուքներին, ինչպես նաև փորձեք ձեր մաշկի գույնին հնարավորինս մոտ գույն ընտրել։

Ամենակոպիտ սխալը այրվածքը թաքցնել փորձելն է՝ դեմքն ամբողջովին ծածկելով տոնային քսուքով: Այդպիսի մանիպուլյացիան ավելի մեծ ուշադրություն կգրավի խնդրին:


Հայտնի դիմահարդար Բոբի Բրաունի խոսքով՝ արևից այրվածքների դեպքում պետք է սահմանափակվել դեկորատիվ կոսմետիկայի նվազագույն օգտագործմամբ նուրբ մաշկն ավելի չվնասելու համար: Նա խորհուրդ է տալիս հանքային դիմափոշի օգտագործել, որը նրբորեն ծածկում է մաշկը՝ քողարկելով թերությունները:

Մարմին և նյութ

1. Թվարկե՛ք նյութեր և մարմիններ (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,և նշե՛ք, թե ինչի համար են նրանք օգտագործվում:
Մարմիններ՝ աթոռ, սեղան, պահարան, հեռուստացույց, դաշնամուր, Նյութեր՝ երկաթ, փայտ, պոլիէթիլեն, ապակի, քար
2. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
Օրինակ՝ ափսե, ափսեն կարող է պատրաստված լինել ապակուց, փայտից, քարից, կամ գդալ, գդալը նույնպես կարող է պատրաստված լինել երկաթից, փայտից և այլն․
3. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:
կացին, կացինը հնարավոր է պատրաստել միայն երկաթից, կամ հագուստը հնարավոր է պատրաստել միայն կտորից․
4. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
Մարմին, որովհետև, ապակին որով պատրաստվել է բաժակը նյութ է։
5. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
Մարմիններ՝ ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջարան, սեղան, դանակ
Նյութեր՝ ջուր, պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին
6. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.ա)պղնձելար բ) արծաթռ պատառաքաղ գ) ռետինե գնդակդ) ապակե բաժակ ե) փայտե քանոն զ) ապակե սեղան
7.Հետևյալ նյութերից որոնք են անօրգանական և որոնք օրգանական` արծաթ,բուրդ,ավազ,ցեմենտ,փայտ,պողպատ,սառույց,ճարպ,շաքար,ցինկ:
օրգանական՝ բուրդ, փայտ, ճարպ, շաքար
անօրգանական՝ արծաթ, ավազ, ցեմենտ, պողպատ, սառույց, ցինկ

Քիմիա․ Ֆիզիկա

  • Ինչ է ուսումնասիրում քիմիան,քիմիայի ուսումնասիրման ոլորտները

Քիմիան ուսումնասիրում է նյութերը, նրանց կառուցվածքը, հատկությունը, բաղադրությունը և կիրառումը

  • Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք

Ֆիզիկա, քիմիա աշխարհագրություն, կենսաբանություն, էկոլոգիա և բնապահպանություն, աստղագիտություն, երկրաբանություն:

  • Ինչ է նյութը և մարմինը

Մեզ շրջապատով բոլոր առարկաները կոչվում են մարմիներ, իսկ ինչից պատրաստված է մարմինները կոչվում է նյութ:

  • Տնային առաջադրանքներ`Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝քանոնը,արձանը,ամանեղենը,զարդերը     

Քանոնը կազմվածք է պլաստմասից, փայտից և մետաղից։ Արձանը կազմվածք է քարից, գրանիտից, մարմարից, մետաղից, փայտից, կավից, գիպսից և մոմից։ Ամանեղենը կազմված է ոսկուց, արծաթից, պողպատից և փայտից։