Խոհանոցային տեխնոլոգիա

Այս կիսամյակ մեր տեխնոլոգիայի խմբով կատարել ենք խոհանոցային գործունեություն։ Պատրաստել ենք գաթա, որի բաղադրությունն է ալյուր, ձու, մարգարին, շաքարավազ, ձեթ, մածուն, սոդա, վանիլին և խորիզ. Այն շատ համեղ էր։

Նաև պատրաստել ենք նեգրի ժպիտ։ Նախ պատրաստենք խմորը, առանձնացնել 4 ձվի սպիտակուցները, դեղնուցների վրա պետք է ավելացնենք նաև 1 ամբողջական ձու։ Բեզեն պատրաստել ենք այսպես՝ մեկ բաժակ շաքարավազը ավելացնենք քիչ-քիչ դեղնուցներին և խառնենք հարիչով, երբ լավ սպիտակում, փրփրում է և բարձրանում պետք է ավելացնենք մեկ բաժակ կաթ և շարունակենք հարել։ Մեկ թեյի գդալ սոդա ավելացրեցինք, հարեցինք և 2 ճաշի գդալ կակաո լցրեցինք մաղի մեջ։ Ավելացրեցինք ալյուրը և մաղեցինք խմորի մեջ։ Մաղված փոշիի բաղադրիչները ավելի ծակոտկեն թխվածք են ապահովում։
Հարիչով ամբողջը հարեցինք ստացանք այսպիսի բաղադրության խմոր։ Եվ դրեցինք ջեռոցը։
Ջեռոցը նախապես պետք է տաքացրած լինի 180-190 աստիճան երկկողմանի ռեժիմում։

Պետք է թխենք մոտ 20-25 րոպե։

Այն ատացվեք էր շատ համեղ և մենք հյուրասիրեցինք բոլորին։

Բացի այս երկուսից պատրաստել ենք նաև տրյուֆել։ Այս բոլորի մի մասը մենք ենք կերել մյուս մասը վաճառել ենք և այդ գումարով գնել ենք մյուս ուտեստների մթերքները։

Տեխնոլոգիայի խմբում սովորում ենք հաշվել մեր պատրաստած ուտեստի, արտադրանքի ինքնարժեքը: Իհարկե ոգևորված արտադրողները միանգամից սիրում են կնքել արտադրանքի վաճառքի արժեքը․

🙂

… Պատրաստում ենք սիրով և հետաքրքրված: Այսօր խոհանոցում սևուսպիտակ ժպիտ թխվածքի բուրմունքն էր տարածված, ով հասցրեց համտեսել և մասնակցել իր ներդրումով՝ անուշ լինի:

Անհատական ցուցահանդես

Ներկայացված աշխատանքներից ամենաշատը սիրում եմ «Տերևը ծովում» նկարը։ Սիրում եմ նկարել գուաշով, բայց իմ այս աշխատանքները նկարած են մատիտով, ֆլոմաստերով  և ջրաներկով բացի  մեկից՝ «Երազկոտ աղջիկը» նկարից։ Սիրում եմ նայև pop art-ի և կոլաժի տեխնիկայով աշխատել։
Ես շատ եմ սիրում նկարել…