Խիղճը

Մարդու խիղճը դա իր բարությունն է, օգնելու պատրաստականությունը, դիմացինին ներելն ու հասկանալը։ Ով խիղճ չունի կյանքում միայնակ է։

Բայց կարծում եմ, որ բոլորն էլ ունեն խիղճ, ուղղակի շատերը դրա տեղը չգիտեն։ Սակայն միշտ էլ լինում են այնպիսի իրավիճակներ, որ խիղճը հիշեցնում է իր գոյության մասին։

Գիշերն անտառում

Մի անգամ հայրիկիս հետ գնացինք անտառ։ Անտառում այնքան հաճելի ձայներ էր լսվում․ Տերևների խշխշոց, անտառի քամին, կենդանիներին ձայնը։ Ես և հայրիկս խարույկ վառեցինք։ Այնքան տաք էր և այնքան խաղաղ ու կրակի ծուխը ծածանվում էր։ Եկավ քնելու ժամը և մենք գնացինք քնելու։ Գիշերը նույնպես աշնանային ձայներ էր լսվում, բայց ես քնեցի։ Առավոտյան ես և հայրիկս տուն գնալիս տեսանք կենդանիներ և շատ շատ ծառեր։

Երկիր որտեղ ոչ մի մեծահասակ չկա

Մի երկիր կար, այդ երկրի անունը Կոլոտ աշխարհ։ Այդ երկիր մի նոր մարդ էր եկել, և քայլում էր ամենագեղեցիկ փողոցներից մեկով։

Զարմանալի է․ Ասում է նա։

Ինչու այս երկրում ոչ մի մեծահասակ չկա, նույնիսկ խանութ չկա, կամ ինչուն են նրանք հագնում ֆիլմերի հերոսների շորեր։ Նա մի մարդ տեսավ և հարցրեց ինչու այս քաղաքում ոչ մի բարձրահասակ մարդ չկա։ Արդյոք դու չես հասկացել, թե ինչու է այս երկրի անունը <Կոլոտ աշխարհ>, որովհետև այս երկրում միմիայն ցածրահասակներ են։ Այդ մարդը բնակվելով այդ երկրում նա էլ դարձավ ցածրահասակ

Ճանապարհ դեպի երազանք

Մի աղջիկ քայլում էր դեպի երազանք։ Ճանապարհը շատ զարմանալի էր։ Շատ զբոսնելուց հետո, աղջիկը հանդիպեց մի տարօրինակ կենդանու, որը կարծես առյուծ լինել թռչունի փոքր թևերով, իսկ հետո տեսավ փոքր թռչուն առյուծի մեծ գլխով։ Ճանապարհը չէր վերջանում, բայց աղջիկը շատ ուրախ էր, որ նրան միանում էին տարօրինակ կենդանիներ։ Ճանապարհի աջ կողմում անտառ էր, որտեղ ամեն մի ծառի վրա մի տեսակի կենդանիներ էին։ Իսկ ձախ կողմում լողավազան էր, որտեղ երեխաները կոկորդիլոսների վրա էին և օձերի։ Իսկ ամենավերջում հասան երազանքի այգի։ Այնտեղ այդ երկրի ամենամեծ լողավազանն էր և այնքան մեծ, որ ամեն օր հարյուր հազար մարդ էր լողում և լողավազանի շատ քիչ տեղ զբաղեցնում։ Երազանքի այգում նաև կային ճոճանակներ, որոնք երկինքին էին հասնում:

Պաղպաղակե երկրիր

Մի երկիր կա որտեղ ամեն ինչ պաղպաղակից է։ Այդ երկրի անունը մի տարորինակ անուն է և ընդհանրապես կապ չունի այդ երկրի հետ։ Այդ անունը Ծաղկե շոկոլադ է, զարմանում եք չե։ Ես էլ երբ որ իմացա, որ այդպիսի անուն ունի այս երկիրը շատ զարմացա։ Գիտես երբ որ ես քայլում էի փողոցում մի պաղպաղակե կատու մոտեցավ ինձ և մարդու լեզվով սկսեց խոսալ իմ հետ։ Իսկ հետո նրա մի շարժումով ինձ տեղափոխեց Ծաղկե շոկոլադի մի թանգարան որտեղ ամեն ինչ պաղպաղակից էր։ Այնտեղ կային հին հայտնի մարդկանց պաղպաղակից արձաններ, մարդկանց պահված իրեր, էլի պաղպաղալից։ Բայց ես նայելով գետնին վախեցա, որովհետև գետինը նույնպես պաղպաղակից էր, ինձ թվաց թո շուտով կհալի, բայց չեր հալում։ Իսկ հետո երբ ես դուրս եկա թանգարանից հայտնեվիցի նույն տեղը, բայց արդեն փոքր շունիկի հետ։