Վանի բերդ, Մհերի դուռ

Վանի բերդ

Վանի բերդ (հայտնի է նաև Վանի միջնաբերդ, Վանա ամրոց անվանումներով։ Քարե ամրոց և պաշտպանական շինություն, որը կառուցվել է մ․թ․ա․ 9-7-րդ դարերում Ուրարտուի թագավորության մայրաքաղաք Տուշպայում։ Տուշպան գտնվել է ներկայիս Վան քաղաքի տարածքում։ Իր տեսակի մեջ ամենամեծ ամրոցն է։ Ամրոցից բացվում է Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի ավերակների տեսարանը, որը կառուցված է եղել ուղղաբերձ ապառաժի վրա, որտեղ հիմա գտնվում է ամրոցը։ Համանման ամրոցներ և պաշտպանական կառույցներ կառուցված են եղել Ուրարտական թագավորության ողջ տարածքում, հատկապես բլրային և ժայռային տեղանքներում, որոնք այսօր գտնվում են ժամանակակից Հայաստանի, Թուրքիայի և Իրանի տարածքներում։ Պատմական տարբեր ժամանակաշրջանում ամրոցին տիրել են տարբեր ազգեր՝ մարերը, աքեմենցիները, հայերը, պարթևները, հռոմեացիները, սասանյան պարսիկները, բյուզանդացիները, արաբները, սելջուկները, սեֆյանները, աֆշարյանները, օսմանցիները և ռուսները, ովքեր նվաճելով այն ավերել կամ վերանորոգել են։ Վանի բերդը գտնվում է Թուրքիայի արևեկքում գտնվող Վան քաղաքի ծայր արևմուտքում, Վանա լճից դեպի արևելք։

Ամրոցն ունի 1800 մետր երկարություն, 120 մետր բարձրություն և 80 մետր լայնություն։

1938-1940 թվականներին ամերիկյան հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարել Վանի ամրոցի տարածքում։

Վանի միջնաբերդի պարիսպների ստորին հատվածները կառուցված են եղել անմշակ բազալտից, իսկ մյուս հատվածները՝ աղյուսից։











Մհերի դուռը

Մհերի դուռ, կամ Ագռավու քար,սրբազան քարաժայռ Վանա բերդի մոտ։ Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։ Մի զրույցի համաձայն՝ ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը։ Ապագայում իբր Մհերը դուրս է գալու այնտեղից՝ ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն։ Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը։

Հարցեր․ Վանի թագավորություն

Նկարագրել Վանի թագավորությունը։

Վանի թագավորությունը ստեղծվել է մ․թ․ա․ 9-6-րդ դարերում։ Վանի թագավորությանը կոչել են նաև Բիայնիլի, Նաիրի, Ուրարտու․ Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։

Թվել վանի թագավորության ամենահայտնի թագավորներին։ Բանավոր ներկայացնել նրանցից մի քանիսին։

Արամե – Վանի թագավորության առաջին հիշատակված արքան

Սարդուրի Ա – Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։

Իշպուինի – Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։

Մենուա – Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։

Արգիշտի – Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։

Սարդուրի Բ – Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։

Ռուսա Ա – Սարդուրի Բ արքայի որդին

Արգիշտի Բ – Ռուսա Ա արքայի որդին

Ռուսա Բ – Արգիշտի Բ արքայի որդին

Սարդուրի Գ – Ռուսա Բ արքայի որդին

Սարդուրի Դ – Սարդուրի Գ արքայի որդին

Ռուսա Գ – Էրիմենա թագուհու որդին

Ռուսա Դ – Ռուսա Գ արքայի որդին

Վանում իշխող արքայատոհմից հետո ովքե՞ր եկան իշխանության։

Երվանդունիները

Ամփոփիչ հարցեր․ Պատմություն

Թվել Հայկական լեռնաշխարհի երեք ամենամեծ լճերը։ Բլոգում տեղադրել երեք լճերի նկարը միասին (քարտեզի սքրինշոթ)։

Սևան, Վան, Ուրմիա

Թվել Հայկական լեռնաշխարհի գետերը։

Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս, Ախուրյան, Որոտան, Հրազդան, Դեբեդ, Արփա

Թվել հայկակակն լեռնաշխարհի գագաթները։

Սիս, Մասիս, Խաչքար, Ջիլո, Արարատ, Արագած, Իշխանասար, Սիմսար, Մարութասար, Արտոս, Ընձաքիարս, Անդոկ

Ամփոփիչ աշխատանք․ Համաշխարհային կրոններ

1․ Ի՞նչ էր իրենից ներկայացնում  հեթանոսությունը։

Ըստ էության հեթանոսությունը ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, իսլամից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։ 

2․ Թվել քրիստոնեական կրոնի պատվիրանները։

1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար.
2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես.
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես.
4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն.
5.Պատվիր քո հորն ու մորը.
6.Մի սպանիր.
7.Մի շնանար.
8.Մի գողանար.
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր․
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր․

3․ Թվել 10 փաստ, որոնք բնորոշ են բուդդայական կրոնին։

1․Բուդդայականությունը կրոն է, որը ծագել է ք.ա. 5-րդ դարում, Հնդկաստանում

2․Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան)․

3․ Բուդդիզմը աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում:

4․ Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էության, աշխարհի մարդկանց լինելը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժողքի և դրախտի լինելը։

5․ Մ.թ.ա. I դարում բուդդիզմը բաժանվում է 2 մեծ ուղղությունների՝ հինայանա (նշանակում է փրկության փոքր մարդակարգ՝ փրկվել կարող էին միայն վանականները) և մանայանա (նշանակում է փրկության մեծ մարդակարգ)։ 

6․ Բուդդիստներն ի տարբերություն մնացած հավատքների հետևորդների, չափազանց լավ են վերաբերվում գիտության զարգացմանը: Մի շարք բուդդիստներ պնդում են, որ եթե մի օր գիտությունը կարողանա ամբողջությամբ հերքել հավատքը, նրանք հաշվի կնստեն նոր բացահայտումների հետ:

7․ .Բուդդիզմը բավականին տարածված է, և զիջում է միայն իսլամին, հինդուիզմին և իհարկե քրիստոնեությանը: Բուդդիզմի հետևորդների մոտավոր թիվը 500 մլն. է․

8․ Բուդդիստները դեմ են բռնությանը, սակայն նրանց թույլատրված է սերտել և օգտագործել մարտարվեստի հմտություններ բռնությունը կանխարգելելու համար:

9․ Բուդդիզմում տառապանք հասկացվում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև «հոգու» տառապանք: Ծնունդը տառապանք է, հիվանդությունը տառապանք է, երությունը տառապանք է, մահը տառապանք է:

10․ Բուդդայական հավատքն ունի 5 պատվիրան՝ չսպանել, չգողանալ, չստել, չխմել գինի և չշնանալ. Եթե նկատեցիք այստեղ որևէ բան չի ասվում «ուրիշ աստվածներին չհավատալու մասին»:

4․ Ներկայացնել մահմեդական կրոնի առաջացման պատմությունը։ Թվել՛ մահմեդական երկրներից մի քանիսը։

Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: Մահմեդականության երկրներից են՝ Թուրքիան, Ադրբեջան, Իրան, Իրաք, Պակիստան, Եգիպտոս, Եթովպիա, Սաուդյան Արաբիա, Մարոկկո, Քուվեյթ

Համաշխարհային կրոններ․ Բուդայդայականություն

Բուդդիզմի հիմնադիր է համարվում Սիդխարտխա Գաուտաման, ով աշխարհին հայտնի է որպե Բուդդա`   Լուսավորիչ: Շակյաների ցեղի թագավորի որդի Սիդխարտխա Գաուտաման ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 567թ: Համաձայն առասպելների`   թագավորը որդու մասին Աիտա Դևալի կողմից արված մարգարեությունից պաշտպանելու համար միակ ժառանգին շրջապատել էր շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի: Բայց Գաուտամային հաջողվում է դուրս գալ պալատից և այստեղ տեղի է ունենում իրականության հետ երեք հանդիպում. Հիվանդի, ծեր մարդու և թաղման ծիսակատարության: Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդություն, ծերություն և մահ:  Ցնցված իր բացահայտումներից`   ապագա Բուդդան ընդունում է որոշում փնտրել այդ ելքը: Նա փախչում է պալատից և 29 տարեկան հասակում միանում թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անցկացնում է 6 տարի:  Բուդդան շատ արագ սովորում է յոգայի ինքնասահմանափակման մի շարք հնարքներ և հեշտությամբ մտնում էր յոգի ամենաբարդ իրավիճակների մեջ: Սակայն նրան մի միտք էր տանջում, որ այդ ճանապարհով նա ճշմարտությանը չի հասնի: Հերթական անգամ անհաջող փորձերից հետո ճգնավոր Գաուտաման գալիս է այն համոզման, որ պետք է այլ ճանապարհ գտնել: Նստած բո ծառի տակ`   Գաուտաման մշտապես և անշարժ նայում էր արևելք, նրա միտքը միայն մի նպատակի էր ուղղված. տեղից չշարժվել մինչև գերագույն և բացարձակ գիտելիքների չհասնի: Այդպես ծառի տակ նա անցկացրեց 7 շաբաթ: Մի անգամ, երբ նա ծառի տակ խորասուզվել էր մտքերի մեջ, նա բուդդայի իրավիճակ է ապրում: Գաուտաման տիրապետեց նրան, ինչ փնտրում էր: Դրանից հետո սկսվում է նրա քրոզչական գործունեության շրջանը: Բուդդայի աշակերտների թիվը անընդհատ աճում էր: Նրանք միանում են բուդդայական համայնքներին`   սանգխաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր: Բոլոր ուղություններով ուղարկվեցին առաքյալներ, որոնք պետք է տարածեին նոր ուսմունքը: Բրահմայականներն էլ էին դիմում բուդդիզմին: Շատ մարդիկ դառնում էին Բուդդայի աշխարհիկ աշակերտները: 40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանային`   բացարձակ ազատության: Նա իր կյանքի վերջին ժամերը օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով: Նրա վերջին բառերն էին. «Կենցաղի բոլոր մասերն էլ անցողիկ են, անհողդողդ կերպով պայքարեք ձեր ազատության համար»: Ասում են, որ նա մահացավ 80 տարեկան հասակում: Բուդդիզմի հիմք են հանդիսանում 4 ճշմարտություն. 1. գոյություն ունի տառապանք (դուխկխա) 2. դրան ունի պատճառ 3. այն կարելի է դադարեցնել 4. դրան հասնելու ճանապարհ գոյություն ունի Այսպիսով`   Բուդդիզմի հիմքը հանդիսանում է տառապանքի իսկությունը: Բուդդիզմում տառապանք հասկացվում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև «հոգու» տառապանք:

Ինքնուրույն աշխատանք բլոգներում

Հայ հեթանոս աստվածներ՝

Արամազդ
Անահիտ
Վահագն
Աստղիկ
Նանե
Միհր
Տիր
Ամանոր և Վանատուր
Սպանդարամետ
Դեմմետր
Գիսանե
Բարշամ

10 միքտ, որոնք նկարագրում են հեթանոսական կրոնը՝

Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։ Հեթանոս տերմինը համարժեք է լատիկան paganus տերմինին,այն բխում է Pagus տերմինից և ունի հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող, գյուղական միջավայրին բնորոշ, անկիրթ գյուղացի և գյուղաբնակ»:


Ինքնուրույն աշխատանք բլոգներում

Հիսուս Քրիստոսի առաքյալներն են՝

  1. Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս), Քրիստոս քարոզում է Առաքյալներին։
  2. Անդրեասը
  3. Հակոբոսը (Զեբեդեոսի որդի, Որոտման որդի (Բաներեգես)),
  4. Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան),
  5. Փիլիպպոսը,
  6. Բարդուղիմեոսը (Նաթանայել),
  7. Թադեոսը (Ղեբեոս, Հուդա)
  8. Թովմասը (Երկվորյակ),
  9. Մատթեոսը (Ղևի),
  10. Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),
  11. Սիմոն Կանանացին (Նախանձահույզ),
  12. Հուդա Իսկարիովտացին։

10 միքտ, որոնք նկարագրում են քրիստոնեական կրոնը՝

  • Ըստ քրիստոնեական հավատքի՝ աշխարհը արարվել է Միակ Աստծո կողմից, որն ունի երեք բնություն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի։
  • Աստված դիտարկվում է որպես կատարյալ Ոգի։
  • Աստված ոչ միայն ամենակարող և ամենագետ է, այլ նաև ունի անսահման բարություն ։
  • Ըստ կրոնի՝ բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ։
  • Նա ամեն դեպքում բոլորին սիրում է։
  • Աստված տվել է մարդկան ազատ կամքի իրավունք։
  • Աստված ֆիզիկական աշխարհի անառարկելի ղեկավարն է, որը տվել է այս Երկիրը մարդուն, որ վերջինս այստեղ իշխի և այստեղ իր ֆիզիկական մարմնի միջոցով կատարի իր Սուրբ պարտականությունը։
  • Ըստ քրիստոնեության՝ Հիսուս Քրիստոսը համարվում է Որդի Աստված, որը մարդկային կերպարանք ստացավ և որի խաչելությամբ մարդիկ փրկվեցին։

Օգոստոս Օկտավիանոս (շարունակություն)

Կառավարման առաջին տարիներին մղել է նվաճողական պատերազմներ: Նրա օրոք ավարտվել է Իսպանիայի նվաճումը, կազմվել են նոր պրովինցիաներ` Եգիպտոս, Մեզիա, Պաննոնիա, Գերմանիա, Դալմատիա: Օգոստոսն իրեն շրջապատել է խելացի օգնականներով և խորհրդականներով, որոնց մեջ առանձնացել են Ագրիպպան և Մեկենասը. Օգոստոսի արևելյան քաղաքականության մեջ կարևոր տեղ է ունեցել նաև Հայաստանը. գիտակցելով, որ չի կարող նվաճել, ձգտել է Հայաստանն իր ազդեցությանը ենթարկել դրածո գահակալների միջոցով, սակայն մինչև մ. թ. ա. I դարը հայոց թագավորները վարել են ինքնուրույն քաղաքականություն:

Հռոմեա-պարթևկան պատերազմ մ.թ.ա 54-64 թթ.

Հռոմի դրածո վրացի Հռադամիզդին հայկական գահից հեռացնելը առաջ բերեց Հռոմի նոր պատերազմը Արևելքի դեմ, որը պատմագրության մեջ հիշատակվում է տասնամյա պատերազմ (54-64 թթ. մ.թ.) անունով։ Արևելքի, այդ թվում Հայաստանի հարցը լուծելու համար Հռոմի կայսր Ներոնը ընտրում է մարտերում փորձված և ժողովուրդների հնազանդեցման մեջ ընդունակություններ ցուցաբերած զորավար Դոմացիոս Կորբուլոնին, որին, լայն լիազորություն և մեծաթիվ զորք տալով, 55 թ. ուղարկում է Կապադովկիա։ Հռոմեական դիվանագիտությունը ոսկու ուժով Պարթևստանում պետք է ստեղծեր ներքին դժգոհություններ և ապստամբություններ։ Այդ դիվանագիտությանը շուտով հաջողվում է Վաղարշ I-ի դեմ բարձրացնել գահի թեկնածու, Պարթևստանի նախկին թագավոր Վարդանի որդուն, ինչպես նաև ապստամբեցնել Վրկանաց երկիրը։ Վաղարշը ոչ միայն չի կարողանում օգնություն ցույց տալ իր եղբայր Տրդատին, այլև ստիպված է լինում 55 թվականին պատանդներ ուղարկել հռոմեացիներին՝ խնդրելով վերականգնել բարեկամական հին հարաբերությունները:

Չնայած վերոհիշյալ նպաստավոր պայմաններին, Կորբուլոնը համարյա ամբողջ երկու տարի հետաձգում է պատերազմը Տրդատի դեմ։ Տակիտոսը այդ առթիվ գրում է, որ Կորբուլոնի զինվորները երկարատև խաղաղությունից ծուլացել և դժկամությամբ էին կատարում հռոմեական զինվորի պարտականությունը, հողապատնեշ շինելը, փոս փորելը նրանց համար նորություն էր և տարօրինակ։ Եվ ահա Կորբուլոնը թարմ զորքեր է պահանջում։ 58-59 թթ. ձմեռը Կորբուլոնը իր զորքերով մնաց Արտաշատում։ Գարնան վերջում (59 թ.) Կորբուլոնն արշավի ելավ դեպի Տիգրանակերտ։ Արտաշատը և Տիգրանակերտը գրավելուց հետո հռոմեացիները կարծեցին, որ վերջապես Հայաստանը նվաճված է, իսկ Ներոնը այդ «հաջողության» առթիվ իրեն վերստին կայսր հայտարարեց։ Այժմ Հռոմի առաջ ծառացավ Հայաստանի քաղաքական դրությունը կանոնավորելու հարցը։ Ներոնը Հայաստանի թագը տալիս է հայոց թագավոր Տիգրան V-ի եղբորորդի Տիգրան VI-ին, որն ապրում էր Հռոմում։ Հայաստանից վտարված Տրդատը 61 թ. Մարաստանի վրայով մտնում է Հայաստանի սահմանները։ Կորբուլոնը օժանդակ զորքով Տրդատի դեմ ուղարկում է իր լեգատ Վերուլանին, իսկ ինքը իր լեգեոններով գնում է նրանց հետևից, ստիպում է Տրդատին փախչել և թողնել պատերազմելու մտադրությունը։ Վերուլանը հրով ու սրով քանդում է այն ամենը, ինչ գտնում է հռոմեացիների ճանապարհին։ Տրդատը այս անգամ էլ հաջողություն չի ունենում և վերադառնում է Ատրպատական։ Հռոմի թելադրանքով, 61 թ. գարնանը Տիգրան VI-ը ներխուժում է Պարթևստանի ենթակա Ադիբենը և ավերի ու կողոպուտի մատնում այդ երկիրը՝ նպատակ ունենալով ստիպել Վաղարշ I-ին, որ պատերազմ էր վարում ապստամբած Վրկանաց երկրում, համաձայնվել Հայաստանում ստեղծված դրության հետ։ Այդ առաջացնում է պարթևների րնդհանուր զայրույթը։

Այս դժգոհության ազդեցության տակ Վաղարշը հաշտվում է վրկանների հետ և պատերազմի պատրաստվում Հռոմի դեմ։

Վաղարշ I-ը խորհուրդ է գումարում, մեծ հանդիսավորությամբ Տրդատի գլխին է դնում թագ, զորք է տրամադրում և հրամայում Հայաստանից արտաքսել Տիգրանին:

Տիգրան Բ Մեծ

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ: Նա կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Աարքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Տիգրան կրոնը Զրադաշտականություն էր։ Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսիափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Տիգրան Բ Մեծ

 Տիգրան Բ Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: 

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: Մ. թ. ա. 73–72 թթ-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69 թթ-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71 թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում: Մ. թ. ա. 71 թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը: Մ. թ. ա. 69 թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66 թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64 թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): Տիգրան Մեծի անունով  Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):

Տիգրան Բ Մեծ

Տիգրան Բ Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: 

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: Մ. թ. ա. 73–72 թթ-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69 թթ-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71 թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում: Մ. թ. ա. 71 թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը: Մ. թ. ա. 69 թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66 թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64 թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): Տիգրան Մեծի անունով  Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):Տես նաև Արտաշիսյան արքայատոհմԱրտավազդ ԲՀայաստանի մայրաքաղաքներըՀին աշխարհի երկրներ: