
Ծաղկատունկ սիրելի դպրոցում

«Ես պատրաստ եմ» նախագծի շրջանակում, ի պատասխան դասընկերներիցս ստացած հարցերի՝ պատրաստել եմ հետևյալ տեսանյութերը.
Ինչպես ավելացնել виджет-ներ բլոգում
Ինչպես փոխել բլոգի անունն ու նկարագրությունը
Ինչպես փոխել բլոգի հետնապատկերը
Շարունակելի…
Նախագծին, որպես սովորեցնող միացել է նաև 4.1 դասարանի սովորող՝ Հենրիկ Կարապետյանը, ով պատրաստել է այսպիսի ուսուցողական տեսանյութեր.
Ալյուրը մաղել թասի մեջ կամ սեղանին, աղ և սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել, խառնել ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կամ գրտնակով ծեծել, կամ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել 20 րոպե հանգստանա: Խորիզը պատրաստելու համար՝ խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ: Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, խորիզ դնել, խմորի եզրերը հավաքել, ամրացնել, ավելորդ խմորը կտրել, գաթան տափակացնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծածկել: Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200* ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:
Ես գիտելիքի օրը գնացել էի Բյուրական, որտեղ այցելեցինք Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Այնտեղից երևում էր Բյուրականի աստղադիտարանը։ Մենք նաև հաղթահարեցինք Ալագյազ լեռը։ Ճամփորդում էի հայրիկիս հետ։ Բյուրական ես և քույրիկս իրար գիրք նվիրեցինք։ Ես քուրիկիս նվիրեցի չիպոլինոյի, իսկ նա ինձ նվիրեց անգլերեն գիրք որի անունն է (Armenian folk fairi tales): Իսկ հետ գնալու ճանափարհին մենք խաղում էինք Alias: