Դեպի Ապարան…

Այսօր` Հունվարի 19-ին մենք գնացել էինք Ապարան, որը գտնվում է Արագածոտնի մարզում: Այնտեղ շաաատ ձյուն կար և մենք այնտեղ սահնակ քշեցինք, դահուկ քշեցինք, ձնագնդիկ խաղացինք, նկարվեցինք և այլն…

Երբ հասանք ես և իմ ընկերուհի Անին միանգամից գնացինք քշելու: Շաատ հետաքրքիր էր և հավեսս: Ես և Անին մտանք ձյուների մեջ: Տեսել էինք մի շատ մեծ ձնից պատրաստված գունդ: Կանգնեցինք դրա վրա նկարվեցինք և այդ գնդի վրայից ընկանք ձյան մեջջ:😂❤️

Շատ հետաքրքիր և հաճելի ժամանակ անցկացրեցինքք…

Ճամփորդություն դեպի գեղեցիկ Վարդենիկ

Սեպտեմբերի 11-ին մենք գնացել էինք Վարդենիկ։ Մեր առաջին կանգառը Սուրբ Կոթա եկեղեցին էր Գետաշեն գյուղում, որը կառուցվել է 9-րդ դարում։ Հետո գնացինք մի տուն, որտեղ մի ընտանիք զբաղվում էին չրարտադրությամբ։ Մենք այնտեղ լոլիկի չիր պատրաստեցինք և տեսանք նրանք ինչպես են թթումբը վառում և դնում լոլիկների կողքին։ Մենք էլ փորձեցինք չիրը և գնացինք ձոր։ Ձորում վայելում էինք գեղեցիկ գետի ձայները և լսում էինք մի մարդու կիթառով նվագած երգերը և վերադարձանք Երևան։

Путешествие в Гюмри

8 сентября поехали поездом в Гюмри. Как только мы приехали, мы прогулялись по красивому Гюмри. Мы пошли в галерею двух сестер, Мариам и Ерануи Асламазян. Мы видели их очень красивые фотографии. Сестры очень любили Мартироса Сарьяна, они пытались написать одну из картин Сарьяна. Картины Мариам были окрашены в яркие цвета, а картины Ерануи – в более темные и спокойные цвета. Мы посетили первый кукольный театр в Армении. Там нам рассказали о куклах, о концертах, о другом, мы пробовали играть с куклами, мы очень интересно провели время. Потом мы немного погуляли по Гюмри и вернулись в Ереван.

Ընտանեկան ճամփորդություն դեպի Վայոց ձոր

Մայիսի 24-ին մենք ընտանիքով ուղևորվեցինք դեպի Վայոց ձոր։ Մենք որոշել էինք գնալ Նորավանք, բայց ոստիկանները ասեցին, որ Նորավանքը համաճարակով պայմանավորված փակ է և մեզ առաջարկեցին գնալ մի այլ եկեղեցի՝ Սուրբ խաչ։ Մինչ Սուրբ խաչ եկեղեցի հասնելը մենք նաև այցելեցինք Թանահատ վանք, որը կառուցվել է 8-րդ դարում։ Այնտեղ ամեն ինչ շատ հետքրքիր էր, վանքում կար Թանահատի մանրակերտը, որը կարող եք տեսնել տեսանյութում։ Գեղեցիկ էր նաև այն, որ վանքը շրջապատված էր կակաչներով։ Իսկ Սուրբ խաչ եկեղեցում ամենահետաքրքիրը այն էր, որ այնտեղ թաղված էր Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը: Եվ վերջում մենք գնացինք ԼՃԱԿ կորվող ռեստորան, որտեղ մենք կերակրում էինք բադերին և ձկներին և հետևում էինք արագիլներին, որոնցից մեկը կանգնել էր տաղավարի վերևում։

Ձմեռային եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Հունվարի 19-ից 21-ը մենք ունեցանք եռօրյա ճամփորդություն դեպի Արատես։ Ճանապարհը երկար էր, բայց շատ հետաքրքիր։ Այն տևեց երկուս ու կես ժամ։

20200119_103702680021168064638575.jpg Continue reading Ձմեռային եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 23-ից 24-ը մենք գնացինք Գյումրի՝ ճանաչել արվեստների և արհեստների քաղաք Գյումրին նպատակով։ Մենք գնացել էինք ընկեր Մարինեի, ընկեր Ռիմայի, ընկեր Տաթևի և ընկեր Աննայի հետ։

Շաբաթ օրը ժամը 9։00 բոլորս Սասունցի Դավթի կայարանի մոտից գնացքով մեկնեցինք Գյումրի։ Հասնելուն պես գնացինք  «Կազա» հյուրատուն, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին։ Տպավորիչ էր ընկեր Վարդանի հետ հանդիպումը, ով մեզ դիմավորեց մեծ ցուցանակով։ Մենք ճաշեցինք, մի փոքր հանգստացանք, խաղեր խաղացինք և գնացինք Ձիթողցոնց տուն-թանգարան, քայլեցինք Քըրք Քրքորյանի և Վարպետաց փողոցներում։ Իսկ հետո գնացինք Գյումրու Յոթ Վերք (Սուրբ Աստվածածին) եկեղեցի, որտեղ ժամերգությանը մասնակցեցինք։ Այնուհետև այցելեցինք Ամենափրկիչ եկեղեցի, քայլեցինք Վարդանանց հրապարակում և այցելեցինք թիվ 30 դպրոց՝ մասնակցելու Հրայրք ժողովրդական պարերի խմբի փորձին։ Ի դեպ նրանց էլ ժամանակին մեր դպրոցում ենք հյուրընկալել։

Նաև գնացինք խցաններով խճանկարների և հոլլերի (ֆռռիկների) արվեստանոց։ Այնտեղ մեզ ցույց տվեցին՝ ինչպես են պտտում հոլլ, թե ինչես են խցաններից և պլաստիկ շշերից պատրաստում գորգեր։ Այնտեղ հատուկ սարք կար, պետք է պլաստիկ շշի ներքևի հատվածի անհավասար մասը կտրել և դնել այդ սարքի մեջ ու քաշել։ Մենք նույնպես փորձեցինք և ստացվեց բարակ թել։ Այ դրանով էլ ստացել են խցաններից գորգեր։

Իսկ հետո մենք հետ դարձանք Կազա, ճաշեցինք և գնացինք քնելու։ Բայց մենք աղջիկներով չքնեցինք։ Մենք որոշել էինք պաստել տղաներին, բայց մեզ մոտ չստացվեց։ Գիշերը մենք գնացինք պաստելու և տեսանք, որ տղաները արթուն են։ Մենք որոշեցինք պաստել աղջիկներին, բայց մեզ մոտ դա նույնպես չստացվեց, որովհետև մենք մտել էինք նրանց սենյակ, բայց դրսից ձայներ լսվեցին և պարզվեց՝ ընկեր Մարինեն էր։ Մենք գնացինք մեր սենյակ, բարձերով իրար հետ խաղացինք և քնեցինք։

Երկրորդ օրը մենք արթնացանք, նախաճաշեցինք և գնացինք քայլելու Գյումրու փողոցներում։ Հետո գնացինք Սուրբ Նշան եկեղեցի, երգեցինք Առավոտ լուսո, Քրիստոսի մեջ, Սուրբ աստված սուրբ և հզոր և Հիշեա տեր երգերը և գնացինք Սև բերդ։ Սև բերդի տարածքը եղել է Ռուսաստանինը և Թուրքիայի սահմանից Սև բերդը հեռու է 40կմ։ Պատերազմի ժամանակ նրանք, այսինքն ռուսները պաշտպանվել են այնտեղ։ Իսկ հետո մենք գնացինք Մուշուրբա սարքող վարպետ Էդիկի մոտ։ Նա մեզ պատմեց մուշուրբայի մասին, մուշուրբան դա կլկլան բաժակ է, որը ջուր խմելուց հետո կլկլում է։ Այնուհետև գնացինք փամփուշտներից զարդեր պատրաստող վարպետի արհեստանոց։ Այնտեղի պատրաստված զարդերը ուղղակի չէին, նրանցից ամեն մեկը ինչ որ բան խորհրդանշում էր։

Իսկ կիրակի օրը 20։05 հասանք Երևան։

Հաշվետվություն. Ճամփորություն դեպի Լոռի

 

This slideshow requires JavaScript.

Հունիսի 10-ից 12-ը մենք Լոռիում էինք։ Առաջին օրը մենք Դսեղում էին՝ Դսեղի միջնական դպրոցում, հետո Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Թանգարանի բակում այդ դպրոցի երեխաները մեզ համար ներկայացրեցին Կիկոսի մահը, իսկ մենք նրանց համար ներկայացրեցինք <Թմբկաբերդի առումը> օպերան։ Իսկ հետո մենք մտանք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։

Այս պահին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը շատ մեծ է, բայց նա ամենասկզբում ապրում էր իր ընտանիքի հետ մեկ սենյակում, իսկ հետո նրանք ունեցան երկրորդ սենյակը որտեղ կար օջախ, կար մի օրորոց, որտեղ քնել են Հովհաննես Թումանյանի 8 երեխաները։ Իսկ նրա մահից հետո նրա հորեղբայրը պատրաստել է երկու սենյակներ, որտեղ կային Հովհաննես Թումանյանի գրքերից, նրա կնոջ և աղջկա անձնական իրերից։ Իսկ հետո գնացինք Մարց, որպիսի տեղավորվենք տանը։

Մենք տարբեր խաղեր էինք խաղում, որոնցից մեկը դա Հովհաննես Թումանյանի առածանի լոտոն էր։ Իսկ հետո քնեցինք։ Հաջորդ օրը մենք քնից արթնացանք, պատրաստվեցինք և գնացինք Մարցի միջնակարգ դպրոց։ Հանդիպեցինք 9-12րդ դասարանցիներին։ Նրանք մեզ օգնեցին գնալ եկեղեցի, հետո գնացինք գնացինք մի գետ որը կոչվում է <խոզլաններ>։ Իսկ հետո մենք գնացինք ՀԷԿ։ Այնտեղի կամարը մի քիչ բարդ էր անցնելը, բայց մենք անցանք։ Երեխաների մի մասը ռադիո արեցին ընկեր Քրիստինեի հետ և հարցեր դպրոցի սովորողներից, իսկ մյուս մասը նկարում էր կամուրջը և գետը։

Երրորդ օրը մենք արթնացանք և գնացինք Օձուն։ Գնացինք օձի պորտ։ Ըստ ավանդություն` գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի ծերունի իմաստուն ճգնավոր: Ձորակի ձախ կողմում ՝ լեռան լանջին հայտնվում է սարսափելի վիշապը և նրա արձակած ձայներից ամեն ինչ պապանձվում է: Մի օր գյուղացի մի կին սափորն ուսին իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է: Ճգնավորը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում: Դպրոցից դուրս է գալիս ծերունին փնտրելու իր աշակերտներին: Հրաշագործը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Սուրբ իմաստունի ասածը իսկույն կատարվում է:

Օձի պորտից հետո հետ դարձանք Երևան։

Տեսանյութերը` Ռիմա Քեքեջյանի

Ճամփորդական նախագիծ․Դեպի Մեղրաձոր

Մեղրաձոր

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.:

Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:

«Գառնի» սեյսմիկ կայան

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարին: Հայաստանի պատմության մեջ այդ երկրաշարժն ամենաողբերգական ու ավերիչ բնական աղետն էր:

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հյուսիսային դպրոցի 4-5_րդ դասարանցիները Գառնիի երկրաֆիզիկական դիտակայանում էին:

Կարևորելով աղետներին դիմագրավելու պատրաստվածությունը և տեղեկացված լինելը, հարկ համարեցինք կազմակերպել այս հետաքրքիր ճամփորդությունը: Սովորողները ուշադրությամբ դիտեցին երկրաշարժի դեպքում անվտանգության կանոնների մասին պատմող ֆիլմը: Դիտակայանի աշխատակիցներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, այցելեցին ՏՀՕՄ բաժին և Սեյսմոքիմիական լաբորոտորիա: