Այս կիսամյակ ինձ շատ դուր եկավ, որովհետև անցավ շատ հետքրքիր, ուսումնական և առանձնահատուկ կիսամյակ, որից կան բաներ, որ ինձ դուր չեկան։ Նաև այն էր լավ, որ ով վախենում է այս վիրուսից, կարող է մասնակցել օնլայն, կամ եթե օրերից մի օր լինում էս հիվանդ կարող էս մասնակցել օնլայն։ Նաև կարող ես ընտրել առանց տեսադասերի, ընդհամենը կատարես ուսուցչի հանձնարարած դասերը։ Բայց մեկ է ինձ դուր չի գալիս, որ նաև կարող ես անել օնլայն, որովհետև խանգառում են այն սովորողներին, որոնք հաճախում են դպրոց։ Օրինակ մաթեմատիկան։ Մաթեմատիկան, քանի որ մենք պետք է տեսնենք մեր ուսուցչի համակարգչի էկրանը, մենք ստիխված ենք միանալ դասերին և անջատել ձայները։ Այդպես և կապն է թուլանում և օնլայն սովորողները լավ չեն հասկանում դասը։ Եվ ես կարծում եմ, որ երկրորդ կիսամյակին դասերը կլինեն միայն առկա և ես դրանում կլինեմ շատ ուրախ։ Բոլոր երեխաները կհաճախեն դպրոց և մենք հանգիստ կսովորենք․․․
Առարկաների մասին՝
Մայրենի
Սեպտեմբերից-դեկտեմբերի ընթացքում մայրենին անցավ շատ հետքրքիր։ Մենք անցանք հետաքրքիր թեմաներ և պատմվածքներ։ Շաբաթներից մեկը ինձ ամենաշատը դուր եկավ՝ նախագծային շաբաթը։ Այն հետաքրքիր էր, որովհետև մենք էինք ընտրում ինչ որ թեմա և այդ թեմայի մասին մեր ուզած լեզվով, բացի հայերենից, գտնում էինք հետքրքիր փաստեր և թարգմանում հայերեն։ Նաև մենք ամեն շաբաթ, կիրակի օրերին էինք անում այդ նախագիծը։ Կառաջաջարկեմ կարդաք իմ նյութերը, նրանք շատ հետքրքիր են։
Նախագծային շաբաթվա իմ կատարած աշխատանքները՝
Պարի մասին
Երգի մասին
Ֆրանյիայի մասին
pop art-ի մասին
Սուսերամարտի մասին
nature morte-ի մասին
Ինչպես են նշում ամանորը տարբեր երկրներում
Մաթեմատիկա
Սեպտեմբերից-դեկտեմբերի ընթացքում մաթեմատիկա առարկայից նույնպես անցել ենք շատ և հետաքրքիր թեմաներ։ Նաև մի օր մենք ընկեր Արշակի հետ խաղ-նախագիծ իրականացրեցինք։ Խաղը անցավ շատ հետքրքիր։ Մանրամասն կարող եք իմանալ կարդալով այս գրառումը։ Ինձ դուր եկավ բոլոր թեմաները, մանավանդ ամբողջ թվերի գումարումը, հանումը, բազմապատկումը և բաժանումը։
Անգլերեն
Սեպտեմբերից-դեկտեմբերի ընթացքում անգլերենից անցանք շատ երգեր, ամանորյա պատմվածքներ և տարբեր հետաքրքիր բաներ։ Ինձ ամենաշատը դուր եկավ երգերը և story maker-ները։ Երգերը շատ հետաքրքիր էին և գեղեցիկ։ Իսկ story maker-ի ժամանակ երեք տարբեր թեմաներով, մենք ընտրելով մեր ուզած ձևը պատրաստում էինք պատմություն։
Ռուսերեն
Ռուսերեն առարկայից սեպտեմբերից-դեկտեմբերի ընթացքում անցել ենք հետաքրքիր պատմություններ։ Ինձ ամենաշատը դուր եկավ Սարյանի մասին պատմվածքը։ Ես շատ բաներ իմացա կարդալով այդ դասը և կառաջարկեմ դուք նույնպես կարդաք։
Բնագիտություն
Բնագիտությունից սեպտեմբերից-դեկտեմբերի ընթացքում անցել ենք հետքրքիր թեմաներ՝ շարժան ուժը, էներգիան, մեխանիկական ուժը և այլն։
Պատմություն
Պատմությունից սեպտեմբերից-դեկտեմբերի ընթացքում նայել ենք ֆիլմեր տարբեր թեմաներով և շատ պատմություններ ենք ուսումնասիրել՝
Արտաշիսյան արքայատոհմ
Ալեքսանդր Մակեդոնացի
Երվանդունիներ
Վանի թագավորություն
ԱՄՆ-Իրան․ կոնֆլիկտ
Սարդարապատի հերոսամարտ
Թարգմանություն
Արցախի Հանրապետություն մասին
Հայկական լեռնաշխարհ
Մաթեմատիկա և երևակայություն
Մաթեմատիկա և Երևակայություն առարկայից սեպտեմբերից-դեկտեմբերի ընթացքում նույնպես անցանք հետքրքիր թեմաներ և իրականացրեցինք լավ նախագծեր։
Արքիմեդի մասին
Ստուգատեսային շաբաթ․ աշխատանքների գնահատում
Նվեր կրթահամալիրին․ Իմ խնդրագիրքը
Դիագրամ
Պատմական մաթեմատիկա
Տեխնոլոգիա
Տեխնոլոգիան ամենա հետքրքիրներից մեկն էր։ Մենք շատ գեղեցիկ բաներ ենք պատրաստել, բայց իմ բլոգում ունեմ միայն 2-ի մասին։ Մենք պատրաստել ենք թղթից տոպրակներ, Ցուցահանդեսի համար հետաքրքիր մի բան, որը կարող եք նայել իմ բլոգում, իսկ հղումը գտնվում է ներքևում, արել ենք նարև ամանորյաբացիկներ, նկարել ենք փայտերի վրա և արել ենք խոհանոցային գործունեություն։
Ցուցահանդես վաճառք Միջին դպրոցում․․․
Միջին դպրոցի խոհանոցում․․․
Երգ
Երգը նույնպես, անցել ենք շատ լավ երգեր, որոնք ինձ շատ են դուր եկել, օրինակ՝ մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք երգը, կամ տեսեք աղավնին, գողթան մանկտիկ, կրկնել ենք հոգևոր երգերը և այլն․․․
Պար
Պարի ժամանակ անցել ենք ազգագրական պարեր և պարի դասերին և պարում էնք և հետքրքիր խաղեր խաղում․․