Ընտանեկան ճամփորդություն դեպի Վայոց ձոր

Մայիսի 24-ին մենք ընտանիքով ուղևորվեցինք դեպի Վայոց ձոր։ Մենք որոշել էինք գնալ Նորավանք, բայց ոստիկանները ասեցին, որ Նորավանքը համաճարակով պայմանավորված փակ է և մեզ առաջարկեցին գնալ մի այլ եկեղեցի՝ Սուրբ խաչ։ Մինչ Սուրբ խաչ եկեղեցի հասնելը մենք նաև այցելեցինք Թանահատ վանք, որը կառուցվել է 8-րդ դարում։ Այնտեղ ամեն ինչ շատ հետքրքիր էր, վանքում կար Թանահատի մանրակերտը, որը կարող եք տեսնել տեսանյութում։ Գեղեցիկ էր նաև այն, որ վանքը շրջապատված էր կակաչներով։ Իսկ Սուրբ խաչ եկեղեցում ամենահետաքրքիրը այն էր, որ այնտեղ թաղված էր Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը: Եվ վերջում մենք գնացինք ԼՃԱԿ կորվող ռեստորան, որտեղ մենք կերակրում էինք բադերին և ձկներին և հետևում էինք արագիլներին, որոնցից մեկը կանգնել էր տաղավարի վերևում։

«Սասնա ծռեր» էպոսի հայրենագիտական քարտեզը

Մենք ուսումնասիրում ենք էպոսի տեղանունները, էպոսի անուններով այժմ ստեղծված կառույցները, փորձում ենք գտնել վայրերը, որոնք ներկայացված են, գրում ենք այդ վայրերի մասին, որոնք վերջում դառնալու են էպոսի հայրենագիտական քարտեզը։

քարտեզ

Հայրենագիտություն. Ինքնաստուգում

Անուն, ազգանուն 

Մելանյա Քեքեջյան

Ե՞րբ է ստեղծվել հայերենը

Հայերենի ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է հին ժամանակներից։  Հայերենն անցել է զարգացման 5-6-հազարամյա ուղի։ Լինելով կենդանի համակարգ՝ հայոց լեզուն իր զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է կրել։ Հայերենի կրած փոփոխություններն արդյունք են հիմնականում նրա ինքնուրույն, ներքին զարգացման, ինչպես նաև մշակութային-քաղաքական շփման։

Ե՞րբ են ստեղծվել հայոց այբուբենի տառերը, ու՞մ կողմից

Մեսրոպ մաշտոցի կողմից 405 թվականին

Որո՞նք են ժամանակակից հայերենի երկու ճյուղերը

արևմտահայերեն և արևելահայերեն

Ե՞րբ է քրիստոնությունը ճանաչվել Հայաստանում պետական կրոն: Ի՞նչ էին դավանում հայերը մինչ քրիստոնեությունը

301թ․ ընդունվեց քրիստոնեությունը, իսկ մինչ քրիստոնեությունը հայերը հեթանոսներ էին

Ի՞նչ աստվածներ ես հիշում մինչքրիստոնեական շրջանից

Արամազդ, Վահագն, Աստղիկ

Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը

9-րդ դարում

Ո՞վ է Վանի թագավորության հիմնադիրը

Արամե

Ե՞րբ է կառուցվել Էրեբունին, ո՞վ է հիմնադիրը

Մ.թ.ա. 782 թվականին, Արգիշտիի կողմից

Ո՞վ է Արտաշեսյան դինաստիայի հիմնադիրը: Ե՞րբ է ստեղծվել դինաստիան

Արտաշեսյան դինաստիայի հիմնադիրը Արտաշեսն է,  դինաստիան ստեղծել է մ.թ.ա. 189 թ․

Ինչպե՞ս ամուսնացավ Արտաշեսը, ու՞մ հետ

Ալանների արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին, Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ Սաթենիկին, սիրահարվեց նրան

Ո՞ր քաղաքներն էին հայտնի Արտաշեսյան դինաստիայի օրոք

Երվանդաշատ, Արտաշատ

Ի՞նչ գիտես Տիգրան Մեծի մասին

Տիգրան Մեծը շատ հզոր էր և ուժեղ։ Նա կառուցեց Տիգրանակերտ քաղաքը, որից հիմա կա 10 վայրում։

Արտաշեսյան դինաստիայի հայտնի արքաներին նշի՛ր

Արտաշես, Արտավազդ, Տիգրան

 Ո՞վ է հիմնադրել Արշակունիների դինաստիան

Տրդատ Ա

Արշակ 2-րդը՝ Պարսկաստանում: Ի՞նչ ես հիշում նրա և Շապուհի մասին

Շապուհը հայկական ու պարսկական հող էր լցրել գետնին։ Եվ Արշակը երբ կանգնում էր պարսկական հողի վրա նա թուլանում էր, իսկ երբ  կանգնում է հայկական հողի վրա ուժեղանում էր։

 Ովքե՞ր են Արշակունի դինաստիայի հայտնի արքաները

Վաղարշակ, Տրդատ, Արշակ

 Ի՞նչ կարևոր իրադարձություններ եղան հայ ժողովրդի համար Արշակունիների դինաստիայի ժամանակ

Ընդունվեց քրիստոնեությունը, կառուցվեց Գառնիի տաճարը, կառուցվեց Դվինը և ստեղծվեց Խոսրովի անտառը։

Բագրատունիների թագավորությունը ե՞րբ է հիմնադրվել, ու՞մ կողմից

Հիմնադրվել է 885 թվականին և ստեղծել է Աշոտ Ա Մեծը

Պայքար արաբների դեմ․ կհիշե՞ս որևէ դրվագ

Երբ որ արաբները ուզում էին նետով կրակել հայերին, հայերը այնպես արեցին, որ արևը ընկնի նրանց աչքերի մեջ և նրանք չկարողանան կրակել հայերին

Բագրատունիների հայտնի արքաները

Աշոտ, Գագիկ, 

Ի՞նչ գիտես Կիլիկիայի մասին: Ո՞ր արքայատոհմերն են եղել այնտեղ

Կիլիկիան Տիգրան Մեծի օրոք նրա պետության մի մասն է։ Հեթումյաններ,  

Կիլիկիայի մայրաքաղաքը ո՞րն էր

Սիս

Ո՞ր քաղաքներն էին Կիլիկիայի հայտնի քաղաքները

Սիս, Տարսոն, Ադանա

 Ի՞նչ օրինակներ գիտես, որոնք փաստում են, որ Արցախը Հայաստանի կազմում է եղել դեռևս դարեր առաջ

Վանի թագավորության արձանագրություններում Արցախը առաջինը համարվել է Հայաստանինը

Որո՞նք են Արցախի հայտնի կոթողները, քաղաքները

Դադիվանք, Մենք ենք մեր սարերը, Ստեփանակերտ, Տիգրանակերտ

Ո՞ր թեման ես ամենից շատ հավանել: Ինչու՞

Ինձ բոլորն էլ դուր եկան, որովհետև բոլորը կապված էին Հայաստանի, մեր լեզվի, արքաների մասին։

Մե՛նք ենք մեր սարերը

Հուշարձանի իսկական անվանումը «Մե՛նք ենք մեր սարերը»‐ն է («Մե՛նք ենք մեր լեռները»)։ Արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանըճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։

Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում կազմակերպվեց համաշխարհային ցուցահանդես։ Նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ցուցահանդեսում ներկայացված էին վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները։ Նրա ցուցադրած գործերից մեկին հետագայում վիճակվեց դառնալ աշխարհահռչակ։ Այդ գործը հենց «Մե՛նք ենք մեր սարերը» քանդակն է։

Քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով է կնքել Բագրատ Ուլուբաբյանը։ Այն Ստեփանակերտի մոտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ[1][2][3]։

Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին՝ բողոք է բարձրացվել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ։ Այնուամենայնիվ, այն տեղադրվեց։ Հուշակոթողը նաև վեճի առիթ է հանդիսացել Եվրատեսիլ-2009 էստրադային երգի մրցույթ-փառատոնի ժամանակ, քանի որ Հայաստանի մասնակցի հոլովակի ժամանակ պատկերված էր այն։

«Մե՛նք ենք մեր լեռները» հուշահամալիրը վերակառուցվել ու բարեկարգվել է գործարար Կարեն Ավագյումյանի կողմից։

Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,կամ Արցախ չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է: Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարումՎանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս: 1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 19181920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար: Ադրբեջանական ԽՍՀ-ի հերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի: Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։

 

Անվան ծագումնաբանություն

Ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին ՍյունիքումԱրցախումԳանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։