Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու:
Մենք չուզեցինք մեկմեկու կանչել:
Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր. ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Տարբերվում է նրանով, որ սեռական հոլովում ո՞վ-ը դառնում է ու՞մ

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին: Ո՞վքեր
Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները: Երբվա, երբվանից
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին: Որոնք
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը: ենթակա
Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը: ի՞նչ է

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը:
2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչու՞ են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը, որ պահում էր մեզ:
Ո՞վ կահասկանա ինձ:
Դու կռվել ես նրա հետ ինչի՞ համար:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

Հայոց լեզու

Տնային աշխատանք

1. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):

Եղբոր խաղալիքն էր ջարդել:
Իմ խաղալիքն էր ջարդել:
Քո խաղալիքն էր ջարդել:
Մեր խաղալիքն էր ջարդել:
Ձեր խաղալիքն էր ջարդել:

Առանց եղբոր տեղ չէր գնում:
Առանց ինձ տեղ չէր գնում:
Առանց քեզ տեղ չէր գնում:
Առանց նրա տեղ չէր գնում:
Առանց մեզ տեղ չէր գնում:
Առանց ձեզ տեղ չէր գնում:
Առանց նրանց տեղ չէր գնում:

Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Իմ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Քո ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Մեր ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Ձեր ճառելն առաջին անգամ էր տեսնում:

Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն ինձ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն քեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն մեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն ձեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:

2. Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

Ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ-տրական հոլով

Իմ, քո նրա, իր, մեր, ձեր-սեռական հոլով

3. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որին պատկանում է, որևէ առարկա

Իմ եղբոր շնորհիվ հաղթեցինք այդ մրցութը

Քո համակարգիչը նորոգման կարիք ունի

Նրա միտքը այնքան ուժեղ է որ նա միայնակ կարողացավ ներկայացնել այդ ծրագիրը

Եթե չլիներ մեր համախմբվածությունը մենք կպարտվեինք

Ձեր ուսուցիչը շատ լավ մանկավարժ է և հասկանում է բոլոր երեխաներին

4. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական (ո՞վ)-Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք
Սեռական (ո՞ւմ)-Իմ, Քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց
Տրական (ո՞ւմ)-Ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց
Բացառական(ումի՞ց)-ինձնից, քեզանից, նրանից, իրենից, մեզնից, ձեզնից, նրանցից
Գործիական (ումո՞վ)-ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով,նրանցով
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)իմ մեջ, քո մեջ, նրա մեջ, իր մեջ, մեր մեջ, ձեր մեջ, նրանց մեջ

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:

Բացառական հոլովը և գործիական հոլովը

Հայոց լեզու

1. Ընդգծե՛ք անձնական երեք դերանուն․

Ա․ մյուս, ես, իրենք, սրանք, դուք, դա,

Բ․ ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք,

Գ․ մեզնից, ամենքը, նրանք, ոչ ոք, ձեր, ոմանք։

2. Ընդգծե՛ք երեք հարադրավոր դերանուն․ 

Ա․ մի քանի, որևէ, ոչ ոք, այսպիսի, որպիսի, ինչ-ինչ,

Բ․ նույնպիսի, ոչ մեկը, այսքան, ինչ-որ, որտեղ, ամեն մի։

Հայոց լեզու

Անձնական դերանունների հոլովումը:

Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում: 

Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք

Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց 

Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց 

Հայցական. Ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց

Բացառական. ինձնից քեզնից նրանից իրանից մեզնից ձեզնից նրանցից իրենցից

Գործիական. ինձնով քեզնով նրանով իրենով մեզնով ձեզնով իրենցով

5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում: 

Ես նախանձում եմ աղջկան:

Ես (ենթակա)

Հիմա տան տղամարդը դու ես:

Դու (ստորոգյալ)

6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը: 

Դու միշտ սիրալիր ես:

դու – երկրորդ դեմք, եզակի, ուղական հոլով

Իրեն ուղեկցիր քո սենյակ:

Իրեն – երրորդ դեմք, եզակի, տրական

Ինձնից խորհուրդ հարցրու:

Ինձնից – առաջին դեմք, եզակի, բացառական

Մասնակցում ենք մեդիաուրբաթին

  • Մեդիաուրբաթին ներկայացվող երգերի տեքստի ընթերցում, 
  • Անդրադարձ բառերին, բառային աշխատանքներ
  • Վերլուծություն, մեկնաբանություն։ 

Իմ Երևան 

Խոսք` Հովհաննես Ղուկասյան 

Երաժշտություն` Կոնստանտին Օրբելյան

Քո երկինքը ծով Է կապուտակ, 

Դու կանաչ ես ու ծաղկուն, 

Ինձ ժպտում են արևաթագ  

Քո շենքերը վարդագույն։ 

Քո գրկումն Է վարդը իմ բացվել, 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո գրկումն եմ սիրտս բացել 

Ու սիրել մի աղջկա։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Քո երգերը քաղցր են և անուշ. 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո ցերեկն Է արևալույս, 

Քո գիշերը՝ պարզկա։ 

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս, 

Եվ գրկում լուռ գիշերվա 

Քո լույսերն են երջանկալի 

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

Դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

1. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 

կապուտակ, կանաչ, ծաղկուն, արևաթագ, վարդագույն, լավ, անմար, անուշ, քնքուշ, քաղցր, արևալույս, պարզկա, վառ լուռ, երջանկալի

2. Բացատրի՛ր բառերը՝

բուրաստան – բուրավետ ծառերի ու ծաղիկների տնկարան, ծաղկոց
անմար – չհանգցրած, չմարած
երջանկալի – երջանկությամբ լցված՝ համակված, երջանկության զգացումով տոգորված
արևալույս – արևի լույս, շողք, պայծառ, արևոտ օր

3. Առանձնացրո՛ւ կազմությամբ բարդ բառեր, բառակազմորեն վերլուծի՛ր։ 

արևաթագ – արև + ա + թագ

արևալույս – արև + ա + լույս

4. Ստեղծագործության մեջ ինչպե՞ս է բնութագրվում Երևանը։ 

Երևանը ստեղծագործության մեջ բնութագրվում է վառ գույներով, պայծառ, արևոտ, ծաղկուն, գեղեցիկ, սիրառատ 

Հայաստան իմ չքնաղ 

Երաժշտություն` Արթուր Գրիգորյան 

Խոսքեր` Մարիա Մինասյան 

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, 

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ, 

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում 

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով 

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով 

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։ 

1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝

նրբագեղ – նուրբ գեղեցկություն ունեցող, նուրբ ու գեղեցիկ մարմնով՝ դիմագծերով
շքերթ – հանդիսավոր երթ
հնադարյան – հնադարին հատուկ՝ վերաբերող, նախնադարյան
չքնաղ –  շատ գեղեցիկ, աննման, չնաշխարհիկ
զմրուխտ – վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար
զեփյուռ – թեթև՝ ախորժելի քամի

2. ,,քո սարերն զմրուխտված,, ․ այստեղ ի՞նչ իմաստով է գործածվել զմրուխտ բառը

Արևի ճառագայթների հետ երկնքի կապույտը միաձուլվում է սարերի կանաչի հետ և ստանում է զմրուխտի տեսք

3. Դուրս գրի՛ր հարակատար դերբայով արտահայված բառերը։ 

պատված, հագած, սրբացած, զմրուխտված,

4. Առանձնացրո՛ւ փոխաբերաբար գործածաված նախադաասություններ։ 

Նանարի Նայ 

Էդգար Հովհաննիսյան. Նանարի նայ 

(Արագ մաս) 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Դուն էկար բարով էկար, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Քու գալ ինձի դուր էկավ, 

Նանարի նայ, նանարի նայ: 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Հազար էրնեկ քու տիրուն, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

(Դանդաղ մաս) 

Կըց գիշերն ու ցերեկուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Չեներ էսի երերուն, 

Նանարի նայ, ջանարի նայ, 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Հազար էրնեկ քու տիրուն: 

Նանարի, նանարի, նանարի նայ: 

(Արագ մաս) 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ:

Հեյ գյուլ եմ 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Մանի ասեմ ու շարեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Լցնեմ տոպրակն ու կարեմ: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ծաղիկ ունեմ նարնջի, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Տղա վեր արի, փընջի: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ոսկին ծալեծալ կուզեմ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Ապրիլ ամսվա հաշվետվություն

  • Ստեղծագործական աշխատանքներ

Ի՞նչն է կարևոր սպորտում, սպորտի դերը մարդու կյանքում
Կարևոր արժեքներ

Ու սիրտս զնգում է

Գարնան արևը, ջերմությունը կարծես թե նոր կյանք է տալիս, նորովի ապրեցնում։ Սիրտը զրնգում է ուրախությունից, ոգևորությունից, արևը դուրս է կանչում, ստիպում է ժպտալ, նոր հայացքով նայել աշխարհին և սիրել ու տեսնել գեղեցիկը։ Շուրջբոլորը ամեն ինչ գեղեցիկ է թվում, կարծես լինես հեքիաթային երազում։ Հաճելի է շնչել գարնանային ջերմ օդը, վայելել արեգակի ջերմ շողերը.

  • Անհատական նախագծեր՝ հղումներով

Փաստեր Իրանի մասին
Փաստեր Ուկրանիայի մասին
Վոլեյբոլի մասին

  • Կարդում ենք Աղայան․ մեդիաընթերցում, վերլուծություններ

Ղազարոս Աղայան․ Լույս ու մութ աշխարհները
Լուսնահաչ․ Ղազարոս Աղայան
Ղազարոս Աղայան․ Հիշողություն
Հնարագետ ջուլհակը

  • Կարդացած գրքեր

Ես կարդացել եմ մարդու մարմինը գիրքը և շատ նոր բաներ եմ իմացել։ Սովորել եմ մարդու կառուցվածքի մասին և անհավատալի փաստեր, ո

  • Գնահատե՛ք ձեր աշխատանքը։ 9

Հայոց լեզու

1. Բարդ նախադասությունների ընդգծված մասերը(երկրորդական նախադասությունները) հանի՛ր:

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էրմարդկանց դեռ հնադարում, Քեոփսի բուրգն է:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ, որի ժամանակ դաշտ են թողնում կատաղած ցուլին:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որից տեղացիները կաթ են ստանում:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ուգրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանելքարե հսկայական քանդակները, որ կղզու ափերի մոտեն գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվել: Քսանտոննանոց արձանները, որոնցից մի քանիսիբարձրությունն ութ մետրի է հասնում, կանգնած ենուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք, որ առանցվնասելու մամուռից ու տիղմից մաքրեն ծովի հատակիցգտնված անտիկ սափորը:
Անապատներում, որտեղ կատաղի ու քմահաճքամիներից տուժում են և՛ մարդիկ, և՛ կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսականնպատկներով: Մասնագետները պնդում են, ործովափնյա մի քանի քաղաք աստիճանաբար իջնում ենջրի տակ:

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, Քեոփսի բուրգն է:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ուգրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի:
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանելքարե հսկայական քանդակները: Քսանտոննանոց արձանները, կանգնած ենուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք, որառանցվնասելումամուռիցուտիղմիցմաքրենծովիհատակիցգտնվածանտիկսափորը:
Անապատներում,որտեղկատաղիուքմահաճքամիներիցտուժումենև՛մարդիկ, և՛կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսականնպատկներով: Մասնագետները պնդում են, ործովափնյամիքանիքաղաքաստիճանաբարիջնումենջրիտակ:

Հայոց լեզու

Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, որ սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց, թե իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Նա մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, ինչ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
Եթե նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:

Հայոց լեզու

  1. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:

Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:

արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու որոշակիորեն հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:

Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար:

ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար:

Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:

Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:

Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:

խոտերի բույնը շատ լավ քողարկում էին:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով

Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով

2.Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր և գրի՛ր տարբերությունները:
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով կես ժամ: Դա պարզվել է ամերիկացի գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:

Ա խմբի նախադասությունները բարդ են, Բ խմբում պարզ

3.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)
Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ: : (ինչ որ)
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:
(ինչ, ինչ որ)
Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ)
Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

  1. Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
    Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում,… հովիտներում՝ անձրև:
    Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,… սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
    … ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
    Կարդացի անունս մի ոտանավորի տակ… ինձ թվաց,… իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
    … մինն ուներ, տասն եմ արել:
    Այն օրից,… գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
    Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,… գտնվում էր բակի խորքում:
    … մեծահռչակ զորավար էր,… երկրների կուսակալ:
    … նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:
    … հնէաբանը,… թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

Հայոց լեզու

1.       Ընդգծե՛ք հինգ ածական։

Ամոթ, կաղ, առասպել, քաղցր, ամայի, գերան, բարձրագույն, ամբոխ, անիվ, գանգուր։

2.       Ընդգծե՛ք ներգոյական հոլովի հինգ ձև․

Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, կերպարում, վարկեր, երեսին, կարգում, կապանցի։

3.       Ընդգծե՛ք բացառական հոլովի հինգ ձև։

Հոգուց , ուղուց, սպիտակուց, գոտուց, նեղուց, էգուց, այտուց, դեղնուց, ոզնուց, ապակուց։

4.       Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Վերև, աշխարհ, արհամարհել, միրգ, երգ, օրեցօր, տնօրեն։

Առանձնացրե՛ք ածականները․

Ա․ անգղ, ցածր, վատ, ավարտ, խոր, ավազան, մեծագույն, գրոհ, ագահ։

Բ․ Ամեհի, գոտի, բույր, կույր, լավագույն, ավյուն, ատյան, ողորկ, գետին, ծանր,

Գ․ գրտնակ, աշխույժ, ուրախ, մանուշակագույն, ապավեն, անջրպետ, առագաստ, համեստ, մեղմ։ 

Ի՞նչն է կարևոր սպորտում, սպորտի դերը մարդու կյանքում

Սպորտը ամենակարևոր բաներից մեկն է մարդու կյանքում։ Սպորտը մարդուն առողջ է պահում, կարող եք խուսափել շատ հիվանդություններից և ավելի երկար ապրել։ Սպորտով զբաղվելիս աշխատում են շատ մկաններ։ Օրինակ ես պարապում եմ վոլեյբոլ։ Կարդացել եմ, որ վոլեյբոլ խաղալու ընթացքում աշխատում է մարդու 400-ից ավել մկան։ Շատ սպորտաձևեր նաև օգնում են մարդուն բոյովանալ։ Ուզում եմ ասել սպորտը մեծ դեր ունի մարդու կյանքում և կարևոր է։