Կենսաբանություն. Դեկտեմբեր ամսվա ամփոփում

  • Գրել մերկասերմերի ընդհանուր կազմվածքը։

Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ի տարբերություն սպորների` սերմերն ունեն սննդանյութերի պաշար, իսկ ապագա բույսի սաղմը, որը գտնվում է սերմի ներսում, լավ պաշտպանված է արտաքին անբարենպաստ պայմաններից: Մերկասերմ բույսերի սերմերը բաց նստած են իգական կոների թեփուկների մակերևույթին։ Ժամանակակից մերկասերմերի մեծամասնությունը մշտադալար փշատերև տեսակներ են` ծառեր, հազվադեպ՝ թփեր: Տերևները փշանման կամ թեփուկանման են: Փշատերևայինների բնափայտի մեջ բացակայում են իսկական անոթները: Դա է պատճառը, որ ջուրը չի կարող շարժվել մեծ արագությամμ, ինչպես ծաղկավոր բույսերում: Ջրի գոլորշիացումը փոքր ացնելու համար տերևները վերածվել են փշերի:

  • Գրել մերկասերմերի բազմացումը։

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք իգական և արականեր կոներ: Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները: Իգական կոներում զարգանում են իգականը գամետները՝ սերմնաբողբոջները:

Արական կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են Իգական սերմնաբողբոջները: Արական գամետների տեղափոխումը Իգական սեռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:Փոշոտումից հետո իգական կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ: 

  • Նկարագրել սերմնավոր բույսերի ընդհանուր կառուցվածքը։

Սերմնավոր բույսեր, սպերմատոֆիտներ, սերմ առաջացնող բարձրակարգ անութավոր բույսեր։ Դրանց են պատկանում մերկասերմերը (ներառյալ բազմաթիվ բրածո բույսեր) և ծածկասերմերը կամ ծաղկավոր բույսերը։ Բարձրակարգ բույսերի մյուս խմբերը՝ ռինիոֆիաները, մամռանմանները, գետնամուշկանմանները, ձիաձետազգիները, պսիլոֆիտները և պտերները սերմ չեն առաջացնում։ Սերմնավոր բույսերի (հատկապես ծածկասերմերի) գամետոֆիտը ռեդոկցված է։ Սերմնավոր բույսերն էվոլյուցիայի ընթացքում առաջացել են սպորավորներից։ Սերմերով բազմացող առաջին բույսերը եղել են սերմնավոր պտերները։ Սերմնավոր բույսերը մեծ դեր ունեն Երկրի բուսական ծածկույթի առաջացման, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության պրոցեսում։

  • Ներկայացնել ծաղկավոր բույսերի կրկնակի բեղմնավորումը։

Փոշոտման սկզբում փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա: Փոշեհատիկի վեգետատիվ բջջից առաջանում է խողովակ, որը հասնում է սերմնարանին: Արական գամետները՝ սպերմիաները, խողովակով հասնում են սերմնաբողբոջին: Սպերմիաներից մեկը բեղմնավորում է ձվաբջիջը և առաջանում է զիգոտ, իսկ մյուսը միաձուլվում է կենտրոնական բջջի հետ և սկզբնավորում սերմի էնդոսպերմը: Բեղմնավորման այս ձևը կոչվում է կրկնակի բեղմնավորում:Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը:

  • Ինչպես է տեղի ունենում խաչաձև փոշոտումը։

Խաչաձև փոշոտումը հատուկ է բույսերի վիթխարի մեծամասնությանը։ Դարվինը 27 տարի զբաղվել է ծածկասերմ բույսերի ծաղիկների ձևերի և փոշոտման եղանակների րնդարձակ հետազոտություններով և եկել է այն եզրակացության, որ էվոլյուցիայի ընդհանուր ընթացքում խաչաձև փոշոտումը ապահովում է առողջ սերունդ։ Լիսենկոն ապացուցեց, որ ինքնափոշոտվող բույսերն ընդունակ են սերմերի լավ բերք տալ միայն փոքրաթիվ տարիների ընթացքում։ Իր ժամանակին տեղի է ունենում այլասերում։ Այսպես, օրինակ ցորենի, գարու, վարսակի, ոլոռի և մյուս մշակովի ինքնափոշոտվողների սորտերը 10—15 տարուց հետո սկսում են այլասերվել։ Այդ պատճառով Լիսենկոն առաջարկեց պարբերաբար կատարել ներսորտային խաչաձևում։ Սա հիանալի արդյունքներ տվեց, և այժմ ներսորտային խաչաձևումը հանդիսանում է սելեկցիայի հիմնական ձևերից մեկը, որը բարձրացնում է ինքնափոշոտվողների բերքատվությունը։ Խաչաձև փոշոտումը բույսերի մեջ կատարվում է առավելապես միջատների և քամու միջոցով։ Բացի ղրանից, արևադարձային մարզերում հաճախ ծաղկափոշին փոխադրում են թռչուններր և նույնիսկ մանր կաթնասունները։

  • Ներկայացրեք ինչպես է տեղի ունենում ինքնափոշոտումը։

նքնաբեղմնավորմամբ (ավտոգամիայով) ավարտվող ինքնափոշոտումը տեղի է ունենում այն պայմանի դեպքում, երբ մոտավորապես միաժամանակ հասունանում են ծաղկափոշին և սաղմնապարկը։ Հասունացած փոշանոթը պայթում է, ծակափոշին դուրս է գալիս, և ծաղիկը քամուց ճոճվելու ժամանակ կամ միջատի օգնությամբ ծակափոշին կարող է ընկնել իր իսկ ծաղկի սպիի վրա։ Բացի դրանից, անհրաժեշտ է նաև, որ բիոֆիզիկական և բիոքիմիկան կարգի խոչընդոտներ չլինեն։ Այսպես օրինակ երբեմն ծաղկափոշին ֆիզիկապես չի կարող ընկնել սպիի վրա իր ծաղկում՝ փոշանոթների և սպիի դասավորության կամ թե այն պատճառով, որ փոշանոթը բացվում Է սպիի հակառակ կողմում։ Շատ հաճախ ծաղկափոշին բեղմնավորման անընդունակ Է լինում իր ծաղկի մեջ (խնձորենի, տանձենի, տարեկան և շատ ուրիշներ)։
Ինքնափոշոտումը (ավելի ճիշտ ավտոգամիան) անհրաժեշտ Է դիտել որպես սեռական վերարտադրության հատուկ Էվոլուցիոն տիպ։ Հացազգիների մեջ այն հաճախ կատարվում է դեռ այն ժամանակ, երբ ծաղկաբույլը գտնվում է տերևապատյանում և օտար ծաղկափոշին չի կարող ներթափանցել (սա հատուկ Է ոչ միայն վայրի հացազգիներից շատերին, այլև որոշ կուլտուրական հացազգիներին, ինչպես գարուն)։

Դեկտեմբեր ամսվա աշխատանքների հղումները՝

Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ

Ծածկասերմ բույսերի բազմացումը՝ ձայնագրություն

Ծածկասերմ բույսերի բազմացումը

Մերկասերներ

Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս: Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:  

Flora collage.jpg

 Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից. 1. Վեգետատիվ են`

  • ցողունը
  • տերևը
  • արմատը

2. Գեներատիվ են`

  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

Բույսի օրգաններից է արմատը: 

roots2.png

  Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:Արմատն ունի կարևոր գործառույթներ`

  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ. 1. Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:2. Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:3. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից: 

armat.jpg

  Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.1Առանցքային Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները: Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:

acarrots1.jpg

 2Փնջաձև Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին: Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:

920x920.jpg

Ծածկասերմ բույսերի բազմացումը

Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը:

1097034.jpg

  Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:

49.jpg

 Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ: Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը:  Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը: Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:

honeybee-pink-flower.ngsversion.1473419912581.jpg

 Որոշ ծաղիկներ ծաղկապատյանի հիմքում ունեն նեկտարանոցներ, որոնց արտադրած նեկտարը սնունդ է հանդիսանում միջատների և թռչունների համար: Հետևաբար սնվելով ծաղկի նեկտարով կենդանիները իրականացնում են փոշոտում: Ծաղկին բնորոշ է արական օրգան՝ առէջ՝ կազմված առէջաթելից և փոշեպարկից: Փոշեպարկում զարգանում են բազմաթիվ փոշեհատիկները, որոնց ամբողջությունը առաջացնում է ծաղկափոշի: Դրանցից յուրաքանչյուրը կրում է երկու ♂ գամետ և մեկ վեգետատիվ բջիջ:    

th.jpg

Ծաղկին բնորոշ է իգական օրգան՝ վարսանդ՝կազմված սպիից, սռնակից և սերմնարանից: Սերմնարանում գտնվում են սերմնասկզբնակները, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ ♀ գամետ՝ ձվաբջիջ և մեկ կենտրոնական բջիջ:

1-17.png

 Ծաղիկները կարող են լինել միասեռ, երկսեռ և անսեռ. 

  • Միասեռ ծաղիկներն ունեն կա՛մ առէջներ, կա՛մ վարսանդ:
  • Երկսեռ ծաղիկներն ունեն և՛ առէջներ, և՛ վարսանդ: 
  • Անսեռ ծաղիկները չունեն ո՛չ առէջներ, ո՛չ վարսանդ: 

Ինչպես արդեն գիտեք, սեռական բազմացման հիմքում ընկած է բեղմնավորումը՝ ♀ և ♂ սեռական բջիջների կամ գամետների միաձուլումը: Գամետների միաձուլումից առաջանում է զիգոտ, որը սկզբնավորում է ապագա օրգանիզմի սաղմը: Հետևաբար, որպեսզի ծաղկավոր բույսերը բեղմնավորվեն, անհրաժեշտ է, որպեսզի կատարվի փոշոտում:Փոշոտումը արական փոշեհատիկի տեղափոխությունն է իգական վարսանդի սպիի վրա:Գոյություն ունի երկու տիպի փոշոտում՝ խաչաձև փոշոտում և ինքնափոշոտում:  Խաչաձև փոշոտում – փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:   Ինքնափոշոտում – փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները: 

3.png

  Փոշոտման ձևից, փոշոտող օրգանիզմի տեսակից կախված ծաղիկները ունեն տարբեր գունավորում, տարբեր ձև, չափս, դիրքավորում և այլն:

4.png

Փոշոտման սկզբում փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա: Փոշեհատիկի վեգետատիվ բջջից առաջանում է խողովակ, որը հասնում է սերմնարանին: Արական գամետները՝ սպերմիաները, խողովակով հասնում են սերմնաբողբոջին: Սպերմիաներից մեկը բեղմնավորում է ձվաբջիջը և առաջանում է զիգոտ, իսկ մյուսը միաձուլվում է կենտրոնական բջջի հետ և սկզբնավորում սերմի էնդոսպերմը: Բեղմնավորման այս ձևը կոչվում է կրկնակի բեղմնավորում:Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը:

Մերկասերներ

Նյութի աղբյուր

Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը

Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Դինոզավրերի անհետացման ժամանակաշրջանում, երբ երկրագնդի կլիման արդեն չորն էր և սառը, խոնավ արևադարձային պայմաններին սովոր սպորավոր բույսերի հսկայական անտառները իրենց տեղը զիջեցին սերմնավոր բույսերին՝ առաջին հերթին մերկասերմերին:

Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ:

Արդյունքում մերկասերմերը 150 մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը 600, այնուհանդերձ այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա:

Ջրի, ջերմության և լույսի սակավությունըպատճառ հանդիսացան մերկասերմ բույսերին բնորոշ հիմնական առանձնահատկությունների ձևավորմանը: Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներկամ ասեղնատերևավորներ: Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են:

Դրանք արտաքնապես չունեն հուսալի պաշտապանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են, որի համար էլ ստացել են տվյալ անվանումը: 

Pinus_nigra_cone_Bad_Voeslau.jpg

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ: Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂գամետները՝ սպերմիումները:  Իգական կոներում զարգանում են ♀գամետները՝ սերմնաբողբոջները: 

57.jpg

♂ կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են ♀ սերմնաբողբոջները:

Փոշոտումից հետո ♀ կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ: Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը: Սիբիրում և Հեռավոր Արևելքում աճում է սիբիրյան սոճին` մայրին, որի կոներից ստանում են շատ արժեքավոր սննդանյութ՝ մայրու յուղ:

50.jpg

Սիբիրում նաև շատ տարածված է խեժափիճին: Ի տարբերություն այլ մերկասերմերի, այն մշտադալար չէ և աշնանը թափում է տերևները: Նրա փայտը շատ ամուր է և օգտագործվում է շինարարության մեջ:  

52.jpg

Մերձարևադարձային և արևադարձային գոտիներում տարածված է նոճին կամ կիպարիսը: Այն ունի թեփուկավոր տերևներ: 

51.jpg

Հյուսիսային Ամերիկայում աճում են հսկայական ծառեր՝ սեքվոյաներ, որոնք նույնպես պատկանում են մերկասերմերի բաժնին: Նրանց բարձրությունը հասնում է 130−150 մետրի, իսկ հաստությունը՝ 8մետրի, իսկ տարիքը՝ մինչև 2000 տարի:  

53.jpg

Մերկասերմերի ամենատարածված ներկայացուցիչներից են սոճին և եղևնին:  Սոճի: Սոճին 30−35 մ բարձրության հասնող լուսասեր մշտադալար ծառ է: Այն ունի հզոր արմատային համակարգ՝ լավ զարգացած, խորը թափանցող և մակերեսային արմատներով, որի շնորհիվ կարող է աճել ինչպես չոր հողերում, ավազուտներում ու ժայռերի վրա, այնպես էլ ճահճուտներում: 

55.jpg

 Սոճու փշատերևները դասավորված են զույգերով, կարճացած ընձյուղների վրա, ապրում են 2−3 տարի և փոխարինվում են աստիճանաբար: Նրանք ունեն լավ զարգացած մոմաշերտային ծածկոց կուտիկուլա և քիչ թվով խորն ընկղմված հերձանցքեր, ինչի շնորհիվ փշատերևների միջոցով ջրի գոլորշիացումը շատ փոքր է: Եղևնի: Եղևնիներն ունենում են մինչև 40 մ բարձրություն, ապրում են 200−250 տարի: Նրանց սաղարթը բրգաձև է, իսկ փշատերևներն ավելի կարճ, քան սոճունը և մեկական են: Նրանք խիտ ծածկում են ընձյուղը և ապրում 5−7 տարի: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկուն ծառ է, բայց պահանջկոտ է հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ հողերում, կարող է աճել այլ ծառերի ստվերում: 

56.jpg
  • Որ բույսերն են կոչվում մերկասերմ։

Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ի տարբերություն սպորների` սերմերն ունեն սննդանյութերի պաշար, իսկ ապագա բույսի սաղմը, որը գտնվում է սերմի ներսում, լավ պաշտպանված է արտաքին անբարենպաստ պայմաններից: Մերկասերմ բույսերի սերմերը բաց նստած են իգական կոների թեփուկների մակերևույթին:

  • Մերկասերմ, որ բույսերն են օգտագործվում բժշկության մեջ։

Սոճին, իր փոշե հատիկը օգնում է հազի և բրոխտալ ասմայի ժամանակ

  • Ինչպես են բազմանում մերկասերմ բույսերը։

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ: Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂գամետները՝ սպերմիումները:  Իգական կոներում զարգանում են ♀գամետները՝ սերմնաբողբոջները: 

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոն

Պասկուա

Տեղափոխվելով Մոզամբիկի արևելյան ափ, կծանոթանաք Պասկուալի՝«Սիրիր օվկիանոսները» կազմակերպության աշխատակիցի հետ, որը տեղի Գինջատա գյուղի բնակիչներին լողի և օվկիանոսների մասին դասեր է տալիս։ Այս վայրը հայտնի է հայտնի է ջրհեղեղներով և խեղդվողների քանակով: Տեղաբնակների համար օվկիանոսն ապրուստի միջոցն է, բայց նաև վտանգավոր վայր, քանի որ ոչ ոք նրանց լողալ չի սովորեցնում։

Իմ կարծիքը՝ Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի կազմակերպություն գոյություն ունի և ինձ շատ հետաքրքրեց ուսումնասիրել այն։ Ես շատ հավանեցի այդ կազմակերպությունը, որովհետև օվկիանոսի տարածքում ապրող մարդիկ, պետք է լողալ իմանան, որովհետև այն շատ վտանգավոր է և ցանկացած երեխա, ով լողալ չգիտի կարող է խեղդվել։ Ես սովորեցի տեսանյութից, որ պետք է կիսվես քո իմացություններով մարդկանց հետ և ինչով հնարավոր է օգտակար լինես մարդկանց։ Այսպիսով շատ լավ կազմակերպություն է և կուզենայի մարդիկ ստեղծեին այսպիսի նախագծեր, ոչ միայն լողալ սովորելու համար․․․

Կենսաբանության հոկտեմբեր ամսվա ամփոփում

  • Գրել բորբոսասնկերի օգտակար և վնասակար հատկությունների մասին

Բորբոսներ

Կա բորբոսների երկու տեսակ օգտակար և վնասակար։ Օգտակարները պանրի և դեղերի մեջ են։ Իսկ վնասակարները հացի, մրգերի և բանջարեղենների մեջ են։

  • Գրել բորբոսասնկերի կառուցվածքը

Բորբոսասնկերը լինում են սկզբում սպիտակ, վետո ունենում են կապտականչավուն երանգ և հետո ամբողջությամբ կանաչում է։

  • Գրել ջրիմուռների ընդհանուր կառուցվածք և բազմացում

Ջրիմուռներ

Ջրիմուռները բազմանում են երեք ճանապարհով՝ վեգետատիվ, սեռական և անսեռ։

Վեգետատիվ բազմացումը միաբջիջ ջրիմուռների մոտ կատարվում է կիսման ճանապարհով՝ թելանման ջրիմուռների թալոմի ֆրագմենտացիայի միջոցով, այսինքն, առանձին հատվածների մասնատման, պաշարանյութով հարուստ մասնագիտացված հաստապատ բջիջների՝ ակինետների և ավելի զարգացած ջրիմուռների մոտ միաբջիջ կամ բազմաբջիջ պալարիկների միջոցով։

Անսեռ բազմացումը իրականացվում է սպորների, զոոսպորների (մերկ մոնադային բջիջներ) և ապլանտոսպորների (անշարժ սպորներ, կոկոիդ բջիջներ) միջոցով։ Գաղութային օրգանիզմների մոտ անսեռ բազմացման արդյունքում առաջանում է դուստր գաղութ։

Հյուսվածքային կառուցվածքը ունի գորշ ջրիմուռները։ Գծային հատվածավորված խոշոր բազմաբջիջ թալոմ, որը կազմավորված է գլխավոր առանցքից՝ ընձյուղից, որն ունի անսահմանափակ աճ և կողքային օղակաձև դասավորված տերևանման օրգաններ՝ սահմանափակ աճով։ Ամրանում են ռիզոիդների միջոցով։

  • Գրել մամուռների ընդհանուր կառուցվածքը և բազմացում

Մամուռներ

Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։

Սեռական բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները։ Մամուռների զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի առանձնացմամբ, դրա հետևանքով սեռական և անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա։ Գամետոֆիտը, բացի սեռական բազմացումից, կատարում է վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանքային սննդառություն և այլն)։ Սպորոֆիտն ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը, և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում։

Պտերների մասին

Պտերները պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով:

Պտերներին, ինչպես նաև մյուս բարձրակարգ բույսերին, բնորոշ է անսեռ (սպորոֆիտ) և սեռական (գամետոֆիտ) սերունդների հաջորդականությունը։ Պտերների սպորոֆիտները խոտաձև կամ ծառանման բույսեր են, աչքի են ընկնում մորֆոլոգիական և էկոլոգիական մեծ բազմազանությամբ։ Տերևները բազմաձև են՝ բազմակի կտրտվածքա-եզրավորներից մինչև ամբողջաեզրավոր, 3-6 սմ և նույնիսկ 30 սմ երկարությամբ։

Ցողունները լինում են ստորգետնյա (կոճղարմատավոր) և վերգետնյա, ուղղաձիգ ու փաթաթվող, պարզ ու ճյուղավոր, մի քանի սմ-ից մինչև 20-25 սմ երկարությամբ։ Պարզունակ պտերներին բնորոշ են համեմատաբար խոշոր, բազմաշերտ պատերով և մեծ քանակությամբ սպորներ արտադրող սպորանգիումները։

Ժամանակակից պտերների մեծ մասի սպորանգիումները մանր են, միաշերտ պատերով և առաջացնում են ոչ մեծ քանակությամբ սպորների մեծ մասը հավասարասպոր են, միայն առանձին կարգաբանական խմբեր ունեն աարասպոր ձևեր։ Հավասարասպոր պտերների գամետոֆիտը սովորաբար նուրբ կանաչ, կարճակյաց, սրտաձև թիթեղիկ է։ Տարասպոր ձևերի միկրոսպորներն առաջացնում են շատ փոքր արական, իսկ մեգասպորները՝ քիչ ավելի մեծ իգական գամետոֆիտներ։

Պտերները բազմանում են սպորներով: Ամռանը մեծ պտերների տերևների հակառակ կողմում սպորաֆիտի վրա առաջանում են փոքրիկ շականակագույն կլորներ, կլորների մեջ կան սպարանգիաներ, որնց մեջ առաջանում են սպորներ: Արդեն հասունացած սպորները ընկնում են սպարանգիաներց և քամին նրանց քշում է: Եթե սպորը հայտնվում է լավ պայմաններում, այն սկսում է ծաղկել և առաջանում է փոքրիկ մի քանի միլիմետր երկարությամբ դիսկ:Այն սրտաձև է ամրանում է հողին և ինքնուրույն է ապրում և կարող է կատարել ֆոտոսինթեզ: Այդ դիսկը անվանում են Գոմետոֆիտ,նրա ներքևի մասում առաջանում են իգական և արական գամետներ սպերմատոզոիդներ և ձվբջիջներ:Ջրի վրայով սպերմոտատոզոիդը լողում է դեպի ձվաբջիջը և բեղմնավորումը, ինչի շնորհիվ առաջանում են զիգոտներ, զիգոտի միջից առաջնում է սաղմը, այն սնվում է դիսկից, աճում է, հայտնվում են արմատները, զարգացումը ընթանում է շատ դանդաղ և շատ տարիներ կանցնեն մինչև նա կձևավորի տերևներ, որոնք ընդունակ կլինեն ձևավորրել սպորներ:

Պտերների վեգետատիվ բազմացումը կատարվում է կոճղարմատներով, ինչպես նաև տերևների վրա առաջացող բողբոջներով։ Ասպլենի ումների ենթաընտանիքի տերևները ունեն.

  • պատի ասպլենիում,
  • մազանման ասպլենիում,
  • հյուսիսային ասպլենիում,
  • դեղատնային ցետերախ,
  • արմատասեր կամ պոսորուս։

Ջրիմուռներ

Ջրիմուռներ, ստորակարգ, ավտոտրոֆ սննդառություն, քլորոֆիլպարունակող բույսերի էկոլոգիական խումբ են, որոնց գերակշռող մասը տարածված է և բնակվում է ջրային միջավայրում, որտեղ նրանք կազմում են բուսական զանգվածի հիմնական մասը։ Ջրիմուռները հարմարված են ցամաքային կյանքին, հանդիպում են հողում, ծառերի կեղևի վրա։ Ջրիմուռները, որպես էկոլոգիական խումբ համախմբված են ըստ իրենց ապրելակերպի։ Բաժինները տարբերվում են՝

  • պիգմենտների հավաքակազմով,
  • պաշարանյութերով,
  • մտրակային ապարատի կառուցվածքով,
  • քրոմատոֆորի կառուցվածքով

Կանաչ ջրիմուռ՝ Ուլվա (Ulva lactuca)

Ջրիմուռների կարևոր բաժիններն են՝ կապտականաչ ջրիմուռներ (Cyanophyta), կանաչ ջրիմուռներ (Chlorophyta), դեղնականաչ ջրիմուռներ (Xeanthophyta/Heterocontae/), Դիատոմային ջրիմուռներ(Bacillariophyta/Diatomeae/), գորշ ջրիմուռներ(Phaeophyta), կարմիր ջրիմուռներ (Rhodophyta)։ Բացառությամբ կապտականաչ ջրիմուռների, որն ընդգրկված է պրոկարիոտ (Procaryota) վերնաթագավորության մեջ, մնացած բաժինների ներկայացուցիչներն ընդգրկված են էուկարիոտների (Eucaryota) վերնաթագավորության մեջ և ունեն դրանց բնորոշ առանձնահատկությունները՝ բջիջները պարունակում են բոլոր այն կարևոր օրգանոիդները, որոնք բնորոշ են էուկարիոտներին և կարևորը՝ ունեն հստակ ձևավորված կորիզ։

Ըստ իրենց ինքնուրույն ծագման` ջրիմուռները տարբեր բաժիններում հանդիպում են թալոմի մորֆոլոգիական դիֆերենցիայի համանման աստիճաններ կամ կառուցվածքային տիպեր։

Ջրիմուռների չափսերը տատանվում են 30-50 մետրի սահմաններում (Լամինարիա, քլորելա, սարգասում):

Ջրիմուռները բազմանում են երեք ճանապարհով՝ վեգետատիվ, սեռական և անսեռ։ 

Վեգետատիվ բազմացումԽմբագրել

Վեգետատիվ բազմացումը միաբջիջ ջրիմուռների մոտ կատարվում է կիսման ճանապարհով՝ թելանման ջրիմուռների թալոմի ֆրագմենտացիայի միջոցով, այսինքն, առանձին հատվածների մասնատման, պաշարանյութով հարուստ մասնագիտացված հաստապատ բջիջների՝ ակինետների և ավելի զարգացած ջրիմուռների մոտ միաբջիջ կամ բազմաբջիջ պալարիկների միջոցով։

Անսեռ բազմացումԽմբագրել

Անսեռ բազմացումը իրականացվում է սպորների, զոոսպորների (մերկ մոնադային բջիջներ) և ապլանտոսպորների (անշարժ սպորներ, կոկոիդ բջիջներ) միջոցով։ Գաղութային օրգանիզմների մոտ անսեռ բազմացման արդյունքում առաջանում է դուստր գաղութ։

Մամուռներ․ Կենսաբանություն

Մամուռներ՝ մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝

  • Անթոցերոտայիններ (Anthocerotopsida),
  • Լյարդամամուռներ (Hepaticopsida)
  • Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (Bryopsida

Հայտնի է մոտ 27000, ՀՀ-ում՝ 430 տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Մոտ 110-120 ընտանիք[1], կազմում են մոտ 20 000 տեսակ։

Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryumargenteum), թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձևը (Marchantiapolymorpha) և այլն։ Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում։

Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։

Սեռական բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները։ Մամուռների զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի առանձնացմամբ, դրա հետևանքով սեռական և անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա։ Գամետոֆիտը, բացի սեռական բազմացումից, կատարում է վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանքային սննդառություն և այլն)։ Սպորոֆիտն ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը, և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում։

Որոշ մամուռների սպորոֆիտը չի հայտնաբերված։ Միատուն կամ երկտուն (երբեմն բազմատուն), չորադիմացկուն բույսեր են՝ կազմում են տորֆի հիմնական զանգվածը։Բնության մեջ

  • Մասնակցում են կենսացենոզի առաջացմանը, հատկապես այնտեղ, որտեղ ամբողջությամբ ծածկաված է հողով (տունդրա)։
  • Մամուռների գորգերը ընդունակ են կուտակել և պահել ռադիոակտիվ նյութերը։
  • Մեծ դեր են խաղում լանդշաֆտներում ջրի հաշվեկշռի կարգավորմանը։

Մարդու գործունեության համար

  • Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով։
  • Որոշ տեսակներ օգտագործում են բնության մեջ։