Բարձր տաք թումբ նախագիծը շարունակվում է

Կրթահամալիրի արևմուտքում բնապահպանական նախագիծը շարունակվում է։ Բարձր տաք թումբը սկսում է իր աշխատանքը։ Ինչ է այն, ինչպես է աշխատելու և ինչպես է ծառայելու, դիտեք մեր տեսանյուում։

Հանդիպում մեդիափորձագետի հետ

Սամվել-ՄարտիրոսյանՍամվել Մարտիրոսյանը փորձագետ է։ Նա ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում: 1980 թվականից ուսում է ստացել Անտոն Չեխովի անվան դպրոցում, ապա այն ավարտելով՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ավարտելով հավանականության տեսության ամբիոնը։

Մեզ մոտ նա հյուր կլինի որպես մեդիաանվտանգության փորձագետ, ով իր խորհուրդներով ու դիտարկւմներով շատ կօգնի մեզ՝ սկսնակ բլոգերներիս։

Մենք նրա հանդիպմանը պտրաստվելիս նախ ծանոթացել ենք նրան դեմքով։ Դա շատ կարևոր է։

Գիտենք նաև, որ հատկապես պատերազմական ու արտակարգ իրավիճակներում նա հաճախ է տարբեր լրատվամիջոցներում ելույթ ունենում ու նշում հասարակության սխալները, որ թույլ ե տալիս տարբեր միջոցներով։

Հանդիպում շուտով․․․

big_1485248810_8972581.jpg

Հարթակ ակումբում շուտով կհյուրընկալենք Նաիրի Հոխիկյանին։ Նա լրագրող, Շանթ հ/ը լրատվական մեկնաբան, տարածաշրջանային հակամարտությունների փորձագետ է։

Նաիրի  Հոխիկյանը սովորել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետում և հաճախ է ճամփորդում, եղել է գրեթե ողջ արևմտյան Հայաստանում։ Նա փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Նրա ֆիլմերից մեկը ներկայացվել է նաև Ոսկե ծիրան փառատոնին, որպես փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմ։

Ինձ հետաքրքրում է հյուրը, քանի որ նա շատ է ճանապարհորդում, ես ուզում եմ լսել նրանից շատ երկրների մասին։ Իր կինը՝ ընկեր Արուսյակը, մեր մեդիալրագրության ուսուցիչն է։ Նրա երկու որդիները մեր դպրոցում են սովորում։

Նաիրի Հոխիկյանը տիրապետում է ռուսերեն, գերմաներեն թուրքերեն լեզուներին, շատ է սիրում ընթերցել, հատկապես պատմական թեմաներով գրքեր։

Հյուրին դիմավորելուց առաջ մենք բոլորս նախապատրաստվել ենք, ճանաչում ենք նրան նաև դեմքով։