Ուսումնական գարուն

Իմ գրադարանը

Ես գարնանային արձակուրդի ընթացքում կարդացել եմ Հանս Քրիստիան Անդերսենի Լուցկիներով աղջիկը պատմվածքը։ Ինձ ամենաշատը դուր եկավ հետևյալ արտահայտությունը՝ Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին… Աղջիկը բարի էր, խելացի և սիրում էր իր տատիկին իսկ տատիկը հոգատար էր և սիրում էր երեխաների։ Այս հեքիաթը շատ հետաքրքիր է և ինձ շատ դուր եկավ։ Կառաջարկեմ դուք էլ կարդաք…

Առաջարկում եմ ճամփորդել

Ես ընտրեցի Վան Գոգ առցանց թանգարանը։ ԻՆձ շատ դուր եկավ հետևյալ նկարները՝

Անհատական նախագծեր

Ուսումնական աշուն

slug-25415.jpg Ես աշնանային արձակուրդները  անցկացրել եմ  շատ հետաքրքիր։ Մի քանի օր եղել է որ գնացել եմ դպրոց։ Դպրոցում մենք գործ ենք արել Երգի կենտրոնում և դասարաններն էինք մաքրում։ Մի օր էլ գնացել էինք կինոթատրոն և նայեցինք  Ազնիվ Գողեր ֆիլմը, իսկ հետո գնացինք զբոսնելու։

Իմ կարդացած գիրքը

Ես աշնանային արձակուրդների ընդացքում կարդացել եմ 1000 հարց ու պատասխան գիրքը։ Գրքում տարբեր թեմաներ կային, որոնցից ես կարդացել եմ Լուսնի, Արեգակի, Աստղերի դիտման, ջրի, երկրաշարժների, գնացքների և սուզանավերի մասին։ Ես ամենաշատը հավանել եմ Արեգակի մասին, որովհետև ես շատ եմ սիրում արեգակը։ Կառաջարկեմ դուք նույնպես կարդաք այս գիրքը։ Հոսով եմ ձեզ էլ կհետաքրքրի։

Իմ գիրքը

Ես գարնանային արձակուրդների ընդացքում կարդացել եմ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը։ Այնշատ հետաքրքիր էր, զվարճալի և տպավորիչ։ Այդ գրքից ինձ ամենաշատը դուր եկավ այն հատվածը, երբ Ջելսոմինոյի ձայնի բարձրությունից ընկավ գրատաղտակը և ապակին, որը նոր էին տեղադրել։ Ջելսոմինոն շատ հետաքրքրասեր, սիրալիր և արդարամիտ։

Երկարագուլպա Պիպին․ Աստրիդ Լինդգրեն

imgres1
Կար չկար մի լքված  փոքրիկ այգի կար, այգում մի լքված տուն կար, որտեղ ապրում էր երկարագուլպա Պիպին։ Նա հայրիկ և մայրիկ չուներ, բայց դա վատ չեր, որ զվարճության ամենաթեժ պահին ուղարկեր քնելու կամ ստիպեր ձկան յուղ կուլ տալ, երբ իր սիրտն ավելի շուտ քաղցրավենիք էր ուզում։ Մի ժամանակ Պիպին հայրիկ ուներ, որին անչափ սիրում էր, պարզ է մայրիկ էլ ուներ, բայց այնքան վաղուց էր, որ բոլորովին չի հիշում։ Մայրը մահացել էր, երբ Պիպին շատ փոքրիկ էր։ Պիպին հորը չեր մոռացել։ Հայրը Նավապետ էր, և կտրել անցել էր շատ ծովեր, և նրա հետ ճամբորդել էր նաև Պիպին։ Մի անգամ երբ նրանք ճամբորդում էին հայրը կեսից անհետացավ, Պիպին մտածում էր հայրը կտրել անցել էր ծովը։ Continue reading Երկարագուլպա Պիպին․ Աստրիդ Լինդգրեն

Մայրենիի դաս. Գրադարանում

Մենք այսօր մայրենիի դասը անցկացրեցինք գրադարանում՝ Ընկեր Քրիստինեի հետ: Ընտրեցինք տարբեր գրքեր և կարդացինք, օրինակ ես ընտրեցի Աստրիդ Լինդգրենի «ԵՐԿԱՐԱԳՈՒԼՊԱ ՊԵՊԻՆ» որի ներկայացումը տեսել եմ: Բայց ինձ այս գիրքը կարդալն ավելի հետաքրքիր էր համ էլ զվարճալի: