Ծանոթանում ենք հայկական ժողովրդական նվագարանների և դրանց հնչողության հետ

Ժողովրդական Նվագարանային արվեստը հայ ժողովրդական երաժշտության այն բնագավառն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ժողովրդին, դառնալով նրա կենցաղի անբաժանելի մասը:

Նվագարանային երաժշտությունը հնչել է ժողովրդի կյանքի ամենատարբեր պահերին` խնջույքներին, ծիսական տոնախմբություններին, ինչպես նաև սգո արարողություններին:

Ժողովրդական երգով, ավանդական նվագարաններով ու երաժշտությամբ ժողովուրդն արտացոլել է իր ներաշխարհն ու ազգային հոգեկերտվածքը, հայրենի բնությունը, աշխատանքային գործունեությունն ու կենցաղը: Continue reading Ծանոթանում ենք հայկական ժողովրդական նվագարանների և դրանց հնչողության հետ

Իմ հայրենյաց հոգի Վարդան

Իմ հայրենյաց հոգի Վարդան,

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան,

Որ Տղմուտի ափերին քով,

Վաթսուն հազար կտրիճներով,

Զարկիր, զարնվար, ինկար քաջ-քաջ,

Պարսիկ սփռած ի ձախ, ի աջ:

 

Իմ հայրենյաց հոգի Վարդան,

Անուշ, Վարդան, Վարդան, Վարդան

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան,

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան:

 

Ավետարան ու խաչ առիր,

Տարիր երկինք բարձընցուցիր

Եվ դուն ալ հետ թողիր գնացիր,

Անուշ արև հողին տվիր,

Որ հայրենյաց շողա արև

Շավարշանա դաշտին վերև:

 

Իմ հայրենյաց հոգի Վարդան,

Անուշ, Վարդան, Վարդան, Վարդան

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան,

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան: