Բնական համակեցություններ

Հարցեր՝

1. Ի՞նչ բնական համակեցություն գիտեք:
Բնական համակեցություններ են` անտառը, լիճը, ճահիճը, մարգագետինը, անապատը, գետը և այլն:
2. Ինչու՞ են բույսերին համարում արտադրողներ:

Բույսերին համարում են արտադրողներ, որովհետև նրանք են միայն արտադրում այն օրգանական նյութերը, որոնց օգտագործում են բոլոր մնացած կենդանի օրգանիզմներ:
3. Թվարկե՛ք էկոհամակարգի երեք հիմնական բաղադրիչներ:
.
1. արտադրողներ
2. սպառողներ
3. քայքայողներ:

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը

  • Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրը:

Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:

  • Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:

  • Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:

անկենդան բնության գործոններ, կենդանի բնության գործոններ և մարդկային գործոններ

  • Ինչպե՞ս է խոնավությունը ազդում կենդանի օրգանիզմների վրա:

Բոլոր կենդանի օրգանիզմները հարմարեցված են իրենց ապրելու միջավայրին: Կան բույսեր, որոնք շատ ջուր են կլանում, և կան բույսեր որոնք կարող են շատ քիչ ջուր խմել երկար ժամանակահատվածների մեջտեղում: Սովորական բույսը չէր կարող անապատում ապրել: Նույնը մյուս կենդանի օրգանիզմների համար:

  • Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:

Բոլոր բույսերը օգտագործում են լույսը ֆոտոսինթեզի միջոցով իրենց համար սնունդ պատրաստել: Առանց լույսի չեն լինի բույսեր, և այդպես կվերանան բոլոր կենդանիները, սկսած բուսակերներից: Լույսը նաև ջերմություն է տալիս կենդանի օրգանիզմներին:

Ձայնի ընկալում

Հարցեր՝

  • Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին: Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

  • Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:

Աղմուկը իրենից ներկայացնում է անցանկալի ձայների համադրություն, որը չի կրում իր մեջ ոչ մի օգտակար տեղեկատվություն: Ներկայում ապացուցված է, որ աղմուկն ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլ նաև ողջ օրգանիզմի վրա: Առաջին հերթին աղմուկն ազդում է գլխուղեղի վրա, ինչը առաջացնում է ոչ բարենպաստ փոփոխություններ տարբեր օրգաններում և համակարգերում:


Աղմուկի ազդեցությունը կարելի է բաժանել սպեցիֆիկի և ոչ սպեցիֆիկի: Աղմուկի սպեցիֆիկ ազդեցությունն արտահայտվում է լսողական անալիզատորում փոփոխություններով: Աղմուկի ազդեցությունը լսողական անալիզատորի վրա արտահայտվում է լսողական նյարդի նևրիտի ձևով ընթացող լսողության դանդաղ կորստով: Այդ դեպքում ախտաբանական փոփոխություններն ընդգրկում են երկու ականջը: Մասնագիտական խլությունը առաջանում է աղմուկի բարձր մակարդակ ունեցող պայմաններում երկարատև աշխատելու դեպքում: Աշխատողների մոտ առաջին տարիներին առաջանում են ոչ սպեցիֆիկ ախտանշաններ: Վերջիններս գանգատվում են գլխացավից, հոգնածությունից, ականջներում աղմուկից և այլն: Աղմուկը, որը ուղեկցվում է ցնցումով (վիբրացիա) ավելի վնասակար է լսողական անալիզատորի համար:

  • Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:

Քանի որ աղմուկից վնասվում են անտեսանելի, բայց վնասվում են լսողությունտ, գոյություն ունեն պաշտպանիչ միջոցներ անյպիսիք ինչչպիսիք են ականջախցանները և ականջակալերը, դրանք ընտրվում եմ համապատասխամաբար աղմուկի դեցիբելներից ելնելով։

Ձայնի աղբյուրներ, անդրադարձ և ենթաձայն

Հարցեր՝

1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:
Ձայնի առաջացումը սերտորեն կապված է տատանումների հետ, օրինակ՝ մեղվի կամ մոծակի արձակած ձայնը պայմանավորված է նրանց թևիկների տատանումներով, մարդու ձայնը` ձայնալարերի տատանումներով և այլն:
2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:
Այդ հահին կարծես թե կոկորդս սառած լիներ և ձայնս կամաց կամաց ցածրանում էր։
3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:

Այո, այդպես նրանք զգում են կենդանիներին․

Ամփոփիչ աշխատանք. Բնագիտություն

1. Որո՞նք են բույսի գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Բույսի գեներատիվ օրգաններն ապահովում են բույսի սեռական բազմացումը: Գեներատիվ են` ծաղիկը, պտուղը և սերմը:

2. Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Վեգետատիվ են` ցողունը, տերևը և արմատը: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:

3. Ի՞նչ է արմատը և արմատային համակարգի ի՞նչ տեսակներ կան:

Արմատի օգնությամբ է, որ բույսը ամրանում է հողին: Նաև արմատի օգնությամբ սնվում է` հողից կլանելով ջուր և հանքային աղեր: Արմատները լինում երկու տեսակի` առանցքային և փնջաձև:

4. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Իսկ կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:

5. Ի՞նչ է հյուսվածքը

Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:

Լույսի բեկումը, ոսպնյակներ

Լույսի բեկումը: Ջրով լցված ապակե բաժակի մեջ իջեցված մատիտը կամ գդալը կողքից դիտելիս թվում է ջարդված: Դրա պատճառը լույսի բեկումն է:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով:

Գրականության հղումը էջ 78, 79

Հարցեր

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի
ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Օրինակ, երբ
լույսի ճառագայթը օդից անցնում է ջրի մեջ, ջրի մակերևույթի վրա՝ անկման կետում, փոխում է իր ուղղությունը բեկում է:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագ ծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով։

Տարբերությունը այն է, որ լույսի բեկում ցույց է տալիս կոտրած իր իսկ, լույսի անդրադարձումը ցույց է տալիս նույն բանը։

2. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

F կետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:

Լույսի անդրադարձումը

Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ: Լույսը լավ են արդրադարձնում հայելային ողորկ մակերևույթները:

Լույսի անդրադարձում: Հայելիներ

Գրականության հղումը

Հարցեր

1. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի արդրադարձումը:
Փորձը հաստատում է, որ հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։
2. Առարկայի ինչպիսի՞ պատկեր է առաջանում հարթ հայելում:
Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը:

Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածումը

Լուսային երևույթները լայնորեն տարածված են բնության մեջ: Լույսի շնորհիվ ենք ընկալում մարմինների գույնը, չափերը և ձևը: Ինքնուրույն լույս արձակող մարմիններն անվանում են լույսի աղբյուրներ: Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:

Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով:

Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ:


Գրականության հղումը

Հարցեր և առաջադրանքներ

  • Որո՞նք են լույսի բնական և արհեստական աղբյուրները:

Այն մարմինները, որոնք լույս են արձակում կոչվում են լույսի աղբյուրներ, իսկ լույսի արհեստական աղբյուրները ստեղծվել են մարդու կողմից: Լույսի արհեստական աղբյուրներ են՝ մոմի բոցը, էլեկտրական լամպը, լազերները և այլն

  • Ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:

Թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։   Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումը, Արեգակի, Լուսնի խավարումները  և այլ երևույթներ:

  • Ինչու՞ ենք Արեգակը և աստղերը համարում լույսի բնական, իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:

Արեգակը և աստղերը համարվում են լույսի բնական աղբյուրներ, քանի որ ինքնուրույն են լույս արձակում, իսկ մոմը և էլեկտրական լամպը համարվում են լույսի արհեստական աղբյուրներ, քանի որ չունեն իրենց սեփական լույսը։

  • Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:

Չէին առաջանա ստվերներ։

Անսեռ և սեռական բազմացում

Բազմացումը կարող է լինել անսեռ կամ սեռական: Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:
Ծաղկավոր բույսերի սեռական բազմացման օրգանը ծաղիկն է, իսկ վարսանդը և առէջները նրա գլխավոր մասերն են: Որպեսզի ծաղկից առաջանա սերմերով պտուղ, անհրաժեշտ է, որ տեղի ունենա փոշոտում:

Գրականության հղումը

Հարցեր՝

1. Ի՞նչ է բազմացումը:

Բազմացումը կենդանի օրգանիզմերի բնորոշ հատկություններից է: Բազմացման միջոցով կենդանի օրգանիզմները վերարտադրում են իրենց նմաններին, որի շնորհիվ կյանքը շարունակվում է սերնդեսերունդ:

2. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:

Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ։

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:

4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Անսեռ բազմացումը, բազմացման եղանակներ են, որոնք իրականանում են առանց սեռական պրոցեսի։ Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։ Անսեռ բազմացմանը մասնկացում է մեկ օրգանիզմ :

5. Ի՞նչ է սպորը:

Մի քանի բուսական օրգանիզմների (մամուռների, սնկերի, պտերների) մանրադիտական սաղմը, որ ծառայում Է ինչպես բազմացման ու տարածման, այնպես Էլ պահպանման նպատակին (օրինակ՝ բակտերիաների սպորները):


6. Ի՞նչ է փոշոտումը:

Գոյություն ունի երկու տիպի փոշոտում՝ խաչաձև փոշոտում և ինքնափոշոտում: 

Խաչաձև փոշոտում — փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ: 

Ինքնափոշոտում — փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

12.04.2021. Բնագիտություն

1. Բնութագրե՛ք « նյութափոխանակություն» հասկացությունը։

Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետքէ ստանան անհրաժեշտ սննդանյութեր:Կենդանի օրգանիզմները շրջակա միջավայր ենարտազատում իրենց կենսագործունեության արգասիքները` ջուր, ածխաթթու գազ, միզանյութ և այլ նյութեր: Այսինքն՝ օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն:

2. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:

Շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին, արտազատում են ջուր, ածխաթթու գազ, միզանյութ և այլ նյութեր:

3.Թվե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:

Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:

4. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն :

Սառնարյուն են երկկենցաղները և սողունները:

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

Բույսերի և կենդանիների կենսագործունեության արդյունքում առաջանում են նյութեր՝ ջրի ավելցուկ, ածխաթթու գազ, միզանյութ և այլ միացություններ, որոնք նրանց պիտանի չեն, որոշ նյութեր նույնիսկ վնասակար են:

Արտազատություն

Գրականության հղումը

Հարցեր

1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:

Բույսերը ունեն տերևների վրա անցքեր, մազիկներ, որոնցով իրականացնում խարամների հեռացումը։

2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:

Միջատների արտազատության օրգանները հատուկ անոթներն են, որոնք կույր ծայրով սկսվում են մարմի խոռոչից և բացվում են հետնաղու մեջ։

3. Ո՞րն է կոչվում արգասիք:

Արգասիք են կոչվում կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդները։

4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:

Նյութերի և էներգիայի փոխանակություն

Նյութերի և էներգիայի փոխանակությունը կյանքի պարտադիր պայմանն է: Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին: 

Գրականության հղումը

Հարցեր՝

1.Ի՞նչ  նշանակություն  ունի  նյութերի  փոխադրումը  բույսում:

Նոր նյութերը  տեղափոխվում  են  թե՛  բջջի  ներսում,   թե  մի  բջջից  մյուս, մի  օրգանից  մեկ  այլ  օրգան: 

2. Որո՞նք  են  արյան  հիմնական  գործառույթները:

Հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:

3. Ի՞նչ  է  տեղափոխում  արյունը:

Զարկերակային արյունը տեղափոխում է թթվածին` ներշնչվող օդից եկած, որոնք մարմնի հյուսվածքներին են անցնում, իսկ երակային արյունը տեղափոխում է ածխաթթու գազ` նյութափոխանակության` մետաբոլիզմի ընթացքում բջիջնորի «թափոնները»` հյուսվածքներից թոքեր, որպեսզի արտաշնչվի։