Իմ ուսումնական ամառը

 

This slideshow requires JavaScript.

Ամառը եկավ, և ես սկսեցի հանգստանալ։ Ամռանը ես շատ եմ ճամփորդել, բայց այս տարի ընտանիքով որոշեցինք Հայաստանում հանգստանալ։ Ամառվա հանգիստս անցկացրել եմ շատ հետաքրքիր, օրինակ` գնացել ենք Սևան` Կապուտակ ափ, լողացել ենք խաղեր ենք խաղացել։ Գնացել ենք Գառնի, Խոր Վիրապ։ Գնացել ենք Աշտարակ (Արևիկ հանգստյան գոտի)։ Այնտեղ շատ մեծ լողավազան կար` բարձր ջրային սղարաններ: Մի խոսքով, շատ լավ անցավ։ Նաև գնացել ենք  Ջրաշխարհ: Ճիշտն ասած, սկսզբում կարծում էի, թե վախենալու է, բայց երբ մի անգամ սղացի, տեսա, որ ընդհանրապես վախենալու չէ։

Իմ աշնանային արձակուրդների մասին

Հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ը մեր արձակուրդներն էին։

Ես առանձնապես չեմ ճամբորդել, բայց ժամանակս անցկացրել եմ շատ հետաքրքիր։ Հաճախ էի հանդիպում քույրիկներիս և ըներուհիներիս, խաղում և պատմում իմ դպրոցի և նոր ընկերներիս մասին։ Նրանք հաճույքով էին լսում իմ դպրոցի և առօրյայի մասին։ Նաև զբաղվել եմ ընթերցանությամբ և կարդացել եմ Երկարագուլպա Պեպի գիրքը, որի հեղինակն է Աստրիդ Լինդգրենը։ Իսկ շաբաթվա վերջում տեղի ունեցավ պարիս համերգը, որը կայացավ Սունդուկյանի թատրոնում։