Սևաժայռ լեռի մասին

Մենք պատրաստվում ենք նվաճել Սևաժայռ լեռը։ Լեռը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Սևաժայռ գյուղում, Արփայի աջակողմյան վտակի Եղեգիս գետի վերին հոսանքի աջ կողմում։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Սևաժայռ լեռի մոտ կան եկեղեցու ավերակներ։ Լեռը այլ կերպ անվանում են Ղարաղայա։ Իմ կարծիքով շատ հետաքրքիր և ուրախ հաղթահարում կունենանք ընկեր Գոհարի և ընկեր Վարդուհու հետ։

Ձմեռային եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Հունվարի 19-ից 21-ը մենք ունեցանք եռօրյա ճամփորդություն դեպի Արատես։ Ճանապարհը երկար էր, բայց շատ հետաքրքիր։ Այն տևեց երկուս ու կես ժամ։

20200119_103702680021168064638575.jpg Continue reading Ձմեռային եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Արատես

Արատես, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։ Արատեսում գտնվում են Սյունիքի Արատեսի վանքը (VII դար), Սուրբ Աստվածածին (X-XI դարեր), Սուրբ Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12 դար խաչքարեր։

Արատեսի վանք

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ: Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին): Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը: