ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

  • Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Տնտեսության զարգացման նախադրյալներն են՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարումը, սպասարկման որորտը, ռեսուրսները, բնական պայմանները, աշխարհագրական դիրքը, եղանակը

  • Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
    ա) գյուղատնտեսությունն է – ԱՄՆ, Գերմանիա, Բանգլադեշ, Ֆրանսիա, Սոմալի
    բ) արդյունաբերությունն է – Չինաստան, Նիգերիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա
    գ) սպասարկման ոլորտն է -Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, ԱՄՆ, Դանիա
  • Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա։ Գյուղատնտեսության մեծ մտնում է որսորդությունը, իսկ եթե երկրի դիրքը այնպիսին է, որ չկան անտառներ, կարող ենք վստահ ասել, որ այստեղ չի կարող զարգանալ գյուղատնտեսության այդ ոլորտը։ Օրինակ եթե երկիրը չունի ծով, օվկիանոս, կամ լիճ այդ դեպքում նա չի կարող զարգացնել ձկնորսությունը։

  • Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Երկրի արդյունաբերությունը կարող է շատ քիչ զարգացում ունենալ, եթե երկիրը չունենա նավթ։ Կարող ենք հետևություն անել, որ երկրի համար բնական ռեսուրսները շատ մեծ ազդեցություն ունի, հատկապես արդյունաբերության ոլորտում։

  • Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե հարևան երկրները օգնում են այդ երկրին, ապա տնտեսությունը ավելի զարգացած կլինի։

Օրինակ եթե հարևան երկիրները թույլ չտան այլ երկրներից ապրանք կամ սնունդ բերել, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, քանի որ այդ երկրի ժողովորդը զրկվում է այդ ապրանքից կամ սնունդից։

Բնական ռեսուրս

Похожее изображение

Դասի հղում

1․
2․

  • Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:

Տարբերությունն այն է, որ բնական ռեսուրսները այն է ինչ, երբ մարդիկ են ստեղծում բնության համար, իսկ բնական պայմանները, երբ բնությունն է ստեղծում մարդու համար։

  • Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:

Իմ կարծիքով այո։ Օրինակ՝ Մեկը գնացել անտառ, որպեսզի մի փոքր հանգստանա մաքուր օդ շնչի բնականաբար նա ցանկանալու է ուտել և բերել է իր հետ ձուկ նրան պետք է կրակ իսկ կրակ վառելու համար անրաժեշտ է փայտ, որը վերձված է բնությունից։

  • Նշե՜ք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:

Սպառվող չվերականգնվող ռեսուրս- նավթ, մետաղ, պղինձ, հանքաքար, ոսկի:
Սպառվող վերականգնվող ռեսուրս-ջուր, անտառ, կենդանական ռեսուրսներ, ծառ, ծաղիկ:

  • Նշե՜ք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:

Փայտ, հող, գազ, նավթ, բամբակ։

Տարաբնակեցում

քաղաք.jpg

Տարաբնակեցում: Քաղաքներ: Ագլոմերացիա

Տարաբնակեցումը որոշակի տարածքում բնակչության տեղաբաշխումն է ըստ բնակավայրերի և դրանց համակարգերի: Տարաբնակեցման հիմնական տիպերը երկուսն են՝ գյուղական և քաղաքային։

Քաղաքը բնակավայր է, որի բնակիչները զբաղված են ոչ գյուղատնտեսական աշխատանքներով, ներգրավված են հիմնականում արդյունաբերության և առևտրի մեջ, ինչպես նաև սպասարկման, կառավարման,գիտության և մշակույթի ոլորտներում:

Ներկայումս քաղաքների աճի համաշխարհային գործընթացը զարգանում է երեք հիմնական ուղղություններով:
Առաջին ուղղությունն ամբողջ բնակչության մեջ քաղաքային բնակչության բաժնի (%) աճի արագ թափն է (տեմպը), ինչը պայմանավորված է գյուղից դեպի քաղաք մշտական ներգաղթով:
Երկրորդ ուղղությունը խոշոր քաղաքներում քաղաքային բնակչության համակենտրոնացման ուժեղացումն է: Խոշոր քաղաքներն աճում են ավելի արագ, քան մյուս քաղաքները:
Երրորդ ուղղությունը  խոշոր քաղաքների տարածական ընդարձակումն է և քաղաքների տարածքային խմբերի ձևավորումը: Խոշոր քաղաքներին կից առաջանում են քաղաք- արբանյակներ, որոնց միջև ձևավորվում են շատ սերտ կապեր: Առաջանում են բազմակենտրոն և միակենտրոն քաղաքային տարածական կուտակումներ (ագլոմերացիաներ): 

Նկարը վերաբերում է քաղաք-ագլոմերացիա-մեգալոպոլիս շղթային, որտեղ ցույց է տրված, որ քաղաքների կուտակումից առաջանում են ագլոմերացիաներ, իսկ ագլոմերացիաների կուտակումից՝ մեգալոպոլիսներ:

Նկարում ժամանակակից ուրբանիզացման հիմնական երեք ուղղություններն են.

Ուրբաիզացմանն ուղղություններրը.jpg

Քաղաքները դասակարգվում և խմբավորվում են ըստ մի քանի հատկանիշների, որոնցից առավել հաճախ օգտագործվում են միջին մարդաշատությունը, գործառույթները (ֆունկցիաները), զբաղեցրած տարածքը և այլն:
Ըստ միջին մարդաշատության տարբերում են փոքր (մինչև 50 հզ. բնակիչ), միջին (50−100 հզ. բնակիչ), մեծ (100−250 հզ. բնակիչ), խոշոր (250−500 հզ. բնակիչ) և գերխոշոր (500 հզ.-ից ավելի բնակիչ) քաղաքներ: Գերխոշոր քաղաքների շարքում առանձնացնում են միլիոնանոց քաղաքները (Օր.՝ Տոկիո, Մոսկվա, Մեխիկո, Սեուլ և այլն): Նկարում քաղաքների խմբավորումն է (ըստ միջին մարդաշատության)

Քաղաքների խմբեր.jpg

Աղյուսակում Աշխարհի խոշորագույն քաղաքային կուտակումներն են (մեգալոպոլիսները՝ ըստ բնակչության թվի), ուշադրություն՝ աղյուսակում Նյու Յորքի տվյալը վերաբերում է ագլոմերացիային, իսկ Տոկիո-Յոկոհաման՝ մեգալոպոլիսին:

քաղաք1.jpg

Այլ հղում՝ https://www.slideshare.net/asatryanmarta/ss-15335066

Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա (սլայդ)

Բնակչության սեռատարիքային կազմ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ: 

 Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝ Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը: Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Բնակչության տարիքային կազմը (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։

Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15-59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:

Untitled1 - Copy.png

Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:

db90d57bd876ac527916366d621573f81dfb3a4a - Copy.jpg

Ներկայացված են Աֆղանստանի (զարգացող) և Մեծ Բրիտանիայի (զարգացած) սեռատարիքային բուրգերը (2014թ.):

Մեծ Բրիտանիա.jpg
Աֆղանստան.jpg

Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (\(26\)%), գերմանա­ցիները (25%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների (2%) և Քուվեյթի (\(3\)%) ժողովուրդներն են: ՀՀ-­ում 60­-ից բարձր տարիք ունի բնակչության 14%-­ը:

Հայաստան.jpg

Նկարում պատկերված են տարբեր երկրներին բնորոշ սեռատարիքային բուրգերի օրինակներ՝ հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը: 

բուրգ.jpg

Աշխատանքային ռեսուրսներ

Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15−­65 տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա­սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտե­լիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնա­գավառում։ Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քա­նակով, այլև որակով։ Աշխատանքային ռեսուրսների որակը որոշվում է մարդկանց կրթական մակարդակով և մասնագիտական կարողություններով։

Աշխատանքային ռեսուրսների և դրանց օգտագործման վիճակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները․

  •  ընդհանուր թիվը
  • սեռատարիքային կազմը
  •  տնտեսապես ակտիվ բնակչության թիվը
  • զբաղվածների ընդհանր թիվը
  •  զբաղվածների թիվն ըստ ոլորտների և ճյուղերի
  • սոցիալ- դասակարգային կազմը
  • կրթական և մշակթային մակարդակը:

Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչթյան ընդհանր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչթյան ընդհանուր թիվը և այդ թվում աշխատունակ տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսների քանակը 2,28 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի գրեթե 70%-ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռ և Կոտայքի մարզերում:

Հարցեր և առաջադրանքներ

  • Նշե՜լ բնակչության սեռային կազմի և տարիքային կազմի առանձնահատկությունները տարբեր տիպի երկրներում։
  • Նկարագրե՜ք և բացատրե՜ք բնակչությնա սեռատարիքային բուրգերը։
  • Համ`եմատել զարգացած և զարգացկրների աշխատանքային ռեսուրսների զբաղվածության մակարդակն ու կառուցվածքը։

Աշխարհագրական խնդիրներ բնակչության վերաբերյալ № 4․

Աշխարհի բնակչության աճ» | Gayane Gayane

ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈւՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բնակչություն (ազգաբնակչություն)— Որևէ տարածքի կամ երկրի մարդկանց ամբողջությունն է, որի թիվը փոփոխվում է բնական (սերնդափոխություն) կամ մեխանիկական (միգրացիաներ, գաղթ) շարժերի միջոցով:
  • Բնակչության վերարտադրությունեն անվանում ծնելիության և մահացության հետևանքնով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը։
  • Բնական աճը ծնելիության և մահացության ցուցանիշների տարբերությունն է՝ %-ներով կամ ‰ներով (պրոմիլ)՝ 1000 մարդու հաշվով:
  • Մեխանիկական շարժ-տվյալ երկիր կամ տարածաշրջան ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյունքում բնակճության թվաքանիկի փոփոխություն է։
  • Ծնելիության մակարդակը(մահացության մակարդակը) տարվա ընթացքում տվյալ տարածքում ծնվածների (մահացածների) թիվն է (‰) կամ (%) 1000 մարդու հաշվով:
  • Վերարտադրության տիպ:
    • I տիպ՝ «ժողովրդագրական ձմեռ», «ծերացման» միտում:
    • II տիպ՝ «ժողովրդագրական գարուն», «ժողովրդագրական պայթյուն»:
  • Վերարտադրության ռեժիմը(տեսակներ) նեղացված, պարզ և ընդլայնված:
    • Նեղացված վերարտադրություն կամ դեպոպուլյացիա՝ բնական աճը բացասական է:
    • Պարզ վերարտադրության դեպքում բնական աճը մոտ է 0-ին:
    • Ընդլայնված- բնական աճը մեծ է 0-ից, դիտվում է «ժողովրդագրական պայթյուն»:
    • Բնական աճ (հարաբերական) = (Ծնելիություն- Մահացություն) x100% (կամ 1000‰) / երկրի բնակչության թիվ:
  • ժողովրդագրական քաղաքականություն— Վարչական, տնտեսական, քարոզչական և այլ միջոցառումների համակարգ է, որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։
  • Ըստ ՄԱԿ-ի սահմանած ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: 2015 թվականին ՀՀ-ում 12.6% է:

ԽՆԴԻՐՆԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Խնդիրների լուծման մի քանի օրինակ՝ հղումը։

  • Ուրբանիզացման մակարդակն որոշելու համար պետք է գտնել, թե երկրի ընդհանուր բնակչության, որ մասն են կազմում քաղաքաբնակները:
    • Ու.մ.=քաղ. բնակչության թիվ/երկրի բնակչության թիվ *100%
  • Բնակչության միջին խտությունը ցույց է տալիս թե 1 կմ քառ. տարածքի վրա քանի մարդ է ապրում, չափման միավորը մարդ/ կմ քառ. է:
  • Խնդիր 1․ Երկրի բնակչության թիվը 60 մլն. է, գյուղական բնակչության թիվը՝ 6 մլն.: Որոշել ուրբանիզացիայի մակարդակը։

54/60 = 9/10 = 0,9

  • Խնդիր 2․ Որքա՞ն է Իրանի բնակչության միջին խտությունը, եթե նրա տարածքի մակերեսը 1648 հազ. կմ2 է, բնակչության թիվը` 77 456 հազ. մարդ:

1648000/77456 = 21,27

  • Խնդիր 3․ Պետության տարածքը 50 000 կմ2 է, բնակչության թիվը` 4 մլն: Որքա՞ն է բնակչության միջին խտությունը:

4000000/50000 = 80

  • Խնդիր 4․ Երկրի տարածքը 24000 կմ2 է, բնակչության թիվը` 4,8 մլն մարդ: Որքա՞ն է բնակչության միջին խտությունը:

4,8000000/24000 = 0,0002

  • Խնդիր 5․ Երկրի բնակչության թիվը 9 մլն մարդ է, բնակչության միջին խտությունը` 150 մարդ/կմ2: Որքա՞ն է երկրի տարածքի մակերեսը:

150 x 9000000 = 1,350000000

  • Խնդիր 6․ Երկրի բնակչության թիվը 4,8 մլն մարդ է, բնակչության միջին խտությունը՝ 60 մարդ/կմ2: Որքա՞ն է երկրի տարածքի մակերեսը:

60 x 4,8000000 = 288000000

  • Խնդիր 7․ Երկրի բնակչության թիվը 40 մլն է, քաղաքաբնակների բացարձակ թիվը՝ 16 մլն, տարածքի մակերեսը՝ 200 հազ. կմ2
    • Որոշել ուրբանիզացման մակարդակը:

40000000 – 16000000 = 24000000

  • Որոշել բնակչության միջին խտությունը:

40000000/ 200000 = 200000000

  • Խնդիր 8․ Երկրի բնակչության թիվը 40 մլն է, գյուղաբնակների բացարձակ թիվը` 16 մլն, իսկ տարածքի մակերեսը 200 հազ. կմ2 է.
    • Որոշել ուրբանիզացման մակարդակը:

40000000 – 16000000 = 24000000

  • Որոշել բնակչության միջին խտությունը

40000000/200000 = 200000000

  • Խնդիր 9․ Որքա՞ն է երկրի բնակչության բացարձակ բնական աճը, եթե այդ երկրի բնակչության թիվը 2,5 մլն է, բնական աճի գործակիցը` 10‰:
  • Խնդիր 10․ Երկիր ժամանողների թիվը տարվա ընթացքում կազմել է 5200 մարդ, մեկնողներինը՝ 2565 մարդ: Որքա՞ն է միգրացիայի մնացորդը:
  • Խնդիր 11․ Որքա՞ն է երկրի ուրբանիզացման մակարդակը, եթե նրա բնակչության թիվը 16 մլն է, գյուղական բնակչության թիվը` 4 մլն:
  • Խնդիր 12․ Երկրի բնակչության բացարձակ թիվը 15 մլն է, քաղաքային բնակչության բացարձակ թիվը` 12 մլն: Որքա՞ն է ուրբանիզացման մակարդակը:
  • Խնդիր 13․ Քաղաքի բնակչության թիվը 40 000 է, բնակչության բացարձակ բնական աճը՝ 800 մարդ: Եկածների թիվը 3000 մարդ է, մեկնածների թիվը՝ 1500 մարդ.
    • Որոշել միգրացիայի մնացորդը:
    • Որոշել քաղաքի բնակչության թիվը մեկ տարի հետո:

Բնակչության վերարտադրումը

Похожее изображение


 Դասի հղում՝

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես բնական-կենսաբանական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները: Թեեւ ծնունդը եւ մահը իրենց էությամբ կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում հասարակական գործոններն ու պայմանները:

2․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։

Բնակչության վերարտադրության առաջին տիպի երկրներում գերակշռում է բնակչության բնական աճի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։

3․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություններ, որոնք պատկանում են վերարտադրության առաջին տիպին։

Ադրբեջան, Ալբանիա, Անդորա, Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, Խորվաթիա, Կիպրոս, Հայաստան, Չեխա,Վրաստան, Գերմանիա, Թուրքիա:

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություն, որոնք պատկանում են վերարտադրության երկրորդ տիպին։

Իրաք, Իրան, Ցեմեն, Քյուվեյթ, Լիբանան, Օման Սիրիա, Ալժիր, Անգոլա, Բենին, Բոտսվանա, Գաբոն, Գամբիա, Եգիպտոս, Եթովպիա, Չամբիա:

5․ Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի․

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

Վերարտադրույան առաջին տիպՎերարտադրության երկրորդ տիպ
ԿանադաԲրազիլիա
Մեծ ԲրիտանիաՆիգերիա
ԻտալիաՍուդան
ԼյուքսենբուրգՖրանսիա
ՆորվեգիաԻսպանիա
ԳերմանիաՍինգապուր
ԲելառուսՉիլի
ԱվստրալիաՄեքսիկա
 Արգենտինա
 Ղազախստան
 Հնդկաստան
 Չադ
 Պակիստան
 Մոնղոլիա
 Բոլիվիա
World_map_blank.png

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Աշխարհի բնակչություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Դասի հղումը

Այլ հղում 1 2

1․ Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և դրանց տարբերությունը՝ բնական աճը։ Դրանք հաշվարկվում են ինչպես բացարձակ ցուցանիշներով (ծնվածների և մահացածների թվով), այնպես էլ հարաբերական ցուցանիշներով` տոկոսներով

2․ Ինչու՞ է բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

Որովհետև զարգացած երկրներում ավելի շատ են այցելում մարդիկ այդ պատճառով ավելի շատ է բնակչություն

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը․

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր
Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն։
Գերխոշոր-Ռուսաստան, Իրան, Մոնղոլիա, Արգենտինա, Ավստրալիա
Խոշոր-ֆրանսիա, Գերմանիա, Պակիստան, Ուկրաինա, Նիգերիա, Կամերուն
Միջին-Նիդերլանդներ, Իսրայել
Փոքր-Հայաստան, Մոնակո, Անդորրա

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Նիգերիա
Բրազիլիա
Մեքսիկա
Ճապոնիա
Եգիպտոս
Իտալիա
Սիրիա
Բելգիա
Լիբանան
Ուրուգվայ
Ալբանիա
Կիպրոս

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները

Ներածություն

  • Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն (յուրաքանչյու սովորող արտահայտում է իր կարծիքը)

Աշխարհագրություն գիտությունը դա աշխարհի, երկրների, մոլորակների ուսումնասիրությունն է

  • Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:

բնական -կենսաբանություն (ուսումնասիրվում է տարածքի կենսական համակարգը, կենդանական աշխարհը), բուսաբանություն (ուսումնասիրվում է տարածքի բուսական համակարգը, բուսական աշխարհը), էկոլոգիա (ուսումնասիրվում է տարածքի էկոլոգիական համակարգը), երկրաբանություն (ուսումնասիրում է տարածքի երկրաբանական կառուցվածը, ինչի արդյունքում է ձևավորվել տվյա տարածքը), քիմիա (ուսումնասիրվում է տարածքում առկա հանքանյութերը, արդյունաբերությունը)

  •  Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները:
    • Նշեք կոնկրետ մի քանի օրինակ: 

Մենք օգտագործում ենք աշխարհագրության գիտելիքները ճամփորդությունների ընթացքում և այլ երկրներում, տեղեկացվաց լինելով ամեն ինչից։