Ամառը արկածային գրքերի աշխարհում

Ամազոնյան արկած: Բնագիտական որոնումներ Զանգակ | Amazonyan arkac: Bnagitakan  oronumner

Ես այս ամառվա ընթացքում կարդացել եմ Ամազոնյան արկածներ գիրքը։ Այն շատ հետաքրքիր էր և արկածային։ Այս գիրքը սովորական գիրք չէ։ Այն ես չեմ կարդացել էջերի հաջորդականությամբ, այլ էջերը շարունակ առաջ և հետ թերթելով։ Գիրքը կարդալու ընթացքում ինձ տրվեցին հարցեր, Ա, Բ, Գ, Դ պատասխաններով, ես պետք է ընտրեի պատասխանը և գնալ համապատասխան էջ պատասխանը նայելու համար, պատասխաների մեջ ամեն ինչ գրված էր և եթե հարցին սխալ էի պատասխանել, գրված էր հարցի ճիշտ պատասխանը և ճիշտ պատասխանի իմաստը։ Օրինակ հարցերից մեկում գրված էր, որ դու գիշերը զգուշանալով սողացող միջատներից քայլում ես և քո գամակի վրա նկատում էս սարդ և ուղեցույցով ստուգելուց հետո պարզվում է, որ դա մորմ է։ Հարց՝ որն է մորմերի ամենախոշոր որսը։ Կա երեք պատասխան՝ 1․Մարդիկ, 2․ Մողեսներ և թռչուններ, 3․Ծղրիդներ և այլ միջատներ։ Ամեն պատասխանի տակ կա էջ, և որ պատասախանը համարում էս ճիշտ գնում էս այդ էջ ստուգելու ճիշտ էր թե ոչ։ Եվ ճիշըտ պատասխանն էր Ծղրիդներ և այլ միջատները։ Այսպիսի հետաքրքիր և արկածներով լի գիրք է, բոլորին կառաջարկեմ կարդալ․․․

Ամառը արկածային գրքերի աշխարհում

Ամառվա կարդածս առաջին գիրքն է Օզի կաղարդը, որը գրել է Լայան Ֆրենկ Բաում։ Ես շատ հավանեցի այդ գիրքը։ Ինձ շատ դուր եկավ այս հատվածը․

-Տոտոն շատ անհանգիստ էր, և երբ Դորոթին աստիճաններով նկուղ էր իջնում, շունը վայր թռավ
նրա գրկից, որ թաքնվի:

Ես շատ հավանեցի նաև հերոսներին՝ Դորոթիին, Տոտոին, Խրտվիլակին, առյուծին։ Բոլորիդ կառաջարկեմ կարդաք այս գիրքը, որովհետև շատ հետաքրքրիր է։