Գրականություն

Կարդա՛ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը:

Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:

Հայրը խորհուրդ տվեց համարձակ լինել, չձգտել դուր գալ բոլորին, ասաց անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես, մի մտածիր հաջողությունների և անհաջողությունների մասին եթե դրանք քո մեղքով չեն կատարվում։

Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:

Իմ ծնողները ինձ խորհուրդ են տվել լավ սովորել, միշտ լինել արդար, ընկերների կողքին լինել և երբեք չհանձնվել նաև պարտության դեպքում։

Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:

Պետք է մտածել ինչպես անել որ լավ գիտելիքների փորձ ունենաս, որպեսզի կարողանաս կյանքում հանդիպած դժվարունթյունները հեշտ հաղթահարես։

Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:

Ինձ դուր եկավ այն, որ հայրը ասեզ պետք է ապրել ներկայով և չմտածել անցյալի ու ապագայի մասին։ Այս միտքը ասում է որ պետք չէ ապրել երազանքներով և անցյալի դժբախտունթյուններով, պետք է ապրել մտածել ներկայի մասին և ապրել ներկայով։

Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:

Առողջ կերպով մտածել, առողջամիտ և ողջամիտ լինել:

Պանդոռայի արկղ

Բոլորին հայտնի է Պրոմեթևսի մասին միֆը։ Նա մարդկանց էր նվիրում կրակը՝ այն վերցնելով Օլիմպոսի աստվածներից։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ Պանդորան ևս այս պատմության հերոսուհին է եղել։

Երկնաբնակները որոշեցին պատժել Պրոմեթևսին և դրա համար յուրօրինակ միջոց գտան. նրանք կին ստեղծեցին, որին աստվածներից յուրաքանչյուրն օժտեց իր հատուկ ուժով։ Այսպիսով, կինը կարողանում էր ամեն ինչ և ավելին։ Ավելի ուշ երկնաբնակները որոշեցին «հանդիսավոր կերպով նվիրել» Պրոմեթևսին կնոջը, ում անվանեցին Պանդորա։ Սակայն Պրոմեթևսը միանգամից հասկացավ, որ այդ ամենը լավ բանի չի հանգեցնի, ու մերժեց ընծան։ Այդժամ Պանդորան հիացրեց Պրոմեթևսի եղբորը՝ Էպիմեթեոսին, ում հետ էլ ամուսնացավ։

Զևսը որոշեց, որ Պրոմեթևսն այսպես թե այնպես պետք է պատժվի, և ընտրեց մեկ այլ տարբերակ՝ օգտագործելով նրա փոքր եղբորը։ Նա Էպիմեթեոսին փակ արկղ ուղարկեց, որում ամփոփված էին բոլոր անեծքները, չարությունն ու հիվանդությունները։ Այն խստորեն արգելվում էր բացելը։

Հենց այստեղ էլ հանդես եկավ Պանդորան։

Լցված լինելով անկառավարելի հետաքրքրասիրությամբ՝ նա ամուսնուց գողացավ արկղն ու բացեց այն։ Ողջ դժբախտությունը դուրս եկավ և տարածվեց աշխարհում։ Պանդորան փակեց արկղը, սակայն արդեն շատ ուշ էր։ Երբ Էպիմոթեոսը հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, վերցրեց արկղը կնոջից, սակայն դրա ներսից բարակ ձայն լսեց։ Մտածելով, թե ավելի վատ արդեն չի կարող լինել, նա կրկին բացեց արկղը։ Դրանից դուրս պրծավ թույլ, սակայն վառ հույս։ Նշանակությունն այն էր, որ ինչպիսի տառապանքների էլ որ մարդը հանդիպի, դրանց կողքին միշտ լինի հույսը, սակայն հենց մարդը պետք է որոշի, թե դրանցից որին լսել։

Տարբեր մարդիկ Պանդորայի վերաբերյալ լեգենդը մեկնաբանում են յուրովի։ Ոմանք դրանում տեսնում են կանացի անհեռատեսության ու անհուսության ակնարկ, մյուսները՝ անխոհեմ արարքների հետևանքներ, երրորդները կարծում են, որ պատմության էությունն այն է, որ ինչպես էլ որ դասավորվեն հանգամանքները, հույսը միշտ կմնա։

Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու:
Մենք չուզեցինք մեկմեկու կանչել:
Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր. ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Տարբերվում է նրանով, որ սեռական հոլովում ո՞վ-ը դառնում է ու՞մ

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին: Ո՞վքեր
Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները: Երբվա, երբվանից
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին: Որոնք
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը: ենթակա
Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը: ի՞նչ է

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը:
2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչու՞ են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը, որ պահում էր մեզ:
Ո՞վ կահասկանա ինձ:
Դու կռվել ես նրա հետ ինչի՞ համար:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

Կաթնասուններ

Կաթնասունները կամ գազանները ամենակատարյալ զարգացած, տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:

Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր: Հանդիսանալով տաքարյուն կենդանիներ` ևս ունեն մարմնի կայուն ջերմաստիճան: 

3.jpg

Կաթնասունները զարգացման ամենաբարձր աստիճանին հասած կենդանիներ են:

Լավ զարգացած նյարդային համակարգը, հատկապես գլխուղեղի առջևի կիսագնդերը, կատարելագործված զգայարանների հետ միասին պայմանավորում են կաթնասունների բարդ վարքը և ակտիվ կենսակերպը: Նրանց մարմնի բարձր ու կայուն ջերմաստիճանն ապահովվում է ինտենսիվ նյութափոխանակությամբ և ջերմակարգավորման կատարյալ համակարգով: Կաթնասունները հարմարվել են բնակության ամենատարբեր պայմաններին և լայնորեն տարածվել են Երկրի վրա: 

Կաթնասունների հիմնական հատկանիշներից է լավ զարգացած, տարբերակված, իսկական ատամների առկայությունը:

Ցամաքային կաթնասուններից շատերը չորքոտանի կենդանիներ են: Նրանց ոտքերը, ի տարբերություն սողունների, տեղադրված են ոչ թե մարմնի կողքերին, այլ իրանի տակ:

Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև երկարացած է, պարանոցը կարճ է, գրեթե աննկատ: Նրանց առջևի ոտքերը դարձել են բահանման ու հարմարվել են փորելուն: Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթաթերի: Թռիչքին հարմարվելու համար չղջիկները ձեռք են բերել թռիչքին հատուկ ապարատ՝ թաղանթավոր թևեր:

9.jpg

Հավանաբար կաթնասունների նախնիները եղել են գազանատամ սողունները, որոնք ապրել են մոտավորապես 180 մլն. տարի առաջ: Նրանց ոտքերը, ինչպես կաթնասուններինը, տեղադրված էին իրանի տակ: Նրանք ունեին տարբերակված ատամներով հզոր ծնոտներ: Կաթնասունների և սողունների միջև ազգակցական կապի մասին են վկայում նաև ստորակարգ կաթնասունների՝ նախագազանների բազմացման ձևը և կոյանոցի առկայությունը:

Առաջին բրածո կաթնասունը մելանոդոնն էր: Նա ուներ առնետի մեծություն և, ըստ երևույթին, ձագերին կերակրում էր կաթով: Առաջին կաթնասունները ձվածին էին, ավելի ուշ ծագեցին կենդանածին կաթնասունների բազմաթիվ տեսակներ: 

13.jpg

Գրաված լինելով ցամաքային, օդացամաքային և ջրային ու ջրացամաքային կենսամիջավայրերը՝ կաթնասունները հարմարվել են երկրագնդի բնակելի բոլոր պայմաններին: Այդ հարմարվածության արդյունքում, ինչպես տեսանք, կաթնասունները ունեն ինչպես սննդային, այնպես էլ արտաքին կառուցվածքային, վարքագծային խայտաբղետություն:

Հիմք ընդունելով կաթնասունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը.

1. անտառաբնակ կաթնասուններ,

2. տափաստանային կաթնասուններ,

3. գետնաբնակ կաթնասուններ,

4. օդաբնակ կաթնասուններ,

5. ջրաբնակ կաթնասուններ,

6. կիսաջրաբնակ կաթնասուններ, 

7. ծառաբնակ կաթնասուններ, 

8. մարդու կողմից բուծվող կաթնասուններ:

Հայտնի է կաթնասունների մոտ 5,5 հազար տեսակ:

22.jpg

Կաթնասունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ վերնամաշկից և բուն մաշկիցենթամաշկային ճարպանքից

1. Վերնամաշկը կատարում է արտաքին ծածկութային գործառույթ:

2. Բուն մաշկը գտնվում է անմիջապես վերնամաշկի տակ և պարունակում է մաշկի հիմնական բաղկացուցիչ կառուցվածքային տարրերը՝ արյունատար անոթներ, նյարդեր, գեղձեր, մազապարկ, մազը շարժող մկանաթել:

Նյարդը վերնամաշկի տակ վերածվում է մաշկամկանային ռեցեպտորների՝ ցավը, շփումը, ջերմությունը զգալու համար: Մկանաթելը շարժում է մազը: 

3. Ենթամաշկային ճարպանքը ջերմամեկուսիչի դեր է կատարում:

Կաթնասունների մեծ մասն ունի մազածածկույթ: Դա նրանց բնորոշ հատկանիշն է, ինչպես փետրածածկույթը թռչունների կամ թեփուկները սողունների համար: Կենդանիների մազածածկույթը ձևավորում է մորթիՄորթին շոգ ժամանակ պաշտպանում է կենդանուն գերտաքացումից, իսկ ձմռանը՝ սառչելուց: 

Ուշադրություն

Շատ կաթնասունների մորթիները շատ թանկարժեք են և կարևոր նշանակություն ունեն մարդու համար:

65.jpg

Մազերը կազմված են եղջերային նյութից և միատեսակ չեն: Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ աղվամազը կամ ենթաբուրդըՔիստերը պաշտպանում են մաշկը վնասվելուց, իսկ ենթաբուրդն իր մեջ պահում է օդը՝ պահպանելով մարմնի ջերմությունը: Նրանք ունեն նաև կոշտ մազեր՝ վիբրիսներ, որոնք շոշափելիքի օրգաններ են:

Գետնափոր կաթնասունների մազածածկույթը կազմված է միայն աղվամազից, իսկ վայրի սմբակավորներինը միայն կոպիտ քիստերից, որոնք հաճախ սնամեջ են:

Մազը կազմված է բնից և արմատից, որը բուն մաշկի մեջ սկիզբ է առնում գնդաձև սոխուկիցՄազարմատը գտնվում է մազապարկում: Բուն մաշկում են տեղավորված նաև քրտնագեղձերը:

Կաթնասունների մաշկը պարունակում է մի քանի տեսակ գեղձեր՝ ճարպագեղձեր, հոտ արձակող գեղձերքրտնագեղձեր և կաթնագեղձեր:

Ճարպագեղձերը արտազատում են ճարպ, որի ծորանները սկիզբ են առնում մազապարկից: Հոտ արձակող գեղձերը ծառայում են պաշտպանության, բնակության տարածքը նշելու կամ հակառակ սեռին գտնելու համար:  

Քրտնագեղձերը գալարուն ոլորված հիմքով են, արտադրում են քրտինք և նպաստում են արտաթորությանը և ջերմակարգավորմանը:

Կաթնագեղձերը քրտնագեղձերի յուրահատուկ ձևափոխություններ են:

Նրանցում արտադրված կաթը միակ, լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում:

67.jpg

Կաթնասունների մատների ծայրերին կան եղջերային ճանկեր, եղունգներ կամ սմբակներ:

Այծերը, եղջերուները, կովերը, ցուլերը, ռնգեղջյուրները գլխի վրա ունեն եղջյուրներ:

Եղջերային թեփուկներ կամ վահանիկներ կան կրծողների պոչի վրա, իսկ զրահակիրների մարմնի մեջքային կողմում դրանք զրահ են առաջացնում: Որոշ կաթնասունների մարմինը զուրկ է մազերից, թեփուկներից կամ այլ եղջերային գոյացություններից:

Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար թափվում է, փոխարինվում նորով: Մազաթափումը սեզոնային երևույթ է, որի հետևանքով փոխվում է նաև մազածածկի գույնը, երանգը: Ձմռանը մորթին ունենում է ավելի խիտ աղվամազ, քան տարվա տաք եղանակին: Փոփոխվում է նաև մորթու գույնը:

34.jpg

Կաթնասունների մարմինը կազմված է գլխիցպարանոցիցիրանիցվերջույթներից և պոչից:

1. Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքեր, որոնց երրորդ կոպը ապաճել է: Գլխի վերևում գտնվում են արտաքին ականջի ականջախեցիները՝ ծածկված մազածածկույթով: Կաթնասունների որոշ տեսակներ գլխի վրա ունեն առատ մազածածկույթ՝ բաշ: Կաթնասունների ծնոտները գլխի վրա դեպի առաջ սրված են՝ կազմելով կաթնասունների բերանը կամ երախը: Այն իր վրա կրում է շուրթերը և վիբրիսները: Ծնոտների ատամնափորիկներում տեղավորված են ատամները:

Բերանը կաթնասունների կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանականհարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան է:

40.jpg

Վերին ծնոտի առաջնամասում՝ բերանից վերև գտնվում է կաթնասունների քիթը՝ զույգ քթանցքերով:

2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:

3. Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և մազոտ պոչը:

4. Վերջույթներ. բոլոր կաթնասունների տեղաշարժման օրգաններն են՝ հետևի վերջույթները և առջևի վերջույթները: 

Առջևի վերջույթներ – թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից:

Հետևի վերջույթներ – ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից:

36.jpg

Կաթնասունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I. Գանգ. կազմված է գանգատուփից և դիմային բաժնի ու ծնոտի ոսկրերից:

II. Ողնաշար. ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, 7-ն են և կայուն են բոլոր կաթնասունների համար:

Կրծքային ողերը 12−15-ն են, որոնք կրում են կողեր: Կողերը միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը: Կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը:

Գոտկային բաժինը կազմված է 2−9 ողերից: Դրանց շնորհիվ իրանը լավ ծալվում է և ուղղվում՝ ապահովելով օրգանիզմի ակտիվ շարժունակությունը:

Սրբանային ողերը, սերտաճելով կոնքի հետ, ստեղծում են ամուր հենարան շարժման համար:

Պոչային ողերի քանակությունը ևս տարբեր է և կախված է պոչի երկարությունից: 

5.jpg

III. Գոտիներ.

Առջևի գոտի՝ ուսագոտի – կազմված է զույգ թիակներիցզույգ անրակներից: Որոշ կաթնասուններ անրակներ չունեն՝ այծյամներ, ձիեր: 

Ետևի գոտի՝ կոնքագոտի – կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից:

IV. Վերջույթներ. ունեն զույգ վերջույթներ՝ 

Առջևի վերջույթներ  կենտ բազուկոսկրզույգ նախաբազկի ոսկրեր՝ ճաճանչոսկր, արմուկոսկր, սերտաճած նախադաստակ և դաստակ, 5 մատներ:

Ետևի վերջույթներ – կենտ ազդոսկրմեծ և փոքր ոլոքներ, թաթ, 5 մատներ:

Ակտիվ տեղաշարժմամբ պայմանավորված` լավ են զարգացած կաթնասունների մկանները: Հատկապես վառ են արտահայտված մեջքի և վերջույթների մկանները:

42.jpg

Կաթնասունների նյութափոխանակության մեծ ինտենսիվությունը ապահովվում է նրանց շնչառության, արյան շրջանառության և այլ օրգանների կատարելությամբ: Մարմնի ջերմությունը պահպանվում է մազածածկույթի և ենթամաշկային ճարպաշերտի շնորհիվ: Մի շարք ստորակարգ կաթնասունների մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է՝ տատանվում է 26−34°C, օրինակ՝ ձվածիններ, պարկավորներ:

Թռչունների նման կաթնասուններն էլ չեն կարող երկար ժամանակ մնալ առանց սննդի՝ էներգիայի աղբյուրի: Կերի պակասության պատճառով շատ կաթնասուններ քուն են մտնում՝ արջեր, մյուսները գաղթում՝ կետեր, չղջիկներ:

image_860506160648266051523.gif

Արտաքին միջավայրի ցուրտ պայմաններում գոյատևելումարմնի կայուն ջերմաստիճան գրանցելու և ակտիվ կենսակերպ վարելու համար անհրաժեշտ էր՝

1. թթվածնի ինտենսիվ կլանում. մաշկի մակերեսը մի քանի անգամ գերազանցող թոքերի ներքին մակերեսը թույլ տվեց լուծել այդ խնդիրը:

2. քառախորշ սիրտ. մաքուր զարկերակային արյան մատակարարումը թույլ է տալիս գրանցել մարմնի բարձր ջերմաստիճան:

3. մազածածկույթ. մաշկի մազերը կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ:

4. ակտիվ կողմնորոշում և հաղորդում:

Մեծ կիսագնդերի կեղևի գալարները լուծում են այդ խնդիրը:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ կաթնասունները բարձրագույն զարգացման հասած ողնաշարավոր կենդանիներն են

Untitled.png

Մարսողական համակարգ

Կաթնասունների բարձր զարգացվածության մակարդակը և լայն տարածումը հանգեցրել են նրան, որ ձեռք են բերել տարբեր տիպի սնունդ օգտագործելու ունակություն: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ կենդանակեր և ամենակեր, ինչպես գիշատիչ, այնպես էլ սապրոֆիտ: 

Զարգացմամբ պայմանավորված՝ կաթնասունների ծնոտները առաջ են սրված՝ ստեղծելով կենդանու բերանը, դունչը և քիթը:

Կաթնասունների յուրահատուկ բերանը շրջափակված է նրանց բնորոշ զգայուն և մսալի շրթունքներով:

original_307070471.jpg

Մարսողական համակարգը կազմված է հետևյալ հերթագայությունից՝

1. բերան,

2. կլան,

3. կերակրափող,

4. ստամոքս,

5. 12-մատնյա աղիք,

6. բարակ աղիք,

7. հաստ աղիք,

8. ուղիղ աղիք,

9. հետանցք

Բերանում բացվում են թքագեղձերի ծորանները: 12-մատնյա աղիքում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ: 

Կաթնասունները կոյանոց չունեն:

Կաթնասունները ունեն լավ զարգացած կույր աղիք, որը հաստ աղիքի որդանման հավելված է: Այն վնասազերծում է հաստ աղիքում հայտնված վնասակար նյութերը:

Բացառություն են կազմում միայն նախագազանները, որոնք ունեն կոյանոց:

Կաթնասունների ատամները տեղավորված են ծնոտոսկրերի հատուկ փոսիկների մեջ և տարբերակված են կտրիչների, ժանիքների, մեծ և փոքր սեղանատամների:

Կրծողների՝ առնետների, մկների, նապաստակների, կուղբերի մոտ զարգացած են հատկապես կտրիչները:

Գիշատիչների՝ գայլերի, արջերի, հովազների, կզաքիսների մոտ զարգացած են հատկապես ժանիքները:

Որոճողների՝ ցուլերի, զեբրերի, եղջերուների, այծերի մոտ զարգացած են հատկապես սեղանատամները:

Արտազատական համակարգ

Կաթնասունների արտաթորության օրգանները որովայնի խոռոչում գոտկային ողերի երկու կողմերում տեղավորված զույգ լոբաձև երիկամներն են: Առաջացած մեզը երկու միզածորաններով լցվում է միզափամփուշտ և միզածորանով պարբերաբար դուրս գալիս:

Միզածորանները միանում են սեռական օրգաններից եկող ծորաններին և միավորվելով՝ բացվում դուրս:

17.jpg

Շնչառական համակարգ

Կաթնասունների օրգանիզմը թթվածնի խոշոր սպառող է: Այդ իսկ պատճառով նրանք ունեն կատարելագործված թոքեր՝ խոշոր շնչառական մակերեսով:

Շնչառական համակարգը կազմված է շնչառական ուղիներից, գազափոխանակության օրգաններից՝ թոքերից:

Կաթնասուններն ունեն հատուկ մկան՝ ստոծանի, որը որովայնի խոռոչը բաժանում է կրծքավանդակի խոռոչից և մասնակցում է շնչառական շարժումներին:

Շնչառական ուղիներն ունեն հետևյալ հաջորդականությունը.

1. քթանցքեր

2. քթի խոռոչ

3. կոկորդ

4. շնչափող

5. զույգ բրոնխներ

6. բրոնխեոլներ

Կոկորդում գտնվում են կաթնասունների ձայնալարերը, որոնց շնորհիվ կաթնասունները արտաբերում են տարբեր ձայներ:

Կաթնասունները ձայներով հաղորդակցվում են միմյանց հետ և փոխանակվում ազդանշաններով:

Ձիերը խրխնջում են, մկները՝ ծվծվում, առյուծները՝ մռնչում, շունը՝ հաչում, կատուն՝ մլավում, կովը՝ բառաչում և այլն:

Շնչափոխը ճյուղավորվում է զույգ բրոնխների, որոնցից յուրաքանչյուրը մտնում է մեկական թոք:

Բրոնխները թոքերի կազմում ծառի սաղարթի նման ճյուղավորված են մանր բրոնխիոլների

Բրոնխեոլները խաղողի ողկույզների տեսք ունեն, պատված են մազանոթային խիտ ցանցով և գտնվում են թոքերի մեջ:

Բրոնխեոլներում տեղի է ունենում գազափոխանակությունը օդի և արյան միջև:

Թոքերը ունեն բավականաչափ մեծ ներքին ծալքավոր մակերես:

19.jpg

Թոքերը և սիրտը վերևից հենվում են ստոծանու վրա:

Շնչառական շարժումները և գազափոխանակությունը կատարվում են հետևյալ հերթագայությամբ՝

1. թուլանում է ստոծանին,

2. կծկվում են միջկողային մկանները,

3. օդը անցնում է թոքեր,

4. կատարվում է ներշնչում,

5. կատարվում է գազափոխանակություն,

6. կծկվում է ստոծանին,

7. թուլանում են միջկողային մկանները,

8. թոքերի ծավալը փոքրանում է,

9. կատարվում է արտաշնչում,

10. CO2-ով հարուստ օդը դուրս է մղվում թոքերից:

Արյունատար համակարգ

Կաթնասուններն ունեն փակ արյունատար համակարգ և տաքարյուն կենդանիներ են:

Ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2նախասրտից և 2փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ:

Կաթնասուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան՝ մեծ և փոքր, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից:

Աորտային ձախ աղեղը – դուրս է գալիս ձախ փորոքից և սկսվում է արյան շրջանառության մեծ շրջանը:

Զարկերակային արյունը գնում է հյուսվածքներ և վերածվում երակայինի: Ավարտվում է աջ նախասրտում:

Թոքային զարկերակը – դուրս է գալիս աջ փորոքից և սկսվում է արյան շրջանառությանփոքր շրջանը:

Երակային արյունը գնում է թոքեր և վերածվում զարկերակայինի: Ավարտվում է ձախ նախասրտում:

Կաթնասունների սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով

Կաթնասունների արյան կարմիր գնդիկները՝ էրիթրոցիտները, քանակով ավելի շատ են, անկորիզ և մանր:

4570387.jpg

Նյարդային համակարգ

Կաթնասունների նյարդային համակարգը ևս ենթակա է կառուցվածքային նույն տրամաբանությանը. կազմված է՝

I. գլխուղեղից – պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:

II. ողնուղեղից – պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում:

III.նյարդերից – դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:

Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում է հետևյալ գործընթացները.

1.Երկարավուն ուղեղ – կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  

2.Միջին ուղեղ – ընկալում է տեսողական և լսողական առաջնային գրգիռները:

3.Միջակա ուղեղ – ապահովում է օրգանիզմի կենսագործունեության անխափանությունը և բնազդները:

4.Ուղեղիկ – ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:

5.Առջևի ուղեղ – կազմված է երկու կիսագնդերից, որոնք պատված են կեղևով:

Կեղևը, հասնելով զարգացման բարձր մակարդակի, ձեռք է բերել բազմաթիվ ծալքեր՝ ակոսներ և գալարներ:

Կաթնասուններն ունեն լավ զարգացած ուղեղիկ: Այն կոորդինացնում է բարդ շարժումների համապատասխանությունը և հավասարակշռության պահպանումը:

22.jpg

Զգայարաններ

Կաթնասուններն ունեն 5 զգայարան՝

1. տեսողական,

2. լսողական,

3. հոտառական,

4. շոշափելիքի,

5. համի:

Տեսողական զգայարան – գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր աչքերն են:

Լավ զարգացած է հատկապես կապիկների մոտ:

Լսողական զգայարան – թռչունները, բացի ներքին և միջին ականջներից, ունեն նաև արտաքին ականջ՝ ականջախեցի, որում բացվում է լսողական անցուղին:

Լավ զարգացած է հատկապես չղջիկների մոտ:

Հոտառական զգայարան – գլխի վրա, աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքերը, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև հոտառական պարկերը:

Լավ զարգացած է հատկապես շների մոտ:

Շոշափելիքի զգայարան – լեզուն, շրթունքները և վիբրիսները: Վիբրիսները հիմնականում տեղակայված են դնչի վրա, քթի մոտ:

Լավ զարգացած է հատկապես վագրերի մոտ:

Համի զգայարան – կաթնասուններն ունեն նաև համի զգայարաններ, որի հիմնական օրգանը լեզուն է: Տարբերակում են հիմնական համերը:

Լավ զարգացած է հատկապես սկյուռների մոտ:

68.jpg

Մուկը, չղջիկը, վագրը, արջը, մարդը կաթնասուններ են, որո՞նք են նրանց ընդհանուր հատկանիշները , որոնց պատճառով նրանք դասվում են կաթնասունների խմբին:

Բոլորն էլ իրենց ձագերին կաթով են սնում մինչև մեծանալը։

Թռչուններ

Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:

Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:

Օրգանիզմները, որոնք ունեն մարմնի կայուն, միջավայրի ջերմությունից անկախ մարմնի ջերմաստիճան, կոչվում են տաքարյուններ:

Թռչունները սողուններից հետո հիմնական խումբն են, որոնք ողնաշարավորների մեջ գրավել են օդային տարածքը:

45.jpg

Օդային տարածությունում թռչելու և ակտիվ կենսակերպ վարելու համար թռչունների օրգանիզմը զարգացել է, հարմարվել և բարդացել:

Այսպես՝

  • առջևի վերջույթները վերածվել են թռիչքի թևերի,
  • ունեն իսկական միջնապատով բաժանված քառախորշ սիրտ,
  • մաքուր զարկերակային արյուն,
  • թոքերում շնչառական մեծ մակերես,
  • թեթև ոսկրեր,
  • մարմնի մասնագիտացված արտաքին ծածկույթ՝ փետուրներ:

Թռչունները ունեն չոր մաշկ՝ ծածկված փետուրներով: Համեմատած սողունների՝ թռչունները ունեն լավ զարգացած նյարդային համակարգ:

Թռչունների նյարդային համակարգի զարգացումը հանգեցրել է նրանց բարդ վարքագծի, սեզոնային երևույթների և պայմանական ռեֆլեքսների վառ արտահայտմանը:

49.jpg

Ենթադրվում է, որ մոտավորապես 150մլն տարի առաջ թռչունները սկիզբ են առել հնագույն սողուններից: Ժամանակակից թռչունները, հավանաբար, ծագել են հնագույն ատամնավոր թռչունների պարզունակ խմբից: Դրանք անտառաբնակ էին, իսկ փետրածածկ թևերը սովոր էին ճյուղից ճյուղ թռչելուն:

Այս ձևերը ամենայն հավանականությամբ առաջացել են երկրի հնագույն նստվածքներում հայտնաբերված արքեոպտերիքսից: Պահպանվել են արքեոպտերիքսի կմախքի և փետուրների դրոշմները ապարներում: Դրանց վերականգնման արդյունքում պարզվել է, որ այն ունեցել է փետրածածկ մարմին, երկար պոչ, այնուհանդերձ պահպանված էին սողուններին բնորոշ հատկանիշները:

Ներկայումս արևադարձային անտառների բնակիչ հոացինների ձագերը ծառերի վրա մագլցում են թևերի ազատ մատների օգնությամբ՝ ճյուղերից կառչելով, որը արքեոպտերիքսին բնորոշ հատկանիշ է:

58.jpg

Գրաված լինելով ցամաքային, օդացամաքային և ջրացամաքային կենսամիջավայրերը՝ թռչունները հարմարվել են երկրագնդի ժամանակակից պայմանների տարբեր դրսևորումներին: Այդ հարմարվածության արդյունքում թռչունները ունեն ինչպես սննդային, այնպես էլ արտաքին կառուցվածքային, վարքագծային խայտաբղետություն:

Տաքարյունությունը թռչուններին հնարավորություն տվեց հաղթահարել սառցե դարաշրջանը և բնության մեջ գերակշռող դիրք գրավել:

Հիմք ընդունելով թռչունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը:

Դրանք են՝

  • տափաստանային թռչուններ,
  • առափնյա թռչուններ,
  • ճահճային թռչուններ,
  • անտառային թռչուններ,
  • գիշատիչ թռչուններ, 
  • մարդու կողմից բուծվող թռչուններ:

Այժմ հայտնի է թռչունների դասի մոտ 8700 տեսակ, որոնք ընդգրկված են 34 կարգում:

52.jpg

Թռչունների տարբեր ներկայացուցիչների մոտ մարմինը ունի ընդհանուր կառուցվածքային տրամաբանություն: Նրանց մարմինը կազմված է ոչ մեծ կլորավուն գլխից, երկար շարժուն պարանոցից և ձվաձև իրանից և վերջույթներից

1. Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքերը, որոնք ունեն երրորդ՝ թարթող կոպ: Աչքերի ետևում գտնվում են լսողական անցքերը, որոնք ծածկված են փետուրներով: Թռչունների որոշ տեսակներ ունեն գլխի վրա գտնվող վառ կատարներ և մորուքներ: Թռչունների ծնոտները վերածվել են կտուցի, որը կազմված է գանգին անշարժ միացած վերնակտուցից և շարժուն ենթակտուցից:

Կտուցը թռչնի կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանականհարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան:

Կյանքի և սննդառության առանձնահատկություններով պայմանավորված՝ կտուցը կարող է ունենալ տարբեր ձև և տեսք:

Թռչունների վերնակտուցի հիմքում գտնվում են զույգ քթանցքերը:

191.jpg

2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:

3. Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և փետրային պոչը:

4. Վերջույթներ. բոլոր թռչունները տեղաշարժվում են հետևի վերջույթներով ցամաքում, իսկ օդում՝ թռչում, սավառնում կամ ճախրում են թևերի վերածված առջևի վերջույթներով: 

Առջևի վերջույթներ – թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից: Ծածկված են փետուրներով և հանգիստ վիճակում ծալված են մարմնի կողքերին:

Հետևի վերջույթներ – ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից: Թռչունների մեծ մասի ոտքերը կրում են չորս մատներ, որոնցից երեքը ուղղված են դեպի առաջ, մեկը՝ ետ:

Վազող թռչունների ոտքերը երկար են: Քայլելիս կամ վազելիս նրանք հենվում են մատների վրա, ջրլողների մոտ մատները միացած են լողաթաղանթով: Թռչունների մի մասի մատները կրում են ճանկեր:

63.jpg

Թռչունների մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից: Թռչունների մաշկային միակ գեղձը պոչուկային գեղձն է, որը գտնվում է պոչային ողերի վրա:

Պոչային գեղձի արտազատուկով թռչունները օծում են իրենց մարմինը, ինչի արդյունքում այն դառնում է ճկուն և անջրաթափանց:

Բուն մաշկում գտնվում են արյունատար անոթները, փետուրների հիմքերը, մկանային խրձերը: Բուն մաշկի խորը շերտերը նուրբ են և սպունգանման: Այդտեղ կուտակվում են պաշարային ճարպերը:

Վերնամաշկը հատկապես ոտքերի կրնկաթաթի և մատների վրա առաջացնում է սողուններին բնորոշ եղջերային թեփուկներ:

Թռչունների ողջ մարմինը, բացառությամբ կտուցի և սրունքից ներքև գտնվող հատվածների, ծածկված է փետուրներով:

Փետուրը թռչունների կյանքը, գործունեությունը և կենսունակությունը ապահովող հիմնական օրգանն է:

Ուշադրություն

Որոշ տեսակի փետուրների վնասումը կամ կորուստը կարող է հանգեցնել թռչունների մահվան:

Փետուրները մաշկի եղջերային ծածկույթների ձևափոխումներ են, որոնք միտված են թռչնի ջերմակարգավորման և թռիչքի ապահովմանը: 

62.jpg

Տարբերակում ենք երեք տիպի փետուրներ՝ ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ:

1. Ուրվագծային փետուրներ – կազմված են սնամեջ բնից, և նրա երկու կողքերին գտնվող թիթեղանման հովհարներից:

Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները: Հովհարները կազմված են բնից դուրս եկող առաջնային քիստերից, որոնք միմյանց միանում են երկրորդային քիստերով:

Ուրվագծային փետուրները դասակարգում ենք.

Թափափետուրների – գտնվում են թևերի վրա և ստեղծում են թռիչքային մակերեսը:

Ղեկափետուրների – պոչի հովհարաձև փետուրներն են, որոնք կարգավորում են թռիչքը օդում:

Ծածկափետուրների – արտաքինից պատում են թռչունի մարմինը և գլուխը:

2. Աղվափետուրներ – չունեն երկրորդային քիստեր, դասավորված են ուրվագծայինների տակ և պաշտպանում են թռչնին ջերմության կորստից:

3. Բմբուլներ – կարող են լինել թելանման կամ փափուկ քիստերի փնջի տեսքով:

69.jpg

Փետրածածկույթն առաջնային նշանակություն ունի թռչնի կյանքում: Թռչունները փոքրամարմին կենդանիներ են, իսկ կենդանին որքան փոքր է, այդքան արագ է ցրվում ջերմությունը: Փետուրները պաշտպանում են թռչնին ջերմության կորստից: Սառցե դարաշրջանում նրանք թույլ են տվել, որպեսզի միջավայրի ցածր ջերմաստիճանային պայմաններում ունեն կայուն մարմնի ջերմություն:

Փետրածածկույթը ուղղակի հնարավոր է դարձնում թռիչքի հնարավորությունը և մարմնին տալիս է շրջհոսելի ձև:

Ուշադրություն

Թռչուններին բնորոշ է փետրափոխությունը: 

Փետուրներն ունեն բազմազան և վառ գունավորում: Թափված փետուրները հատուկ ուշադրություն են արժանացել մարդու կողմից:

Որոշ կենդանիների փետուրներ այնքան թանկարժեք են եղել, որ հանդիսացել են հարստության խորհրդանիշներ:

71.jpg

Թռիչքով պայմանավորված՝ թռչունների կմախքը բավականին առանձնահատկություններ ունի: Ոսկորները լցված են օդով, թեթև և ամուր են:

Թռչունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I. Գանգ. կազմված է գանգատուփից և կտուցի ոսկրերից:

II. Ողնաշար. ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, 9-ից 25-ն են և կարող են պտտվել 180°-ով, բվերի մոտ՝ 270°-ով:

Կրծքային ողերը սերտաճած են, որոնց ամրացած են կողերը: Կողերը շարժուն հոդավորված են երկու մասի: Միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը:

Թռչունների մեծ մասի կրծոսկրն ունի ողնուց, որին միանում են թռիչքն ապահովող մկանները:

Գոտկային և սրբանային ողերը սերտաճելով ձևավորում են սրբոսկր, որը ամուր հենարան է թռիչքի համար:

Պոչային ողերը ևս սերտաճում են և ավարտվում պոչուկոսկրով, որին միանում են պոչի ղեկափետուրները:

11.jpg

III. Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի – կազմված է զույգ կտցոսկրերիցզույգ թիակներիցզույգ անրակներից: Անրակները միանալով՝ կազմում են աղեղ:

Ապահովում է թևերի թափահարումը թռիչքի ժամանակ:

Ետևի գոտի՝ կոնքագոտի – կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV. Վերջույթներ. ունեն զույգ վերջույթներ՝

Առջևի վերջույթներ – կենտ բազուկոսկրզույգ նախաբազկի ոսկրեր՝ ճաճանչոսկր, արմուկոսկր, սերտաճած նախադաստակ և դաստակ, 3 մատներ:

Ետևի վերջույթներ – կենտ ազդոսկրզույգ սերտաճած սրունքի ոսկրեր, կրնկաթաթ, 4 մատներ:

Թռիչքով պայմանավորված հատկապես լավ են զարգացած թռչունների մկանները: Հատկապես վառ են արտահայտված՝

կրծքային մեծ մկանները – թռիչքի ժամանակ իջեցնում են թևերը:

ենթանրակային մկանները – թռիչքի ժամանակ բարձրացնում են թևերը:

193.jpg

Լավ են զարգացած նաև ետին վերջույթների մկանները, որոնք ապահովում են թռչունների լողը, շարժը ցամաքում:

Թռչունները առաջին տաքարյուն ցամաքային ողնաշարավորներն են, հարմարված են թռիչքին, գրավել են օդացամաքային կենսամիջավայրը:

Նրանց առջևի վերջույթները վերափոխվել են թևերի, մարմինը պատված է փետուրներով: Բազմանում են՝ ցամաքի վրա դնելով կրային կեղևով պատված խոշոր ձվեր:

Կենտրոնական նյարդային համակարգի և զգայարանների բարձր զարգացած լինելու շնորհիվ թռչունները ունեն բարդ վարքՇարժունությամբ և մեծ հեռավորությունների վրա տեղաշարժեր կատարելու ունակությամբ թռչուններն առաջին տեղն են գրավում ցամաքային ողնաշարավորների մեջ:

colibri-gif-5.gif

Արտաքին միջավայրի ցուրտ պայմաններում գոյատևելումարմնի կայուն ջերմաստիճան գրանցելու և ակտիվ կենսակերպ վարելու համար՝

1. Թթվածնի ինտենսիվ կլանում.

Կրկնակի շնչառությունը և օդապարկերը թույլ տվեցին լուծել այդ խնդիրը:

2. Քառախորշ սիրտ.

Մաքուր զարկերակային արյան մատակարարումը թույլ է տալիս գրանցել մարմնի բարձր ջերմաստիճան:

3. Փետրածածկույթ.

Մաշկի փետուրները կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ:

4. Զարգացած ազդանշանային համակարգ.

Լավ զարգացած նյարդային համակարգը, բնազդներն ու պայմանական ռեֆլեքսները լուծել են կողմնորոշային խնդիրը:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ թռչունները լավ զարգացած, բարձրագույն ողնաշարավոր կենդանիներ են

52.jpg

Մարսողական համակարգ

Թռչունների բարձր ակտիվությունը և մարմնի տաքարյունությունն ապահովելու համար անհրաժեշտ է մեծ քանակի կեր:

Թռչունների մեծամասնությունը սնվում է կենդանական կերով, բուսակեր տեսակները մեծաթիվ չեն: Սնունդ հայթհայթելուն օգնում է կտուցը և սրածայր լեզուն:

2.jpg

Մարսողական համակարգը կազմված է հետևյալ հերթագայությունից՝

1. բերան,

2. կլան,

3. կերակրափող,

4. ստամոքս (գեղձային և մկանային հատվածներից կազմված),

5. 12-մատնյա աղիք,

6. բարակ աղիք,

7. հաստ աղիք,

8. ուղիղ աղիք,

9. կոյանոց,

10. կոյանցք:

12-մատնյա աղիքում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ:

Կոյանոցը ուղիղ աղիքի լայնացում է, որի մեջ բացվում են միզածորանները և սեռական գեղձերի արտատար ծորանները:

Կերակրափողը ստորին մասում լայնանում է և վերածվում կտնառքի, որի մեջ ժամանակավորապես հավաքվում է կերը: 

Գիշատիչ թռչունները լավ որսորդներ են, որոնք կարող են հարձակվել և հափշտակել իրենցից մի քանի անգամ մեծ և ծանր որս:

73.jpg

Արտազատական համակարգ

Ուշադրություն

Թռչունները միզափամփուշտ չունեն:

Դա թեթևացնում է թռչնի քաշը թռիչքի ժամանակ: Մեզը պինդ, շիլայանման զանգված է, որը պարունակում է միզաթթու:

Արտաթորության օրգանները ողնաշարի երկու կողքերին գտնվող մեկ զույգ տափակացած երիկամներն են: 

Երիկամները գտնվում են կոնքագոտու երկու փոսերում: Տափակացած մարմիններ են, որոնցից դուրս եկող միզածորանները բացվում են կոյանոցի մեջ:

800wm.jpg

Շնչառական համակարգ

Թռչունների օրգանիզմը կարիք ունի մեծ քանակով թթվածնի: Այդ իսկ պատճառով նրանք ունեն կատարելագործված շնչառական համակարգ:

Շնչառական համակարգը կազմված է շնչառական ուղիներից, գազափոխանակության օրգաններից՝ թոքերիցօդապարկերից:

Շնչառական ուղիներն ունեն հետևյալ հաջորդականությունը.

1. քթանցքեր

2. քթի և բերանի խոռոչ

3. կոկորդ

4. շնչափող

5. զույգ բրոնխներ

6. բրոնխեոլներ

Կոկորդում գտնվում են թռչունների ձայնալարերը, որոնց շնորհիվ որոշ թռչուններ կարողանում են դայլայլել:

Շնչափողը ճյուղավորվում է զույգ բրոնխների, որոնցից յուրաքանչյուրը մտնում է մեկական թոք:

Բրոնխները թոքերի կազմում ծառի սաղարթի նման ճյուղավորված են մանր բրոնխեոլների

Բրոնխեոլները խաղողի ողկույզների տեսք ունեն, պատված են մազանոթային խիտ ցանցով և գտնվում են թոքերի մեջ:

Բրոնխեոլներում տեղի է ունենում գազափոխանակությունը օդի և արյան միջև:

Թոքերը ունեն բավականաչափ մեծ ներքին ծալքավոր մակերես:

74.jpg

Օդապարկերը բրոնխեոլների խոշոր և նուրբ արտափքումներ են, որոնք դուրս գալով թոքերի կազմից՝ տեղավորվում են մաշկի տակ և միօրգանային տարածություններում:

Թռչունների գազափոխանակության ինտենսիվությունը պայմանավորված է կրկնակի շնչառությամբ:

Կրկնակի շնչառությունը թթվածնի յուրացումն է և՛ արտաշնչման, և՛ ներշնչման պահերին:

Շնչառական շարժումներ և գազափոխանակություն

Ներշնչում – օդը անցնում է թոքեր, որտեղից անցնում է օդապարկեր և պահեստավորվում: Թոքերում կատարվում է գազափոխանակություն:

Արտաշնչում – CO2-ով հարուստ օդը դուրս է մղվում թոքերից, նույն պահին օդապարկերում պահեստավորված օդը անցնում է թոքեր: Թոքերում կատարվում է գազափոխանակություն պահեստավորված օդի և արյան միջև:

Օդապարկերը թեթևացնում են նաև թռչնին օդում թռչելիս և մասնակցում են ջերմակարգավորմանը:

Արյունատար համակարգ

Թռչուններն ունեն փակ արյունատար համակարգ և տաքարյուն կենդանիներ են:

Թռչուններն ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2նախասրտից և 2փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ:

Թռչուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից:Միջնապատի շնորհիվ երակային և զարկերակային արյունները երբեք չեն խառնվում: Թռչունների բջիջները ստանում են O2-ով հարուստ մաքուր զարկերակային արյուն:

Աորտային աջ աղեղ – դուրս է գալիս ձախ փորոքից և սկսվում է արյան շրջանառության մեծ շրջանըԶարկերակային արյունը գնում է հյուսվածքներ և վերածվում երակայինի: Ավարտվում է աջ նախասրտում:

Թոքային զարկերակը – դուրս է գալիս աջ փորոքից և սկսվում է արյան շրջանառությանփոքր շրջանըԵրակային արյունը գնում է թոքեր և վերածվում զարկերակայինի: Ավարտվում է ձախ նախասրտում:

Թռչունների սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով

original_494566021.jpg

Նյարդային համակարգ

Թռչունների նյարդային համակարգը ենթակա է կառուցվածքային նույն տրամաբանությանը. կազմված է՝

I. գլխուղեղից – պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:

II. ողնուղեղից – պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում:

III. նյարդերից- դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:

Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են հետևյալ գործընթացները.

1.Երկարավուն ուղեղ – կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  

2.Միջին ուղեղ – ընկալում է տեսողական և լսողական առաջնային գրգիռները:

3.Միջակա ուղեղ – ապահովում է օրգանիզմի կենսագործունեության անխափանությունը:

4.Ուղեղիկ – ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:

5.Առջևի ուղեղ – կազմված է երկու կիսագնդերից, որոնց վրա նկատվում են գորշ նյութի կատարելագործված կուտակումներ՝ կեղև:

Գորշ նյութի կատարելագործումը հանգեցրել է թռչունների բարդ վարքագծի, տարածական կողմնորոշման և բարդ պայմանական ռեֆլեքսների դրսևորմանը:

Ուղեղիկը լավ է զարգացած, քանի որ կոորդինացնում է բարդ շարժումների համապատասխանեցումը թռիչքի ընթացքում:

Screenshot_5.png

Զգայարաններ

Թռչուններն ունեն 5 զգայարան՝

  1. տեսողական,
  2. լսողական,
  3. հոտառական,
  4. շոշափելիքի,
  5. համի:

Տեսողական զգայարան – գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն ենՄիջին ուղեղի կատարելագործումը հանգեցրել է գունավոր և նուրբ տեսողական համակարգի ձևավորմանը: 

Լսողական զգայարան – թռչունները բացի ներքին և միջին ականջներից ունեն նաև արտաքին ականջ՝ լսողական անցուղի: Միջին ականջը արտաքինից սահմանազատվում է թմբկաթաղանթով:

Հոտառական զգայարան – գլխի վրա՝ աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքները, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև հոտառական պարկերը:

Շոշափելիքի զգայարան – լեզուն, կտուցը, երբեմն ճանկերը թռչունների շոշափելիքի օրգաններն են:

Համի զգայարան – թռչուններն ունեն նաև հոտառության և համի զգայարաններ: Տարբերակում են քաղցրը, աղին, կծուն, թթուն:

Ուշադրություն

Թռչունները ձայներով հաղորդակցվում են, ինչը ձայնալարերի առկայության, միջին և առջևի ուղեղների կատարելագործման արդյունք է:

75.jpg

Կենտրոնական նյարդային համակարգի զարգացումը հնարավորություն է տվել ճիշտ և հուսալի կերպով ընկալել շրջապատող միջավայրի առարկաներն ու երևույթները: Թռչուններն օգտվում են ազդանշանների բարդ համակարգից: Այդ ազդանշաններն ընկալելու կարողությունը մեծամասամբ բնածին է: Ազդանշանային զարգացած համակարգը թույլ է տվել դրսևորել տարածական կողմնորոշման ամենից կատարելագործված համակարգը կենդանական աշխարհում:

Նյարդային գործունեության բարձր մակարդակը հնարավորություն է տվել թռչուններին հաղորդակցվել միմյանց հետ, «դաստիարակել» սերնդին: Այդպիսով թռչուններին բնորոշ են խմբային վարքի դրսևորման ձևերը, որով ապահովվում է երկարատև գաղթի, կեր հայթհայթելու, թշնամիներից պաշտպանվելու ունակությունը:

Պատմական զարգացման ընթացքում թռչունները բազմաթիվ հատկություններ են ձեռք բերել՝ տարվա սեզոնային փոփոխություններին հարմարվելու, կենսամիջավայրի բոլոր հնարավորությունները առավելագույնս օգտագործելու համար: Այդ հատկությունների թվին են պատկանում թռչունների բավականաչափ բարդ վարքի դրսևորումները, որոնք հիմնականում ներկայացված են նրանց բնազդային գործողություններով, ի ծնե ձեռք բերված ունակություններով:

Սեզոնայնությունը թռչունների կյանքում արտահայտվում է առաջին հերթին բազմացման հետ կապված բնազդի իրականացման մեջ: Վաղ գարնանից թռչունները զույգեր են կազմում, սկսվում է բների կառուցումը և ձվադրումը:

108.jpg

Թռչունների բները շատ կարևոր դեր են կատարում ձվերից դուրս եկած ճտերին պաշտպանելու, նրանց շուրջ ջերմաստիճանային տատանումները մեղմելու գործում, որը շատ անհրաժեշտ է սաղմի զարգացման համար:

Թռչունների մեծ մասը սեզոնային տեղաշարժեր է կատարում մեծ ու փոքր տարածությունների վրա: Նրանք բազմանում են հյուսիսային շրջաններում, իսկ ձմեռում են հարավում:

Ըստ տեղաշարժման առանձնահատկությունների` տարբերում ենք.

1. նստակյաց թռչուններ. օրինակ՝ ճնճղուկը, արծիվը:

2. քոչող թռչուններ. օրինակ՝ սերմնաքաղը:

3. չվող թռչուններ. օրինակ՝ բադը, սագը:

113.jpg

Նստակյաց թռչունները ձմռանը չեն լքում իրենց բնակատեղին: Հիմնականում պահպանում են բները և հարմարվում են ձմեռային անբարենպաստ պայմաններում կյանք վարելուն:

Քոչող թռչունները չունեն ձմեռելու մշտական տեղ: Նրանք քոչում են իրենց բնակության գոտու սահմաններում: Ոչ մեծ երամներով թռչում են տեղից տեղ՝ փնտրելով կերով ավելի հարուստ շրջաններ:

Չվող թռչունները կտրում են սովորաբար մեծ տարածություններ և տեղափոխվում տարբեր վայրեր: Չվելու համար թռչուններին ազդանշան են ծառայում լուսային օրվա տևողության փոփոխությունները: Չուն Եվրոպայի և Ռուսաստանի հյուսիսային շրջաններից կատարվում է դեպի Աֆրիկա և Մերձավոր Արևելք: Չուն զգալի չափով կապված է ռիսկի հետ:

Մեծ թվով թռչուններ ցերեկը սնվում են, իսկ գիշերը շարունակում են չվել: Ջրալող թռչունները, օրինակ՝ սագերը, չվում են և՛ գիշերը, և՛ ցերեկը: Թռչունները չվում են 1500 մ բարձրության վրա, կան 2500 մ բարձրությամբ թռչողներ: Սև սագը, որը թռչում է Հիմալայան լեռների վրայով, գտնվում է 9600 մ բարձրության վրա:

114.jpg

Գիտնականներին վաղուց է հետաքրքրում, թե ինչպես են թռչունները գտնում վերադարձի ճանապարհը: Իրենց չուի ճանապարհը որոշելիս թռչունները, հավանաբար, կողմնորոշվում են ցերեկը՝ արեգակով, իսկ գիշերը՝ աստղերով: Կողմնորոշվում են նաև գետերի, լեռների օգնությամբ, երկրի մագնիսական դաշտով: Թռչունների այդ զարմանալի հատկության շնորհիվ մարդիկ հնուց աղավնիներին օգտագործել են որպես փոստատարներ: Աղավնին կարող է տուն վերադառնալ՝ անցնելով 1000 կմ ճանապարհ:

Հայտնի է թռչունների մոտ 9000 տեսակ, որոնք ներկայացված են 40 կարգերում:

Թռչունների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

կենսաբանություն-w1174.png

Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:   

Անողնուցավոր թռչուններ

Ջայլամների կարգ

Այս թռչունները մեծամասամբ պատկանում են անապատային թռչունների էկոլոգիական խմբին, քանի որ ապրում են Աֆրիկայի տափաստաններում և ավստրալական կիսաանապատներում: 

102.jpg

Ջայլամներն արագավազ են, ունեն մինչև 100 կգ կշիռ: Նրանց թևերը կարճ են, թռչել չեն կարող, այդ իսկ պատճառով կրծոսկրը ողնուց չունի: Ոտքերի վրա ունեն երկուական մատներ: Ջայլամները սնվում են կոպիտ բուսական կերով: Ջայլամներն ունեն փոքրիկ հարեմներ՝ մեկ արու և 2−5 էգեր, որոնք ձվադրում են միևնույն բնում: Էգն ու արուն թխսում են միմյանց հերթափոխելով: Ճտերը ձվից դուրս են գալիս բմբուլով պատված, հետևաբար բնախույս թռչուններ են:

Ներկայացուցիչներն են՝ աֆրիկյան ջայլամ, ավստրիալական կազուար, նանդու, կիվի:

89.jpg

II. Պինգվինանմանների կարգ

Այս կարգում ընդգրկված թռչունները պատկանում են ծովային թռչունների էկոլոգիական խմբին: Տարածված են Անտարկտիդային ափերին և հարակից կղզիներում: Պինգվինները հրաշալի լողում են և սուզվում: Քանի որ անողնուց են, հետևաբար չեն կարողանում թռչել: Նրանց թևերը թիանման են և օգնում են ջրում լողալիս: Հետին վերջույթները մատների արանքում ունեն լողաթաղանթներ և ղեկի դեր են կատարում: Ցամաքի վրա պինգվինները քայլում են դանդաղ՝ մարմինը պահելով ուղղահայաց դիրքով:

101.jpg

Պինգվինների փետուրները հավասարաչափ և խիտ են դասավորված, պաշտպանում են մարմինը սառչելուց և թրջվելուց: Պինգվիններն ապրում են գաղութներով, սնվում են ջրային կենդանիներով՝ մանր ձկներով, փափկամարմիններով, խեցգետիններով: Ձվադրում են քարերի տակ, ժայռերի ճեղքերում կամ ուղղակի գետնին: Դնում են 1−2 ձու: Թխսում է և՛ էգը, և՛ արուն՝ հերթափոխելով միմյանց՝ 1−4 շաբաթը մեկ: Ձվից դուրս են գալիս բմբուլով պատված ճտերը, որոնց կերակրում են ծնողները:

Ներկայացուցիչը՝ Անտարկտիդայի սառույցներում բնադրող կայսերական պինգվինն է: Այն ամենախոշոր պինգվինն է՝ ունի 120 սմ բարձրություն և 45 կգ քաշ:

100.jpg

Ողնուցավոր թռչուններ՝

III. Արագիլանմանների կարգ

Այս կարգը ընդգրկող տեսակները պատկանում են ճահճային թռչունների էկոլոգիական խմբին: Ներկայացուցիչները 600 գրամից մինչև 6 կգ կշիռ ունեցող երկարակտուց, երկարավիզ և երկարասրունք թռչուններ են: Բնակվում են ջրամբարների և ճահիճների ափերին: Երկար ոտքերի շնորհիվ նրանք ազատ քայլում են խիտ բուսականություն ունեցող, ճահճոտ վայրերում: Բնադրում են եղեգնուտներում, ճառերի և թփերի ճյուղերին, շինությունների վրա: Սնվում են մանր կենդանիներով, երկկենցաղներով:

Ներկայացուցիչներն են՝

90.jpg

IV. Գիշատիչ թռչունների կարգ

Ցերեկային գիշատիչներ

Այս թռչունները տարածված են ամենուրեք: Ունեն կտրող եզրերով կարթաձև կտուց: Կրծքի և ոտքերի մկանները լավ զարգացած են: Ուժեղ մատների ծայրերին ունեն խոշոր, կեռաձև մագիլներ: Վարում են ցերեկային կենսակերպ, այս գիշատիչները սնվում են միայն կենդանական կերով: Որսի ժամանակ նրանց շատ օգնում է սուր տեսողությունը: Նրանք կարող են 3000 մ բարձրությունից տեսնել վազող դաշտամկանը, թռչում են շատ արագ և կարող են բռնել նույնիսկ վազող զոհին: Օրինակ՝ արծիվը, բազեն, ճուռակը:

Կան նաև լեշակեր թռչուններ, օրինակ՝ անգղներն ու գիշանգղները: Նրանց թևերը լայն են՝ հարմարված երկարատև ճախրող թռիչքին:

Գիշատիչ թռչուններն ապրում են զույգերով: Բնադրում են բարձր քարափների, ժայռերի, շինությունների, ծառերի վրա: Բազմանում են տարեկան մեկ անգամ, դնում են 1−7 ձու:

Ներկայացուցիչներն են՝ արծիվանգղ, մկնաբազե, բազե:

91.jpg

Բվանմանների կարգ

Գիշատիչ թռչունների մեջ առանձին կարգ են կազմում գիշերային գիշատիչները: Բվանմանների կարգի տեսակները որսի են դուրս գալիս գիշերը: Ունեն սուր լսողություն և լավ տեսողություն: 

Ներկայացուցիչներն են՝ բվեճ, բու, ամառային բու, ականջավոր բու:

92.jpg

V. Սագանմանների կարգ

Այս կարգին պատկանող կենդանիները պատկանում են առափնյա թռչունների էկոլոգիական խմբին: Այս թռչունները ջրալող են, նրանց կտուցը տափակ է, ունի ծայրին հաստացած փափուկ եղջերային ծածկույթ: Կտուցի կողքերին կան թիթեղիկներ, որոնք լեզվի հետ միասին ստեղծում են քամող ապարատ: Նրանց ոտքերը կարճ են, դեպի առաջ ուղղված երեք մատներն ունեն լողաթաղանթներ: Թևերը նեղ են, մարմինը պատված է խիտ դասավորված կոշտ փետուրներով: Այս թռչուններն արագ են թռչում, հիանալի լողորդներ են, շատ տեսակներ սուզվում են ջրում: Պոչուկային գեղձը լավ է զարգացած: Գրեթե բոլորը չվող տեսակներ են, ձագերը բնախույս են:

Ներկայացուցիչներն են՝

93.jpg

VI. Հավանմանների կարգ

20 գրամից մինչև 6 կգ քաշ ունեցող ցամաքային թռչուններ են: Մարմինը ամրակազմ է, ոտքերը հարմարված են հողը կամ անտառի փռվածքը փորելուն: Պատկանում են անտառային թռչունների էկոլոգիական խմբին: Կտուցն ամուր է, թևերը կարճ են ու կլոր, այդ պատճառով գետնից պոկվում են մեծ աղմուկով: Արուներն ունեն վառ գունավորում, որն ավելի ցայտուն է գարնանը՝ բազմացման շրջանում: Բունը կառուցում են գետնի վրա, դնում են 2−5 խոշոր ձվեր: Բնախույս են և հիմնականում նստակյաց կյանք են վարում:

Ներկայացուցիչներն են՝

116.jpg

VII. Ճնճղուկանմանների կարգ

Այս կարգը թռչունների դասի ամենամեծ խումբն է: Տարածված են բոլոր աշխարհամասերում` բացի Անտարկտիդայից: Ճնճղուկանմանները ցամաքային թռչուններ են, որոնց մի մասը անտառային կենսակերպ է վարում, մի մասը հարմարված է բնակության քաղաքային պայմաններին: Նրանց հիմնական կերը միջատներն են ու բույսերի սերմերը: Կերը որոնում են թափված տերևների, ծառերի կեղևի տակ, հողի մեջ, օդում, նույնիսկ ջրի հատակին:

Բազմացման շրջանում մեծ մասը զույգեր են կազմում: Էգն ու արուն միասին մասնակցում են բնի կառուցմանը: Էգը դնում է 4−12 ձու և թսխում է: Ձագերը բնակալ են:

Ներկայացուցիչներն են՝

95.jpg

Օձերի մասին

Օձերը պատկանում են ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգին: Հայտնի է 26 ընտանիքի շուրջ 2978, ՀՀ-ում՝ 4 ընտանիքի (կույր օձեր, վիշապներ, իժեր, լորտուներ) 23 տեսակ:

Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում: ՀՀ-ում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների (արևմտյան վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա և այլն), որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)`  անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, ժայռերում, քարակույտերում և այլուր: Օձերը վարում են ցամաքային, կիսաջրային, ծովային, ծառաբնակ և ստորգետնյա կենսակերպ:

Ունեն ճկուն, վերջավորություններից զուրկ մարմին, որը մերթ պարանի պես ոլորվում է, մերթ անսպասելի ուժով ուղղվում է և գետնին գալարվելով սողում: Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սմ-12 մ է, զանգվածը՝ 5գ–200կգ, կյանքի տևողությունը՝ 8–40 տարի: Օձի չոր մաշկը ծածկված է թեփուկներով: Տեղաշարժվում է` փորի վրայի թեփուկներով գետնին հենվելով. եթե թեփուկները շփման հենարան չունենան, օձը շարժվել չի կարողանա: Դրա փոխարեն օձերը հեշտությամբ սողում են ծառն ի վեր. այդ դեպքում նրանց օգնում է հզոր մկանունքը:

Օձերը նաև լողում են: Անակոնդա հսկա վիշապօձը կամ ջրային լորտուն երկար են մնում ջրում: Իսկ ծովային օձերի ողջ կյանքն անցնում է ջրում:

Օձերը բազմանում են ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ և կենդանածնությամբ:

Օձերը նայում են անթարթ, նրանց աչքերը կոպեր չունեն, ծածկված են լոկ թափանցիկ թաղանթով: Ժամանակ առ ժամանակ օձերը մաշկափոխվում են, նույնիսկ աչքերի վրայի կլոր, թափանցիկ թաղանթն է ընկնում: Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ: Կաշին մնում է և նույնիսկ այնպես է փայլում, ասես լաքած լինի: Մաշկափոխությունից հետո օձերն արտակարգ գեղեցկանում են: Օձերի գանգի ոսկրերը միացած են շարժուն ձևով, իսկ ներքին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը, որը նրանց հնարավորություն է տալիս կուլ տալ բավականին խոշոր կենդանիներ և առանց ծամելու մանրացնել: Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ (աջն ավելի մեծ է): Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ: Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է ֆշշոցով, որը նախազգուշացման միջոց է: Շատ թունավոր շառաչող օձերի պոչի ծայրին կան եղջրային բոժոժներ: Որևէ կենդանու նկատելիս օձը վեր է ցցում պոչն ու թափահարում բոժոժները, որոնց շառաչյունն ազդանշան է, թե ինքը նկատել է կենդանուն, և պետք չէ իրեն մոտենալ: Մարդկանց վրա օձերը գրեթե չեն հարձակվում: Օձը խայթում է, երբ նրան տրորում են կամ ձեռքը մտցնում նրա թաքստոցը:

Օձի թույնը որսի և պաշտպանության նույնպիսի զենք է, ինչպես գիշատիչների ժանիքներն ու ճանկերը: Թույնն արտադրվում է գլխի 2 կողմերում տեղադրված հատուկ գեղձերում, որտեղից ծորաններով անցնում է թունավոր ատամների մեջ: Օձերը չեն կծում, այլ «կտցահարում» են՝ թույնը ներարկելով ատամներով առաջացրած վերքի մեջ: Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված:

Այն, ինչը սխալմամբ խայթ են անվանում, պարզապես օձի լեզուն է, որ միշտ «պարում» է նրա շուրթերի շուրջը: Լեզուն շոշափում է շրջապատը, այն օձի շոշափելիքի օրգանն է. օդում և առարկաների վրա եղած քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ ու անծանոթ լինելը: Շառաչող (բոժոժավոր) օձի աչքերից քիչ ներքև կան 2 փոսիկներ: Դրանք ընկալում են կենդանիների մարմնից անջատվող ջերմությունը՝ զանազանելով ջերմաստիճանի մեկ հազարերորդականի հասնող տարբերությունները: Այդ պատճառով էլ օձը կարող է հանգիստ որս անել լիակատար մթության մեջ: Գիտնականները ջանում են բացահայտել օձի այդ օրգանի գաղտնիքը և դրան նմանվող սարք պատրաստել:

Բացի թունավոր օձերից, կան նաև բազմաթիվ ոչ թունավոր օձեր: Մարդիկ հաճախ անխտիր ոչնչացնում են օձերին. փոքրերին՝ թույնի վախից, մեծերին՝ հանուն շահույթի. օձերի կաշվից գեղեցիկ պայուսակներ, գոտիներ և կոշիկներ են պատրաստում:

Սակայն օձերն օգտակար են. նրանց թույնից պատրաստում են արժեքավոր դեղորայք, իսկ թունավոր օձերի խայթոցի դեմ հատուկ շիճուկ են կիրառում:

Օձի թույն ստանալու նպատակով այժմ օձեր են բազմացնում բուծարաններում: Օձից թույնը վերցնում են՝ նրան ստիպելով «կծել» ապակե փոքրիկ բաժակի շուրթը: Շատ օձեր ամիսներ շարունակ թույն են տալիս:

Օձերն այլ օգուտ էլ են տալիս. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու կրծողների:

  • Չափավոր կլիմայով գոտիներում օձերը ձմեռային քուն են մտնում, որն անցկացնում են խոր ընդարմացման մեջ: Գարնանն սկսում են զուգընկեր փնտրել՝ բազմանալու համար: Արուները հաճախ կռվի են բռնվում կամ «ներկայացում» են տալիս էգի ուշադրությունը գրավելու նպատակով: Զուգավորումից հետո էգերը դնում են 2–100 ձու: Որոշ օձեր ծնում են կենդանի ձագեր:
  • Հայտնի է ծովային օձերի 50 տեսակ, որոնցից շատերը խիստ թունավոր են, սակայն խայթում են միայն լուրջ վտանգի դեպքում:
  • Իժերը հատուկ թունավոր ատամների օգնությամբ թույնը ներարկում են զոհի մարմնի մեջ: 2 ատամներից յուրաքանչյուրը տեղադրված է շարժուն ոսկրիկի վրա, ինչի շնորհիվ նրանք տեղավորվում են բերանի մեջ, իսկ եթե այդ հարմարանքը չլիներ, օձի բերանը բաց կմնար:

Սողուններ

Սողունները ցամաքը գրաված առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Սողունները ցամաքային կենսապայմաններին լավագույնս հարմարվել են պատմական զարգացման ընթացքում: Ի տարբերություն երկկենցաղների՝ նրանք հիմնական կախում չունեն ջրից: Նրանք առաջացել են հնագույն երկկենցաղներից՝ ստեգոցեֆալներից: Մինչև 1 մ երկարություն ունեցող, ճահճային կենսակերպով բրածո կենդանի սեյմուրիան կարող է համարվել հնադարյան սողունների նախահայրը: Վերջինս էլ սկիզբ է տվել սողունների մյուս բոլոր հայտնի և անհետացած կամ ներկայումս գոյատևող խմբերին: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են միայն թոքերով:

Հետևաբար նրանց մաշկը չոր է, չի մասնակցում շնչառությանը, պատված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով: Եղջերային ծածկույթը կատարում է պաշտպանական գործառույթ և ապահովում ջրի խնայողությունը՝ նման միջատների արտաքին խիտինային ծածկույթին: Սողունների մաշկի թեփուկային ծածկույթը չի աճում, խանգարում է աճին, իսկ սողունները նույնպես կատարում են մաշկափոխանակություն:

13.jpg

Սողունները ևս ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Սողունների բեղմնավորումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ:

Սողունների բեղմնավորումը ներքին է:

Սողունները դնում են պաշարային սննդանյութերով հարուստ, խիտ թաղանթով պատված, խոշոր ձվեր: Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության:

Ուշադրություն

Սաղմնային հատուկ թաղանթների շնորհիվ սաղմը զարգանում է օդային միջավայրում:

Մոտավորապես 180 մլն տարի առաջ երկրագնդի վրա գերիշխում էին սողունների հնագույն տարատեսակները՝ դինոզավրերը: Նրանց ներկայացուցիչները գրավել էին բոլոր կենսամիջավայրերը՝ ջրային, ցամաքային, օդացամաքային: 

14.jpg

Ներկայումս սողունները ապրում են հիմնականում տաք ու չոր կլիմա ունեցող երկրներում, քանի որ նույնպես սառնարյուն կենդանիներ են: Այժմ հարմարված են ցամաքային, կիսաջրային և ծովային կենսամիջավայրերում:

Ողնաշարավորների ենթատիպում սողունները բազմաքանակներից չեն, սակայն ունեն միջավայրային հարմարման բազմազանություն: Այժմ հայտնի է մոտ 7,5 հազար տեսակ:

Սողունների մեջ տարբերում ենք` կրիաներ, կոկորդիլոսներ, օձեր, մողեսներանհետացած դինոզավրեր:

23.jpg

Միջավայրի պայմաններին հարմարումը հանգեցրել է նրան, որ սողունները ձեռք են բերել տարածության մեջ տեղաշարժվելու տարատեսակ ձևեր և հարմարանքներ: Դրանք իրենց հերթին փոփոխել են սողունների ինչպես վերջույթների կառուցվածքը, այնպես էլ երբեմն մարմինն ամբողջապես: Այսպես.

  • Գեկկոնները, որոնք շարժվում են հարթ մակերեսներով, մատների եզրերին ունեն թմբիկաձև ծծիչներ, որոնցով կպչում են պատին:
  • Քամելեոնները, որոնք ծառաբնակ են, ունեն ճյուղերից բռնվելու աքցանանման մատներ և պոչի օգնությամբ կարող են կախվել ճյուղերից:
  • Թռչող վիշապիկը, որը բնակվում է Մալայան արշիպելագում, մարմնի կողքերին ունի մաշկի լայն ծալք, որի շնորհիվ ծառից ծառ թռչելիս սավառնում է օդում:
  • Կրիաները մատների արանքում ունեն լողաթաղանթներ:
  • Օձերը բացարձակապես զրկված են վերջույթներից և ունեն որդանման, սողացող մարմին:
31.jpg

Սողունների աչքերն ունեն կոպեր, որոնք ցամաքային միջավայրում խոնավեցնում և պաշտպանում են աչքը: Օձերի և որոշ մողեսների կոպերը միաձուլվել են և դարձել թափանցիկ:

Սողուններին ևս բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:

Առաջինով նրանք ձուլվում են միջավայրին և դառնում աննկատ, իսկ երկրորդով՝ զգուշացնում իրենց վտանգավոր լինելու մասին:

34.jpg

Սողունների տարբեր ներկայացուցիչների մոտ մարմինը ունի խիստ տարբեր կառուցվածքային դրսևորում: Այդ բազմազանությունը պայմանավորված է կմախքի առանձնահատկություններով՝ որպես հարմարման արդյունք:

Այնուհանդերձ սողունների մարմնի ընդհանուր կառուցվածքը դիտարկենք ճարպիկ մողեսի օրինակով:

Մողեսի մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից, պարանոցից, իրանից և պոչից:

1. Գլուխ. սահմանազատվում է պարանոցից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական և լսողական զգայարանները, քթանցքերը, բերանը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:

2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և լավ արտահայտված է:

3. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է ուսագոտին և կոնքագոտին, կրծքավանդակը և հիմնական ներքին օրգանները:

4. Պոչ. բնորոշ է գրեթե բոլոր սողուններին, տարբեր տեսակների մոտ ունի տարբեր նշանակություն:

5. Վերջույթներ. բոլոր սողունները, բացառությամբ օձերի, տեղաշարժվում են առջևի և ետևի վերջույթներով:

36.jpg

Ցամաքային կենսակերպով պայմանավորված՝ սողունների կմախքը բավականին նման է երկկենցաղների կմախքին:

Սողունների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I. Գանգ: Կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը և ծնոտները: Օձերի ծնոտները կարող են միմյանցից հեռանալ՝ ամբողջական սնունդ կուլ տալու հետևանքով:

II. Ողնաշար: Ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը մեկից ավել են և միմյանց հետ շարժուն հոդավորվելով՝ թույլ են տալիս գլուխը ազատ պտտել: Կրծքային և գոտկային ողերը միասին 22-ն են և իրենց վրա կրում են գոտիները: Կրծքային և գոտկային ողերին կիսաշարժուն կերպով միացած են կողերը

Առաջին 5 զույգ կողերը կրծքային հատվածում միանում են կրծոսկրին և ձևավորում կրծքավանդակ:

23.jpg

III. Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի – կազմված է կենտ կրծոսկրիցզույգ անրակիցզույգ թիակից:

Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:

Ետևի գոտի՝ կոնքագոտի – կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV. Վերջույթներ

Բոլոր ողնաշարավորների նման սողուններն ունեն զույգ վերջույթներ՝

  • Առջևի վերջույթներ  կենտ բազուկոսկրզույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, 5 մատներ:
  • Ետևի վերջույթներ – կենտ ազդոսկրզույգ սրունքի ոսկրեր, թաթ, 5 մատներ:

Սողունները հանդիսանում են ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր կենդանիները: Ցամաքում գտնելով բավարար քանակությամբ կեր և չունենալով մրցակիցներ, նրանք սկսեցին արագ հարմարվել նոր պայմաններին: Ցամաքային կենսամիջավայրում գոյությունը ուներ իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել սողունները:

Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.

giphy.gif

1. Բարդ և նուրբ շարժումների կարգավորում և կոորդինացիա. լավ զարգացած ուղեղիկը և առջևի ուղեղը թույլ են տվել հաղթահարել տվյալ խնդիրը:

2. Ինտենսիվ տեղաշարժ ցամաքում. սողունների կմախքում գոտիների և վերջույթների զարգացումը հնարավոր են դարձրել ակտիվ տեղաշարժը:

3. Շրջակա միջավայրի արագ ընկալում և արձագանքում. զգայարանների՝ հատկապես աչքի և ականջի զարգացումը թույլ տվեցին լավագույնս ընկալել միջավայրը:

4. Բազմացման գործընթացի անկախացումը ջրային միջավայրից. ներքին բեղմնավորումը և ձվի առաջացումը հաղթահարեցին ջրի անհրաժեշտությունը:

56.jpg

Մարսողական համակարգ

Սողունները հիմնականում գիշատիչ օրգանիզմներ են, որոնք որս են կատարում: Սնվում են հոդվածոտանիներով, ձկներով, երկկենցաղները՝ նաև թռչուններով և կաթնասուններով:

Մարսողական համակարգը կազմված է երկկենցաղներին բնորոշ բաժինների նույն հերթագայությունից՝

1. բերան,

2. բերանակլանային խոռոչ,

3. կերակրափող,

4. ստամոքս,

5. 12-մատնյա աղիք,

6. բարակ աղիք,

7. հաստ աղիք,

8. ուղիղ աղիք,

9. կոյանոց,

10. կոյանցք:

12-մատնյա աղիքում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ: 

Սողունները ունեն լեղապարկ, որը կուտակում է լյարդի արտադրած լեղին, խտացնում և ուղարկում է մարսողական ուղի:

Կոյանոցը ուղիղ աղիքի լայնացում է, որի մեջ բացվում են միզածորանները և սեռական գեղձերի արտատար ծորանները:

3940144.png

Բերանում գտնվում են սողունների ատամները, որոնք բռնում, պահում կամ հոշոտում են որսը:

Ուշադրություն

Թունավոր օձերի վերին զույգ ատամները խողովակավոր են, խոշոր, որոնցով հոսում է թույնը:

Սողուններն ունեն երկար, շարժուն, երբեմն երկճյուղ, հիմնականում բերանից դուրս եկող լեզուԼեզուն բացի նրանից, որ որս կատարող հիմնական հարմարանքն է, հանդիսանում է նաև շոշափելիքի օրգան:

Սողունների մի մասը կերը կուլ է տալիս ամբողջությամբ, օրինակ՝ օձերը, մողեսները, իսկ մյուս մասը պատառոտում է սուր ատամներով՝ կոկորդիլոսներ, վարաններ, կրիաներ:

Սողունների մարսողությունը դանդաղ է կատարվում և ուղիղ համեմատական է մարմնի ջերմաստիճանին:

Քանի որ սողունները սառնարյուն են, իսկ նրանց մարմնի ջերմաստիճանը պայմանավորված է միջավայրի ջերմությամբ, նրանք կարող են սնունդը մարսել մինչև մեկ ամսվա ընթացքում:

44.jpg

Արտազատական համակարգ

Սողունների արտազատությունը գրեթե ամբողջովին նույնն է, ինչ երկկենցաղների մոտ: Մեզը պինդ, շիլայանման զանգված է, որը պարունակում է միզաթթու:

Արտաթորության օրգանները ողնաշարի երկու կողքերին գտնվող մեկ զույգ երիկամներն են: 

Արտազատական համակարգը ունի նույն կառուցվածքային և գործառնական հերթագայությունը.

1. արյունատար անոթների մուտք մարմնի խոռոչում տեղակայված զույգ երիկամներ,

2. երիկամներում արյան կազմի հեղուկ արգասիքներից մեզի ձևավորում,

3. մեզի հոսք դեպի միզածորաններ և անցում կոյանոց,

4. կոյանոցից մեզի անցում դեպի միզապարկ և մեզի խտացում,

5. շիլայանման մեզի տեղափոխում միզապարկից կոյանոց և հեռացում օրգանիզմից:

141.jpg

Շնչառական համակարգ

Սողունների շնչառական համակարգը կազմված է հետևյալ օրգանների հաջորդական ամբողջությունից.

1. քթանցքեր

2. կոկորդ

3. շնչափող

4. զույգ բրոնխեր

5. զույգ թոքեր

Ուշադրություն

Սողունները շնչում են միայն թոքերով:

Թոքեր – որպես իսկական ցամաքային օրգանիզմներ՝ սողուններին բնորոշ են ներքին ծալքավոր մակերես ունեցող թոքեր:

Գազափոխանակություն – սողունների թոքերի ընդհանուր մակերեսը, շնորհիվ խորը ներքին ծալքերի, բավական մեծ է: Այդ պատճառով սողունների գազափոխանակությունը օդի հետ կատարվում է միայն թոքերում:

Շնչառական շարժումներ – սողունների միջկողային մկանները ապահովում են շնչառական շարժումների՝ ներշնչման և արտաշնչման հնարավորությունը:  

142.jpg

Արյունատար համակարգ

Սողուններն ունեն փակ արյունատար համակարգ և սառնարյուն կենդանիներ են:

Սողունները, բացառությամբ կոկորդիլոսների, ունեն եռախորշ սիրտ՝ կազմված 2նախասրտից և 1փորոքից: Փորոքը ունի ոչ լրիվ միջնապատ:

Միջնապատի շնորհիվ երակային և զարկերակային արյունները քիչ են խառնվում և նրանք, ի տարբերություն գորտերի, ստանում են ավելի շատ թթվածին:

Փորոքից դուրս են գալիս՝

Թոքային զարկերակը – արյունը գնում է թոքեր

Աորտային աջ և ձախ աղեղները – արյունը գնում է հյուսվածքներ

Անոթների հատուկ դասավորության շնորհիվ միայն ուղեղը ստանում է մաքուր զարկերակային արյուն:

Սողուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքից:

Սողունների փորոքում առկա է խառը արյուն:

Արյունը փոքր շրջանով գնում է թոքեր, հարստանում թթվածնով և վերադառնում է ձախ նախասիրտ

Արյունը մեծ շրջանով թթվածին է տալիս հյուսվածքներին, հարստանում ածխաթթու գազով և վերադառնում աջ նախասիրտ:

Սողունի սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով

143.jpg

Նյարդային համակարգ

Սողունների նյարդային համակարգը նման է երկկենցաղներին, կազմված է՝

I. գլխուղեղից – պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:

II. ողնուղեղից – պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում:

III. նյարդերից – դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:

Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են գրեթե նույն գործընթացները և ունեն նույն հերթագայությունը, ինչ երկկենցաղները:

1.Երկարավուն ուղեղ – ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  

2.Միջին ուղեղ – ընկալում է տեսողական և լսողական առաջնային գրգիռները:

3.Միջակա ուղեղ – ապահովում է օրգանիզմի կենսագործունեության անխափանությունը:

4.Ուղեղիկ – ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:

5.Առջևի ուղեղ – կազմված է երկու կիսագնդերից, որոնց վրա նկատվում են գորշ նյութի կուտակումներ:

Գորշ նյութը պայմանավորում է նրանց առավել բարդ վարքագիծը և պայմանական ռեֆլեքսների առկայությունը:

Ուղեղիկը լավ է զարգացած, քանի որ կոորդինացնում է բարդ շարժումների համապատասխանեցումը:

145.jpg

Զգայարաններ

Սողուններն ունեն 4 զգայարան՝ I. տեսողական, II. լսողական, III. հոտառական, IV. շոշափելիքի:

Տեսողական զգայարան – գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն են, որոնք ունեն կոպեր: Մողեսներն ունեն նաև 3-րդ՝ թարթող կոպ:

Լսողական զգայարան – սողունները ևս բացի ներքին ականջից ունեն նաև միջին ականջ: Միջին ականջը սահմանազատվում է թմբկաթաղանթով, որը գտնվում է փոսիկի մեջ:

Հոտառական զգայարան – գլխի վրա, աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքերը, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև հոտառական պարկերը:

Շոշափելիքի զգայարան – արդեն նշել ենք, որ լեզուն սողունների շոշափելիքի օրգանն է:

147.jpg

Փաստեր Թաիլանդի մասին

Աղբյուր

  • Թաիլանդը հարավարևելյան Ասիայի միակ երկիրն է, որը երբեք չի գաղութացվել եվրոպական որևէ երկրի կողմից: Փաստորեն, թայերեն լեզվով երկրի անունը Prathet Thai է, որը նշանակում է «ազատների երկիր»: Շատ տեղին!
  • Թաիլանդը այնտեղ է, որտեղ դուք կգտնեք ինչպես ամենափոքր, այնպես էլ ամենամեծ արարածներին: Աշխարհի ամենափոքր կաթնասունը՝ իշամեղու չղջիկը, Թաիլանդն անվանում է տուն: Թաիլանդի ջրերում կարող եք գտնել նաև ամենամեծ ձուկը՝ կետ շնաձուկը։
  • Արուները որոշ ժամանակ բոլորը բուդդայական վանականներ էին: Կար ժամանակ, երբ Թաիլանդի բոլոր երիտասարդները (ներառյալ թագավորական ընտանիքի անդամները) պարտավոր էին դառնալ բուդդայական վանականներ, թեկուզ և կարճ ժամանակով, մինչև նրանք 20 տարեկան դառնային: Այնուամենայնիվ, այս պրակտիկան չի պահպանվում, ինչպես նախկինում: .
  • Դուք բախտավոր եք, որ դուք գիտեք Բանգկոկը որպես «Բանգկոկ»: Նրա իսկական անունը աշխարհի ամենաերկար անուններից մեկն է, որը կազմված է պալի և սանսկրիտ արմատական բառերից՝ Krungthepmahanakhon Amonrattanakosin Mahintharayutthaya Mahadilokphop Noppharatchathaniburirom Udomratchaniwetmahasathan Amonphimanawatansathit Sakkatamprathatitw. Ի՞նչ է նշանակում այդ անունը։ Դա նշանակում է «Հրեշտակների քաղաք, անմահների մեծ քաղաք, ինը գոհարների հոյակապ քաղաք, թագավորի նստավայր, թագավորական պալատների քաղաք, մարմնավորված աստվածների տուն, որը կանգնեցվել է Վիշվակարմանի կողմից Ինդրայի Բեհեստում»:
  • Մարդիկ հաճախ հիանում են Թաիլանդի անտառներով և ջունգլիներով, բայց նախկինում դրանք ավելի շատ էին։ Այն, ինչ շատերը չեն գիտակցում, այն է, որ ավելի քան հարյուր տարի առաջ Թաիլանդի գրեթե ողջ հյուսիսը ծածկված էր կարծր փայտով անտառներով: Այսօր այդ անտառի մոտ մեկ քառորդն է մնացել։ Միայն Սինգապուրն է ավելի շատ ծառեր կորցրել։ Այդ պատճառով Թաիլանդում անտառահատումն ամբողջությամբ արգելված է։
  • Թաիլանդի ողջ բնակչության մեկ տասներորդն ապրում է Բանգկոկում։ Սա այս մեծ ժողովրդի մայրաքաղաքն է, և, իհարկե, ամենամեծ քաղաքը:
  • Թաիլանդը սիրում է իր թագավորին և մեծ հարգանք է ցուցաբերում միապետության նկատմամբ: Հոլիվուդյան հայտնի «Թագավորը և ես» ֆիլմը երբեք չի ցուցադրվել Թաիլանդի կինոթատրոններում, քանի որ այն համարվում էր արքան նսեմացնող: Որքանո՞վ են նրանք լուրջ վերաբերվում իրենց թագավորին: Թաիլանդում գործում է lese majeste կանոնը, ինչը նշանակում է, որ եթե դուք անհարգալից գործողություններ եք կատարում թագավորի նկատմամբ, կարող եք բանտարկվել դավաճանության համար:
  • Նորին մեծություն թագավոր Բումիբոլ Ադուլյադեջը ծնվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում: Նա Չուլալոնգկորնի կամ Ռամա V թագավորի թոռն է։ Նրա պապին է վերագրվում Թաիլանդ մոդեռնիզմը բերելը:
  • Թաիլանդում կա մոտ 35000 տաճար։ Թաիլանդն իսկապես տաճարների երկիր է: Նրանց այցելելը պահանջում է համեստ հագուստ, այսինքն՝ առանց շորտեր կամ անթև վերնաշապիկներ:
  • Ուրիշի գլխի նկատմամբ հարգանք ցուցաբերելը հրամայական է Թաիլանդում: Գլուխը համարվում է մարմնի ամենակարևոր մասը, և այդ պատճառով թայլանդական մշակույթն արգելում է դիպչել որևէ մեկի (նույնիսկ երեխայի) գլխին: Եթե հանդիպեք մեկին, ով ձեզնից մեծ է կամ ավելի կարևոր, ավելի լավ է ձեր գլուխը հարգանքով իջեցնել՝ պատշաճ հարգանք ցուցաբերելու համար:

Մայիսի 9-15, առաջադրանք , 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

XI դարի կեսերին՝Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց, սելջուկները ներխուժեցին Հայաստան: Վասպուրականում բյուզանդացիները փաստորեն որևէ փորձ չկատարեցին թյուրքերին կանգնեցնելու համար: Սելջուկները մոտավորապես հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և զորքը մասերի բաժանելով, սկսեցին ավիրել երկիրը: Նրանք հայ բնակչության սոսկալի կոտորած կազմակերպեցին Բարձր Հայքում՝Մանանիղի գավառում: 1048թվականին նրանք նույն դաժանությամբ վարվեցին Կարինի հարևանությամբ, Արծն քաղաքի բնակչության հետ: Այդ քաղաքը հռչակված էր իր աշխույժ շուկաներով: Պաշտպանական պարիսպներ չունենալով՝քաղաքի բնակիչները որևէ դիմադրություն չցուցաբերեցին քոչվոր սելջուկներին, սակայն դա նրանց չփրկեց: Արծնը հիմնահատակ ավերեց ամբողջ բնակչությունը:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Ավելին՝կայսրությունը շարունակեց հայկական հողերը զավթելու, երկիրը թուլացնելու, հայ իշխաններին Հայաստանից հեռացնելու, հայերի զինական ուժերը ցիրուցան անելու իր անհեռատես

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայկական անկախ պետականությունը չվերացավ: Բազմաթիվ թագավորություններ շարունակեցին պահպանել իրենց գոյությունը: Այդ կազմավորումները հնարավորություն տվեցին երկրի տարբեր շրջաններում շարունակել պայքարը Բյուզանդիայի և Թյուրք քոչվոր սելջուկների զավթողական քաղաքականության դեմ: Հայկական անկախ պետականության համար պայքարում կրկին կարևոր դեր ունեին Բագրատունիները: Բյուզանդացիների կողմոց Անիի զավթումից հետո նրանք շարունակում էին իշխել հարևան Վանանդում և Տաշիր-Ձորագետում: Կարսի թագավորության ազդեցիկ դիրքը պահպանվեց Գագիկ Աբասյանի օրոք: Նա կարողացավ ուժեղ կապեր հաստատել վրաց Բագրատունիների հետ, Տուղրիլ բեկի հրոսակների հարձակումներից անառիկ պահել Կարս մայրաքաղաքը: Պատահական չէ, որ Անիի Բագրատունիներից հետո շահնշահի տիտղոսն անցել էր Գագիկ Աբասյանին: Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունն ուներ ընդարձակ տարածքներ և նույնիսկ հաջողության պայքար էր մղում բյուզանդացիների զավթողական քաղաքականության դեմ: Կյուրիկյանները ջանքեր գործադրեցին նաև Անիի բյուզանդացիներից ազատագրելու և միասնական թագավորությունը վերականգնելու համար: Այդ պայքարը հաջողություն չունեցավ սելջուկների պատճառով: Հայկական կազմնավորումները 11դարի երկրորդ կեսին և XII դարի համառ պայքար էին մղում մուսուլմանական զանազան իշխանությունների դեմ:

Հայ-վրացական զինակցությունն ավելի խորացավ XII դարի երկրորդ կեսին: Վրաց Թամար թագուհին սերտորեն համագործակցեց հայերի հետ: Թագուհին 1185թ Սարգիս Զաքարյանին վստահեց սպարապետի ամիրսպասալարի պաշտոնը: Նրանից հետո այդ պաշտոնն անցավ ավագ որդուն Զագարե Զագարյանին: Վերջինիս կրտսեր եղբայր Հովհաննեսը դարձավ աթաբեկ՝թագաժառանգի խնամակալ: Թամարի բանակում զգալիորեն աճեց հայ զինվորական թիվը: XII դարի վերջին Զաքարեի գլխավորված հայ-վրացական զորքերը թշնամուց ազատագրեցին Հյուսիսային Հայաստանի բազմաթիվ շրջաններ: XIII դարի սկզբին հայկական հողերի ազատագրման գործը նոր թափ ստացավ, սելջուկները վտարվեցին նաև Հայաստանի կենտրոնական գավառներից, հայ-վրացական ուժերը մոտեցան Վանա լճի հյուսիսային ափերին:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

Հայկական կիսաանկախ իշխանությունները լուծում էին ժողովրդի գոյատևման խնդիրը, ցանկացած իրավիճակում, թեկուզ փոքր կազմով, նրանք դառնում էին միասնական, հավաքագրվում էին:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 111-117, համացանց

Լրացուցիչ -«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/:

«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»

Քոչվորների կայսրապաշտությունը 

Առաջադրանք 2

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Լրացուցիչ աշխատանք / ձեր ընտրությամբ մեկ  առաջադրանք կատարել/

7 փաստ Բաթու խանի մասին / թարգմանություն/

Չինգիզ Խանը հավանական է, որ 1220թ-ին եղել է Հայաստանում/   /վերլուծիր այս հոդվածը/:

Լենկ  Թեմուր/ Տեսաֆիլմը դիտելուց հետո  վերլուծիր նրա կերպարը/

Մոնղոլական արշավանքները/ հետազոտական աշխատանք/

  • Նախաբան
  • «Մեծ Յասա»՝ մոնղոլների հիմնական օրենք
  • Մոնղոլական ցեղերի միավորումը Թիմուչինի կողմից
  • Սիբիրի գրավումը Չինգիզ խանի կողմից և արշավանք դեպի Չինաստան
  • Մոնղոլների արևմտյան արշավանքները
  • Ոսկե Հորդայի ստեղծումը
  • Մոնղոլական տերության անկման հիմնական պատճառը
  • Վերջաբան․ Շատ հնարավոր է, որ Չինգիզ խանը եղել է Հայաստանում

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,7-րդ դասարան դասագիրք, էջ 118-122, համացանց

Հայոց լեզու

Տնային աշխատանք

1. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):

Եղբոր խաղալիքն էր ջարդել:
Իմ խաղալիքն էր ջարդել:
Քո խաղալիքն էր ջարդել:
Մեր խաղալիքն էր ջարդել:
Ձեր խաղալիքն էր ջարդել:

Առանց եղբոր տեղ չէր գնում:
Առանց ինձ տեղ չէր գնում:
Առանց քեզ տեղ չէր գնում:
Առանց նրա տեղ չէր գնում:
Առանց մեզ տեղ չէր գնում:
Առանց ձեզ տեղ չէր գնում:
Առանց նրանց տեղ չէր գնում:

Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Իմ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Քո ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Մեր ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Ձեր ճառելն առաջին անգամ էր տեսնում:

Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն ինձ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն քեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն մեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն ձեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:

2. Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

Ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ-տրական հոլով

Իմ, քո նրա, իր, մեր, ձեր-սեռական հոլով

3. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որին պատկանում է, որևէ առարկա

Իմ եղբոր շնորհիվ հաղթեցինք այդ մրցութը

Քո համակարգիչը նորոգման կարիք ունի

Նրա միտքը այնքան ուժեղ է որ նա միայնակ կարողացավ ներկայացնել այդ ծրագիրը

Եթե չլիներ մեր համախմբվածությունը մենք կպարտվեինք

Ձեր ուսուցիչը շատ լավ մանկավարժ է և հասկանում է բոլոր երեխաներին

4. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական (ո՞վ)-Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք
Սեռական (ո՞ւմ)-Իմ, Քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց
Տրական (ո՞ւմ)-Ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց
Բացառական(ումի՞ց)-ինձնից, քեզանից, նրանից, իրենից, մեզնից, ձեզնից, նրանցից
Գործիական (ումո՞վ)-ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով,նրանցով
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)իմ մեջ, քո մեջ, նրա մեջ, իր մեջ, մեր մեջ, ձեր մեջ, նրանց մեջ

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:

Բացառական հոլովը և գործիական հոլովը