Մայիսի 9-15, առաջադրանք , 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

XI դարի կեսերին՝Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց, սելջուկները ներխուժեցին Հայաստան: Վասպուրականում բյուզանդացիները փաստորեն որևէ փորձ չկատարեցին թյուրքերին կանգնեցնելու համար: Սելջուկները մոտավորապես հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և զորքը մասերի բաժանելով, սկսեցին ավիրել երկիրը: Նրանք հայ բնակչության սոսկալի կոտորած կազմակերպեցին Բարձր Հայքում՝Մանանիղի գավառում: 1048թվականին նրանք նույն դաժանությամբ վարվեցին Կարինի հարևանությամբ, Արծն քաղաքի բնակչության հետ: Այդ քաղաքը հռչակված էր իր աշխույժ շուկաներով: Պաշտպանական պարիսպներ չունենալով՝քաղաքի բնակիչները որևէ դիմադրություն չցուցաբերեցին քոչվոր սելջուկներին, սակայն դա նրանց չփրկեց: Արծնը հիմնահատակ ավերեց ամբողջ բնակչությունը:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Ավելին՝կայսրությունը շարունակեց հայկական հողերը զավթելու, երկիրը թուլացնելու, հայ իշխաններին Հայաստանից հեռացնելու, հայերի զինական ուժերը ցիրուցան անելու իր անհեռատես

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայկական անկախ պետականությունը չվերացավ: Բազմաթիվ թագավորություններ շարունակեցին պահպանել իրենց գոյությունը: Այդ կազմավորումները հնարավորություն տվեցին երկրի տարբեր շրջաններում շարունակել պայքարը Բյուզանդիայի և Թյուրք քոչվոր սելջուկների զավթողական քաղաքականության դեմ: Հայկական անկախ պետականության համար պայքարում կրկին կարևոր դեր ունեին Բագրատունիները: Բյուզանդացիների կողմոց Անիի զավթումից հետո նրանք շարունակում էին իշխել հարևան Վանանդում և Տաշիր-Ձորագետում: Կարսի թագավորության ազդեցիկ դիրքը պահպանվեց Գագիկ Աբասյանի օրոք: Նա կարողացավ ուժեղ կապեր հաստատել վրաց Բագրատունիների հետ, Տուղրիլ բեկի հրոսակների հարձակումներից անառիկ պահել Կարս մայրաքաղաքը: Պատահական չէ, որ Անիի Բագրատունիներից հետո շահնշահի տիտղոսն անցել էր Գագիկ Աբասյանին: Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունն ուներ ընդարձակ տարածքներ և նույնիսկ հաջողության պայքար էր մղում բյուզանդացիների զավթողական քաղաքականության դեմ: Կյուրիկյանները ջանքեր գործադրեցին նաև Անիի բյուզանդացիներից ազատագրելու և միասնական թագավորությունը վերականգնելու համար: Այդ պայքարը հաջողություն չունեցավ սելջուկների պատճառով: Հայկական կազմնավորումները 11դարի երկրորդ կեսին և XII դարի համառ պայքար էին մղում մուսուլմանական զանազան իշխանությունների դեմ:

Հայ-վրացական զինակցությունն ավելի խորացավ XII դարի երկրորդ կեսին: Վրաց Թամար թագուհին սերտորեն համագործակցեց հայերի հետ: Թագուհին 1185թ Սարգիս Զաքարյանին վստահեց սպարապետի ամիրսպասալարի պաշտոնը: Նրանից հետո այդ պաշտոնն անցավ ավագ որդուն Զագարե Զագարյանին: Վերջինիս կրտսեր եղբայր Հովհաննեսը դարձավ աթաբեկ՝թագաժառանգի խնամակալ: Թամարի բանակում զգալիորեն աճեց հայ զինվորական թիվը: XII դարի վերջին Զաքարեի գլխավորված հայ-վրացական զորքերը թշնամուց ազատագրեցին Հյուսիսային Հայաստանի բազմաթիվ շրջաններ: XIII դարի սկզբին հայկական հողերի ազատագրման գործը նոր թափ ստացավ, սելջուկները վտարվեցին նաև Հայաստանի կենտրոնական գավառներից, հայ-վրացական ուժերը մոտեցան Վանա լճի հյուսիսային ափերին:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

Հայկական կիսաանկախ իշխանությունները լուծում էին ժողովրդի գոյատևման խնդիրը, ցանկացած իրավիճակում, թեկուզ փոքր կազմով, նրանք դառնում էին միասնական, հավաքագրվում էին:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 111-117, համացանց

Լրացուցիչ -«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/:

«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»

Քոչվորների կայսրապաշտությունը 

Առաջադրանք 2

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Դեռևս 10-րդ դարից սկսած որոշ շրջաններ Մոնղոլիայում, Մանջուրիայում և Հյուսիսային Չինաստանում եղել են Լյաո դինաստիայի տիրապետության տակ։ 1125 թվականին ջունչենները ստեղծել են Քին դինաստիան, որը գահընկեց է արել Լյաո դինաստիային և փորձել է իր տիրապետության տակ առնել Մոնղոլիայում Լյաոների բոլոր տիրույթները։ 1130-ական թվականներին Քին դինաստիայի թագավորները, ովքեր հայտնի էին Ոսկե թագավորներ անունով, հաջողությամբ դիմադրել են Մոնղոլական ցեղերի միությանը (Խամագ մոնղոլների միություն)։ Այս միության ղեկավարը Խաբուլ խանն էր՝ Չինգիզ խանի մեծ պապը։

Քին դինաստիայի ղեկավարները, հետևելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքին, խրախուսում էին հակամարտությունները ցեղերի միջև, մասնավորապես թաթարների և մոնղոլների։ Նպատակն էր ներքին խնդիրներով շեղել քոչվոր ցեղերի ուշադրությունը Քին դինաստիայից։ Խաբուլին հաջորդել է Ամբաղայ խանը, ում թաթարները դավաճանել են՝ նրան հանձնելով ջուրչեններին, ովքեր գլխատել են խանին։ Մոնղոլները ի պատասխան փորձել են ասպատակել առաջնագիծը, սակայն այս ամենն ավարտվել է 1143 թվականին ջուրչենների անհաջող հակագրոհով։

1147 թվականին Քին դինաստիան որոշ չափով փոխել է իր քաղաքականությունը՝ մոնղոլների հետ հաշտության պայմանագիր կնքելով և հեռանալով մի շարք ամրոցներից։ Այնուհետև մոնղոլները վերսկսել են հարձակումները թաթարների վրա՝ ցանկանալով վրեժ լուծել իրենց սպանված խանի համար։ Սա դարձել է թշնամության և պատերազմական գործողությունների մի երկար ժամանակաշրջանի սկիզբ։ Թաթարները և Քին դինաստիայի զորքերը 1161 թվականին կարողացել են պարտության մատնել մոնղոլներին։

Ներկայացրու հայերի դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը մոնղոլական նվաճումների ժամանակ:

Մոնղոլական նվաճումներն ու տիրապետությունը մեծագույն չարիք էին հայերի համար, քանի որ նրանց պատճառով երկրին մարդկային հսկայական կորուստ ու նյութական վնաս հասցրեցին: Ավերվեցին բազմաթիվ բնակավայրեր, տնտեսությունը խսիտ հետադիմեց: Նյութական ծանր պայմանների և կյանքի ու գույքի անապահովության հետևանքով սկսվեց բնակչության արտագաղթը:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Մոնղոլ կանայք

Հաճախ պատմաբանները հիշատակում են մոնղոլ տղամարդկանց հզոր նվաճողներ լինելու փաստի մասին ու անտեսում կանանց: Սա իսկապես անարդարացի է, քանի որ մոնղոլների քաղաքակրթության մեջ հենց կանայք էին, որ կարևոր որոշումներ էին կայացնում: Մինչ տղամարդիկ զբաղված էին պատերազմներ մղելով ու նվաճողական արշավանքներ իրականացնելով` կանայք, այդ ընթացքում կարևոր դիրքեր զբաղեցնելով, հետևում էին տնտեսության զարգացմանն ու նաև շամանական կրոնով զբաղվում: Սա մոնղոլ կանանց այնպիսի դիրք էր տալիս, որի մասին Եվրոպայում կանայք կարող էին միայն երազել:
Կանայք ոչ միայն կառավարում էին տնտեսությունն ու կրոնը, այլև երբեմն ամբողջ ժողովրդին: Ավելին

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Կարծում եմ, որ այս կանոնները մեծ մասամբ իմաստալից էին: Այս կանոնները կարդալիս ես փորձեցի պատկերացում կազմել Չինգիզ խանի մասին: Նա շատ նպատակասլաց և քաջ մարդ է:

Լրացուցիչ աշխատանք / ձեր ընտրությամբ մեկ  առաջադրանք կատարել/

7 փաստ Բաթու խանի մասին / թարգմանություն/

Չինգիզ Խանը հավանական է, որ 1220թ-ին եղել է Հայաստանում/   /վերլուծիր այս հոդվածը/:

Լենկ Թեմուր/ Տեսաֆիլմը դիտելուց հետո վերլուծիր նրա կերպարը/

Մոնղոլական արշավանքները/ հետազոտական աշխատանք/

  • Նախաբան
  • «Մեծ Յասա»՝ մոնղոլների հիմնական օրենք
  • Մոնղոլական ցեղերի միավորումը Թիմուչինի կողմից
  • Սիբիրի գրավումը Չինգիզ խանի կողմից և արշավանք դեպի Չինաստան
  • Մոնղոլների արևմտյան արշավանքները
  • Ոսկե Հորդայի ստեղծումը
  • Մոնղոլական տերության անկման հիմնական պատճառը
  • Վերջաբան․ Շատ հնարավոր է, որ Չինգիզ խանը եղել է Հայաստանում

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,7-րդ դասարան դասագիրք, էջ 118-122, համացանց

Leave a comment