Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում:
Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ է սազում:
Վարժ. 1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, մեծ, գունազարդ:
Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ: Օրինակ՝ Մեր դպրոցը մեծ է:
Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն:
Սև – Այս տղային բնորոշում է սևը։
Մեծ – Մեր տան մեծը իմ պապիկն է։
Գունազարդ – Գունազարդն իր ոճն է։
Վարժ. 2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝
հողե – ածանցավոր
նոր – պարզ
մաքուր – պարզ
կիսախուփ – բարդ
անգույն – նախանծացավոր
Վարժ. 3 Կազմի՛ր կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ:
Ա. Մարմարյա, մրգառատ, փարթամ, գյուղական, շինծու:
Բ. Գետակ, զգեստ, միտք, երազ:
Վարժ. 4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ:
Առյուծ և սիրտ- առյուծասիրտ
արև և շող- արևաշող
տերև և փուշ- փշատերև
պսակ և ձև- պսակաձև
ձայն և վիշապ- վիշապաձայն
թույր և ձյուն- ձյունաթույր
շեկ և հեր- շիկահեր
գունդ և ձև – գնդաձև