Հայոց լեզու․ Տնային աշխատանք

1. Տեքստը համառոտի՛ր՝  դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված)   հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:  

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Տարբերությունն այն է, որ առաջին խմբում ավելի մանրակրկիտ է բացատրվում, քան երկրորդ խմբում:

2. Կետադրի՛ր:

Ադամը շնչասպառ վազում էր, շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը հառելով խավարին:
Մի օր, մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու:

3. Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝  բոլոր անդամներին ավելացնելով լրացումներ:

Օրինակ`
 Ընկերոջը չէր պատմել:- Մտերիմ ընկերոջը ոչինչ չէր պատմել:
Աղավնին հավատարիմ է: – Բարի և գեղեցիկ աղավնին շատ հավատարիմ է։
Հնդիկներն են կառուցել քաղաքը: – Աշխատասեր հնդիկներ են կառուցել այս ահռելի քաղաքը։
Ինկերն արհեստական կղզիներ են սարքում ջրագռավների համար: – Ինկերն մեծ արհեստական կղզիներ են սարքում բազմաթիվ ջրագռավների համար:
Գիտնականը փորձում էր հասկանալ – Խելացի գիտնականը փորձում էր հասկանալ այդ։
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով: – Քաղաքային ավտոբուսը լիքն էր ուղևորներով։
Քարանձավի մուտքը փակ էր: – Գեղեցիկ քարանձավի մուտքը փակ էր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s