Հայոց լեզու․ Գրաբար

ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ

Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զօանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.

 – Զի տացես յուս զբեռն իմ:

Բառարան

ի միում աւուրց – մի օր

ծեր ոմն – մի ծերունի, մի ծեր մարդ

հատեալ – կտրած, կտրելով

յանտառէ – անտառից

յուս – ուսին

բերէր – բերում էր

այլ – այստեղ` և

պարտասեալ – հոգնած, հոգնելով

զճանապարհայն – ճանապարհին

հարկեցաւ – հարկադրվեց, ստիպված եղավ

երկիր – այստեղ` գետին

յերկիր – գետնին

յօգնութիւն – օգնության, օգնության համար, օգնելու

կարդալ – կանչել

զՄահ – Մահին

յանդիման եկն – դիմացից եկավ, ընդառաջ եկավ

եհարց – հարցրեց

ցնա – նրան

եթէ – այստեղ` թե

առ ի՞նչ – ինչի՞ համար

կոչէր – կանչում էր

զնա – նրան

յայնժամ – այդ ժամանակ

զահի հարեալ – ահաբեկված, ահաբեկվելով

պատասխանի ետ – պատասխան տվեց, պատասխանեց

տացես – տաս, կտաս, պիտի տաս, տալու ես

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

զճանապարհայն, զբեռն, զՄահ, զնա, հատեալ, բարձեալ, պարտասեալ, զահի հարեալ, յանտառէ, յուս, յերկիր, յօգնութիւն, յանդիման, յայնժամ, իւր:

Աշխարհաբար դարձրու այդ բառերն ու բառակապակցությունները.

բարձեալ-բարձել

բարձեալ յուս իւր-բաձել իր ուսին,

զբեռն իւր- իր բեռը

երեւեցաւ-երևաց

ասէ-ասեց

զբեռն իմ-իմ բեռը

Գտի՛ր և արտագրի՛ր հարցերի պատասխանները.

Ի՞նչ արեց հոգնած ծերը – Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ  բարձեալ յուս իւր բերէր ի տուն

Ի՞նչ հարցրեց Մահը – Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա`  եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պ

Ի՞նչ պատասխանեց ծերունին – Զի տացես յուս զբեռն իմ:

Աշխարհաբար դարձրու առակը:

Անտառից ուսով փայտ բերող մի ծերունի բեռը տանում էր տուն։ Ճանապարհին հոգնելով ստիպված եվավ ցած դնել բեռը և կանչել մահին։ Եվ ահա հայտնվեց մահը ու հարցրեց նրան թե ինչու է իրեն կանչել։ Այդ ժամանակ ահաբեկված ծերունին պատասխանեց։ Դու իմ բեռին պետք է հույս տաս։

Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Առակի համար նոր վերնագիր մտածիր:

ԿԱՏԱՐՅԱԼ ՏԵՍՔԻ ԲԱԶՄԱՆԴԱՄ

Առաջադրանքեր

1․Որոշիր տրված բազմանդամի աստիճանը, պատասխանը գրիր տառերով:  Տրված 7k3+2,5k−8 բազմանդամը 
-3 աստիճան

2․Ընտրիր ճիշտ պատասխանը: Այս՝ 1−3,4ap−2a+6a⋅4p բազմանդամի կատարյալ տեսքն է՝ 

  • 3,4ap+4a+0,4p+1
  • 20,6ap−2a
  • 20,6ap−2a+1
  • 3,4ap−2a+0,4p

3.Գտիր ճիշտ պատասխանի տարբերակը:  Այս 2x+8x2−3+2x⋅2x բազմանդամի կատարյալ տեսքն է՝ 

  • 12x2+2x
  • 8x2+6x−3
  • 8x2−4x−3
  • 12x2+2x−3

4.Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակը: Տրված 5pk+2p2+(3p⋅4k)−(−p2) բազմանդամի կատարյալ տեսքն է՝ 

  • 3p2+12pk
  • −3p2+12pk+5pk
  • −2p2+17pk
  • 3p2+17pk

86.

  • m − 3n + 2m = 3m – 3n
  • a · 2b − 3a2 + b = 2ab – 6a+b
  • 3xy − 3yx + 1 = 1
  • a2 + ab + b2 + ab = 2a + 2b + 2ab
  • x5 − 2x4 + 3x3 − 1 = Կատարյալ տեսքի է
  • ba − a2b − a3b = Կատարյալ տեսքի է
  • a3b + ab3 − a2b2 + 2bab2 =3ab3 + a3b – a2b2

88.

  • 4a2b + 5b2a + baa + 3aba = 8a2b + 5b2a – աստիճան – 3
  • 5a3 − 7ax3 + 2ax3 − a3x − ax3 = 5a3 – a3x – 6ax3
  • 3ax2 − 3a2x + 2a2x2 − 7a2x2 − a2x = 3ax2 – 4a2x – 5a2x2
  • 6n3 − 8p2n3 + p2n3 + 12n3p2 + 2n3 = 8n3 – 7p2n3 + 12n3p2
  • 7a3 − 8aba2 + 3a2 − 4b = 7a3 – 8a2b + 3a2 – db
  • x5 − 7y2 + 3xyx4 + 2x − 1 = x5 – 7y2 + 3x5y + 2x – 1
  • ac + 2abc − 7a2 + 3ca − 3cab = 4ac – abc – 7a2

Առաջադրանք , 7-րդ դասարան, նոյեմբերի 8-14-ը

Առաջադրանք 1

1․ Բյուզանդիայի ոսկեդարը/Համաշխարհային պատմություն, 7-րդ դասաան, էջ 15-18պատմել/շ

2․ Կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում/գրավոր/

Կայսեր իշխանությունը ժառանգական չէր: Նրան ընտրում էր Ծերակույտը և զորքը: Կայսրը կարող էր լինել ցանկացած ազգության և հասարակական խմբի ներկայացուցիչ: Նա ուներ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանություն: Կայսեր իշխանությունը սրբացված էր: Կայսրին էր պատկանում օրենսդիր, դատական և ռազմական բարձրագույն իշխանությունը: Երկրի կառավարման գործում մեծ դեր էին խաղում Ծերակույտը և կայսեր կից սրբազան խորհուրդը: Հուստինիանոսն աշխատում էր կայսրությունը կառավարել միասնական օրենքներով: Նա հրամայեց հավաքել և կարգավորել հռոմեական կայսրերի հրապարակած օրենքները: Այդպես 534 թ. կազմվեց «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն »:

3․ Ներկայացրու Հուստինիանոս Առաջին կայսեր պատմական կերպարը՝ օգտվելով համացանցից/գրավոր/

Հուստինիանոսը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում:Հուստինիանոս I-ը Բյուզանդիայի կայսրն էր 527–565 թթ-ին,
նշանավոր քաղաքագետ և օրենսդիր: Հուստինիանոսը գահը ժառանգել է հորեղբոր՝ Հուստինոս I-ի (518–527 թթ.) մահից հետո: Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը: Նրա օրոք բյուզանդական զորքերը՝ զորավարներ Բելիսարիոսի, Նարսեսիև ուրիշների հրամանատարությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Պարսկաստանի դեմ, կասեցրել սլավոնների հարձակումները: Կայսրը սկսել է քաղաքացիական, ռազմական և եկեղեցական ծավալուն շինարարություն, ձեռնարկել է Սբ Սոֆիայի տաճարի կառուցումը Կոստանդնուպոլսում: Հուստինիանոս I-ի հրամանով 528– 534 թթ-ին կազմվել է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» («Հուստինիանոսի օրենսգիրքը»), որն ընդգրկել է մ. թ. II դարից մինչև իր ժամանակաշրջանը հրապարակված կայսերական կարգադրությունների 4652 հատված: Օրենսգրքի IV մասը ներառում է Հուստինիանոս I-ի սահմանած օրենքները, որոնք չէին ընդգրկվել հռոմեական կայսրերի օրենքների ժողովածուի մեջ:Կենտրոնացված պետություն ստեղծելու համար կայսրը կատարել է մի շարք վարչական բարենորոգումներ:Հուստինիանոս I-ը ռազմական, վարչական և տնտեսական վերափոխումներ է արել նաև Հայաստանի բյուզանդական մասում՝ նպատակ ունենալով Արևմտյան Հայաստանը զրկել ներքին ինքնուրույնությունից և դարձնել կայսրության սովորական մասերից մեկը:

4.Ինչի մասին է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» -ն(«Հուստինիանոսի օրենսգիրքը»)

Հուստինիանոս I-ի հրամանով 528– 534 թթ-ին կազմվել է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» («Հուստինիանոսի օրենսգիրքը»), որն ընդգրկել է մ. թ. II դարից մինչև իր ժամանակաշրջանը հրապարակված կայսերական կարգադրությունների 4652 հատված: Օրենսգրքի IV մասը ներառում է Հուստինիանոս I-ի սահմանած օրենքները, որոնք չէին ընդգրկվել հռոմեական կայսրերի օրենքների ժողովածուի մեջ:

5.Ներկայացրու Սուրբ Սոֆիայի տաճարը, ճարտարապետ Տրդատին /օգտվելով համացանցից, գրավոր/,

Սուրբ Սոֆիայի տաճար, Այա Սոֆիա բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս Ա կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից։ Հայոց պատմիչներից Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ հմուտ հույն ճարտարապետները շատ էին հոգում վերականգնման համար, բայց այդպես էլ հստակ լուծումներ չէին կարողանում առաջարկել, և հրավեր է ուղարկվում այդ ժամանակաշրջանում մեծ համբավ վայելող Տրդատ ճարտարապետին, խնդրելով վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը: Տրդատը մեկնում է Բյուզանդիայի մայրաքաղաք և ուսումնասիրում տաճարի վիճակը: Կառուցման աշխատանքները կարգավորելու համար նա նախապես պատրաստում է եկեղեցու մոդելը, որի վրա նախ լուծում է ճարտարապետական խնդիրները: Այնուհետև Տրդատը բարձր փայտամածներ է կանգնեցրել մինչև գմբեթը՝ այդ լուծումներն արդեն տաճարի վրա կիրառելու համար:

Թարգմանություն-Բյուզանդական կայսրությունԱռաջադրանք 2

Solidus-Basil_I_with_Constantine_and_Eudoxia-sb1703

Միջին դարերի պատմություն

Մակեդոնական կամ հայկական հարստությունը Բյուզանդիայում /Հայոց պատմություն 7-րդ դասարան, էջ 19-23,,պատմել/

Մակեդոնական կամ հայկական հարստությունը Բյուզանդիայում/օգտագործվող  գրականությունը   ամենաքիչը չորս աղբյուրներից,աշխատանքը բաղկացած պետք է լինի ամենաքիչը երկու էջից/

Նախաբան

Բուն նյութը

  • Հարստության անունը,
  • հարստության ծագումը,
  • հարստության սկզբնավորումը, հարստության կայսրերի ցանկը,
  • պատմիր երկու կայսրերի մասին/գրավոր/,
  • հարստության քաղականությունը ,
  • հարստության վերջին ներկայացուցիչները
  • Մշակույթի վերելքը Մակեդոնական/Հայկական/ հարստության  օրոք Բյուզանդիայում

Վերջաբան, Եզրակացություն, Աղբյուրներ

Աղբյուրներ՝

Մակեդոնական (Հայկական) հարստություն, բյուզանդական կայսերական հարստություն, նստել է Բյուզանդական գահին 867-1056 թթ.

Իր անունը Մակեդոնական (Հայկական) հարստությունը ստացել է հարստության հիմնադիր՝ Բարսեղ Ա-ի (Վասիլ I) ծննդավայր Մակեդոնիա բյուզանդական վարչական թեմի անունից։

Ռուսական (խորհրդային) պատմական դպրոցի ներկայացուցիչների երկերում 867-1056 թթ բյուզանդական կայսրերի նկատմամբ օգտագործվում է Մակեդոնական հարստություն եզրույթը։ Օտարազգի պատմաբանների մեծամասնությունը ևս օգտագործում են «Մակեդոնական հարստություն» անվանումը (անգլերեն՝ Macedonian dynasty)։ Սակայն ոչ ռուսալեզու և այդ թվում՝ հայ պատմագրության մեջ կիրառվում է այլընտրանքային՝ «Հայկական հարստություն» անվանումը։ «Հայկական հարստություն» (անգլերեն՝ Armenian dynasty) եզրույթի կիրառման կողմնակիցները գտնում են, որ այն ավելի ճշգրիտ է, քան «Մակեդոնական հարստություն» եզրույթը, քանի որ տվյալ հարստության օրոք մի շարք բյուզանդական կայսրեր, ռազմական ընտրանիի և չինովնիկության բազմաթիվ ներկայացուցիչներ հայկական ծագում ունեին։

Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա–ն հայ վերաբնակիչների սերնդից է։ Բարսեղ Ա նախնիների մասին առավել մանրամասն պատմությունը պարունակում է այսպես կոչված «Թեոփանեսի շարունակող»-ի տարեգրությունը։ Բարսեղ Ա մասին պատմող գլխի հեղինակ Կոստանդիանոս Է Ծիրանածինը, որը նրա թոռն էր, գրում է, որ Բարսեղի նախնիները փախել են Հայաստանից Բյուզանդիա 5-րդ դարի երկրորդ կեսին և բնակություն են հաստատել Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում։ Ըստ պատմիչի՝ Բարսեղի տոհմը սերվում է Արշակունիներից։

Մեկնելով Պոլիս և դառնալով Միքայել Գ կայսրի ֆավորիտը, որը նրան ամուսնացնում է իր սիրուհի՝ Եվդոկիա Ինգերինայի հետ, Բարսեղը վերացնում է կայսրի ազդեցիկ հորեղբորը՝ Վարդին, դառնալով կեսար, իսկ շուտով նաև՝ գահակից։ 867 թ կազմակերպում է կայսրի սպանությունը և միանձնա զբաղեցնելով գահը, հիմնադրում է Մակեդոնական (Հայկական) հարստությունը։

Մակեդոնական (Հայկական) հարստության օրոք Բյուզանդական կայսրությունը քաղաքական և մշակութային վերելք է ապրում։ Բարսեղ Ա հետնորդների մեջ հանդես են գալիս բավականին կիրթ գործիչներ, որոնք բարեհամբույր էին տրամադրված անտիկ մշակույթի հանդեպ։ Այսպես, Կոստանդիանոս Է Ծիրանածինը (գահակալության տարիները՝ 913-959) գրքերի մոլի սիրահար էր, գրական տաղանդով օժտված անձնավորություն, ստեղծել է մի շարք բժշկական, պատմական և գյուղատնտեսական երկասիրություններ, իսկ Լևոն Զ՝ աստվածաբան ու պոետ էր։

Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը զարմացնում էր իր հեքիաթային շքեղությամբ և պերճանքով։ Նրա տաճարների և աշխարհիկ կառույցների վայելչությունն ու փայլը հմայիչ տպավորություն էր թողնում մեծ քաղաքի հյուրերի վրա։ Զարգանում էր ոսկերչությունը, կիրառական արվեստը։ Աճում էր եկեղեցիների և վանքերի թիվը։

Բյուզանդական կայսրությունում  ստեղծվել է գրականության ու մշակույթի մի շերտ, որը հետագայում կոչվել է բյուզանդական մշակույթ: Բյուզանդիայի ու Հայաստանի մշտական հարաբերությունների ընթացքում հայ և բյուզանդական մշակույթները որոշակիորեն փոխազդել են: Բյուզանդական գրականության լեզուն հունարենն է: IV–VII դարերում այն արտացոլել է քրիստոնեական մշակույթի ծագման ու զարգացման ընթացքը: Տիրապետողն արձակն էր, որի բովանդակությունը նոր կրոնի և  կրոնական գործիչների փառաբանումն էր: Հեթանոսական մշակույթը յուրացնելուն նպաստել են Բարսեղ Կեսարացին (մեկնություններ), Գրիգոր Նյուսացին (փիլիսոփայական արձակ), Գրիգոր Նազիանզացին (էպիգրամներ, հոգևոր երգեր): Հովհան Ոսկեբերանը զարգացման գագաթնակետին է հասցրել ճարտասանական արձակը: VI դարի պոեզիայի խոշորագույն ներկայացուցիչ Ռոմանոս Մելոդոսը հիմնադրել է պաշտամունքային պոեմը. գրել է շուրջ 1000 պոեմ (պահպանվել է 85-ը):IX–XII դարերի հեղինակների գործերում երևան են եկել արձակ և չափածո սիրավեպեր, կատարվել են թարգմանություններ: XI դարի վերջին հունարեն թարգմանվեցին «Քալիլա և Դիմնա», «Գիրք Սինդիբադի մասին» և այլ գործեր: Աշխարհիկ բովանդակություն ունեին հայազգի Մարիամ Նորավկայի վարքերը: Սիմեոն Մետաֆրաստեսի ստվարածավալ «Վարք սրբոց»-ում տեղ է գտել նաև Գրիգոր Լուսավորչի վարքը: Բանաստեղծ Հովհաննես Կիրիոտն իր էպիգրամներում փառաբանել է հայազգի Նիկեփորոս II Փոկաս և Հովհաննես I Չմշկիկ կայսրերի սխրանքները: XI դարում նշանավոր էր երգիծաբան Քրիստափոր Միտիլենացին:XII դարի գրական գործերից հայտնի է հայազգի ռազմական գործիչ Կեկավմենոսի «Ստրատեգիկոնը» (օգտակար խորհուրդների ձեռնարկ), իսկ Թեոդորոս Պրոդրոմոսն առաջինն է ստեղծագործել սիրավեպի ժանրով («Ռոդանթե և Պիոկլեսո»)` օգտագործելով խոսակցական լեզուն:Կոստանդնուպոլսի անկումից հետո բազմաթիվ գրողներ (Վիսսարիոն, Խալկոնդիլես, Կոստանդին ու Հովհաննես Լասկարիսներ, Հովհաննես Արգիրոպուլոս և ուրիշներ) տեղափոխվել են եվրոպական երկրներ և նպաստել հունասիրական շարժման առաջացմանը:Բյուզանդական երաժշտարվեստը հունա-հռոմեական, սլավոնական, հայկական, մերձավորարևելյան բազմազան տարրերի «համաձուլվածք» է և դրական ազդեցություն է ունեցել Արևելքի ու Արևմուտքի ժողովուրդների երգ-երաժշտության վրա: Բյուզանդացի նշանավոր բանաստեղծ-երաժիշտներից են Ռոմանոս Երգեցողը   (կոնդակի ժանր, VI դար), Անդրեաս Կրետացին և Հովհան Դամասկացին (կանոն, VIII դար), եկեղեցական երաժշտության հռչակավոր կենտրոններից էր Ստուդիե վանքը: Հայ երաժիշտները մեծապես նպաստել են բյուզանդական հոգևոր երգարվեստի զարգացմանը և երգաոճի բյուրեղացմանը:Բյուզանդական կերպարվեստի առանձնահատկությունները որոշակի են դարձել VI դարում՝ դրսևորվելով որպես եկեղեցու և պետության պահանջները բավարարող արվեստ՝ տաճարների որմնանկարչություն, սրբանկարչություն, մանրանկարչություն (հիմնականում՝ պաշտամունքային ձեռագրերում): Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարի խճանկարները ներկայացնում են մայրաքաղաքային արվեստը, որին հատուկ են կերպարների խտությունը, գույնի և գծի նրբագեղությունը: Մայրաքաղաքում են արարվել նաև սրբանկարչության լավագույն գործերը («Վլադիմիրյան Տիրամայր», XII դար, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա): Խճանկարչության բազմաթիվ գործեր են ստեղծվել նաև Դափնիկի (Աթենքի մոտ, XI դար), Նեա Մոնի (Քիոս կղզի, XI դար), Սբ Ղուկաս (Փոկիս, XI դար) մենաստաններում, Կոստանդնուպոլսի Քորայի վանքում (XIV դարի սկիզբ, այժմ՝ Կահրիե Ջամի), Սալոնիկի Առաքյալների եկեղեցում (մոտ 1315  թ.):Գրքազարդարման արվեստում VI դարից մեծ տեղ է գրավել հոգևոր-հայեցողական սկզբունքը (ոսկե և արծաթե տառերով, մանրանկարների ոսկե ֆոնով Վիեննայի մագաղաթե «Գիրք ծննդոցը», «Ռոսսանոյի ծիրանե կոդեքսը», VI դար, Ռոսսանոյի տաճար, Իտալիա, «Ռաբուլայի Ավետարանը», 586 թ., Ֆլորենցիա): IX դարի վերջին մանրանկարչության մեջ իշխել է «բարձր ոճը» («Փարիզյան սաղմոսագիրքը», X դար, Ազգային գրադարան, Փարիզ). այդ մանրանկարները նուրբ կոլորիտով և պլաստիկ գեղեցկությամբ վերակենդանացնում են անտիկ մոտիվները:IX–XII դարերում Բյուզանդիայում ստեղծվել են նաև դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրարժեք գործեր (գործվածքներ, փղոսկրե ու մետաղե գեղարվեստական իրեր և այլն):Բյուզանդական ճարտարապետությունը բաժանվում է 4 շրջանի. առաջին ոսկեդար (527–726 թթ.), պատկերամարտության (726– 867 թթ.), միջին բյուզանդական կամ երկրորդ ոսկեդար (867– 1204 թթ.) և ուշ բյուզանդական կամ Պալեոլոգոսների շրջան (1261–1453 թթ.):Կոստանդին Մեծի կառուցած Կոստանդնուպոլսից պահպանվել են միայն ջրամատակարարման կառույցները:Հուստինիանոս I-ի օրոք կառուցված շենքերից կարևորագույնը Սբ Սոֆիայի տաճարն է (532– 537 թթ., ճարտարապետներ՝ Անթեմիոս Թրալացի և Իսիդորոս Միլեթցի), որի երկրաշարժից ավերված գմբեթը վերականգնել է հայ ճարտարապետ Տրդատը 989–992 թթ-ին: Հայազգի կայսրերի գահակալության շրջանում տարածված էր գմբեթավոր, ապա` ազատ կանգնած գմբեթակիր մույթերով, քառանկյան մեջ առնված խաչաձև հորինվածքը:Երկուսուկես դար տևած պատկերամարտության շրջանից մեզ են հասել Թեսալոնիկեի Սբ Սոֆիա (VIII դար), Նիկեի Ննջեցելոց, Սբ Կլեմենտե (Անկարա), Միրայի Սբ Նիկողոս և Բիզիեի Սբ Սոֆիա կաթողիկե եկեղեցիները:Երկրորդ ոսկեդարում Վասիլ I կայսրը պալատում կառուցել է 8 եկեղեցի և նորոգել 31-ը: Նրա կառուցած եկեղեցիներից կարևորագույնը հնգագմբեթ Նեա Էկլեսիան էր (Նոր եկեղեցի, օծվել է 880 թ-ին, ավերվել XV դարում):Պալեոլոգոսների շրջանին բնորոշ էին պալատական շենքերի հատուկ լուծումները եկեղեցական ճարտարապետության մեջ: Պալատական կառույցներից հիշարժան է Նիմֆայունի պալատի նմանությամբ կառուցված Ծիրանածին կայսեր պալատը: Երկրորդ ոսկեդարից սկսած՝ բյուզանդական ճարտարապետությունը տարածվել և զարգացել է Բուլղարիայում, Մակեդոնիայում, Սերբիայում, Մորավիայում, Ռուսաստանում, Ռումինիայում, նաև Հայաստանում:Բյուզանդիայի և Հայաստանի փոխհարաբերությունները նպաստել են երկու երկրների մշակութային կապերի ամրապնդմանն ու փոխազդեցությանը: Հունարենից հայերեն թարգմանվել են եկեղեցական, փիլիսոփայական, պատմական երկեր, Հայաստանում ձևավորվել է հունաբան դպրոց: Բյուզանդիայի մշակույթի երկրորդ ոսկեդարում հայկական ճարտարապետությունից փոխանցվող տիպերը ենթարկվել են ոճական վերամշակումների, սակայն հիմնականում պահպանվել է հայկական կառուցվածքը:Ոչ միայն բյուզանդական ճարտարապետության մեջ (խաչագմբեթային եկեղեցիները դառնում էին գերիշխող), այլև կերպարվեստում որոշակիորեն զգացվել է հայկական և արևելյան տարրերի ազդեցությունը: Փոխազդեցությունը նկատելի է նաև երաժշտության մեջ. հայերն ազդվել են հունական ժողովրդական և գուսանական երաժշտությունից, միաժամանակ ներազդել նրանց վրա:Հայ-բյուզանդական մշակութային կապերի արտահայտություններից է բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպոսը, որն ստեղծվել է հայկական միջավայրում, գործող անձանց մեծ մասը հայեր են, էպոսում պահպանված են հայկական ժողովրդական երգեր ու հայկական տեղանուններ:

Հայերը Բյուզանդիայում

Հայաստանի անկախության վերացումից հետո, հայազգի բազմաթիվ գործիչներ ստիպված էին ծառայության մեջ անցնել Բյուզանդիայում և Պարսկաստանում:Նրանցից շատերը կարողանում էին բարձր պաշտոնների ու աստիճանների հասնել:Մասնավորապես Բյուզանդիայում եղել են հայազգի շատ զորավարներ, գործիչներ և նույնիսկ կայսրեր ու հարստություններ:Իհարկե հնարավոր չէ նրանց բոլորին նշել,սակայն
նշեմ նրանցից մի քանիսին:
Ազգությամբ հայ Վահանը իր գլխավորած զորքի կողմից կայսր է հռչակվել Յարմուկի ճակատամարտի նախօրյակին, 636 թ.:Իր զորքի կողմից կայսեր է հռչակվել նաև Մժեժ Գնունին:Հայազգի Վալենտին Արշակունին Հերակլիոսի մահից հետո, նպաստեց, որ գահին տիրանա Կոնստանտ 2-րդ-ը:Այդ նույն Վալենտինը որոշ ժամանակ անց որոշում է ինքը դառնալ կայսր , սակայն անհաջողության մատնվելով ենթարկվում է մահապատժի:8-րդ դարում փոքր Ասիայի բանակաթեմերի մեծ մասի զորավարները հայեր էին:Անատոլիական բանակաթեմի զորավարը Լևոն 3-րդ Իսավրացու փեսա՝ հայազգի Արտավազդն էր, որը որը կրկին ցանկանում էր տիրանալ գահին:Լևոն 3-րդ-ի թոռան՝ Լևոն 4-րդ-ի ժամանակ Տաճատ Անձևացին Բակելլարների բանակաթեմի զորավարն էր:Նույն ժամանակ բյուզանդական ամենամեծ բանակաթեմի՝ Անատոլիկոնի զորավարը կրկին հայազգի Արտավազդ Մամիկոնյանն էր:Կոնստանտին 4-րդ-ի ժամանակ Արմենիակների բանակաթեմի զորավարը հայազգի Վարդասն էր:Սկլերոսներ նշանավոր ընտանիքի անդամներից մեկը՝ Վարդասը դարձավ Թրակեսիոն բանակաթեմի զորավարը:Նույն ընտանիքից մի այլ
Վարդաս Նիկեփոր 1-ին կայսեր օրոք դարձավ Անատոլիկոն բանակաթեմի զորավար:813 թվականին կայսր է հռչակվում Լևոն 5-րդ-ը, որը մինչև կայսր դառնալը կրկին զորավար էր:Լևոնը սերում էր հայկական Արծրունի նախարարական տոհմից:Այս կայսրը, շատ կայսրերի պես սպանվում է իր զորավարների ձեռքով, նրան սպանում է իր զորավարներից Միքայել Ամիրացին սբ.Սոֆիայի տաճարում ,սուրբ ծծնդյան ժամերգության ժամանակ 820թվականի դեկտեմբերի 25-ին:Լևոնից հետո գահը անցնում է այդ նույն Միքայելին, որը հայտնի է Միքայել 2-րդ Թլվատ անունով:
Միքայել 2-րդ-ի որդի Թեոփլիոսը ամուսնացավ ազգությամբ հայ՝ Թեոդորայի հետ, որն իր ամուսնու մահից հետ շուրջ տաս տարի կառավարեց պետությունը՝ իր որդու մանկահասակ լինելու պատճառով:Թեոդորայի հորեղբայր Մանվելը Արմենիակների բանակաթեմի զորավարն էր Լևոն 5-րդ-ի ժամանակ:
Հայտնի բյուզանդագետ Ջենկինզը գրում է.«Բյուզանդիայի ռազմական կզորությունը, ռազմական կազմակերպությունը և ռազմական հանճարը, այն հուսալի և ամուր հիմքը, որի վրա էր խարսխված բովանդակ փայլուն վերնաշենքը, ամբողջովին հայկական էր:Դա գործունյա, շատ տաղանդավոր այդ ժողովրդի ճակատագիրն էր, որ իր պատմական մեծագույն նվաճումները ի սպաս դերց ոչ սեփական կայսրության և ոչ սեփական մի մշակույթին:Իններորդ դարի կեսերից մինչև տասնմեկերորդ դարի սկիզբը քաջ և նվիրված զորավարների շարքում վեց մեծ ղեկավարներ աչքի ընկան որպես բյուզանդական միջին շրջանի պատմության նյութական մեծության ճարտարապետներ:Նրանք են Վասիլ Ա-ը,Ռոմանոս-Ա-ը,Հովհաննես Գուրգենը(Կուրկուասը),Նիկեփոր Բ-ը(Փակոսը),Հովհաննես Ա-ը(Չմշկիկը) և Վասիլ Բ-ը»:
Դեռ նշված կայսերից հետո էլ հայերը շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ, և վերջապես 867 թվականին կայսերական գահը անցնում է հայերին:
867 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերվա ժամը 3-ին, Կ.Պոլիսի սբ.Մամասի պալատում տեղի է ունենում մի ոճրագործություն:Հայազգի Վասիլը իր համախոհների հետ սրախոխղող է անում հարբած վիճակում գտնվող Միքայել 3-րդ կայսեր և տիրանում գահին:Միքայլելը այդ ժամանակ 28 տարեկան էր:Դառնալով կայսեր նա՝ Վասիլը (Բասեղը) հիմնում է Մակեդոնական(Հայկական) հարստությունը: