Учитель, которым я горжусь

Учитель, которым я горжусь, ункер Гоар․ Она очень внимательная, заботливая, добрая и любезная. И с ней интересно и приятно путешествовать ․ Я всегда с ней путешествовала с удовольствием и хорошо провела время. Я люблю ункер Гоар, потому что она любит и ценит своих учеников ․ Одной из лучших поездок с ункер Гоар был путишествие в Аратес․Мы вместе взбирались на горы, играли в игры и очень хорошо проводили время. Поездка в Варденик тоже была впечатляющей. Мы готовили там сухофрукты, ездили в очень красивую долину, собирали цветы и так далее. Я всегда любил и буду любить ункер Гоара.

Պատմություն․ Վերգետնյա անցումներ

Աղբյուր

Սեպտեմբերի 6-ին Հարավ Արեւմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ եւ բազմաթիվ բնակիչների ներկայությամբ հանդիսավորությամբ շահագործման է հանձնվել նորակառույց վերգետնյա հետիոտն անցումը: Այդ նպատակով Երեւանի համայնքային բյուջեից հատկացվել է 51 մլն դրամ:

Նորակառույց անցման առաջին անցորդները Երեւանի քաղաքապետն ու  հարեւանությամբ գտնվող թիվ 181 եւ 183 դպրոցների աշակերտներն էին: Ուսումնական տարվա մեկնարկի հետ միաժամանակ նոր անցումը, աշակերտների  համար հաճելի նվեր է, քանի որ նրանք փողոցն անվտանգ հատելու առումով այլեւս խնդիրներ չեն ունենա:

Անցման բացմանը որպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ մասնակցել է նաեւ ԱԺ  «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետը նշել է, որ առաջիկա  օրերին կավարտվի նաեւ Խանջյան փողոցում կառուցվող նմանատիպ վերգետնյա հետիոտն անցման շինարարությունը: «2011 թվականին վերգետնյա  անցումներ են  կառուցվելու Բաղրամյան եւ Ազատության պողոտաներում, Խանջյան փողոցում` կրկեսի հարեւանությամբ: Անցումները մայրաքաղաքի երթեւեկության համակարգում արյունատար անոթների դեր են կատարում, առանց այսպիսի անցումների հետիոտների անցուդարձի հետ կապված մեծ խնդիրներ կունենանք»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:

Հետիոտն անցման կառուցման  աշխատանքներն իրականացրել է Երեւանի քաղաքապետարանի  հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Կամուրջշին» ընկերությունը: Երկաթբետոնյա կոնստրուկցիայով, երկթռիչքանի վերգետնյա հետիոտն անցման լայնությունը մոտ 2,4 մ է, երկարությունը` 34, 5 մ,  բարձրությունը փողոցի երթեւեկելի նիշից 5 մ է:

Պատմություն․ Հուստինիայի Ժանտանտ (Բուբոնյան Ժանտանտ) ՝ 25-50 ՄԼՆ ԶՈՀ.

Աղբյուր 1
Աղբյուր 2

Բուբոնային ժանտախտը եկել է Չինաստանից։ Այն առաջին անգամ հասել է Եվրոպա մոտ 540 թ. Ն.Ս. Հիվանդությունը մայրցամաքը պատուհասել է մոտ 200 տարի և պատճառ է դարձել, որ այդ ընթացքում տեղի բնակչության թիվը նվազել է 50%-ով։

Հույն մատենագիր Պրոկոպիոս Կեսարացին գրել է. հասնելով իր գագաթնակետին, ժանտախտը ամեն օր սպանում էր 10 հազար մարդու Կոստանդնուպոլսում։ Մահացածների հուղարկավորության համար բավարար տարածք չկար, ուստի դիակները պարզապես պառկած էին փողոցներում։ Բնակիչները վախենում էին թաղել իրենց հարազատներին.

Հուստինիանոսի ժանտախտից մահացածների ճշգրիտ թիվը, հավանաբար, երբեք չի հաստատվի։ Սակայն պատմաբանները կարծում են, որ նա պատմության մեջ ամենամահաբերներից մեկն էր: Հիվանդության երկու դար տեռորի ընթացքում, ժամանակակից հաշվարկներով, մահացել է մոտ 25-50 միլիոն մարդ: Այդ օրերին դա կազմում էր աշխարհի բնակչության գրեթե մեկ քառորդը։

Բուբոնային ժանտախտ, ժանտախտի երեք տեսակներից մեկն է, որը հարուցվում է Yersinia pestis բակտերիայով։ Բակտերիայի օրգանիզմ թափանցելուց մեկից յոթ օր հետո զարգանում են գրիպանման ախտանիշներ, որոնք ներառում են ջերմություն, գլխացավեր և փսխում։ Այտուցված և ցավոտ ավշային հանգույցները առաջանում են մանրէների մուտքին մոտ գտնվող մարմնի հատվածներում։ Երբեմն այտուցված ավշային հանգույցները կարող են բացվել։

Վարակի փոխանցումն հնարավոր է բուբոնային ժանտախտի, սեպտիկ ժանտախտի և թոքային ժանտախտի դեպքում։ Բուբոնային ժանտախտը հիմնականում փոխանցվում է մանր կենդանիներից վարակված լվերի միջոցով։ Մարդը կարող է վարակվել նաև ժանտախտից մահացած կենդանու մարմնի հեղուկների հետ անմիջական շփման արդյունքում։ Բուբոնային Ժանտախտի ժամանակ բակտերիաները մուտք են գործում օրգանիզմ մաշկով՝ լվի խայթոցից, ավշային անոթներով հասնում են ավշային հանգույցներ՝ առաջացնելով այտուցներ։ Ախտորոշումը կատարվում է ավշային հանգույցում կամ արյան մեջ բակտերիաների հայտնաբերմամբ։

Կանխարգելումն իրականացվում է հանրային առողջության միջոցառումներով, ինչպիսիք են չդիպչելը մահացած կենդանիներին այն վայրերում, որտեղ ժանտախտը տարածված է։ Պատվաստանյութերն այնքան էլ օգտակար չեն ժանտախտի կանխարգելման առումով։ Բուժման համար արդյունավետ են մի շարք հակաբիոտիկներ, ներառյալ՝ ստրեպտոմիցինը, գենտամիցինը և դոքսիցիկլինը։ Առանց բուժման ժանտախտից մահանում են վարակվածների 30-90%-ը։ Մահը, սովորաբար վրա է հասնում տաս օրվա ընթացքում։ Բուժում ստանալու դեպքում մահվան վտանգը կազմում է մոտ 10%։ Ամբողջ աշխարհում 2010-ից 2015 թվականների ընթացքում գրանցվել է 3248 վավերագրված դեպք, որի հետևանքով մահացել է 584 մարդ։ Ամենաշատ դեպքեր ունեցող երկրներն են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մադագասկարը և Պերուն։

Ժանտախտը 14-րդ դարում Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում տարածված Սև մահվան պատճառ դարձավ և սպանեց մոտ 50 միլիոն մարդու։ Քանի որ ժանտախտը սպանեց աշխատող բնակչության զգալի մասին, աշխատավարձերը բարձրացան աշխատանքի պահանջարկի պատճառով։ Որոշ պատմաբաններ այն համարում են, որպես Եվրոպայի տնտեսական զարգացման շրջադարձային կետ։ Հիվանդությունը պատասխանատու է նաև մ.թ.ա. 6-րդ դարում Արևելյան Հռոմեական կայսրությունում բռնկված Հուստինիանոսի ժանտախտի, ինչպես նաև 1855-ին Յուննան նահանգում բռնկված Չինաստանի, Մոնղոլիայի և Հնդկաստանի երրորդ համաճարակի համար։  

Բուբոնային ժանտախտի ամենատարածված ախտանիշը մեկ կամ մի քանի վարակված, մեծացած և ցավոտ ավիշային հանգույցներ են, որոնք հայտնի են որպես բուբոն։ Վարակված լվի խայթոցից օրգանիզմ անցնելուց հետո, Y. pestis- ի մանրեները տեղակայվում են բորբոքված ավշային հանգույցում, որտեղ սկսում են բազմանալ։ Բուբոնային ժանտախտի ժամանակ հանդիպող բուբոնները սովորաբար տեղակայվում են արմունկների, ազդրի վերին, աճուկային և պարանոցային շրջաններում։ Բուբոնային ժանտախտի ախտանշաններն ի հայտ են գալիս հանկարծակի, վարակվելուց մի քանի օր անց։ Ախտանիշները ներառում են՝

  • Դող
  • Ընդհանուր թուլություն
  • Տենդ > 39 °C (102.2 °F)
  • Մկանացավ
  • Ցնցումներ
  • Հարթ, ցավոտ, մեծացած ավշային հանգույցներ՝ բուբոններ, սովորաբար արմունկների, ազդրի վերին, աճուկային և պարանոցային շրջաններում կամ խայթոցին մոտ։
  • Ցավ՝ կարող է ի հայտ գալ նախքան այտուցի հայտնվելը
  • Ծայրանդամների փտախտ

Այլ ախտանիշներից են` ծանր շնչառությունը, արյունային փսխումը (հեմատեմեզիս), վերջույթների ցավը, հազը և մաշկի քայքայման հետևանքով առաջացող սաստիկ ցավը։ Լրացուցիչ ախտանշաններից են՝ ծայրահեղ հոգնածությունը, ստամոքս-աղիքային խնդիրները, լենտիկուլաները (ամբողջ մարմնում ցրված սև կետեր), դելիրիումը, կոման և մահը։ Հիվանդության այլ ձևերից են՝ սեպտիկ ժանտախտը և թոքային ժանտախտը, երբ մանրէները բազմանում են համապատասխանաբար արյան մեջ և թոքերում։

Պտերների մասին

Պտերները պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով:

Պտերներին, ինչպես նաև մյուս բարձրակարգ բույսերին, բնորոշ է անսեռ (սպորոֆիտ) և սեռական (գամետոֆիտ) սերունդների հաջորդականությունը։ Պտերների սպորոֆիտները խոտաձև կամ ծառանման բույսեր են, աչքի են ընկնում մորֆոլոգիական և էկոլոգիական մեծ բազմազանությամբ։ Տերևները բազմաձև են՝ բազմակի կտրտվածքա-եզրավորներից մինչև ամբողջաեզրավոր, 3-6 սմ և նույնիսկ 30 սմ երկարությամբ։

Ցողունները լինում են ստորգետնյա (կոճղարմատավոր) և վերգետնյա, ուղղաձիգ ու փաթաթվող, պարզ ու ճյուղավոր, մի քանի սմ-ից մինչև 20-25 սմ երկարությամբ։ Պարզունակ պտերներին բնորոշ են համեմատաբար խոշոր, բազմաշերտ պատերով և մեծ քանակությամբ սպորներ արտադրող սպորանգիումները։

Ժամանակակից պտերների մեծ մասի սպորանգիումները մանր են, միաշերտ պատերով և առաջացնում են ոչ մեծ քանակությամբ սպորների մեծ մասը հավասարասպոր են, միայն առանձին կարգաբանական խմբեր ունեն աարասպոր ձևեր։ Հավասարասպոր պտերների գամետոֆիտը սովորաբար նուրբ կանաչ, կարճակյաց, սրտաձև թիթեղիկ է։ Տարասպոր ձևերի միկրոսպորներն առաջացնում են շատ փոքր արական, իսկ մեգասպորները՝ քիչ ավելի մեծ իգական գամետոֆիտներ։

Պտերները բազմանում են սպորներով: Ամռանը մեծ պտերների տերևների հակառակ կողմում սպորաֆիտի վրա առաջանում են փոքրիկ շականակագույն կլորներ, կլորների մեջ կան սպարանգիաներ, որնց մեջ առաջանում են սպորներ: Արդեն հասունացած սպորները ընկնում են սպարանգիաներց և քամին նրանց քշում է: Եթե սպորը հայտնվում է լավ պայմաններում, այն սկսում է ծաղկել և առաջանում է փոքրիկ մի քանի միլիմետր երկարությամբ դիսկ:Այն սրտաձև է ամրանում է հողին և ինքնուրույն է ապրում և կարող է կատարել ֆոտոսինթեզ: Այդ դիսկը անվանում են Գոմետոֆիտ,նրա ներքևի մասում առաջանում են իգական և արական գամետներ սպերմատոզոիդներ և ձվբջիջներ:Ջրի վրայով սպերմոտատոզոիդը լողում է դեպի ձվաբջիջը և բեղմնավորումը, ինչի շնորհիվ առաջանում են զիգոտներ, զիգոտի միջից առաջնում է սաղմը, այն սնվում է դիսկից, աճում է, հայտնվում են արմատները, զարգացումը ընթանում է շատ դանդաղ և շատ տարիներ կանցնեն մինչև նա կձևավորի տերևներ, որոնք ընդունակ կլինեն ձևավորրել սպորներ:

Պտերների վեգետատիվ բազմացումը կատարվում է կոճղարմատներով, ինչպես նաև տերևների վրա առաջացող բողբոջներով։ Ասպլենի ումների ենթաընտանիքի տերևները ունեն.

  • պատի ասպլենիում,
  • մազանման ասպլենիում,
  • հյուսիսային ասպլենիում,
  • դեղատնային ցետերախ,
  • արմատասեր կամ պոսորուս։

Բնակչության սեռատարիքային կազմ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ: 

 Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝ Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը: Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Բնակչության տարիքային կազմը (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։

Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15-59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:

Untitled1 - Copy.png

Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:

db90d57bd876ac527916366d621573f81dfb3a4a - Copy.jpg

Ներկայացված են Աֆղանստանի (զարգացող) և Մեծ Բրիտանիայի (զարգացած) սեռատարիքային բուրգերը (2014թ.):

Մեծ Բրիտանիա.jpg
Աֆղանստան.jpg

Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (\(26\)%), գերմանա­ցիները (25%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների (2%) և Քուվեյթի (\(3\)%) ժողովուրդներն են: ՀՀ-­ում 60­-ից բարձր տարիք ունի բնակչության 14%-­ը:

Հայաստան.jpg

Նկարում պատկերված են տարբեր երկրներին բնորոշ սեռատարիքային բուրգերի օրինակներ՝ հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը: 

բուրգ.jpg

Աշխատանքային ռեսուրսներ

Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15−­65 տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա­սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտե­լիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնա­գավառում։ Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քա­նակով, այլև որակով։ Աշխատանքային ռեսուրսների որակը որոշվում է մարդկանց կրթական մակարդակով և մասնագիտական կարողություններով։

Աշխատանքային ռեսուրսների և դրանց օգտագործման վիճակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները․

  •  ընդհանուր թիվը
  • սեռատարիքային կազմը
  •  տնտեսապես ակտիվ բնակչության թիվը
  • զբաղվածների ընդհանր թիվը
  •  զբաղվածների թիվն ըստ ոլորտների և ճյուղերի
  • սոցիալ- դասակարգային կազմը
  • կրթական և մշակթային մակարդակը:

Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչթյան ընդհանր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչթյան ընդհանուր թիվը և այդ թվում աշխատունակ տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսների քանակը 2,28 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի գրեթե 70%-ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռ և Կոտայքի մարզերում:

Հարցեր և առաջադրանքներ

  • Նշե՜լ բնակչության սեռային կազմի և տարիքային կազմի առանձնահատկությունները տարբեր տիպի երկրներում։
  • Նկարագրե՜ք և բացատրե՜ք բնակչությնա սեռատարիքային բուրգերը։
  • Համ`եմատել զարգացած և զարգացկրների աշխատանքային ռեսուրսների զբաղվածության մակարդակն ու կառուցվածքը։