1․ Ի՞նչ էր իրենից ներկայացնում հեթանոսությունը։
Ըստ էության հեթանոսությունը ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, իսլամից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։
2․ Թվել քրիստոնեական կրոնի պատվիրանները։
1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար.
2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես.
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես.
4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն.
5.Պատվիր քո հորն ու մորը.
6.Մի սպանիր.
7.Մի շնանար.
8.Մի գողանար.
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր․
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր․
3․ Թվել 10 փաստ, որոնք բնորոշ են բուդդայական կրոնին։
1․Բուդդայականությունը կրոն է, որը ծագել է ք.ա. 5-րդ դարում, Հնդկաստանում
2․Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան)․
3․ Բուդդիզմը աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում:
4․ Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էության, աշխարհի մարդկանց լինելը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժողքի և դրախտի լինելը։
5․ Մ.թ.ա. I դարում բուդդիզմը բաժանվում է 2 մեծ ուղղությունների՝ հինայանա (նշանակում է փրկության փոքր մարդակարգ՝ փրկվել կարող էին միայն վանականները) և մանայանա (նշանակում է փրկության մեծ մարդակարգ)։
6․ Բուդդիստներն ի տարբերություն մնացած հավատքների հետևորդների, չափազանց լավ են վերաբերվում գիտության զարգացմանը: Մի շարք բուդդիստներ պնդում են, որ եթե մի օր գիտությունը կարողանա ամբողջությամբ հերքել հավատքը, նրանք հաշվի կնստեն նոր բացահայտումների հետ:
7․ .Բուդդիզմը բավականին տարածված է, և զիջում է միայն իսլամին, հինդուիզմին և իհարկե քրիստոնեությանը: Բուդդիզմի հետևորդների մոտավոր թիվը 500 մլն. է․
8․ Բուդդիստները դեմ են բռնությանը, սակայն նրանց թույլատրված է սերտել և օգտագործել մարտարվեստի հմտություններ բռնությունը կանխարգելելու համար:
9․ Բուդդիզմում տառապանք հասկացվում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև «հոգու» տառապանք: Ծնունդը տառապանք է, հիվանդությունը տառապանք է, երությունը տառապանք է, մահը տառապանք է:
10․ Բուդդայական հավատքն ունի 5 պատվիրան՝ չսպանել, չգողանալ, չստել, չխմել գինի և չշնանալ. Եթե նկատեցիք այստեղ որևէ բան չի ասվում «ուրիշ աստվածներին չհավատալու մասին»:
4․ Ներկայացնել մահմեդական կրոնի առաջացման պատմությունը։ Թվել՛ մահմեդական երկրներից մի քանիսը։
Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: Մահմեդականության երկրներից են՝ Թուրքիան, Ադրբեջան, Իրան, Իրաք, Պակիստան, Եգիպտոս, Եթովպիա, Սաուդյան Արաբիա, Մարոկկո, Քուվեյթ