My previous week at the school

On my previous week at the school everything went very well. When we started the lessons we are started we go went to our places and listened to the teacher. I did not miss haven’t missed a single day during previous last week and I did have done all the lessons. Saturday was the ritual of harissa. My friend Arsine and Iparticipated in the exhibition sale, we have sold various sweets on our table. It was very interesting․ Last week was Sebastatsi week at our school. We have passed the native language about Mkhitar Sebastatsi․ And last week was very, very interesting and incredible.

Հետաքրքիր փաստեր Սուսերամարտի մասին և թարգմանություն

Fact 1:
The tip of the fencing weapon is the second fastest moving object in sport after the marksman’s bullet.

Սուսերամարտի զենքը երկրորդ ամենաարագ շարժվող առարկան է ՝ նշանառուի գնդակից հետո:

Fact 2:
Fencing has been included in every Olympic game since 1898.

Սուսերամարտը ներառված է յուրաքանչյուր օլիմպիական խաղերում 1898 թվականից ի վեր:

Fact 3:
The fencing suits are white, because in earlier times, touching was recorded with a piece of cotton at the tip of the weapon dripped in ink.

Սուսերամարտի կոստյումները սպիտակ են, քանի որ ավելի վաղ ժամանակներում հպումը գրանցվում էր թանաքով կաթված զենքի ծայրին բամբակի կտորով:

Fact 4:
It wasn’t until 1898 that the 4 minutes timing limit has been invented.

Միայն 1898-ին է ստեղծվել 4 րոպեի սահմանման սահմանաչափը:

Fact 5:
President Theodor Roosevelt and Winston Churchill are former fencers.

Նախագահ Թեոդոր Ռուզվելտը և Ուինսթոն Չերչիլը նախկին սուսերամարտիկներն են:

Fact 6:
The first electronic scoring machine for fencing was invented in 1936.

Սուսերամարտի առաջին էլեկտրոնային միավորների մեքենան հորինվել է 1936 թվականին:

Fact 7:
Fencing as a game goes back to as early as 1200 A.D.

Սուսերամարտը որպես խաղ վերադառնում է դեռևս մեր թվարկության 1200 թվին:

Fact 8:
The categories of fencing under the Olympics are; Foil, Epee, and Sabre.

Օլիմպիական խաղերի ներքո սուսերամարտի կատեգորիաներն են Foil-ը Epee-ն և Sabre-ն

Fact 9:
Fencing is known for being the only combat sport with no weight classes.

Սուսերամարտը հայտնի է նրանով, որ միակ մարտական մարզաձևն է, որը չունի քաշային կարգեր:

Fact 10:
Many of the ballet positions are derived from fencing.

Բալետի դիրքերից շատերը ստացվում են սուսերամարտից:

Օգտվել եմ հետևյալ կայքից՝

10 facts about

Առաձգականության ուժ, ուժի չափումը

Առաձգականության ուժ, ուժի չափումը

Ուժի ազդեցությամբ մարմինները կարող են փոխել ոչ միայն իրենց շարժման արագությունն ու ուղղությունը, այլև ձևն ու չափերը:
Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ: Ուժի ազդեցությունը վերացնելուց հետո առաձգական ձևափոխության դեպքում մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը:
Առաձգական ձևափոխության դեպքում սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված մարմիններում նույնպես ուժ է առաջանում, որը ձգտում է վերականգնելու մարմնի սկզբնական ձևը և չափերը: Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ:

1. Բերել կենցաղում հանդիպող առաձգական երևույթների օրինակներ:

Քանոնի ճկվելը, զսպանակի տարբեր վիճակներ. չձևափոխված, ձգված, սեղմված

2. Մարմինների ձևափոխության ի՞նչ տեսակներ կան:

առաձգական և պլաստիկ

3. Ե՞րբ են առաջանում առանձգականության ուժեր

Առաձգական ձևափոխության դեպքում սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված մարմիններում նույնպես ուժ է առաջանում, որը ձգտում է վերականգնելու
մարմնի սկզբնական ձևը և չափերը:

Պայմանք տղայոց ընտրութեան

Պայմանք տղայոց ընտրութեան

Մխիթար Սեբաստացու մոտ շատ բարդ էր ընդունվել, նա ասում էր որ նրա մոտ միայն պետք է սովորեն սրամիտ, ընդունակ ուսման, ընթերցասեր և իր մոտ սովորող տղան պետք էր չլիներ ընտանիքի միակ զավակը։ Իսկ մեր դպրոցում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մուտքը 3 օրյա մուտքի ճամբարով է։ Սովորողը երբ արդեն պայմանագրի և մյուս բոլոր հարցերը լուծված է լինում սովորողը 3 օր գալիս է մուտքի ճամբար։

Ցուցահանդես վաճառք Միջին դպրոցում․․․

Միջին դպրոցում կայանալիք ցուցահանդես վաճառքին մենք պատրաստվում էինք։ Մենք ստվարաթղթերի վրա անձեռոցիկ փաթաթելով և վրայից էմուլսիա անելով մենք պատրաստում էինք հետաքրքիր բաներ։ Եվ վերջում ներկում էինք նրանց։

Մանրամասն տեսանյութում՝

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

Ներկայացրու, թե տանը ի՞նչ բույսեր ունեք:


Պատմիր քո աճեցրած բույսի կամ տնկած ծառի մասին մի փոքր :

Ես տանը մայրիկիս հետ աճեցրել եմ մի բույս և մենք ջրում ենք և խնամում նրան:


Համացանցից դուրս բեր նյութեր, թե ծառերը ի՞նչ հեռավորության վրա են տնկում:

Ծառերը պետք է տնկել 1-1,5 մ հեռավորությամբ:


Համառոտ նկարագրիր մեկ օգտակար բույսի մասին:

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Այս բույսի համը հիանալի համադրվում է սև թեյի հետ, բայց կարելի է նաև առանձին օգտագործել: Ուտելիքի մեջ օգտագործում է և՛ թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր:
Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Իմ կարծիքով ես Սեբաստացուն նման եմ նրանով, որ երբ ես հետաքրքիր գիրք եմ կարդում հնարավոր է, Սեբաստացու պես մոռանամ ամեն ինչի մասին և կարդամ իմ գիրքը։

Ես կարծում եմ մայրիկս է նման Սեբաստացուն, որովհետև նա նույնպես շատ շատ է սիրում գիրք կարդալ և գիրք կարդալիս մտնում է գրքի մեջ, պատկերուցնում է այն ինչ կարդում է և հետքրքված է կարդում։

— Մամ ինչու ես այդքան շատ սիրում կարդալ?

— Որովհետև գիրքը ինքնակրթում է ինձ և գիրքը ինձ տալիս է գիտելիք․

508-բ,դ,զ; 510-բ,դ,զ; 512; 513; 527

508. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
դեպքում կստացվի հավասարություն.

բ) |– 1| = 1

դ) 2 · |2| = 4

զ) 3 + |3| = 6

510. Համեմատե՛ք թվերը.

բ) – 9 > – 11

դ) 0 > – 4.

զ) 1 > – 8

512. Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների նվազման
կարգով.
81, – 93, 104, – 300, – 88, 112

|-300|, |122|, |-104|, |-93|, |-88|, |81|

513. Թվերը դասավորե՛ք աճման կարգով.
– 7, 21, 0, – 40, – 6, 28, 30, – 2

-40, -7, -6, -2, 0, 21, 28, 30

527. Երեք գրքի համար վճարել են 4000 դրամ։ Առաջին գրքի գինը
բոլոր գրքերի արժեքի 20 %-ն է։ Մյուս երկու գրքերի գների
հարաբերությունը հավասար է 9 և 7 թվերի հարաբերությանը։ Ի՞նչ
արժե գրքերից յուրաքանչյուրը։

4000×20:100=800

4000-800=3200

9+7=16

3200:16=200

9×200=1800

7×200=1400

9x3x2=54

54×7=378

54×9=486

25.11.2020 Թ.—ԱՄԲՈՂՋ ԹՎԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ (ՄՈԴՈՒԼ)

508. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի հավասարություն.
ա) |-5| = 5

գ) |0| = 0

ե) |-3| – 1 = 2

510. Համեմատե՛ք թվերը.
ա) – 8 < 7

գ) 3 > –13

ե) – 7 > –17

511. Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով.
– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39

|0|, |3|, |-4|, |-5|,|-17|, |-18|, |29|, |39|

514. Թվերը դասավորե՛ք նվազման կարգով.
50, – 37, 88, 29, – 67, – 33, – 18

88, 50, 29, -18, -33, -37, -67

524. Երկու ուղիղների հատումից առաջացած անկյուններից մեկը 35օ է։
Գտե՛ք մյուս անկյունները։

180 – 35 = 145օ

Վանի թագավորություն

Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:

Սեբաստացու իմացական կարողությունների մասին

Սեբաստացու իմացական կարողությունների մասին

Իմ կարծիքով ես Սեբաստացուն նման եմ աշխատասիրությամբ, բարությամբ և խորամտությամբ։

Ես իմ հայրիկին եմ նմանացնում Սեբաստացուն, որովհետև նա նույնպես կարողանում է կատարել ինչ որ գործողություններ միաժամանակ։ Նաև նմանացնում եմ խորամտությամբ, խելացիությամբ և նա նույնպես սիրում է երեխաներին և նրանց հետ շփվել։