334. Մետաղադրամը գցել են 15 անգամ։ «Զինանիշը» ընկել է 7 անգամ։
Ինչի՞ են հավասար «զինանիշ» ընկնելու և «թիվ» ընկնելու հաճախականությունները։
15 – 7 = 8
Զինանիշը ընկել է 7 անգամ, իսկ թիվը 8
334-րդ խնդրի պայմաններում ինչի՞ են հավասար A (ընկել է
«զինանիշ») և B (ընկել է «թիվ») պատահույթների տեղի ունենալու
հարաբերական հաճախականությունները։
P(A) = 7/15
P(B) = 8/15
338. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների
տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ
վերցված թերթիկի համարը կլինի 99։
P(A) = 1/150
340. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։
P(A) = 3/6 = 1/2
342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ
պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա,
որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։
ա) կարմիր է = P(A) = 3/5
բ) կանաչ է = P(B) = 2/5
գ) դեղին է = P(C) = 0/5 = 0