
Առավոտյան ժամը 8։00 շարժվեցինք դեպի Արատես։ Մեր առաջին կանգառը Հայրավանքում էր, որտեղից երևում է գեղեցիկ Սևանը։ Հայրավանքում շատ-շատ խաչքարներ կային։
Մեր հաջորդ կանգառը Կոթայի եկեղեցում էր, որտեղ մենք շատ գեղեցիկ ծաղիկներ հավաքեցինք։
Վերջում մենք հաղթահարեցինք Սմբատաբերդը:
Երբ արդեն Արատեսի դպրական կենտրոնում էինք, մեզ մոտ լողի ժամ էր։
Հետո մենք անցանք մեղվաբանությանը։ Ես իմացա որ երբ տեսնում ես մեղվին պետք չի խուճապի մատնվել և եթե դու մնաս հանգիստ մեղուն քեզ ոչ մի բան չի անի։
Նկարի միջի փայտի վրա կա 10000-ից 70000 մեղու…
Երեկոյան մենք խարույկի խարույկի շուրջ երգեցինք, բոլորով խաղացինք Մաֆիա և անցկացրեցինք հիանալի ժամանակ…
Երկրորդ օր
Արթնանալուն պես քայլեցինք դեպի Սևաժայռ։
Մի քիչ հանգստից հետո գնացինք Գողթանիկ գետ լողալու։ Շատ լավ անցավ։
Երրորդ օր
Արթնացանք, կատարեցինք նախավարժանք, ազգային խաղեր խաղացինք և գնացինք բալ հավաքելու, որպեսզի պատրատենք կոմպոտ։
Բալ հավաքելուց հետո մենք հավաքեցինք իրերը և ուղևորվեցինք դեպի Երևան…
One thought on “Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես”