Գնում եմ Մայր դպրոց…

Image

 

Ես Մայր դպրոցը շատ եմ սիրում, բայց միևնույն է կուզեի շարունակել ուսումս Հյուսիսային դպրոցում, քանի որ շատ կկարոտեմ Հյուսիսային դպրոցը և այն բոլորին, ում հետ այսքան տարի շփվել եմ…

Բայց ամեն դեպքում անհամբերությամբ եմ սպասում տեղափոխվելուն, մուտքին Միջին դպրոց։ Սպասելիքներս շատ են, մտածում եմ այնտեղ շատ հետաքրքիր կլինի։Այնտեղ ավելի շատ են ընտրության գործունեության առարկաները, կան մարզական շատ ակումբներ, կան լաբորատորիաներ, ընթերցասրահ ու գրադարան, մարմարյա սրահ, տեխնլոգիական լաբորատորիա, համերգասրահ, որը կոչվում է Հարավարևմտյան ֆիլհարմոնիկ և այլն։

Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում՝ դա տեխնլոգիական լաբորատորիան է, որը կարծում եմ նույնչափ հետաքրքիր ու սիրելի կլինի, ինչպես մեր դպրոցի Artասահմանը։

Կհանդիպենք ՄԻՋԻՆ դպրոցում

Leave a comment