Մայրենիի առաջադրանքներ

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:

անտակ, անհուն, անհատ

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:

ահ

Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:

հարուստ- աղքատ, չունևոր

առատ- սակավ, քիչ, պակաս

ճոխ- խղճուկ

բախտավոր- անբախտ, դժբախտ, ապաբախտ, տարաբախտ

բարություն- վատություն, անգթություն, չարություն

Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:

Թումանյանը հարուստ էր բարությամբ, խելքով, սրտով և հոգով։

Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը: 

«Իմ երգը» վերնագիրը վերաբերվում է, ոչ թե երգին, այլ նրա ստեղծագործական կյանքի և ձեռքբերումների մասին է։