Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ
Տորք Անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորքի թախծի պատճառն իր միայնությունն է, առանց սիրո մնալը. և ո՞վ կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին: Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղ կույս Հայկանուշի մասին, ո՛րը միայն կարող է սիրել Տորքին: