Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

1․

Ցնցոտի-  շատ մաշված՝ պատառոտված զգեստ

Մունջ- լուռ, լռակյաց, չխոսկան

Ճրագ- լամպ

Անգութ- խղճի զգացումից զուրկ, անխիղճ

2․

Տղան շատ բարի և խեղճ էր իսկ հովիվը հոգատար էր և խղճող։

3․

Իմ կարծիքով (Արևի մոտ) վերնագրով հեղինակը ուզում է ասել, որ փոքրիկ տղան արևի ջերմությունը ստանում էր իր մայրիկից։

4․

Բարդ- ճաճանչափայլ, շաքարավազ, ծաղկաման, մազակալ, արևածաղիկ, բանջարեղեն, ջրաներկ, կրթահամալիր, դասասենյակ, ջրաման, աղաման, մոխրաման

Ածանցավոր- թեվնոց, բանջարանոց, ընդեղեն, հագուստեղեն, շպարեղեն, ամանեղեն, խոհանոց, ոսկեղեն

Դիմում – պահանջ

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Ձեզ գրում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի ծնողական համայնքն ու սաները: Ամիսներ առաջ մենք հանդես եկանք հրավեր-առաջարկով՝ Նվեր՝ ինքներս մեզ և համայնքին: Մեր հրավերը, ցավոք, մնաց անպատասխան, դրան հաջորդեց մեր մյուս հրավերը հունիսի 5-ին, դա էլ արձագանք չստացավ քաղաքային իշխանության կողմից:
Այսօր մենք բարդ օրեր ենք անցկացնում, վստահ եմ՝ գիտեք, որ կրթահամալիրի 30 ամյակն է, գիտեք, որ Հյուսիսային դպրոցը հարևան մանկապարտեզի հետ ունի չլուծված կոնֆլիկտ: Հունիսի 5-ի հավաքը, որը արձագանք չէր ստացել, այդ խնդրի լուծմանն էր միտված: Քանի որ քաղաքային իշխանությունը որոշել է, որ թ. 93 մանկապարտեզը պետք է ունենա ցանկապատ, իսկ մենք ցույց ենք տվել մեր օրինակով, որ կան այլ լուծումներ: Դու՛ք, հարգելի՛ քաղաքապետ, անցել եք մեր ստեղծած կրթահամալիրի Բանգլադեշով, մեր ստեղծած կանաչ գոտիներով, մի՞թե այդքան վատ է, որ նման որոշում եք կայացրել: Չէ՞ որ Դուք կարող եք մեր կրթահամալիրի 30-ամյակին այլ նվեր մատուցել` ի հակադրություն ցանկապատի որոշմանը:
Ի դեպ, թ. 93 մանկապարտեզի ցանկապատը մեզ կզրկի անվտանգ ուղուց` պարտադրելով Մայր դպրոցում անցկացվող ուսումնական պարապմունքներին և տրանպորտային կանգառ հասնել երկկողմանի երթևեկությամբ փողոցով: Ցանկապատը օրինական չէ, քանի որ թե՛ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներին և թե՛ համայնքի բնակիչներին պարտադրվում է անցնել չմեկուսացված տրանսպորտային հաղորդակցուղով, այնինչ ՀՀ քաղաքաշինության նախարարի նույն հրամանի «Հանրակրթական հաստատությունների տեղադրմանը և հողամասերի գործառնական կառուցվածքին ներկայացվող հիմնական պահանջներ» բաժնում նշված է. «Հանրակրթական հաստատությունների տեղաբաշխումը պետք է իրականացնել՝ ապահովելով բնակելի միավորներում դրանց սպասարկման շառավիղը, իսկ տարածական լուծման առումով հնարավորինս պետք է լինեն մեկուսացված տրանսպորտային կենտրոնական հաղորդակցուղիներից և պաշտպանված լինեն աղմուկից» (կետ 20)։ 
ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ 9 ապրիլի 2014 թ. N 103-Ն ««Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերը հատատելու մասին» հրամանի (այսուհետ՝ հրաման) «Տերմիններ և սահմանումներ» բաժնում նշված է, որ հանրակրթական ուսումնական հաստատություն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր (կետ 4.12), և «Ընդհանուր դրույթներ» բաժնում որոշված են ուսումնական հաստատության տեսակները՝ հանրակրթական դպրոց, մասնագիտացված հանրակրթական դպրոց, հատուկ հանրակրթական դպրոց (կետ 5), ուսումնական հաստատությունն ըստ դրանցում իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի՝ տարրական դպրոց (1 – 4 -րդ դասարաններ), միջին դպրոց (5-9-րդ դասարաններ), հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ), ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ), վարժարան (5-12-րդ դասարաններ), միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ) (կետ 6)…«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցը, որը վաղուց արդեն մանկապարտեզ չէ, այլ հանրակրթական նշանակության շենք
Ինչպես նաև պահանջում ենք նույն հրամանի կետ 22-ի  համապատասխանեցում.
«Հանրակրթական հաստատությունների հողամասերում անհրաժեշտ է նախատեսել հետևյալ հիմնական գործառնական գոտիները՝ ուսումնամարզական, ուսումնափորձարարական, հանգստի և տնտեսական»: Հյուսիսային դպրոցը, որպես  ուսումնական հաստատություն, զրկված է ուսումնամարզական գոտուց, ֆուտբոլի դաշտից։

Երկրակեղևի կառուցվածքը

Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ,  անվանում են քարոլորտ: Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է:  Երկրակեղևի առավելագույն հաստությունը հասնում է  5-10 կմ: Այն կազմված է երկու շերտից՝ նստվածքային և բազալտային: Գրանիտային շերտը բացակայում է :
Գիտնականները պարզել են,  երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ՝ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտենում են իրար, սեղմվում՝ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից՝ առաջացնելով խզվածքներ:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր (գեոսինկլինալներ): Այդ տեղամասերում կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր: Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան  գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ: Հարթակներն ընկած են մայրցամաքների հիմքում: Օրինակ՝ Հարավային Ամերիկայի հիմքում ընկած է հարավամերիկյան հարթակը, Աֆրիկայի հիմքում՝  Աֆրիկյանը: Բոլոր մայրցամաքների հիմքում մեկական հարթակ է ընկած՝ բացառությամբ Եվրասիայի:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ են քարոլորտի  սալերը:

Սալերը կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով:

2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք  են երկրակեղևի հիմնական տիպերը:

Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: Վերին շերտը նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ՝ բազալտայինը:

3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք:

Ուղղագիծ և հորիզոնական

4. Ի՞նչ է հարթակը:

Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ։

5. Ի՞նչ է երկրածալքը:

Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր։

English

1. True or false?
1. Ali Baba was a rich man who lived in Persia.

False

2. The door opened when the Captain said the magic word.

True

3. Ali Baba wanted some scales to weigh the gold.

Truw

4. Ali Baba gave some gold coins to Cassim.

True

5. Cassim forgot the magic word.

True

6. The thieves got very angry and killed Cassim.

True

7. The thieves came back and found Cassim’s body there.

False

2. Answer the questions.

1. Where did Ali Baba live?

In persia

2. What did he do every day?

Every day he took his three
horses to the forest and collected wood.

3. What did he see one day in the forest?

One day when he was in the wood
he saw forty men on horses.

4. What did Ali Baba do when the men went away?

Ali Baba climbed down
and went to the door.

5. What did he do with the gold?

He filled some bags with coins and said, “Shut Sesame!”

6. What did Cassim’s wife put on the scales? Why?

She said. I can put some butter on the scales and see what they weigh.

7. What happened to Cassim?

Cassim filled his
boxes with gold and jewels. But when he wanted to go out he forgot
the magic word.

8. What did the thieves decide to do? Why?

Then the thieves came back. When they saw Cassim they got very
angry and killed him.

3. Complete the sentences.

1. Sesame was a magic word.
2. The men went in and the door shut .
3. Ali Baba thought, “These men are not honest . They are thieves.”
4. “We cannot count the gold. We must scales it,” Ali Baba said.
5. He said to his wife, “Go to my brother Cassim and bring his scales .”
6. The thieves got very angry and killed Cassim.
7. The thieves came back and found Cassim’s body there.

4. Write sentences using the words below.
Don’t forget to begin your sentences with capital letters.

1. said, word, Captain, magic, the, the.

The Captain said the magic world.

2. the, and, men, door, went, in, shut, the.

The men went in and shut the door.

3. are, these, honest, men, not.

These men are not honest.

4. must, gold, weigh, we, the.

We must weigh the gold.

5. his, brought, wife, scales, the.

Wife brought his the scale.

5. Choose the correct word.

1. Sesame was a magic word. (magic, common)
2. The men went in and the door shut . (opened, shut)
3. The Captain and his men were not honest. (were not, were)
4. Ali Baba’s wife went to Cassim to bring scales . (gold, scales)
5. Ali Baba wanted the scales to count the gold. (weigh, count)

6. Write the missing letters.

want, magic, honest, weigh, shut, jewels

Ավ. Իսահակյան. Այդ ոչինչը ես եմ

d181d0bad0b0d187d0b0d0bdd0bdd18bd0b5-d184d0b0d0b9d0bbd18b-2

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

Բացատրություն

Դերվիշ- թափառական մարդ

Անվրդով- հանգիստ, խաղաղ

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն:Երկրի մակերևույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:
Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:
Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երևանի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետը Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:  Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:   Հարթավայրերը զբաղեցնում են ցամաքի մակերևույթի 3/5 մասը: Հարթավայրերն առաջանում են տարբեր ճանապարհով:

  1. Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների ընթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայ­վում են ու վերածվում հարթ տարածքների:
  2. Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
  3. Լավային հոսքերի հետևանքով: Հրաբխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերը սովորաբար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։
  • Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով: Խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերը (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ և այլն), կուտակվելով, առաջացնում են հարթա­վայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթա­վայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Միջագետքի  և այլն:

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:

Արեգակի էներ­գիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը

2.Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:

3.Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:

4.Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։

  1. Լավային հոսքերի հետևանքով: Հրաբխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերը սովորաբար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։

5.Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Ավ. Իսահակյանի « Ամենապիտանի բանը

1․ Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին:

Արդար, բարի, իմաստուն

2․ Լույսն է ամենապիտանի բանն աշխարհի: Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:

Այո համամիտ եմ, որովհետև փոքր որդին լույս ասելով նկատին չունի լույս, արևի հետ, այլ լույս, տեսուղություն։

3․Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Թագավոր, մեծ որդի, միջին որդի, փոքր որդի, հեղինակ

Երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 23-ից 24-ը մենք գնացինք Գյումրի՝ ճանաչել արվեստների և արհեստների քաղաք Գյումրին նպատակով։ Մենք գնացել էինք ընկեր Մարինեի, ընկեր Ռիմայի, ընկեր Տաթևի և ընկեր Աննայի հետ։

Շաբաթ օրը ժամը 9։00 բոլորս Սասունցի Դավթի կայարանի մոտից գնացքով մեկնեցինք Գյումրի։ Հասնելուն պես գնացինք  «Կազա» հյուրատուն, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին։ Տպավորիչ էր ընկեր Վարդանի հետ հանդիպումը, ով մեզ դիմավորեց մեծ ցուցանակով։ Մենք ճաշեցինք, մի փոքր հանգստացանք, խաղեր խաղացինք և գնացինք Ձիթողցոնց տուն-թանգարան, քայլեցինք Քըրք Քրքորյանի և Վարպետաց փողոցներում։ Իսկ հետո գնացինք Գյումրու Յոթ Վերք (Սուրբ Աստվածածին) եկեղեցի, որտեղ ժամերգությանը մասնակցեցինք։ Այնուհետև այցելեցինք Ամենափրկիչ եկեղեցի, քայլեցինք Վարդանանց հրապարակում և այցելեցինք թիվ 30 դպրոց՝ մասնակցելու Հրայրք ժողովրդական պարերի խմբի փորձին։ Ի դեպ նրանց էլ ժամանակին մեր դպրոցում ենք հյուրընկալել։

Նաև գնացինք խցաններով խճանկարների և հոլլերի (ֆռռիկների) արվեստանոց։ Այնտեղ մեզ ցույց տվեցին՝ ինչպես են պտտում հոլլ, թե ինչես են խցաններից և պլաստիկ շշերից պատրաստում գորգեր։ Այնտեղ հատուկ սարք կար, պետք է պլաստիկ շշի ներքևի հատվածի անհավասար մասը կտրել և դնել այդ սարքի մեջ ու քաշել։ Մենք նույնպես փորձեցինք և ստացվեց բարակ թել։ Այ դրանով էլ ստացել են խցաններից գորգեր։

Իսկ հետո մենք հետ դարձանք Կազա, ճաշեցինք և գնացինք քնելու։ Բայց մենք աղջիկներով չքնեցինք։ Մենք որոշել էինք պաստել տղաներին, բայց մեզ մոտ չստացվեց։ Գիշերը մենք գնացինք պաստելու և տեսանք, որ տղաները արթուն են։ Մենք որոշեցինք պաստել աղջիկներին, բայց մեզ մոտ դա նույնպես չստացվեց, որովհետև մենք մտել էինք նրանց սենյակ, բայց դրսից ձայներ լսվեցին և պարզվեց՝ ընկեր Մարինեն էր։ Մենք գնացինք մեր սենյակ, բարձերով իրար հետ խաղացինք և քնեցինք։

Երկրորդ օրը մենք արթնացանք, նախաճաշեցինք և գնացինք քայլելու Գյումրու փողոցներում։ Հետո գնացինք Սուրբ Նշան եկեղեցի, երգեցինք Առավոտ լուսո, Քրիստոսի մեջ, Սուրբ աստված սուրբ և հզոր և Հիշեա տեր երգերը և գնացինք Սև բերդ։ Սև բերդի տարածքը եղել է Ռուսաստանինը և Թուրքիայի սահմանից Սև բերդը հեռու է 40կմ։ Պատերազմի ժամանակ նրանք, այսինքն ռուսները պաշտպանվել են այնտեղ։ Իսկ հետո մենք գնացինք Մուշուրբա սարքող վարպետ Էդիկի մոտ։ Նա մեզ պատմեց մուշուրբայի մասին, մուշուրբան դա կլկլան բաժակ է, որը ջուր խմելուց հետո կլկլում է։ Այնուհետև գնացինք փամփուշտներից զարդեր պատրաստող վարպետի արհեստանոց։ Այնտեղի պատրաստված զարդերը ուղղակի չէին, նրանցից ամեն մեկը ինչ որ բան խորհրդանշում էր։

Իսկ կիրակի օրը 20։05 հասանք Երևան։

Դիմակներ և երաժշտական գործիքներ թափոններից

«Արևորդի» փառատոնի շրջանակում Հյուսիսի 4-5-րդ դասարանների սովորողները թափոններից ստեղծել են երաժշտական գործիքներ և դիմակներ։ Ստեղծված աշխատանքները Սեբաստացու օրերին ընդարաջ կցուցադրենք դիմակահանդես-շքերթին։