Ես ապրում եմ Բանգլադեշում։ Մեր մոտակայքում գտնվում է Հովհաննես Շիրազի և Զորավար Անդրանիկի արձանները։ Հովհաննես Շիրազի արձանի բարձրությունը 5մ է, արձանի քանդակագործը Արա Շիրազն է, իսկ ճարտարապետը Աշոտ Սմբատյան, արձանը պատրաստված է բրոնզից և բազալտից։ Շինարարության ավարտը եղել է 2005թ․։
Զորավար Անդրանիկի արձանը գտնվում է Վահան Զատիկյանի անվան այգում։ Արձանի բարձրությունը 7մ է, քանդակագործը Ռաֆիկ Սարգսյանն է իսկ ճարտարապետը Աշոտ Սմբատյանն է։ Արձանը հիմնադրվել է 1999թ․ և պատրաստված է բազալտից։
One thought on “Մեր արձանները”