Մեր արձանները

Ես ապրում եմ Բանգլադեշում։ Մեր մոտակայքում գտնվում է Հովհաննես Շիրազի և Զորավար Անդրանիկի արձանները։ Հովհաննես Շիրազի արձանի բարձրությունը 5մ է, արձանի քանդակագործը Արա Շիրազն է, իսկ ճարտարապետը Աշոտ Սմբատյան, արձանը պատրաստված է բրոնզից և բազալտից։ Շինարարության ավարտը եղել է 2005թ․։

Զորավար Անդրանիկի արձանը գտնվում է Վահան Զատիկյանի անվան այգում։ Արձանի բարձրությունը 7մ է, քանդակագործը Ռաֆիկ Սարգսյանն է իսկ ճարտարապետը Աշոտ Սմբատյանն է։ Արձանը հիմնադրվել է 1999թ․ և պատրաստված է բազալտից։

Մայրենի

19046487_303 Ֆլամինգո

Ֆլամինգոն իմ ամենասիրելի կենդանին է։ Ֆլամինգոները տարածված են Հարավարևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Հայտնի է 3, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ սովորական ֆլամինգոն, որն աշնանային չվահյուր է։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում։ 1933-ից Հայաստանում գրանցվել է ֆլամինգոյի չուի 17 դեպք (11-ը՝ Սևանի ավազանից, 6-ը՝ Արարատյան դաշտի ջրավազաններից)։ Հայաստանի տարածքում ապրիլ-հունիսին հայտնվում են մոլորված հասուն ու երիտասարդ անհատներ, իսկ առաջին հավաստի բնադրումը հաստատվել է 1994–95 թթ-ին, ապա՝ 2000–02 թթ-ին։

Սնունդի աուդիտ

Հյուսիսային դպրոցի սովորողները ամեն աշխատանքային օր սնվում են դպրոցում։

Քանի գրամ վարունգ պետք է լինի ճաշարանում, եթե յուրաքանչյուրին տրվում է 60գ և ներկա է 125 սովորող։

Քանի դրամ պետք է վճարի կրթահամալիրը։

125×60= 7500գ = 7կգ 500գ

Որքան պետք է վճարի կրթահամալիրը, եթե կգ-ն արժի 194դրամ

7կգ 500գ x 194= 1455 դրամ

Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով: Continue reading Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

Տնային աշխատանք

1․Բացատրի՛ր  տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Իմ կարծիքով դա գողություն չէր, որովհետև նրանք վերադարձրեցին այդ ձիուն։

2․Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

Հերոսը աղքատ էր և ձիասեր։

Members of the family

I am Melanya Kekejyan. Melanya is my first name. Kekejyan is my surname. This is Ani Shovgaryan. Ani is her first name and Shovgaryan is her second name.
Ani is the son of my father’s sister. She is my Aunt. Her first
name is Kristine. Her second name is Kekejyan. She and my Father are my
grandparents’ daughter and son.
My Mother is my grandparents’ daughter-in-law. My Mother is my
Aunt’s sister-in-law and Aunt Kristine is my Mother’s sister-in-law too.
My Aunt have a daughter. Her name is Sofi. They both are
my cousins and I am their cousin too.
These are all members of our large family

,,Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը,,

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։ Continue reading ,,Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը,,

рассказ о своём городе

Ереван является столицей Армении. В Ереване много интересных мест, посещение которых просто чудо. Например, Оперный театр, Каскад. В Ереване также много музеев, одним из которых является музей Ованеса Туманяна, где было много людей.

Մոծակն ու մրջյունը

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչե հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի: