Լրագրությունը 24-ժամյա աշխատանք է․ Սիրանույշ Գևորգյան

Սիրանուշ Գևորգյան

Հունվարի 18-ին  մենք հարթակ ակումբում հյուրընկալեցինք Սիրանույշ Գևորգյանին։

Նա Ազատություն ռադիոկայանի լրագրողն է և գլխավոր խմբագիրը։ Նա մեզ այցելել էր կրթահամալիրի լրագրողների հարցերին պատասխանելու և հետաքրքրասերներին լրագրության վերաբերյալ մանրամասներ պատմելու համար։ Նա ասաց, որ մեր դպրոցը շատ հարմար է ապագա լրագրողներ պատրաստելու համար, քանի որ մեր ամեն օրվա աշխատանքում օգտագործում ենք լրագրողների աշխատանքին շատ նման գործիքներ ու հմտություններ։ Մեր հյուրը նաև  պատմեց իր մեկ աշխատանքային օրվա մասին։ Ներկա լրագրողնեից մեկը նրան հարցրեց․

—Արդյոք դժվար է լինել Ազատություն ռադիոկայանի լրագրող և գլխավոր խմբագիր։

Նա ասաց, որ ընդհանրապես դժվար չէ զբաղվել այդ գործով, եթե սիրում ես այն, իսկ քանի որ Ազատությանը հետևում են ավելի ու ավելի շատ մարդիկ, աշխատանքը նաև պարտավորվածություն է նրանց առջև։

—Լրագրությունը պահանջում է գրեթե 24-ժամյա աշխատանք։ Այս մասնագիտությունը ընտրելիս ես հենց դա եմ կարևոր համարել, որովհետև սիրում եմ աշխույժ ու ակտիվ աշխատանք։ Ի դեպ, սկսել եմ ակտիվ աշխատել դեռ չորորդ կուրսի ուսանող եղած ժամանակ։

Մեր հյուրը պատմեց նաև, որ լրագրությունն իր համար բացահայտել է դեռ դպրոցական տարիքից ու մինչ օրս երբեք չի փոշմանել իր ընտրության համար։

Նա ասաց նաև, որ լրագրողներ հիմա բոլորն են, ովքեր կարող են օգտվել սոցիալական տարբեր ցանցերից։ Դա, նրա կարծիքով, կարող է և օգնել, և խանգարել լրագրողներին․ կարևորը, որ մասնագետը կարողանա ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ արձագանքել առաջացած իրավիճակում։

Մելանյա Քեքեջյան՝  Մեդիալրագրություն

Համակարգումը՝ Արուսյակ Հոխիկյանի

 

Արատես

Արատես, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում: Այնտեղ են 10-13դդ Արատեսի վանքը, 10-րդ դարի ՍԲ Սիոն, 11-րդ դարի ՍԲ Աստվածածին եկեղեցիները, 10-16դդ խաչքարեր և բազմաթիվ այլ պատմական արժեքներ:
Արատեսի նախկին ադրբեջանաբնակ տարածքը 1990 թվականից տրամադրվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ դպրական կենտրոն կառուցելու նպատակով։

Արատես

Կարմիր փուչիկը

Կարմիր փուչիկը

Մի տղա տնից դուրս գալուց մի փուչիկ գտավ։ Այդ տղան այնքան բարի և հոգատար էր՝ որ փուչիկը նրա հետևից գնում էր, այսինքն այդ փուչիկը ընկերացել էր նրա հետ, նույնիսկ նա նստեց ավտոբուս, բայց նրան չթույլատրեցին փուչիկին բերել ավտոբուս։ Նա բաց թողեց փուչիկին և ավտոբուսը գնաց։ Եվ հրաշք տեղի ունեցավ, փուչիկը առանց ոչ մեկի օգնությամբ գնաց ավտոբուսի ետևից։ Հետո տղան դուրս եկավ ավտոբուսից։ Տեսավ փուչիկին։ Նա ուր գնում էր փուչիկը նրա ետևից գնում էր։ Սկսեց անձրևը և տղան գնում էր բոլորին խնդրում փուչիկին պահել անձրևանոցի տակ, որ չթրջվի։ Հետո նա գնաց իր դպրոցի մոտ։ Երեխաները հարձակվեցին փուչիկի վրա իսկ տղան փախավ և՛ երեխաներից, և՛ փուչիկից, իսկ փուչիկը էլի գնաց տղայի մոտ։ Բայց նա չգտավ տղային․ շարունակեց գտնել տղային և տեսավ նրան իրենց դպրոցի նկուղում։ Նա արագ գնաց նրա մոտ և տղան ասաց, որ դպրոցի պահակը պահել է նրան նկուղում։ Փուչիկը գնում է գտնում պահակին և անընդհատ խփում նրան։ Պահակն էլ ներվայնանում է և տղային բաց է թողնում։ Հետո ուրիշ տղաներ գալիս են, գողանում են փուչիկը, բայց էլի փախնում գալիս է տղայի մոտ։ Այդպես խաղալով տրաքեցնում են փուչիկը։ Տրաքելուց հետո տղան ընդհանրապես չի նեղվում։ Եվ տղայի մոտ հավաքվում են աշխարհի բոլոր փուչիկները և տղային օդ հանում։

Մայրենի

Օսկար Ուայլդ․ Հավատարիմ ընկերը

Ի՞նչ հեքիաթ ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Հավատարիմ ընկերը, Օսկար Ուայլդ

Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Մի առավոտ ծեր առնետը գլուխը հանում է իր բնից: Բադը իր ձագերին սովորեցնում է կանգնել ջրի վրա գլուխները ցած կախած: Առնետը նկատում է, որ ամենալավ բանը աշխարհում հավատարիմ ընկերն է: Եվ կանեփաճնճղուկը պատմում է հետևյալ պատմությունը:

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Ծեր առնետը շատ բարի և ընկերասեր էր

Բադը հոգատար էր և ուշադիր

Հանսը ուներ բարի սիրտ և զվարճալի արտաքին, շատ միամիտ էր, ընկերասեր, հավատարիմ, հյուրասեր և ընկերներին հասնող

Ջրաղացպանը անընկերասեր, ագահ, շահամոլ և սիրում էր չարաշահել մարդկանց

Ի՞նչ սովորեցրեց քեզ այս հեքիաթը:

Ինձ այս հեքիաթը սովորեցրեց, որ չի կարելի լինել ագահ և նախանձ․

Այլ պետք է լինել բարի, հոգատար, ընկերասեր և ընկերների մոտ ամեն բան պիտի լինի ընդհանուր։

Գրի՛ր կարծիք կարդացածդ հեքիաթի մասին:

Կուզենայի, որ հեքիաթը նման տխուր վերջաբան չունենար, ջրաղացպանը՝ ի վեջո գնահատեր Հանսի նվիրվածությունը և նրանք լավ ընկերներ մնային։

 

Ֆիլմ

Ի՞նչ սովորեցրեց քեզ այս ֆիլմը:

Եթե լինես բարի և ընկերասեր՝ կկատարվեն քո բոլոր ցանկությունները և երազանքները։

Նույնիսկ եթե կորցնում ես քեզ թանկ որևէ բան, միևնույն է աստված միշտ փոխհատուցում է։

Ի՞նչ էր ուզում ասել հեղինակն այս ֆիլմով

Կյանքում, նյութական կորուստներից պետք չէ շատ տխրել, որովհետև կյանքում կա շատ ու շատ կարևոր բաներ։

Համառոտ պատմի՛ր ֆիլմի մասին (բլոգումդ):

Գրառումը այստեղ