Մայրենիի դաս. Գրադարանում

Մենք այսօր մայրենիի դասը անցկացրեցինք գրադարանում՝ Ընկեր Քրիստինեի հետ: Ընտրեցինք տարբեր գրքեր և կարդացինք, օրինակ ես ընտրեցի Աստրիդ Լինդգրենի «ԵՐԿԱՐԱԳՈՒԼՊԱ ՊԵՊԻՆ» որի ներկայացումը տեսել եմ: Բայց ինձ այս գիրքը կարդալն ավելի հետաքրքիր էր համ էլ զվարճալի:

 

Հանելուկներ Երևանի մասին

2800 տարեկան                          Հին Էրեբունի                         Մայրաքաղաքն է

Հնագույն քաղաք,                       Իմ սիրած քաղաք,                  Մեր Հայաստանի,

Մի փոքրիկ զավակ                    Հիմա նոր–նոր                          Եվ թանգարան է

Անունը․․․                                     Իսկական․․․                             Բաց երկնքի տակ։

Իմ Հայրենի գյուղը

Իմ պապիկի գյուղը Լուռու մարզի Մարց գյուղն է։ Մենք ընտանիքով միշտ գնում ենք մեր գյուղ։ Պապիկս ինձ միշտ տանում էր զբոսանքի, շատ ժամանակ ընտանիքով էլ էինք գնում զբոսանքի։Մի անգամ երբ ես, եղբայրս, հայրիկս, մայրիկս և պապիկս գնացել էինք Մարցագետ։ Մենք լողացինք այդ գետում, գնացինք անտառ, որտեղ տեսանք մի օձ, ես մի քիչ մոտեցա նրան, բայց նա փախավ գնաց,  տեսա նաև մի եղնիկ պապիկս ուզում էր մոտենալ, բայց նա էլի փախավ։ Եվ այդպես էլ իմ հանգիստը գյուղում։

Դեպի կոշ ճամփորդություն

Հոկտեմբերի 20-ին մենք՝ 4-րդ դասարանցիներս և 5-րդ դասարանցիները ուղևորվեցինք դեպի Կոշ գյուղ, որը գտնվում է Արագածոտնի մարզում։ Ես անհամբեր սպասում էի այդ ճամփորդությանը…

Սկզբում մենք այցելեցինք Կոշի միջնակարգ դպրոց, որտեղ մեզ սպասում էին՝ շրջեցինք դպրոցում և ծանոթացանք դպրոցի սովորողների հետ։ Նրանք հետաքրքիր փաստեր պատմեցին իրենց գյուղի և դպրոցի մասին՝ համբերատար պատասխանելով մեր բոլոր հարցերին։ Նրանց հետ դպրոցի բակում երգեցինք և պարեցինք։

20181020_104425.jpg

Այնուհետև գնացինք Աղջկաբերդի բարձունքը հաղթահարելու։ Մինչ բարձրանալը մտանք Սբ. Գևորգ և Սբ. Գրիգոր եկեղեցիները՝ երգեցինք եկեղեցական երգեր և աղոթեցինք։ Կոշի սովորողների հետ մաքրեցինք եկեղեցիների շրջակայքը.

Այնուհետև նվաճեցինք Աղջկաբերդի բարձունքը։

20181020_130811

 

 

 

 

Աշնանային հրաշքներ

Աշունը տարբերվում է բոլոր եղանակներից նրանով, որ շուրջ բոլորը գույնզգույն է և ոսկեզօծված։Ես ամենաշատը զբոսնում եմ աշնանը, որովհետև ամենագեղեցիկ եղանակը իհարկե աշնանն է և թվում է, թե գտնվում ես հեքիաթային աշխարհում։Աշնանը տերևաթափից հետո  խաշամների միջով քայլելիս լսվում էր չորացած տերևների խշխշոցը։ Աշնան կեսին, երբ արդեն սկսել էր ցուրտ օրերը, շատ ուժեղ քամի էր և մշուշ։Ամպերը զայրացած որոտում են, եղանակը քիչ ցրտում է և սկսում մեղմիկ քամին։ Աշունը սկսեցի սիրել այն պահից, երբ առաջին անգամ հայտնվեցի աշնանային մի գեղեցիկ այգում, զմայլվեցի գույների բազմազանությունից և այն դարձավ իմ ամենասիրելի տարվա եղանակը։

 

 

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

 

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու։

Հարցեր և առաջադրանք

1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Մշուշ-մառախուղ,մեգ

շղարշ-բարակ կտոր

խաշամ-աշնանը ծառերից թափված տերևներ

2. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

         Մշուշների շղարշի տակ… Ստվերի տակ

          Ամպը լեզուն կուլ է տվել… Ամպը էլ չի գոռգոռում

          Ցերեկն էլ է ցրտից կծկվել… Ցերեկնել է շատ ցուրտ և բնությունը մրսում է

  3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու։

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,     Սպիտակ, դեղին, կարմիր, նարնջագույն, մոխրագույն

բ)  ի՞նչ ձայներ ես լսում:    Քամու ձայնը,  տերևների խշխշոցը։

Ապարան

Nkar geshԱվանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին, առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։

Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում: Սակայն այն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց: Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան

Զրույցներ իմ բնակավայրի մասին

Nkar geshՄթնաձոր

Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել: Ասում են, որ երբ նա ծիծաղել է’ չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ լաց է եղել’ անձրև է եկել: Դևերը գողացել են նրան ու տարել ձորի ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի կենդանի շունչ: Աղջիկը սկսել է լաց լինել: Ասում են նաև, թե մինչև հիմա էլ կա այդ աղջիկը: Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում: Մեկ-մեկ էլ, երբ եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է:

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ