Անհատական նախագծի ամփոփում․ Առաջին կիսամյակ

Անհատական նածագծի բոլոր աշխատանքների հղումները առաջին ուսումնական շրջանի ընթացքում՝

Ռուսաստանի մասին
Ինդոնեզիայի մասին
Բրազիլիայի մասին
Բելգիաի մասին
Ճապոնիաի մասին
Չինաստանի մասին
Եգիպտոսի մասին
Իսպանիայի մասին
Արգենտինայի մասին
Կորեայի մասին
Կանադայի մասին
Վատիկանի մասին
Ֆրանսիայի մասին
Գերմանիայի մասին

Հաշվետվություն․ Առաջին ուսումնական շրջան

Հայոց լեզու – Բաժնի հղումը

Այս կիսամյակ մենք հայոց լեզվից անցել ենք Թվականները, Գոյականները, Ածականները, Հոլովները, Գրաբար առաջադրանքներ ենք կատարել և անհատական նախագիծ ենք իրականցրել։

Անհատական նածագծի հղումները՝

Ռուսաստանի մասին
Ինդոնեզիայի մասին
Բրազիլիայի մասին
Բելգիաի մասին
Ճապոնիաի մասին
Չինաստանի մասին
Եգիպտոսի մասին
Իսպանիայի մասին
Արգենտինայի մասին
Կորեայի մասին
Կանադայի մասին
Վատիկանի մասին
Ֆրանսիայի մասին
Գերմանիայի մասին

Նաև ճամփորդել ենք Կոմիտասի թանգարան, ուսումնասիրեցինք նրա կյանքը, դպրոցական տարիները, թե ինչ ընկերներ է նա ունեցել և ինչպես է ապրել։ Անցավ շատ հետաքրքիր, մենք հետո նստեցինք այգում և կարդացինք Կոմիտաս և անցկացրեցինք լավ ժամանակ։

Գրականություն – Բաժնի հղումը

Գրականությունից այս կիսամյակ մենք անցել ենք հիմնականում ստեղծագործություններ Կոմիտասից, Վիլյամ Սարոյանից, Ռեդ Բրեդբերիից, Համո Սահյանից, Նար Դոսից, Ավետիք Իսահակյանից և Վանո Սիրադեղյանից։ Կարդացել ենք նաև հոդվածներ և բանաստեղծություններ որոնք նույնպես շատ հետաքրքիր էին։

Ամանորյա իմ հեքիաթը

Լինում է մի գեղեցկադեմ աղջիկ։ Նա մի հիասքանչ ընտանիք է ունենում։ Բարի հայրիկ, հոգատար մայրիկ, հետաքրքրասեր քույր և եղբայր։ Ամանորը մոտենում էր։ Աղջիկը, նրա քույրն ու մայրը տոնածառն էին զարդարում, զարդարելուց հետո նրանք երեխաներով դուրս եկան ձնագնդիկ խաղալու։ Աղջիկը մի քիչ հեռանում է եղբորից և քրոջից, որպեսզի շատ ձյուն հավաքի։ Նա տարված էր ձյունով, շատ հեռացավ և մոլորվեց։ Շատ փնտրեց ճանապարհը, բայց չգտավ։ Արդեն մթնում էր, աղջիկը նկատեց ընկնող աստղ։ Նրան շատ հետաքրքեց դա և որոշեց հետևել ընկնող աստղին։ Կես ժամ հետևելուց հետո հայտնվեց ծանոթ տարածքում և հասկացավ որ իրենց տան մոտ է։ Գնաց տուն, բոլորը անհանգստացած փնտրում էին նրան և տեսնելուց հետո ուրախացան և հանգիստ պարկեցին քնելու։ Հաջորդ օրը ամանորն էր։ Բոլորը արդնացան պատրաստվում էին տոնին և աղջիկը պատուհանից տեսավ մի ընկնող աստղ և մի տղայի որը հետևում էր աստղին։

Այդպես նրանք ուրախ դիմավորեցին 2022 թվականըը․․․

Փաստեր Ռուսաստանի մասին

Աղբյուր

Tetris-ը եկել է Ռուսաստանից

Չնայած այս խաղը ձեռք բերեց համաշխարհային ժողովրդականություն, Tetris- ի առաջին հրատարակությունը հայտնագործվեց 1984 թվականին ԽՍՀՄ-ում ծրագրավորող և գիտնական Ալեքսեյ Պաժիտնովի կողմից:

Մատրյոշկա տիկնիկն իր արմատներով Ճապոնիայում է

Ռուսական հայտնի փայտե տիկնիկը՝ մատրյոշկան, կապ ունի Ճապոնիայի հետ։ Պատմությունն ասում է, որ ռուս նկարիչ Սերգեյ Մալյուտինին, ով աշխատում էր ռուսական փայտե տիկնիկի դիզայնի վրա, նվեր է ստացել ճապոնական դարումա տիկնիկ, որի ներսում այլ տիկնիկներ էին թաքցված։ Առաջին անգամ ութ տիկնիկներից բաղկացած մատրյոշկան պատրաստվել է 1890-ական թվականներին փայտե տիկնիկների վարպետ Զվյոզդոչկինի կողմից, որն օգտագործել է Մալյուտինի գծանկարները։

Ռուսաստանի կատուներն աշխատանք ունեն…

Էրմիտաժի թանգարանը Ռուսաստանի ազգային հարստությունն է, իսկ կատուները՝ Էրմիտաժի գանձը: Այս խնամակալները պաշտպանում են արվեստի անգին գործերը առնետներից և գնահատվում են ողջ անձնակազմի կողմից: Յուրաքանչյուր կատու նույնիսկ ունի անձնական անձնագիր՝ լուսանկարով և ստանում է կանոնավոր աշխատավարձ։

Ռուսաստանի թափառող շները կարող են նավարկել մետրոյում

Քաղաքի դաժան ձմեռները գոյատևելու համար մոսկովյան շները ստիպված են եղել զարգացնել փողոցային խելացիությունը: Քաղաքի գեղեցիկ մետրոյի համակարգը ուսումնասիրելիս դուք կարող եք նկատել նրա խելացի շների բնակիչներից մեկը, ով թռչում է գնացքներից և իջնում: Նրանք սովորել են մետրոյի կանգառները ճանաչել տաննոյի հայտարարություններով, իսկ մյուսները ընկերացել են անվտանգության աշխատակիցների հետ: Եվ, ինչպես Սանկտ Պետերբուրգի կատուները , նրանք նվազեցնում են առնետների պոպուլյացիան:

Ռուսաստանը հիմնականում հսկայական անտառ է

Ռուսաստանի տարածքը հսկայական է, և դրա մեծ մասը Սիբիրն է։ Այսինքն՝ Ռուսաստանը 60 տոկոսով անտառ է։ Առավել հետաքրքիր է, որ այդ անտառի կեսը բացարձակապես անմարդաբնակ է:

Երկրագնդի ամենացուրտ բնակեցված քաղաքը Ռուսաստանում է

Սիբիրի Յակուտիայի շրջանի Օյմյակոն քաղաքը համարվում է Երկրի ամենացուրտ բնակեցված քաղաքներից մեկը։ Ամենացուրտ ջերմաստիճանը գրանցվել է 1938 թվականին՝ ծնոտի անկման -77,8°C (-108°F): Դեկտեմբերին և հունվարին միջին ջերմաստիճանը շատ ավելի տաք չէ -50°C (-58°F):

Աշխարհի ամենաերկար երկաթգիծը Ռուսաստանում է

Անդրսիբիրյան երկաթուղին աշխարհում ամենաերկարն է. դրա երկարությունը 9289 կիլոմետր է (5772 մղոն) և հատում է ութ ժամային գոտիներ։ Ամբողջ երկաթուղով ճանապարհորդելու համար ձեզ հարկավոր է մոտ մեկ շաբաթ անցկացնել գնացքում:

Նախատոնական նախագծային փաթեթ

Նախագծեր 1. Ամանորյա ստեղծագործությունների ընթերցում: Կարդալ ստեղծագործությունները, վերլուծել, քննարկել, կարծիք գրել բլոգում: 

Կար մի աղջիկ։ Նա արտասովոր կերպով սրինգ էր նվագում։ Արտասովոր, որովհետև նվագում էր մարդկանց ցանկությունների և զգացմունքների մասին: Անցորդները լսում էին իրեն, բայց մի օր ասացին աղջկան, որ կյանքը այնպես գեղեցիկ չէ, ինչպես ինքն է պատկերացնում։ Եվ երբ աղջիկը սկսեց հավատալ մարդկանց, սրինգը դադարեց նվագել։ Աղջիկը հարցրեց, թե ինչու սրինգը չի նվագում, սրինգը պատասխանեց, որ ոչ թե ինքը չի ուզում նվագել, այլ աղջիկը չի լսում իրեն։ Աղջիկը սկսում է լավ լինել և մտածել, թե ինչպես պետք է ապրի առանց սրինգի, քանի որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել։ Այդ ժամանակ սրինգը դիմում է աղջկան, որ նա լսի և կենտրոնանա։ Նա ասում է, որ Ամանորին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել: Երբ գալիս է Սբ․ Ծննդյան տոնը, աղջիկը մտածում է երկու աշխարհներից որը ընտրի։ Նա հասկանում է, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին և պետք չէ ուրիշների խորհուրդներին հետևել։ Աղջիկը ընտրում է երկրորդ աշխարհը՝ աշխարհ իր աչքերով։ Ինքնավստահ դառնալով գրավում է բոլորի ուշադրությունը։

Շատ գեղեցիկ պատմություն է և ինձ շատ հոգեհարազատ, քանի որ ես նույնպես ընդունում եմ այն, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է և չպետք է առաջնորդվի ուրիշ մարդկանց հայացքներով և ցանկացած մարդ չպետք է դադարի հավատալ ինքն իրեն։

Պատմությունը մի ծերունու ու հյուրանոցի տնօրենի մասին էր: Ձմռան հյուրանոցը չէր աշխտաում և տնօրենը աշխատանքից հեռացրել էր գրեթե բոլոր աշխատողներին: Մի օր մի ծերունի ներս մտավ հյուրանոց: Ծերունին խնդրեց տափաստան և ուտելիք, քանի որ նա շատ սոված էր: Տնօրենը ասաց, որ կարժեցնա 3 ռուբլի: Ծերունին ասաց, որ գումար չունի, բայց երբ ունենա անպայման կվերադարձնի: Ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել, և տերը ծիծաղեց դրա վրա։ Երբ ձյունը հալեց, շատ մարդիկ սկսեցին այցելել հյուրանոց և այդ պատճառով հյուրանոցի տնօրենը գնաց եկեղեցի իր երախտագիտությունը հայտնելու աստծուն ու մոմ վառելու: Նա սրբապատկերների վրա տեսավ մի ծերունու, որի դեմքը շատ ճանոթ էր նրան։ Ուշադիր նայելուց նկատեց մորուքի լաքան, հետո նայեց նկարի ներքևում գրված էր «Սուրբ Նիկողայոս»: Հետո գնաց մոմը վառելու և հողի մեջ գտավ իրեն պարտք մնացած 3 ռուբլին:

Իմ կարծիքով հեղինակը ուզում է ասել, որ պետք է լավաթյուն անես մարդկանց և այն հետո քեզ հետ կվերդառանա: Եվ եթե մարդիկ այսպես ապրեին և միշտ լավություն անեին միմյանց, շատ լավ կլիներ։ Այս հեքիաթից սովորեցի, որ պետք է լինել բարի և օգնել մարդկանց։

Պատմվածքը Խոսե անունով յոթամյա տղայի մասին էր, ով կորցնելով իր ծնողներին դեռ փոքրուց չէր տեսել սեր և երջանկություն: Նա ապրում էր իր ժլատ հորաքրոջ հետ, ով ունենալով բավականին մեծ գումար, միևնույն է ոչինչ չէր անում Խոսեի համար: Մորաքույրը ամեն ինչ անում էր, որպեսզի բոլորը երես թեքեին նրանից, տղան դպրոց էր հաճախում հին և պատոռոտված հագուստով: Իսկ տղայի ընկերներից ոմանք նրան հարցնում էին, թե ինչու է այդքան աղքատ և ասում, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց: Սակայն Խոսեն ցույց չէր տալիս, որ այդ փաստերը իրեն տխրեցնում են: Չնայած այդ ամենին նա միևնույն է հավատում էր հրաշքներին: Քանի որ նա երբեք չդադարեց հավատել հրաշքներին Սուրբ ծննդյան նախորեին Աստված նրան խաղալիքներ նվիրեց: Կարծում եմ պետք է հետևենք Խոսեի օրինակին, հավատանք հրաշքներին և դրանք մի օր անպայման կիրականանան:

Շատ ուսուցողական պատվածք էր։ Կառանձնացնեմ այն պահը, երբ Խոսեն չմտածելով ոչնչի մասին տվեց իր սանդալը աղքատ տղային։ Նա անգամ իր մասին չմտածեց, ուղղակի հանեց և տվեց։ Դա մեզ սովորեցնում է, որ միշտ բարի պետք է լինել և պատրաստ լինել օգնել բոլորին։ Բարություն անելիս ոչնչի մասին չպետք է մտածել։ Հարուստ մարդիկ էլ, ովքեր չեն կամենում օգնել չունևորներին, ագահ են և ժլատ, նրանք կյանքում սեր և քնքշանք չեն զգա։ Նրանց համար ամենակարևորը գումարն է։ Եղեք բարի և միշտ օգնեք մարդկանց

Կենսաբանություն. Դեկտեմբեր ամսվա ամփոփում

  • Գրել մերկասերմերի ընդհանուր կազմվածքը։

Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ի տարբերություն սպորների` սերմերն ունեն սննդանյութերի պաշար, իսկ ապագա բույսի սաղմը, որը գտնվում է սերմի ներսում, լավ պաշտպանված է արտաքին անբարենպաստ պայմաններից: Մերկասերմ բույսերի սերմերը բաց նստած են իգական կոների թեփուկների մակերևույթին։ Ժամանակակից մերկասերմերի մեծամասնությունը մշտադալար փշատերև տեսակներ են` ծառեր, հազվադեպ՝ թփեր: Տերևները փշանման կամ թեփուկանման են: Փշատերևայինների բնափայտի մեջ բացակայում են իսկական անոթները: Դա է պատճառը, որ ջուրը չի կարող շարժվել մեծ արագությամμ, ինչպես ծաղկավոր բույսերում: Ջրի գոլորշիացումը փոքր ացնելու համար տերևները վերածվել են փշերի:

  • Գրել մերկասերմերի բազմացումը։

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք իգական և արականեր կոներ: Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները: Իգական կոներում զարգանում են իգականը գամետները՝ սերմնաբողբոջները:

Արական կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են Իգական սերմնաբողբոջները: Արական գամետների տեղափոխումը Իգական սեռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:Փոշոտումից հետո իգական կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ: 

  • Նկարագրել սերմնավոր բույսերի ընդհանուր կառուցվածքը։

Սերմնավոր բույսեր, սպերմատոֆիտներ, սերմ առաջացնող բարձրակարգ անութավոր բույսեր։ Դրանց են պատկանում մերկասերմերը (ներառյալ բազմաթիվ բրածո բույսեր) և ծածկասերմերը կամ ծաղկավոր բույսերը։ Բարձրակարգ բույսերի մյուս խմբերը՝ ռինիոֆիաները, մամռանմանները, գետնամուշկանմանները, ձիաձետազգիները, պսիլոֆիտները և պտերները սերմ չեն առաջացնում։ Սերմնավոր բույսերի (հատկապես ծածկասերմերի) գամետոֆիտը ռեդոկցված է։ Սերմնավոր բույսերն էվոլյուցիայի ընթացքում առաջացել են սպորավորներից։ Սերմերով բազմացող առաջին բույսերը եղել են սերմնավոր պտերները։ Սերմնավոր բույսերը մեծ դեր ունեն Երկրի բուսական ծածկույթի առաջացման, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության պրոցեսում։

  • Ներկայացնել ծաղկավոր բույսերի կրկնակի բեղմնավորումը։

Փոշոտման սկզբում փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա: Փոշեհատիկի վեգետատիվ բջջից առաջանում է խողովակ, որը հասնում է սերմնարանին: Արական գամետները՝ սպերմիաները, խողովակով հասնում են սերմնաբողբոջին: Սպերմիաներից մեկը բեղմնավորում է ձվաբջիջը և առաջանում է զիգոտ, իսկ մյուսը միաձուլվում է կենտրոնական բջջի հետ և սկզբնավորում սերմի էնդոսպերմը: Բեղմնավորման այս ձևը կոչվում է կրկնակի բեղմնավորում:Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը:

  • Ինչպես է տեղի ունենում խաչաձև փոշոտումը։

Խաչաձև փոշոտումը հատուկ է բույսերի վիթխարի մեծամասնությանը։ Դարվինը 27 տարի զբաղվել է ծածկասերմ բույսերի ծաղիկների ձևերի և փոշոտման եղանակների րնդարձակ հետազոտություններով և եկել է այն եզրակացության, որ էվոլյուցիայի ընդհանուր ընթացքում խաչաձև փոշոտումը ապահովում է առողջ սերունդ։ Լիսենկոն ապացուցեց, որ ինքնափոշոտվող բույսերն ընդունակ են սերմերի լավ բերք տալ միայն փոքրաթիվ տարիների ընթացքում։ Իր ժամանակին տեղի է ունենում այլասերում։ Այսպես, օրինակ ցորենի, գարու, վարսակի, ոլոռի և մյուս մշակովի ինքնափոշոտվողների սորտերը 10—15 տարուց հետո սկսում են այլասերվել։ Այդ պատճառով Լիսենկոն առաջարկեց պարբերաբար կատարել ներսորտային խաչաձևում։ Սա հիանալի արդյունքներ տվեց, և այժմ ներսորտային խաչաձևումը հանդիսանում է սելեկցիայի հիմնական ձևերից մեկը, որը բարձրացնում է ինքնափոշոտվողների բերքատվությունը։ Խաչաձև փոշոտումը բույսերի մեջ կատարվում է առավելապես միջատների և քամու միջոցով։ Բացի ղրանից, արևադարձային մարզերում հաճախ ծաղկափոշին փոխադրում են թռչուններր և նույնիսկ մանր կաթնասունները։

  • Ներկայացրեք ինչպես է տեղի ունենում ինքնափոշոտումը։

նքնաբեղմնավորմամբ (ավտոգամիայով) ավարտվող ինքնափոշոտումը տեղի է ունենում այն պայմանի դեպքում, երբ մոտավորապես միաժամանակ հասունանում են ծաղկափոշին և սաղմնապարկը։ Հասունացած փոշանոթը պայթում է, ծակափոշին դուրս է գալիս, և ծաղիկը քամուց ճոճվելու ժամանակ կամ միջատի օգնությամբ ծակափոշին կարող է ընկնել իր իսկ ծաղկի սպիի վրա։ Բացի դրանից, անհրաժեշտ է նաև, որ բիոֆիզիկական և բիոքիմիկան կարգի խոչընդոտներ չլինեն։ Այսպես օրինակ երբեմն ծաղկափոշին ֆիզիկապես չի կարող ընկնել սպիի վրա իր ծաղկում՝ փոշանոթների և սպիի դասավորության կամ թե այն պատճառով, որ փոշանոթը բացվում Է սպիի հակառակ կողմում։ Շատ հաճախ ծաղկափոշին բեղմնավորման անընդունակ Է լինում իր ծաղկի մեջ (խնձորենի, տանձենի, տարեկան և շատ ուրիշներ)։
Ինքնափոշոտումը (ավելի ճիշտ ավտոգամիան) անհրաժեշտ Է դիտել որպես սեռական վերարտադրության հատուկ Էվոլուցիոն տիպ։ Հացազգիների մեջ այն հաճախ կատարվում է դեռ այն ժամանակ, երբ ծաղկաբույլը գտնվում է տերևապատյանում և օտար ծաղկափոշին չի կարող ներթափանցել (սա հատուկ Է ոչ միայն վայրի հացազգիներից շատերին, այլև որոշ կուլտուրական հացազգիներին, ինչպես գարուն)։

Դեկտեմբեր ամսվա աշխատանքների հղումները՝

Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ

Ծածկասերմ բույսերի բազմացումը՝ ձայնագրություն

Ծածկասերմ բույսերի բազմացումը

Մերկասերներ

ՆՈՒՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆՈՒՅՆԱԲԱՐ ՀԱՎԱՍԱՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջադրանքներ՝

1․Որոշիր այն հավասարությունները, որոնք նույնություններ են հանդիսանում:

  • t−(−u) = t+u = t+u = t+u
  • t⋅(−u) = −tu = −tu − tu
  • t−u=-(u−t)
  • t−u=t+(−u) = t-u = t-u
  • (−t):(−u) = t:u = t:u = t:u

166.

a − b = −(b − a) = -b + a = a – b

(x − y)(x + y) = x2 − y2 = x2 + xy – xy – y2 = x2 – y2

(a + b)(a + b) = a2 + 2ab + b2 = a2 + ab + ab + b2 = a2 + 2ab + b2

Տանը՝ 165

Grammar. Homework

Questions and short answers in the Simple Past

  1. Did Ellie arrive at the airport last Friday? → Yes, she did.
  2. Did Oscar visit the museum yesterday? → No, he didn’t.
  3. Did you say hello to Charlie last night? → No, I didn’t.
  4. Did they invite friends last weekend? → Yes, they did.
  5. Did she take out the book an hour ago? → No, she didn’t.
  6. Did I forget my keys two days ago? → Yes, you did.
  7. Did he ask questions in the last lesson? → No, he didn’t.
  8. Did Abbie drink water yesterday morning? → No, she didn’t.
  9. Did Arthur open the present yesterday evening? → Yes, he did.
  10. Did we feed the pets this morning? → Yes, you did.

Simple Past – Negation of sentences in English

  1. He played handball. → He did not play handball.
  2. Susan waited in the kitchen. → Susan did not wait in the kitchen.
  3. made the beds. → I did not make the beds.
  4. They cleaned the classroom. → They did not clean the classroom.
  5. She asked a lot of questions. → She did not ask a lot of questions.
  6. The friends got new computers. → The friends did not get new computers.
  7. was in Sofia last weekend. → I was not in Sofia last weekend.
  8. You built a house. → You did not build a house.
  9. Christian bought a new guitar. → Christian did not buy a new guitar.
  10. We went shopping. → We did not go shopping.

Simple Past – Complex Test

Use the verbs in the Simple Past.

  1. he tries → he tried
  2. they work → they worked
  3. you live → you lived

Which sentences/questions are correct?

  1. Which negative sentence is in the Simple PastWe did not speak Russian.
  2. In which sentence is the Simple Past used correctly? The hotel room was very nice.
  3. Which question is in the Simple PastDid you see her?

Negate the given sentences.

  1. My brother made a lot of noise.
    My brother did not make a lot of noise.
  2. The parents were in the restaurant.
    The parents were not in the restaurant.
  3. Andrew invited his friends.
    Andrew did not invite his friends.

Form questions in the Simple Past.

  1. to be / the boys / in the sun
    Were the boys in the sun?
  2. how / they / to ride / their bikes
    How did they ride their bikes?
  3. what / he / to have / for lunch
    What did he have for lunch?

Which from is correct?

  1. She was
  2. It did
  3. was

Փաստեր Ինդոնեզիայի մասին

1. Ինդոնեզիայում ապրում են ավելի քան 100 վտանգված կենդանիներ

Հայտնի է որպես Ասիայի կորած աշխարհ՝ Ինդոնեզիան դառնում է ավելի ու ավելի հազվադեպ, էկզոտիկ և բացարձակապես գեղեցիկ կենդանիների խաղահրապարակը, որոնք կամաց-կամաց հասնում են վտանգի ծայրահեղ վտանգավոր մակարդակի: Այս կենդանիներից են՝ Սումատրայի վագրը, Սումատրան ռնգեղջյուրը, Կոմոդո վիշապը, Օրանգուտանները, անոան (աշխարհի ամենափոքր գոմեշը), գեղեցիկ Մերակը կամ սիրամարգը, ծովային կրիաները և Տարսիուս Տարսիերը (փոքր, պաշտելի, մեծ- աչքերով պրիմատը ոչ ի տարբերություն Դոբիի՝ Հարի Փոթերի տնային էլֆին): Զարմանալի է, որ չնայած Ինդոնեզիան կազմում է երկրագնդի ցամաքի միայն 1%-ը, նրա անձրևային անտառներում բնակվում է ամբողջ աշխարհի հայտնի բույսերի 10%-ը, բոլոր կաթնասունների տեսակների 12%-ը և բոլոր հայտնի թռչունների 17%-ը:

2. Ինդոնեզիան ունի աշխարհի ամենամեծ «երիտասարդ» բնակչությունը

Ինդոնեզիան 30 տարեկանից ցածր 165 միլիոն մարդու տունն է, մինչդեռ Ինդոնեզիայի բնակչության միայն 8%-ն է 60 տարեկանից բարձր: Թեև 1964 թվականին Ինդոնեզիայում իրականացվել է ընտանիքի պլանավորման համեմատաբար արդյունավետ ծրագիր, կանխատեսվում է, որ Ինդոնեզիայի բնակչության աճը կգերազանցի Միացյալ Նահանգների ներկայիս բնակչությանը, եթե ոչինչ չփոխվի:

3. Աշխարհի ամենամեծ ծաղիկը ապրում է Ինդոնեզիայում

Rafflessia Arnoldia-ն, որը նաև հայտնի է որպես «դիակաշուշան», ծաղկման ժամանակ իր տհաճ հոտի պատճառով, աշխարհի ամենամեծ ծաղիկն է: Այս վիթխարի ծաղիկները հիմնականում աճում են Ինդոնեզիայի անձրևային անտառներում, գտնելը շատ դժվար է, և բողբոջների զարգացումից ամիսներ անց տևում են ընդամենը մի քանի օր: Նարնջագույն, կարմիր, մակաբույծ, հինգ թերթիկ ծաղիկը չունի նկատելի ցողուն կամ տերև, կարող է աճել մինչև 3 ոտնաչափ և կարող է կշռել տասը կիլոգրամ: Ծաղիկը հայտնաբերել է իտալացի բուսաբան և հետազոտող բժիշկ Օրոարդո Բեկկարին 1878 թվականին կենտրոնական Սումատրա կղզու անձրևային անտառում:

4. Ավելի քան 700 տարբեր լեզուների և բարբառների տուն

Լեզուների այս ցնցող թվով խոսվում է ամբողջ Ինդոնեզիայի արշիպելագում, իսկ բահասա Ինդոնեզիան Ինդոնեզիայի պաշտոնական լեզուն է: Միայն Պապուա նահանգն ունի ավելի քան 270 խոսակցական բարբառ: Ինդոնեզիայի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 242 միլիոն մարդ, իսկ Ինդոնեզիան նաև ամենամեծ մուսուլմաններով բնակեցված երկիրն է աշխարհում:

5. Ինդոնեզիան Խաղաղ օվկիանոսի Կրակի օղակի ամենաթեժ կետն է

Խաղաղ օվկիանոսի կրակի օղակը, որը նաև հայտնի է որպես շրջան-խաղաղօվկիանոսյան գոտի, աշխարհի ամենամեծ երկրաշարժերի գոտին է՝ Չիլիից մինչև Ճապոնիա և Հարավարևելյան Ասիա ձգվող խզվածքներով: Քանի որ Ինդոնեզիան ունի մոտավորապես 130 ակտիվ հրաբուխներ, մոտավորապես չորս փոքր երկրաշարժեր, որոնք տեղի են ունենում ամեն օր, և գտնվում է երկրագնդի ամենաակտիվ սեյսմիկ տարածքի միջև, այն կրակի օղակի ամենաթեժ կետն է: Բնակչության խտության պատճառով շատ ինդոնեզացիներ վտանգավոր կերպով ապրում են ակտիվ հրաբուխների մոտ, որտեղ հաճախակի դմփոցներ են տեղի ունենում:

6. Տուն՝ երկրի ամենաբարձր կղզու գագաթին

Puncak Jaya-ն Ինդոնեզիայի Պապուա նահանգի Ջայավիջայա լեռան ամենաբարձր գագաթն է: Այն գտնվում է ծովի մակարդակից 4884 մետր բարձրության վրա և նաև աշխարհի ամենաբարձր կղզու գագաթն է: Սա նաև միակ վայրն է Ինդոնեզիայում, որտեղ կարելի է ցանկացած ձյուն գտնել՝ զվարճանալու համար:

7. Այստեղ է գտնվում նաև երկրագնդի ամենամեծ հրաբխային լիճը

Տոբա լիճը աշխարհի ամենամեծ բնական, հրաբխային լիճն է և գտնվում է Ինդոնեզիայի հյուսիսային Սումատրայում գտնվող գերհրաբխի ներսում: Լիճը պարզապես հսկայական է և չափվել է, որ այն ունի մոտավորապես 500 մետր խորություն, 100 կիլոմետր երկարություն և 30 կիլոմետր լայնություն: Ենթադրվում է, որ Տոբա լիճը հրեշի ժայթքման վայրն է, որը տեղի է ունեցել մոտ 70,000 տարի առաջ և համարվում է երկրի վրա հայտնի ամենամեծ պայթուցիկ ժայթքումը, որը սպանել է այդ ժամանակ կենդանի մարդկանց մեծամասնությանը:

8. Եվ այն նաև երկրորդ ամենաերկար ափն է աշխարհում

54716 կիլոմետր երկարությամբ Ինդոնեզիայի մարջաններով եզերված, արմավենու եզրերով ափը զիջում է Կանադային՝ երկրի ամենաերկար ափամերձ գիծը լինելու համար: Ինդոնեզիայում ավելի քան 17000 կղզիների գլխապտույտ թիվը պատճառ է դառնում, որ երկրի ափամերձ գիծն այսքան երկար է համարվում։

9. Եվ դա տուն է, որտեղ ապրում էր նախկին գլխի որսորդ կղզին

Տոբա լճի կենտրոնում գտնվում է նոր կղզի, որը կոչվում է Պուլաու Սամոսիր, որը մոտավորապես Սինգապուրի չափ է: Բացի Տոբա լճի հանգստացնող, հրաբուխներով տաքացած ջրում լողալուց, արկածախնդիր ճանապարհորդները այցելում են Պուլաու Սամոսիր՝ իմանալու այստեղ ապրած հնագույն բաթակների մասին, ովքեր մարդակեր գլխի որսորդներ էին: Սակայն այսօր կղզում ապրող բատակները բարեհամբույր են, հյուրընկալ և շատ ուրախ են այցելուներին ցույց տալով մռայլ, բայցև հետաքրքրաշարժ Բատակի ավերակները և ճանապարհորդներին սովորեցնել իրենց սարսափելի պատմությունը:

10. Ինդոնեզիան կազմված է 17504 կղզիներից

Այսօրվա դրությամբ Ինդոնեզիայի հողերը բաղկացած են 17504 կղզիներից, թեև կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում և ծովի մակարդակը բարձրանում է, դա ժամանակի ընթացքում կփոխվի: Թեև շատ պաշտոնյաներ դեռևս վիճում են ճշգրիտ թիվը, Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարել է, որ այս թիվը հենց հիմա է, համաձայն Ինդոնեզիայի ծովային հարցերով համակարգող նախարարության: Արմավենու եզրերով փոքրիկ կղզիներից մինչև խիտ ջունգլիների հրաբուխները, որոնք հասնում են փրփրուն ծովի ջրերից, Ինդոնեզիայի անհավատալի քանակությամբ կղզիները կազմում են երկրագնդի ամենամեծ արշիպելագը: